Հայոց լեզու, Գրականություն

Պարույր Սևակ

Կենսագրություն

Մանկություն

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատունգյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառից։ Բանաստեղծի նախնիների ազգանվանը իր իսկ վկայությամբ «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր»։ Նրանք գրագետ մարդիկ էին, որ ուսանել էին Գևորգյան ճեմարանում[2]։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

Պարույր Սևակի տունը հայրենի Զանգակատուն գյուղում

Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին.․․»։

Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

Կրթություն

1939 թվականից Պարույր Ղազարյանը դարձել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության բաժնի ուսանող (մինչև 1945)։ Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1955), որտեղ և դասախոսել է (1955-1959)։ 1946 թվականին ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ հին գրականություն մասնագիտությամբ։ Նույն այս տարիներից էլ սկսվել է նրա աշխատանքային գործունեությունը։ 1945-1946 թվականներին որպես գյուղական երիտասարդության բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթում, 1946-1947 թվականներին որպես մամուլի բաժնի ավագ ռեֆերենտ՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1949-1951 թվականներին վարել է «Գրական թերթի» պոեզիայի բաժինը[3]։ 1963-1971 թվականներին եղել է ավագ գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966–1971 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։

Մահ

Հուշակոթող կանգնեցված ավտովթարի վայրում՝ Պարույր Սևակ գյուղում

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։

29․ Բան ունեմ ասելու: Վ. Սարոյան (հատված)

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործն    էսօրվանից:

Реклама
ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Առաջադրանքներ

Ա) Քննարկե՛ք հետևյալ մտքերը․

  • Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․
    Իհարկե բոլոր մարդիկ էլ ուզում են ունենալ իրենց ունեցածից շատ բան: Փորձենք բավարարվել մեր ունեցածով, որովեհտև մեր ունեցածը ամենալավը ու ամենաշատը պետք է լինի մեզ համար: Որովհետև կան մարդիկ, ովքեր չունեն այն ինչ ունենք մենք:
  • Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:
    Մարդու կյանքում ամենակրևոր ու թանկ բանը սիրող մարդկանցով շրջապատված լինելն է: Նյութականից ավելի թանկ է մարդկային սերը ու նվիրվածությունը, եթե այն չունի հետին միտք: Այն սերը, որը ոչինչ չի պահանջում բացի ուշադրությունից, դա ամենաջերմ բանն է:
  • Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար: 
  • Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

Բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։
Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների…

Ես կարծում եմ, որ հեղինակը շատ ճիշտ է նկարագրում Ձմեռ պապիկի կերպարը: Նա Ձմեռ պապիկի միջոցով ուզում է ասել՝ միշտ չէ, որ մեր ուզածը ունենում ենք: Պետք է գնահատել ունեցածը, բայց դա չի նշանակում, որ դոփնեք նույն տեղում, չձգտենք հասնել երազանքներին:

Պարագաներ

Ձևի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ձևը, օրինակ. Նա
հաճույքով օգնեց։ Ճամփորդը արագ-արագ պատմեց դեպքը։ Քամին մեղմորեն
օրորեց ծաղիկները։ Ձևի պարագան արտահայտվում է գոյականի գործիական
հոլովով (օրինակ՝ Թախիծով հիշեց դեպքը), դերանուններով (օրինակ՝ Նա
այդպես ասաց), դերբայներով (օրինակ՝ Երեխան վազելով հեռացավ։ Ծերունին
ոգևորված պատմեց), ձևի մակբայներով (օրինակ՝ Նա հերոսաբար կռվեց),
կապական կառույցներով (օրինակ՝ Կռվում էր հերոսի նման)։
Տեղի պարագան ցույց է տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
Վարպետն աշխատում էր արհեստանոցում։ Այցելուները ելան ցուցասրահից։
Բարձրացանք սարնիվեր։ Տեղի պարագան արտահայտվում է գոյականի
տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով (օրինակ՝ Նստեց աթոռին։ Նա եկավ տուն։ Հեռացավ քաղաքից։ Անցավ ճանապարհով։ Ապրում է գյուղում), դերանուններով (օրինակ՝ Ո՞ւր գնաց։ Այստեղ
եկավ), տեղի մակբայներով (օրինակ՝ Ընկել է դռնեդուռ), կապական կառույցներով (օրինակ՝ Գիրքը դրեց սեղանի վրա)։
Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ Շինարարները երեկոյան վերադարձան։ Ձմռանը շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց։ Աշխատանքն ավարտեցին ժամը
վեցին։ Ժամանակի պարագան արտահայտվում է գոյականի տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով (օրինակ՝ Կվերադառնա գարնանը։ Ցերեկը կգնամ։ Ամառվանից չեմ տեսել։ Գիշերով վերադարձավ։
Կյանքում չեմ տեսել), դերանուններով (օրինակ՝ Ե՞րբ եկավ), դերբայներով
(օրինակ՝ Վազելիս ընկավ), ժամանակի մակբայներով (օրինակ՝ Վաղուց չեմ
հանդիպել), կապական կառույցներով (օրինակ՝Դասից առաջ հանդիպեցինք)։
Չափ ու քանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման
չափը, աստիճանը, օրինակ՝ Նա հինգ անգամ այցելեց հորեղբորը։ Վարպետը
ամբողջ օրն աշխատեց։ Չափ ու քանակի պարագան արտահայտվում է չափի
մակբայներով (օրինակ՝ Ամբողջովին ժանգոտել էր), դերանուններով )օրինակ՝
Այնքա՜ն պետք է չարչարվեր, որ ավարտեր աշխատանքը) կապական կառույցներով (օրինակ՝ Ծառը տան չափ բարձրացել էր)։
Պայմանի պարագան ցույց է տալիս գործողության կատարման պայմանը,
օրինակ՝ Հաղթանակի դեպքում նրանք կմասնակցեն հաջորդ փուլի խաղերին։
Պայմանի պարագան արտահայտվում է կապական կառույցներով (օրինակ՝
Թույլատրության դեպքում կգնամ), գոյականի գործիական հոլովով (օրինակ՝
Լավ աշխատավարձով կաշխատեմ)։
Նպատակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման նպատակը,
օրինակ՝ Մեկնել է սովորելու համար։ Գնացին պահեստ՝ ապրանք բերելու։
Նպատակի պարագան արտահայտվում է գոյականի տրական հոլովով (օրինակ՝
Գնացել է հացի), անորոշ դերբայի տրական հոլովով (օրինակ՝ Այգեպանը գնաց
աշխատելու՚), կապական կառույցներով (օրինակ՝ Պատրաստում եմ հետս
տանելու նպատակով)։
Պատճառի պարագան ցույց է տալիս գործողության կատարման պատճառը,
օրինակ՝ Ուրախությունից պարում էր։ Նվերների համար շատ ուրախացավ։
Անձրևի պատճառով աշխատանքը դադարեցվեց։ Պատճառի պարագան
արտահայտվում է գոյականի բացառական հոլովով (օրինակ՝ Հիվանդությունից
նիհարել էր), կապական կառույցներով (օրինակ՝ Մշուշի պատճառով չէր երևում)։
Հիմունքի պարագան ցույց է տալիս այն հիմունքը, ըստ որի կատարվում է
գործողությունը, օրինակ՝ Ըստ օրենքի՝ դա անհնար է։ Այստեղ լողալն օրենքով
արգելված է։ Հիմունքի պարագան արտահայտվում է գոյականի գործիական
հոլովով (օրինակ՝ Հրամանագրով թույլատրվեց), բացառական հոլովով (օրինակ՝
Նրա տեսքից հասկացա, որ գործն հաջողությամբ է ավարտել), կապական
կառույցներով (Ըստ հրամանի՝ աշխատանքը պետք է ավարտել մեկ ամսում)։
Զիջման պարագան ցույց է տալիս, թե հակառակ ինչին է կատարվում գործողությունը, օրինակ՝ Հակառակ արգելքին՝ նրանք մեկնեցին։ Չնայած անձրևին՝
ճանապարհ ընկան։ Ի հեճուկս նրա՝ բոլորն ուրախ էին։ Զիջման պարագան
արտահայտվում է կապական կառույցներով։

1. Գտնե՛լ պարագաները և որոշե՛լ տեսակը։
Ամեն առավոտ՝ ժամը վեցին (ժամանակի պարագա), ես բարձրանում էի կանաչազարդ բլրի գագաթը (տեղի պարագա)՝ ոսկեվառ արևածագը տեսնելու (նպատակի պարագա): Բարձրաբերձ լեռներից (տեղի պարագա) փչում էր վաղորդյան սարսռեցնող զովությունը, և դրանից կնճռոտվում էր լճի վիթխարի կապույտ հայելին: Արևի դեղնազօծ սկավառակը ելնում էր Այծեմնասարի խորդուբորդ թիկունքից (տեղի պարագա), և այդ պահին (ժամանակի պարագա) լիճն առկայծում էր երփնավառ ծփանքով: Լսվում էր աղավնիների կանչը մոտակա քարափից (տեղի պարագա), և երամը փռփռոցով օդ էր բարձրանում՝ լողալու արևի առաջին ոսկեզօծ շողերում (նպատակի պարագա):

Մայիսի 10

Բայական անդամի լրացումներ.պարագաներ

Մայիսի 7

17․ Խոհանոցի  ժամացույցը:  Վոլֆգանգ  Բորխերտ

Մայիսի 5

1.Կարդա’ եւ գրի’ր պատմության ասելիքը`Վիլյամ Սարոյան. «Դաշնամուր»

2.Աշխատի’ր ձեւակերպածդ անհատական նախագծի շուրջ։

ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

գ.Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Մայիսի 4

Ավարտի’ր երրորդ թեստը։

Մայիսի 3

1.Կատարի’ր 3-րդ թեստի 1-15-րդ առաջադրանքները։ Թեստն ուղարկված է էլ. հասցեիդ։

2.Կարդա’ Նար_Դոսի « Ես եւ նա» գործը։

1.Ըստ քեզ` ո°րն է գործի ասելիքը։

2.Առանձնացրո’ւ պատմության ամենից հուզիչ հատվածը եւ մակնաբանի’ր։
3. Ինչո°ւ է գործը վերնագրված «Ես եւ նա,,։ Այլ կերպ ինչպե°ս կվերնագրեիր։
4. Առանձնացրո’ւ պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

Ապրիլի 29

Գոյականական անդամի լրացումներն են որոշիչը, հատկացուցիչը և
բացահայտիչը։
Որոշիչը ցույց է տալիս գոյականական անդամի հատկանիշը։ Հատկանիշները կարող են տարբեր լինել՝ քանակ, երկարություն, բաղկացածություն և այլն,
օրինակ. Նկարիչ Գևորգը պարգևատրվեց։ Հին գորգը պատռվեց։ Մետաղյա
դարպասը ներկեցին։ Ոսկերիչը գեղեցիկ նախշեր փորագրեց։ Որոշիչն արտահայտվում է որակական և հարաբերական ածականներով (օրինակ՝ Խանութից
կարճ և երկար մետաղաձողեր գնեցինք։ Փորձառու վարպետը աշխատում էր։),
գոյականի ուղղական, սեռական, բացառական, գործիական հոլովաձևերով (օրինակ՝ Նկարիչ Արշակն աշխատում էր։ Խանութում պատի ժամացույցներ էին
վաճառում, իսկ ձեռքի ժամացույց չկար։ Գյուղի ծայրին կար քարից մի տուն։
Խանութում մսով կարկանդակ էր վաճառվում) թվականներով (օրինակ՝ Նա
արդեն հինգ տուն է կառուցել։ Աշոտը սովորում է երկրորդ կուրսում), դերանուններով (Այդ մարդը այդպիսի նկար դեռ չէր տեսել։), անկախ դերբայներով
(Վազող տղան կանգ առավ։ Քնած երեխան արթնացավ), կապական կառույցներով (Առյուծի նման մի զինվոր պայքարեց մինչև հաղթանակ)։
Հատկացուցիչը ցույց է տալիս պատկանելություն, վերաբերություն, օրինակ՝
Ծառի տերևները դեղնել էին։ Աշակերտի պայուսակը գեղեցիկ էր։ Դռան բռնակը
նախշազարդ էր։ Հատկացուցիչն արտահայտվում է միայն սեռական հոլովով և
պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ինչերի՞) հարցերին։
Բացահայտիչը բացահայտում է գոյականի կամ գոյականական դերանվան
էությունը, ով կամ ինչ լինելը, օրինակ՝ Վարպետը՝ Ռուբենը, շատ հմուտ է։ Նա՝
քանդակագործը, լուռ աշխատում էր։ Ջրի ափին քայլում էին այդ վայրում
ամենատարածված թռչունները՝ արագիլները։ Առանձնացվում է բացահայտչի
երեք տեսակ՝ բուն, մասնավորող և մասնական։ Բուն բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի ով կամ ինչ լինելը, օրինակ՝ Ընկերս՝ Արամը, եկավ։
Մասնավորող բացահայտիչը մասնավորում կոնկրետացնում է տեղը, ժամանակը,
օրինակ՝ Արհեստանոցում՝ դարակի վրա, շարված էին գործիքները։ Ուրբաթ օրը՝
դասերից հետո, կգնանք պատկերասրահ։ Մասնական բացահայտիչը ձևավորվում է որպես, իբրև կապերով և մասնավորող, կոնկրետացնող գործառույթ է կատարում, օրինակ՝ Անուշը՝ որպես կուրսի ավագ, բարեխղճորեն կատարում է
իր պարտականությունները։ Բառերի շարահյուսական կապակցման եղանակները
ներկայացնելիս նշվել է, որ բացահայտիչն ու բացահայտյալը հոլովով, դեմքով և
թվով համաձայնում են։ Դա վերաբերում է բուն և մասնական բացահայտիչներին։
Բացահայտչի երեք տեսակներն էլ կետադրվում են միանման. դրանք բացահայտյալից տրոհվում են բութով, իսկ հաջորոդող բառից՝ ստորակետով (ինչպես
վերը բերված օրինակներում)։ Բացահայտչից հետո ստորակետ չի դրվում
հետևյալ դեպքերում. ա) եթե նրան հաջորդում է օժանդակ բայ. Ընկերս՝ Արմենն է
եկել. բ) եթե նրան հաջորդում է էլ շաղկապը. Ընկերս՝ Արմենն էլ եկավ. գ) եթե
կատարում, օրինակ՝ Անուշը՝ որպես կուրսի ավագ, բարեխղճորեն կատարում է
իր պարտականությունները։ Բառերի շարահյուսական կապակցման եղանակները
ներկայացնելիս նշվել է, որ բացահայտիչն ու բացահայտյալը հոլովով, դեմքով և
թվով համաձայնում են։ Դա վերաբերում է բուն և մասնական բացահայտիչներին։
Բացահայտչի երեք տեսակներն էլ կետադրվում են միանման. դրանք բացահայտյալից տրոհվում են բութով, իսկ հաջորոդող բառից՝ ստորակետով (ինչպես
վերը բերված օրինակներում)։ Բացահայտչից հետո ստորակետ չի դրվում
հետևյալ դեպքերում. ա) եթե նրան հաջորդում է օժանդակ բայ. Ընկերս՝ Արմենն է
եկել. բ) եթե նրան հաջորդում է էլ շաղկապը. Ընկերս՝ Արմենն էլ եկավ. գ) եթե բացահայտյալը հատկացուցիչ է. Ընկերոջս՝ Արմենի հաղթանակը ուրախացրեց
մեզ. դ) եթե բացահայտյալը կապի խնդիր է. Կուրսի ավագից՝ Անահիտից հետո
բեմ ելավ Նունեն. ե) եթե բացահայտչին հաջորդում է բացահայտյալին եղանակավորող սաստկական վերաբերական. Նրա մտերիմ ընկերուհին՝ Աննան անգամ
չէր տեսել նրա նոր կտավը. զ) եթե բացահայտյալը անկախ դերբայի լրացում է, և
այդ դերբայը հաջորդում է բացահայտչին (անմիջապես կամ լրացումներով).
Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան տանող ճանապարհը անցնում էր գեղատեսիլ
վայրերով. է) եթե ոճական նպատակով բացահայտիչը հարկադրական եղանակի
բայաձևերի բաղադրիչների միջև է դրվել. Համերգին պետք է կուրսի ավագը՝ Լուսինեն մասնակցեր, բայց մեկնել էր գործուղման։
Մասնական բացահայտիչը կարող է լինել նախադասության սկզբում. այդ
դեպքում նրանից հետո դրվում է բութ, ինչպես՝ Որպես կուրսի ավագ՝ Հարությունը մասնակցեց խորհրդակցությանը։

