Ծիրանենի
"Ծիրանի ծառ մեծ, սիմվոլիկ արժեքներ ունի հայոց հոգիին մեջ:"
- Վ. Սարոյան
- Վ. Սարոյան
"Մի վիթխարի ծիրանի փող, առանց հին ահի եւ նոր խնդությամբ հնչեցնում է մեր արդար երգերը:"
- Ա. Բակունց
- Ա. Բակունց
Ծառը, որպես կենտրոնական ավանդական խորհրդանիշներից մեկը, հայտնի է շատ վաղուց: Ըստ ազգագրագետ բանահավաքների տարբերակման՝ առասպելական ծառերի գլխավոր տեսակներն են “համաշխարհային ծառը”, “կենաց ծառը”, “իմաստնության ծառը”, “մահվան ծառը”, “տոտեմական ծառը” և այլն:
Առասպելական ավանդապատումներում շատ հաճախ Համաշխարհային ծառը պատկերվում է Երկրի կենտրոնից կամ “պորտից” դեպի Երկինք խոյացող ծառի տեսքով, որի ուղղաձիգ առանցքը կապում է երեք աշխարհները՝ վերևինը (երկինքը), մեջտեղինը (երկիրը) և ներքևինը (ստորերկրյա աշխարհը): Կենդանիները, մարդիկ և ոգիները Համաշխարհային ծառի վրա տեղաբաշխվում են ըստ այդ երեք աշխարհների: Իր էությամբ Համաշխարհային ծառի խորհուրդը շատ մոտ է Տիեզերական լեռան խորհրդին: Երբեմն դրանք համընկնում են, հաճախ՝ լրացնում մեկ մեկու:
Ծիրան բառը հայկական ծագում ունի։ Ստուգաբանորեն ծիրան նշանակում է տիեզերական պտուղ։ Հայկական ծիրան բառից են առաջացել վրացերեն ճերամի, աբխազերեն աճերամ, մոնղոլերեն` ձերան, կիրգիզերեն՝ ջերան բառերը։
Հայոց լեզվում ծիրանանալ նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ։ Ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է թագավորածին, արքայածին, արքայազն կամ արքայորդի: Ծիրանակիր նշանակում է թագավոր, արքա։ Ծիրանի գոտի նշանակում է ծիածան կամ երկնքի յոթ
կամար, Արամազդի կամ Աստծո գոտի։
կամար, Արամազդի կամ Աստծո գոտի։