понедельник, 17 января 2022 г.

Գինեգործների դպրոց


կոնյակ

թունդ ալկոհոլային խմիչք, որն արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։ Կոնյակ արտադրվում է նաև Հայաստանում։ Այստեղ արտադրությունը հիմնադրվել է 1887 թվական ին, վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում՝ իր իսկ կառուցած կոնյակի գործարանում։



Արտադրույթյան տեղնոլոգիա

Կոնյակի արտադրության համար որպես հումք ծառայող սպիտակ խաղողներից հիմնական տեսակն է ունյի բլանը (ֆրանսերեն` Ugni Blanc, Իտալիայում հայտնի է Trebbiano տրեբիանո անունով), որն աճում է դանդաղ, ունի բարձր թթվայնություն, բարձր բեքատվություն և հիվանդությունների հանդեպ դիմացկուն է։ Բացի դրանից, օգտագործվում են նաև այլ տեսակներ, որոնց աճեցնելը շատ բարդ է։ Նրանցից ստացվող սպիրտներն ավելի բուրավետ են և ավելի հարուստ համեր ունեն։ Այդ տեսակներից են, մասնավորապես՝ ֆոլ բլանշըկոլոմբարը և մոնտիլը։



Ճզմում և խմորում

Խաղողի բերքը հավաքվում է հոկտեմբերին և անմիջապես սկսվում է հյութը քամելու պրոցեսը։ Ավանդաբար այդ նպատակի համար օգտագործվում են հորիզոնական մամլիչներ, որոնք չեն կոտրատում պտուղների կորիզները։ Օրենսդրությամբ արգելվում է Արքիմեդի պարուրակով աշխատող մամլիչների կիրառումը։ Խաղողի հյութն այնուհետև ուղարկվում է խմորման։ Օրենսդրությամբ խմորման ժամանակ չի կարելի ավելացնել ո'չ շաքար և ո'չ ծծումբ։ Խմորումը կարևորագույն պրոցես է և տևում է երեք շաբաթի չափ։



Թորում

Հաջորդ պրոցեսը ստացված 9% թնդության և բարձր թթվայնության գինու թորումն է։

Թորումը կատարվում է հատուկ պղնձե կաթսաներում՝ երկու փուլով։ Առաջին փուլում ստացվում է 27-32 % թնդության հումքային սպիրտ (Ֆրանսերեն` première chauffe): Բուն կոնյակի սպիրտն (Ֆրանսերեն` bonne chauffe) ստացվում է երկրորդ անգամ թորելուց հետո։ Ստացված 68-72 % թնդության սպիրտն ուղարկվում է կաղնե տակառների մեջ հնեցնելու, որից էլ ստացվում է կոնյակը։



Հնեցում

Կոնյակ կոչվելու համար սպիրտը կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի։ Տակառների ծավալը 270-ից 450 լիտր է, պատրաստվում են Տրոնսյո և Լիմուզեն դեպարտամենտների անտառներում աճող, առնվազն 80 տարեկան կաղնու ծառերից։ Կոնյակի հնեցման համար տակառները պահում են մառաններում։
Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ և հագենում է փայտի վանիլային բույրով։ Հնեցման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը, որը ֆրանսիացիներն անվանում են part des anges՝ «հրեշտակների բաժին»։ Տարեկան այն կազմում է ավելի քան քսան միլիոն շշին համարժեք քանակ։ Կոնյակի արտադրության հաջորդ փուլում այն տակառներից լցնում են «դամ-ժոն» (ֆրանսերեն` Dames-Jeanne) կոչվող ապակե շշերի մեջ և տեղավորում են մառանի ամենահեռավոր տեղերում, որտեղ դրանք կարող են առանց փոխվելու մնալ տասնամյակներով։

суббота, 4 ноября 2017 г.

Ճանապարհորդություն դեպի Աշտարակ



Ես դասարանով նոյեմբերի 2-ին, ընկեր Հայկուհու և ընկեր Ռիմայի հետ գնացինք  Աշտարակ:Եղանք մի քանի եկեղեցիներում, և Պ. Պռոշյանի թանգարանում:Այտեղ մենք պատմեցինք նրա մասին նաև անգլերեն լեզվով:Դրանից հետո գանացինք ճոճվող կամուրջ:Եղանք իսկական հին հայկական մառանում, որտեղ խաղող տրորեցինք, գինի քամեցինք:Հետո համտեսեցինք իսկական ու անարատ մեղր և ետ եկանք քաղաք:

среда, 3 мая 2017 г.

Գետը քաղաքում



Շաբաթ օրը գնացինք դեպի Զանգու գետը: Այն շատ մոտ էր: Անցանք փոքրիկ կամրջի վրայով, մաքրեցինք տարածքը: Այնտեղ նկարեցինք,երգեցինք ,պարեցինք : Հետ ծանոթացանք մի պապիկի հետ: Շատ լավ ու արևոտ օր էր: Ես նաև ընկերացա մի փոքրիկ շան հետ : 

понедельник, 17 апреля 2017 г.

Հրազդան-Զանգի՝ տուտից տուտ





Շաբաթ օրը քայլարշավ էր: Թումանյանի այգուց գնացինք Հրազդան գետի  երկայնքով: Շատ քայլեցինք, քիչ քայլեցինք հասանք կամրջի,որի տակով գետ էր հոսում: Դա Հրազդան գետն էր: Հետո երկար քայլեցինք գետի կողքով ,ճանապարհին հանգստացանք ու տարացքը մաքրեցին:Հետո հասանք Մանակական երկաթուղի: Քնացք նստեցինք,խաղացինք ,շատ ուրախ օր էր: