Որո՞նք են սպասարկման ոլորտի զարգացման տարածքային կազմակերպումը պայմանավորող գլխավոր գործոնները:
Սպասարկման ոլորտի զարգացումն ու տարածքային կազմակերպումը պայմանավորող գլխավոր գործոններն են. երկրի տնտեսական զարգացման մակարդակը, բնակչության թիվը և կազմը, կենսամակարդակը, տարաբնակեցման բնույթը, աշխատանքային ռեսուրսների թիվն ու որակը,տրանսպորտային համակարգի զարգացման մակարդակը: Ինչքան այդ ցուցանիշները բարձր են, այնքան զարգացած է սպասարկման ոլորտը, և արդյունավետ է տարածքային կազմակերպումը:
2. Որո՞նք են մշակույութի, առողջապահության, առևտրի, սպասարկման ոլորտի մյուս ճյուղերի աշխարհագրական առանձնահատկթյնները:
Սպասարկման ոլորտի ճյուղերի մի մասի տեղաբաշխումը հիմնականում կրկնում է բնակուչության տեղաբաշխման և տարաբնակեցման պատկե րը: Այդպիսի ճյուղեր կան ՀՀ գրեթե բոլոր բնակավայրերում: Որքան մարդաշատ է բնակավայրը և որքան ավելի կենտրոնական տեղ է գրավում տարաբնակեցման ցանցում, այնքան շատ են այդ տեղ առկա սպասարկման ոլորտի տեսակները: ՀՀ- մ 2011 թ. ծառայությունների ընդհանուր ծավալի 86%-ը բաժին է ընկել Երևանին: Կան նաև սպասարկման ոլորտի այնպիսի ճյուղեր, որոնց համար բնորոշ է համակենտրոնացված տեղաբաշխումը, այսինքն` դրանք համատարած չեն և կենտրոնանում են միայն որոշակի բնակավայրերում:
3․Փորձե՛ք հիﬓավորել՝ ինչո՞ւ կապն լրատվությունը այժմ գնահատվում են որպես երկրի ամբողջ տնտեսությունը սպասարկող հատուկ կարևորության ճյուղ:
4․Որո՞նք են սպասարկման ոլորտի տարբեր ճյուղերի տեղաբաշխման առանձնահատկությունները:
Նախադպրոցական եւ հանրակրթական հիմնարկների տեղաբաշխումը համընկնում է բնակավայրերի տեղաբաշխման, այսինքն` տարաբնակեցման ցանցի հետ: Ընդ որում, դրանք ներկայացված են բնակավայրերի մեծ մասում: Ընդհանուր օրինաչափություն է. ինչքան բնակավայրը խոշոր է, եւ որքան խիտ է դրա հարակից տարածքների բնակչությունը, այնքան շատ բազմատեսակ են կրթական հիմնարկները:Գիտական կազմակերպություններն ու հիմնարկները, ի տարբերություն կրթական հիմնարկների, համատարած տեղաբաշխում չունեն:
Բնութագրե՛ք և գնահատե՛ք ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը: Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, մի փոքր խնդիրներ կան երկաթուղային տրանսպորտի հետ կապված: Հայաստանում բացակայում են ծովերը և օվիանոսները, այդ պատճառով զարգացած չէ նաև ծովային տրանսպորտը: Մեր երկրում նախընտրելի է ավտոմոբիլային տրանսպորտը:
Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ երկաթուղային ավտոմոբիլային, խողովակաշարային, օդային և էլեկտրահաղորդման տրանսպորտի տեղաբաշխումը: Պայմանավորված է աշխարհագրական դիրքից, հարևան երկրենի հետ ունեցած հարաբերություներից:
Բնութագրե՛ք երկաթուղու նշանակությունը ﬔր երկրի ներքին և արտաքին տնտեսական կապերի զարգացման համար: Ներքին երթուղիների միջոցով զարգանում է տուրիզմը և գյուղատնտեսությունը: Արտաքին երթուղիների միջոցով կարող ենք ներմուծել բնական ռեսուրսներ և այն ամենը ինչի պակաս ունի մեր երկիրը:
Ի՞նչ հեռանկարներ կարող է բացել Հայաստանի համար Իրան–Հայաստան ﬕջազգային տարանցիկ երկաթգծի, գազամուղի, նավթամուղի և ավտոմոբիլային ճանապարհային ﬕջանցքի կառուցումը: Այդ ճանապարհի կառուցումը կարող է լավ անրադառնալ երկրների հարաբերությունների վրա: Կզարգանա նաև տնտեսությունը:
Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրը
Սևանա լիճը ՀՀ քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է: Լճի մեկ լիտրում պարունակվում է 0.7 գրամ աղ: Լիճն ունի տեկտոնահրաբխային ծագում: Գտվում է ծովի մակարդակից մոտ 1900 մ բացարձակ բարձրության վրա: Լճի հայելու մակերեսը 1250 քկմ, է ծավալը 34 մլրդ խմ (54 մլրդ խմ մինչև մակարդակի իջեցումը): Սևան է թափվում 28 գետ ու գետակ և դուրս է գալիս միայն Հրազդանը: Բաղկացած է երկու մասից` Մեծ և Փոքր Սևաններից: Լճի առավելագույն խորությունը մոտ 81 մ է, որը գտնվում է Փոքր Սևանում:
Սևանա լճի բանպահպանական խնդիրը շատ ավելի բարդ ու բազմաբովանդակ է: Այն ներառում է աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտների փոխհարաբերությունների բոլոր կողմերը:
Լճի դարավոր ջրային պաշարների օգտագործման հետևանքով ստեղծվել է հետևյալ էկոլոգիական իրավիճակը. Փոխվել է ջրի որակը: Այդ փոփոխության պատճառ է դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները: Ներհոսող ջրի հանքայնությունը աճել է 1.5 անգամ: Նախկինում լճի ջրում հանքային ազոտը գրեթե բացակայում էր, առկա էր հանքայի ֆոսֆորի մեծ քանակություն: Ներկայումս ազտը նկատվում է ամենուրեք, ֆոսֆորը նվազել է: Լճի մակերեսի ջրի տարեկան տատանումների ամպլիտուդան աճել է: Ջրափոխանակյությունը Մեծ և Փոքր Սևանների միջև նվազել է: Ջրի լուսաթափանցելիության միջին տարեկանը սկզբում եղել է 12մ, այժմ 4.5 մ: Ֆիտոպլանկտոնային համակարգը կրել է կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ: Մինչ լճի մակարդակի անկումը կեսանբազազանությունը հասնում էր մինչև 40-ի ներկայումս գերազանցում է 100-ը: Լայնորեն տարածվել են դիատոմները, կանաչ և կապտականաչավուն ջրիմուռները: Լճի մակարդակի իջեցումը հանգեցրել է հատակային մակրոֆիտների կտրուկ նվազման` շուրջ 10 անգամ:
Ներկայումս ստեղծվել է ՀՀ նախագահին կից Սևանի հանձնաժոողովը, որը կարգավորում է Սևանի հետ կապված բոլոր հարցերը: Սկսվել են Սևանա լճի ջրի մարդակի բարձրացման աշխատանքները: Նախատեսվում է լճի հայելու մակարդակը հասնցել 1903.5 մ բարձրության (ներկայումս 1899 մ է): Մակարդակի բարձրացման հետ ի հայտ են գալիս նոր հիմնախնդիր` լճի ափերը պատրաստ չեն մակարդակի բարձրացմանը` առակ է հսկայական քանակության բուսազանգաված, հակտապես անտառ, և շինություններ: Ներկայումս Սևանա լճի ավազանն օգտագործվում է նաև որպես ռեկրեացիոն գոտի: Այստեղ 1978 թ. ստեղծվել է «Սևան» ազգային պարկը, որի տարածքում առանձնացվում են հետևյալ ֆունկցիոնալ գոտիեր` արգելոցային, ռեկրեացիոն, կլիմայաբուժական, հանգստի և զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի տարածքներ և այլն:
Սևանա լիճը ՀՀ համար ունի նաև գեոպալիտիական մեծ նշանակություն` որպես տարածաշրջանում քաղացարահամ ջրի միակ հսկայական աղբյուր:
Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։
Ի՞նչ կապ ունի անասնապահությունը ՀՀ-ն տնտեսության մյուս ճյուղերի հետ:
Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան: Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:
Որո՞նք են ՀՀ խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման տեղաբաշխման առանձնահատկությունները:
Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք (կաթ, յուղ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը տալիս է բանող ուժ (ձի, էշ, եզ, ջորի, ուղտ, եղջերու), օրգանական պարարտանյութեր (գոմաղբ, ձռչնաղբ):
Անասնապահությունը ներառում է հետևյալ ճյուղերը՝ տավարաբուծություն (կաթնատու, մսատու), ոչխարաբուծություն (բրդատու, մսաբրդատու), խոզաբուծություն, այծաբուծություն, ձիաբուծություն, ուղտաբուծություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, մեղվապահություն, ճագարաբուծություն, եղջերաբուծություն, շնաբուծություն, շերամապահություն, ջորիաբուծություն:
Հայաստանում անասնապահությունը ծագել է հնագույն ժամանակներում, երբ մարդն սկսել է վարժեցնել վայրի կենդանիներին, ընտերացրել դրանց և օգտագործել իր տնտեսական կարիքների բավարարման համար:
Նորագույն տվյալների համաձայն՝ Հայկական լեռնաշխարհն անասնապահության սկզբնավորման կենտրոններից է: Հատկանշական է, որ Հայաստանի լեռնազանգվածներում (հատկապես՝ Վայոց ձորի և Արարատի մարզերում) ներկայում հանդիպող վայրի ոչխարը և այծը ընտանի տեսակների նախահայրերն են:
Անասնապահությունը արտադրական առումով անասնակեր ծառայող բուսական մթերքների «վերամշակումն» է մարդու համար ավելի արժեքավոր մթերքների` կաթի, մսի, բրդի, մորթու , կաշվի:
Անասնապահության կերային բազան: Անասնապահթյան զարգացման հնարավորթյնները պայմանավորված են դրա կերային բազայով: Ինչպես աշխարհի պետությունների մեծ մասում, այպես էլ Հայաստանում, տարվա տաք եղանակին անասունները սնուվում են բնական արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ եղանակին` նախօրոք կուտակված մսուրային կերով: Մեր երկրում արոտային կերը բավարար է, բայց անբավարար է մսուրային կերը:
Խոշոր եղջերավոր անասնաբուծության տեղաբաշխումը, ի տարբերություն անասնապահության մյուս ճյուղերի, ավելի համաչափ է: Բայց որոշ շրջաններ առանձնանում են թե անասունների գլխաքանակով և թե բարձր մթերատվությամբ. Արարատյան դաշտ, Շիրակի, Լոռ և Գեղարք նիքի մարզեր: 2012 թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է մոտ 600 հազ.: Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված արմատական բարեփոխումների շնորհիվ հնարավոր է դարձել, հատկապես խոշոր եղջերավոր կենդանիների պահել ավանդական պայմանները փոխարինել ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատու կենդանիների փոխարեն բուծել մեր երկրի բնակլիմայական պայմաններին առավել հարմարված համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր մթերատու կենդանիներ:
Բնութագրե՛ք արդյունաբերության նորագույն ճյուղերը, գնահատե՛ք դրանց դերը և տեղը համաշխարհային տնտեսության ﬔջ: Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային արդյունաբերության կառուցվածքում արագորեն մեծանում է նորագույն ճյուղերի բա ժինը: Դրանք այն ճյուղերն են, որոնց զարգացումը հենվում է նախ և առաջ գիտատեխնիկական առաջընթացի և կրթություն–գիտություն-արտադրություն կապերի հաստատման ու զարգացման, դրանց սերտաճման վրա:
Որո՞նք են նորագույն ճյուղերի զարգացման նախադրյալները ՀՀ-ում: Հայաստանի Հանրապետությունում առկա են բոլոր նախադրյալները նշված ոչ նյութատար և ոչ էներգատար, բայց գիտատար և որակյալ աշ խատանք պահանջող ճյուղերի զարգացման համար։ Երևանում, Գյումրի ում, Վանաձորում և մի շարք այլ քաղաքներում բուհերի, գիտական կենտ րոնների և որակյալ կադրերի առկայությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նշված ճյուղերի զարգացման համար:
Ինչո՞ւ են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում գերակա ուղղություն, որո՞նք են նրա գործունեության հիﬓական ուղղությունները: Արդյունաբերության նորագույն ճյուղերից ՀՀ-ում առավել արագորեն զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը: Այն ներկայացված է հարյուրից ավելի արտասահմանյան և հայկական ընկերություններով: Տեղական շուկայում մեծ մասամբ գործում են հայկական ընկերություններ, իսկ արտահանումների հիմնական մասը պատկանում է արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերին: Վերջիններիս շարքում գերակշռում են հայ-ամերիկյան ընկերությունները: Այսօր արդեն արդյունաբերության նորագույն ճյուղերի արտադրանքը և տեղեկատվա կան տեխնոլոգիաների ծառայություններն արտահանվում են ավելի քան 20 երկրներ, ինչը վկայում է ոլորտի կազմավորման ու զարգացման մասին Միաժամանակ այն լիովին բավարարում է հայկական շուկայի տակավին փոքր պահանջարկը, թեև վերջին տարիներին գրանցվում է այդ պահան ջարկի զգալի աճ: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) ընկերությունների հիմնական մասնագիտացումներն են՝ կիսահաղորդիչների նախա գծումը, ծրագրային ապահովման պատվերների իրականացումը, ֆինանսական ծրագրերի մշակումը, մուլտիմեդիա նախագծումը, ինտեր նետային ծրագրավորումը, տեղեկատվական համակարգերի մշակում ները և այլն:
Ներկայացնել արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացման հեռանկարները ՀՀ-ում։
Քիմիական արդյունաբերության դերը տնտեսության մեջ․ նախագիծ
Ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։ Արդի ինդուստրիալ հասարակության զարգացման գործում շատ ﬔծ է տնտեսության քիﬕացման, հետևապես և քիﬕական արդյունաբերության դերը: Ցանկացած երկրի քիﬕական արդյունաբերության վիճակը և արտադրության կենցաղի քիﬕացման աստիճանը դիտվում է որպես տնտեսական զարգացման մակարդակի ցուցաունիշ: Խորհրդային տարիներին ﬔր հանրապետության քիﬕական արդյունաբերությունը բարդ համալիր էր:
Նշել Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։ Խորհրդային տարիներին քիﬕական արդյունաբերության բազմակողմանի արագ զարգացման համար նախադրյալներ են եղել. բարձրորակ կրաքարի (տրավերտին) խոշոր պաշարների առկայությունը (Արարատի և այլ հանքավայրեր), էլեկտրակայանների Սևան–Հ րազդան կասկադի կառցումը և սկզբնական շրջանում էժան էլեկտրաէներգիայի առկայությունը, պղնձաձուլ ության ընթացքում անջատվող ծծմբային գազերն առաջացող թափոնները, քիﬕական արտադրանքի ﬔծ պահանջարկը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, բնական գազի ներմուծումը, որը ﬔծապես նպաստեց քիﬕակա արդյունաբերության հումքային բազայի ընդլայնմանը, բարձրորակ քիﬕկոս կադրերի առկայությունը:
Թվային քարտեզի վրա նշել Հայաստանի Հանրապետության քիմիական գործարանները և դրանցում թողարկվող արտադրատեսակները։
Ներկայացնել քիմաիական արդյունաբերության գործարանների կողմից առաջացող էկոլոգիական հիմնախնդիրները։
Հայաստանի Հանրապետության մեքենաշինությունը
Դասի հղումը։
Հայաստանի տնտեսության ﬔջ ի՞նչ տեղ է գրավել ﬔքենաշինությունը:
Միչխորհրդային Հայաստանում մեքենաշինության ճյուղը ըստ էության բացակայել է։ Էլեկտրատեխնիկական արդյունաբռրության, հաստոցաշինության և սարքաշինության արտադրանքի ծավալներով Հայաստանը նախկին ԽՍՀՄ֊ում գրավում էր առաջին տեղերից մեկը։
Բնութագրե՛ք և գնահատե՛ք ﬔր երկրում ﬔքենաշինության զարգացման պայմանները:
Թվարկե՛ք ՀՀ ﬔքենաշինության գլխավոր ճյուղերը և արտադրությունները:
Վերլծե՛ք,թե ՀՀ-ում ինչպիսի՞ փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
Բնութագրե՛ք ճյուղի վիճակը և արդի հիﬓախնդիրները շուկայականտնտեսության զարգացման պայմաններում:
1) Տարվա եղանակները հստակ արտահայտված չեն: 2) Առավելագույն չափով տեղումներ թափվում են մայիս–հունիս ամիսներին: 3) Լեռների բարձրությանը զուգընթաց տեղումների քանակը նվազում է: 4) Ամբողջ տարին տիրապետում են բարեխառն օդային զանգվածները:
14․ ՀՀ հողերի տիպերից ամենատարածվածն են. 1) կիսաանապատային գորշ հողերը 2) լեռնային սևահողերը 3) լեռնաանտառային գորշ և դարչնագույն հողերը 4) մարգագետնատափաստանային հողերը
15․ Կուլտուր–ոռոգելի հողերը տարածված են. 1) Արարատյան դաշտում 3) Սևանի ավազանում 2) Շիրակի դաշտում 4) Որոտանի հովտում
16․ Ո՞րն է ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիների վարից վեր հերթափոխության ճիշտ շարքը. 1) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, մերձալպյան ու ալպյան, ձյունամերձ 2) անապատակիսաանապատային, մերձալպյան ու ալպյան, լեռնատափաստանային, ձյունամերձ 3) լեռնատափաստանային, անապատակիսաանապատային, մերձալպյան ու ալպյան, ձյունամերձ 4) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, ձյունամերձ, մերձալպյան ու ալպյան
18․ ՀՀ կենդանական աշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ. 1) Հաշվում են մոտ 12 հազ. կենդանատեսակ: 2) Հայկական վայրի ոչխարը և նապաստակը էնդեմիկ են: 3) Անտառային գոտու կենդանատեսակների մեջ գերակշռում են սողունները: 4) Արփի լճում տարածված է ծածան ձկնատեսակ
19․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ. 1) Անտառների վերին և մերձալպյան գոտու մարգագետինների ստորին սահմանների միջև տարածվում են չորասեր նոսր անտառները: 2) Մերձալպյան և ալպյան լանդշաֆտներում բարձր է Արեգակի ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը (ուժգնությունը): 3) Կուլտուր–ոռոգելի հողերը տարածվում են սևահողային տափաստանների ենթագոտում: 4) Անապատակիսաանապատային լանդշաֆտներն առաջացել են Արարատյան գոգավորությունում և Վայքում անտառների անխնա ոչնչացման հետևանքով:
20․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ. 1) Գետերը, սնումից կախված, ունեն հոսքի անկայուն ռեժիմ: 2) Հարևան տարածքների նկատմամբ ունի ավելի մեծ միջին բարձրություն: 3) Արեգակի բարձրությունը հորիզոնական հարթության նկատմամբ տատանվում է հունիս ամսին 27°–ից մինչև 74° (դեկտեմբեր): 4) Կովկասյան, Իրանական, Արևելամիջերկրածովային բուսաբանական մարզերի շփման հատվածում է:
13.Գրել ՀՀ մարզերն իրենց մարզկենտրոններով.………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
14․ Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները ․
15․ Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հանկանիշները։
Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը: Կանադան սահմանակցում է ԱՄՆ- ին և ծովային հարևան է Գրելանդիային։ Կանադան ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Կանադայի տարածությունը 10մլն կմ² է:
Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: Կանադայի առաջին նախադրյալը ԱՄՆ– ին սահմանակից լինելն է և հետևաբար Հարավում ունի ռեսուրսների մեծ պաշար, որոնցից աչքի է ընկնում ցորենը, եգիպտացորենը, քիչ քանակությամբ բամբակը և այլն:
Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը։ Առաջատար ճյուղը արդյունաբերությունն է։
Առանձնացնել և դուրս գրել Կանադայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։
Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Կանադայի գլխավոր շրջանները և ափերը ողողող օվկիանոսերը, ծովերը, նեղուցները և լճերը։
Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրանաց ափերը ողողող ջրային ավազանները:
Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները: Հարավարևելյան Ասիայում վառելիքային ռեսուրսներից առանձնապես շատ կան նավթ և բնական գազ: Այս տարածաշրջանում կան մետաղային, հանքային ռեսուրսներ, հատկապես պնձի, ոսկու և անագի պաշարներ: Հարավարևելյան Ասիայի կլիման բարենպաստ է հողագործության համար:
Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: Հարավարևելյան Ասիայի երկրները արտահանում են թեյ, բրինձ, ծովամթերք, բնական կաուչուկ և այլն, բացի այդ բավական շատ նավթի պաշարներ ունի, որ արտահանում է:
Փորձել համեմատել Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանների աշխարհագրական դիրքը, բնական պայմաններն ու բնական ռեսուրսները։
1.Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
2.Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
Ճապոնյան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսիու, Հոկկաիդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ մի փոքր մասն էլ Ռյուկյու, Օկինավա և այլ կղզեխմբերի վրա։
3.Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
4.Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:
Վրաստանը գտնվում է Հարավային Կովկասում (Միջին Արևելք)։ Երբեմն այն համարում են Արևելյան Եվրոպայի մաս։ Պետության դե ֆակտո (փաստացի) տարածքը կազմում է 57 135 կմ2, իսկ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ միասին՝ դե յուրե (իրավական)` 69 700 կմ2։ Աշխարհագրական նպաստավոր դիրքի և բարդ լեռնագրության շնորհիվ կլիման և բնությունը խիստ բազմազան են։ Կովկասյան տարածաշրջանը, որում տեղակայված է երկիրը, համարվում է ալպիական շարժական երկրամաս, ինչով պայմանավորված է բազմաբնույթ ռելիեֆը և տարատեսակ լանդշաֆտները, կլիման ու ջրագրությունը, բուսական ու կենդանական աշխարհը։ Բացի այդ, Վրաստանը հարում է խոնավ միջերկրածովյան կլիմային, Արալյան-Կասպիական իջվածքին ու առաջավորասիական բարձրավանդակներին, ինչը նույնպես իր ազդեցությունն է թողնում։
Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
Վրաստանով անցնում է Բաքու -Թբիլիսի -Ջեյհան-նավթամուղը , որը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի նավահանգիստ Ջեյհանին,որտեղից նավթը ծովով փոխադրվում է արևմտյան շուկաներ:
Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։
Վրաստանի զարգացման գլխավոր նախադրյալներն են նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքը ,բնակլիմայական պայմանները, բնական ռեսուրսների բազմազանությունն ու բավարար աշխատանքային ռեսուրսները:Երկրի նյութական արտադրության առաջատար ճյուղը արտադրությունն է:Վրաստանի բնակլիմայական լավ պայմանները նախադրալներ են ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար: Տնտեսության զարգացման հզոր գործոն է նաև Սև ծովը: Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։
Որո՞նք են Վրաստանի զարգացման նախադրյալները: Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից:2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Վրաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների հիմնական ոլորտները՝ առևտուրն ու տուրիզմն են:Վրաստանի սևծովյան նավահանգիստներով են հիմնականում իրականացվում Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի,Ուկրաինայի և Եվրոպայի ու մյուս երկրների հետ: Հայաստանը կապող միջանցք է հանդիսանում՝ Իրանի և Վրաստանի համար, որը նույնպես շատ կարևոր է:Հայ-վրացական հարաբերությունների զարգացումը փոխշահավետ երկու երկրների համար:
Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։ Տարածքը-6,7 մլն կմ քառ. Ներառում է ` Փոքր Ասիա թերակղզին Արաբական թերակղզին Հայկական լեռնաշխարհ Իրանական բարձրավանդակ Միջագետքի դաշտավայարը Հինդուկուշի լեռներ Միջերկրական ծովի արևելք Պարսից ծոց
Ի՞նչ գործոններով է պայմանավորված Հարավարևմտյան Ասիայի ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի առանձնահատկությունները , ՀՀ համար դրանք ի՞նչ նշանակություն ունի։ Հարավարևմտյան Ասիայով են անցնում Եվրոպան և Աֆրիկան Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա նրա ՏԱԴ-ի կարևոր առանձնահատկությանն է, որը մեծ ազդեցություն է թողնում տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա:
Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Հարավարրևմտյան Ասիա տարածաշրջանի մեջ մտնող պետություններըև դրանց ափերը ողողող ջրային ավազանները։
Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները
Ինչ ներդրում ունի Հարավ-արևմտյան Ասիան քաղաքաքկրթության մեջ, որն է հայերի ունեցած ավանդը։
Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը
Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։
Գերմանիա
Տարածք՝ 357 հազ. կմ2 Բնակչույթուն՝ 81,9 մլն մարդ Մայրաքաղաք՝ Բեռլին Պետական կարգ՝ դաշնային խորհրդական հանրապետություն
Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները: Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Դրա հետևանքով էլ այստեղ են հատվում, մի կողմից, Եվրոպայի արևմտյան ու արևելյան, մյուս կողմից՝ Միջերկրածովյան և Սկանդինավյան տարածաշրջանները միմյանց կապող ցամաքային, օդային, ջրային և խողովակաշարային կարևոր ուղիները:
Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում: Մեծ է գերմանացիների ներդրումը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Գրականության, արվեստի, գիտության և տեխնիկայի գրեթե բոլոր բնագավառներում նշանավոր ներկայացուցիչների առաջին շարքում ներկայացված են գերմանացիներ:
Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
Ինչ է ուսումնասիրում տարածաշրջանային աշխարհագրությունը։
Տարածաշրջանային աշխարհագրության գլխավոր նպատակն է կոնկրետ տարածաշրջանի կամ երկրի հստակ ու իրական ,,դիմանկարի,,՝ տնտեսաաշխարհագրական այնպիսի բնութագրի ձևավորումն է, որում ապահովված է ընդհանուր և տարածաշրջանային աշխարհագրության օրգանական կապը։
2․Ինչ է տարածաշրջանը, որոնք են տարածաշրջանների առանձնացման հատկանիշները և սկզբունքները։
Տարածաշրջանն աշխարհի տարբեր մեծության տարածքային մասն է, որը միջազգային տերմինաբանությամբ անվանում են ռեգիոն։
3․Որքանով է ստույգ տարածաշրջանների առանձնացման ընդունված սահմանագծերը
Տարածաշրջանների միջև սահմանները հստակ են այն դեպքում, երբ դրանք միաժամանակ երկու
պետության սահմանագծեր են:
Աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխությունների հետևանքով տարածաշրջանների միջև սահմանները նույնպես փոփոխվում են:
Քիմիական տնտեսություն
Քիմիական արդյունաբերություն: Ընդհանուր բնութագիրը, տեղաբաշխումը
Քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության առաջատար և արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ և այլն) և օրգանական նստվածքային ծագման վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ և այլն), օգտագործվում են նաև մետաղաձուլության, անտառարդյունաբերության և այլ ճյուղերի արտադրական թափոնները։ Այդ պատճառով էլ քիմիական արդյունաբերությունը համարվում է «սանիտար» ճյուղ, որն իրացնում է այլ ճյուղերի թափոնները՝ ստեղծելով նոր արտադրանք:
Քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինության և էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ, գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերից է: Վերջիններս միասին կազմում են արդյունաբերության «ավանգարդային եռյակի» ճյուղերը՝ ապահովելով տնտեսության զարգացումը:
Քիմիական արդյունաբերությունը տալիս է բազմատեսակ արտադրանքներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, տնտեսության այլ բնագավառներում և կենցաղում։
Ճյուղի առավել հայտնի արտադրատեսակներն են ծծմբական թթուն, հանքային պարարտանյութերը, սինթետիկ կաուչուկը, սինթետիկ մանրաթելերը, պլաստմասսաները:
Քանի որ քիմիական արդյունաբերության համար հումք կարող են հանդիսանալ տարբեր բնական ռեսուսրներ և թափոններ, ապա գործարանները կառուցվում են հիմնականում հաշվի առնելով բնառեսուրսային, էկոլոգիական, տնտեսաաշխարհագական դիրքի գործոնները (հանքավայրերին մոտ, թափոններին մոտ՝ այլ գործարաններին կից) և ունեն լայն աշխարհագրություն:
Ուշադրություն
Հարկ է նշել, որ քիմիական ադյունաբերությունը շրջակա միջավայրին հասցնում է զգալի վնաս՝ հանգեցնելով նրա էկոլոգիական հավասարակշռության խախտմանը, առաջացնելով օր. «թթվային անձրևներ»:
Օրինակ
Ինչպես գիտենք, քիմիական գործարաններն աղտոտում են բնակավայրերի ջրային, օդային ավազանները: Օդային ավազանի մաքրության պահպանման համար կարևոր է հաշվի առնել բնակավայրերի «Քամիների վարդը»՝ որոշելով գերիշխող քամիների ուղղությունը և գործարանը կառուցելով համապատասխան աշխարհագրական դիրքում: Այսպես. եթե գերիշխող են հյուսիսարևմտյան քամիները (ինչպես ցույց են տալիս գծագրերը), ապա քիմիական գործարանը պետք է կառուցել քաղաքի հարավ-արևելքում, և հակառակը:
Վերջին տարիներին քիմիական գործարաններ են կառուցվում նաև գիտական կենտրոնների մոտ` ավելի արագ ներդնելու համար գիտության նվաճումները: Քիմիական խոշոր համալիրներ ստեղծվել են Թեքսասում (ԱՄՆ), Ռուրի ածխավազանում (Գերմանիա), Մերձվոլգյան շրջանում (Ռուսաստան), Դոնբասում (Ուկրաինա) և այլն:
Քիմիական գործարաններ Լյուդվիգսհաֆենում, Գերմանիա
Բոլոր քիմիական ռեակցիաները կարգավորվում են ավտոմատ՝ համակարգչով:
Քիմիական արդյունաբերությունը, ինչպես և մեքենաշինությունը, վերելք են ապրում զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա և այլն): Այստեղ հատկապես զարգանում են քիմիական արդյունաբերության նորագույն` առավել գիտատար ճյուղերը (պոլիմերների, մանրաթելերի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան 80%-ը:
Քիմիական գործարաններն աղտոտում են Լոս Անջելեսի օդային ավազանը, ԱՄՆ
Նավթարդյունահանող մի շարք երկրներում (Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա և այլն) զարգանում է նավթաքիմիական արդյունաբերությանը, որի արտադրանքի մեծ մասն արտահանվում է զարգացած երկրներ: Այժմ նկատվում է քիմիական գործարանները զարգացող երկրներում կառուցելու միտում՝ հաշվի առնելով զարգացած երկրների համար շահավետ մի շարք հանգամանքներ, օր.՝ զարգացող երկրներում ցածր են բնապահապանական վճարները, առկա է ցածր վարձատրվող աշխատուժ, առկա է անհրաժեշտ հումքային բազա:
Մեքենաշինություն, <<Bugatti>> ֆիրմաի մասին Բուգատին ֆրանսիական սպորտային մեքենաներ արտադրող ընկերություն է։ Հիմնադրվել է 1909 թվականին գերմանական Մոլշեիմ (Molsheim, Alsace) քաղաքում։ Ընկերությունը հիմնադրել է Էտտորե Բուգատին, ում անունով հետագայում անվանվել է։ Բուգատիի մեքենաները հայտնի են եղել իրենց գեղեցկությամբ, քանի որ Էտտորե Բուգատին արվեստագետների ընտանիքից էր և գնահատում էր արվեստը։ Էտտորե Բուգատիի մահը 1947 թվականին ընկերության գոյության հարցը վտանգի տակ դրեց, քանի որ իր հետնորդը՝ իր որդի Ջեան Բուգատին, մահացել էր ավելի շուտ։ Մինչև հիմնադրի մահը արտադրվել է ընդամենը 8000 մեքենա։ 1950 թվականին ընկերությունը արտադրեց վերջին մեքենան, ինչից հետո 1960 թվականին ընկերությունը դարձավ այլ ընկերության մաս՝ հիմնականում ինքնաթիռների մասեր արտադրելով։ 1990 թվականին իտալական ընկերությունը գնեց Բուգատի բրենդը և վերականգնեց այն որպես մեքենա արտադրող ընկերություն։ Ներկայումս Բուգատին գտնվում է Volkswagen Group ընկերության մեջ։
պատմություն Պատերազմի ժամանակ Էտտորե Բուգատին գտնվում էր Փարիզում, սակայն վերադարձավ Մոլշեիմ ընկերությունը վերականգնելու նպատակով։ 1919 թվականին՝ ընդամենը 4 ամիս անց, Փարիզի 15-րդ ավտոսալոնում Բուգատին ներկայացրեց երեք նոր մեքենա։ Դրանք ունեին չորս մխոցանի 1.36 լիտր աշխատանքային ծավալով շարժիչներ։ Այդ մեքենաներն էին Type 13, Type 22, Type 23, որոնցից մեկը նախատեսված էր մրցույթների համար։
Հին ճյուղեր են, օրինակ` մետաղաձուլությունը եւ թեթեւ արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը եւ քիմիան:
Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:
Ես համարում եմ առաջնային նոր ճյուղը և մշակող արդյունաբերության ներառող ճյուղերը
Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:
իմ կարծիքով գյուղատնտեսության զարգացումը։
Զառգնյուղ։։։
Ես 1500-դրամով գնացել եմ Զառգյուղ դահուկներ քշելու, Բայց չքշեցի ու վոչմիբան չարեցի։
քանի որ ՎՈՉ-ՄԵԿ չտվեց քշեմ։ ես զառռգյուղի մասին չգիտեմ ոչ էլ ուզում եմ իմանամ և 1500 դրամը տվեցի իզուր տեղը!:
Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները
Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրաքաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամենակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկատարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են
Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզեր
Մարզայինկենտրոնը
1. Արագածոտնի
Աշտարակ
2. Արարատի
Արտաշատ
3. Արմավիրի
Արմավիր
4. Գեղարքունիքի
Գավառ
5. Լոռու
Վանաձոր
6. Կոտայքի
Հրազդան
7. Շիրակի
Գյումրի
8. Սյունիքի
Կապան
9. Վայոց Ձորի
Եղեգնաձոր
10. Տավուշի
Իջևան
Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաքները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչության թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:
Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1986թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:
Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքաղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:
Մեր հանրապետության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:
Հարցեր և առաջադրանքներ
1.Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
Արագածոտն, Արարատ, Արմավիր, գեղարքունիք, Լոռու, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր և տավուշի մարզ
2.Ինչո՞ւ է մեր հանրապետության տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
3.Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
Комментариев нет:
Отправить комментарий