Գործնական աշխատանք
1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ

տեսակը։
Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը, վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց երկնակարկառ լեռան
հետևում: Հատուկենտ աստղերն էլ դանդաղորեն հեռանում էին իրենց ասպարեզից:
Խավարչտին գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում:
Գիշերվա նիրհից արթնացավ վաղորդյան մեղմօրոր զեփյուռը, և հազարաթույր
ծաղիկների զգլխիչ բույրով տոգորվեց ողջ մթնոլորտը
Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս
էի դիտում:
Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած մի ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ անտառում:
Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ բնության գրկում քայլելիս:
Դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ քայլվածքով: Վայրենի
շնորհքով ոլորեց երկայն վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը: Ապա սուրաց դեպի բացատում բխող ականակիտ աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ
առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ:

Ապրիլի 27

Նախադասության գլխավոր անդամներ

Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը։
Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգման միջոցով
վերագրվում է որևէ հատկանիշ։ Ենթական դրվում է ուղղական հոլովով, օրինակ՝
Արևը շողում է։ Ես կարդացի գիրքը։ Ծառերն օրորվում էին քամուց։ Առանձնացվում է նաև մասնական ենթակա, որն արտահայտվում է բացառական
հոլովով։ Այդպիսի ենթակաները ցույց են տալիս, որ ստորոգմամբ վերագրված
հատկանիշը նրանց վերաբերում է մասնակիորեն, օրինակ՝ Վաճառվում են
Թումանյանի գրքերից։ Հաղորդվեցին կոմպոզիտորի երգերից։ Խանութում կա
այդ ներկից։ Ենթական արտահայտվում է գոյականով (օրինակ՝ Երեխան նկարում է), առարկայանիշ դերանուններով (օրինակ՝ Նա գնաց։ Ո՞վ է եկել) և
գոյականաբար գործածված բառերով (օրինակ՝ Կարմիր ծաղիկները դրված էին
ծաղկամանում, իսկ դեղինները՝ սեղանի վրա։ Հինգ վարպետ գնացել էր նորոգելու խողովակը. երեքը վերադարձան։ Քնածը արթնացավ)։Անորոշ դերբայը ևս՝
որպես գործողության ընդհանուր անվանում, կարող է դառնալ ենթակա, օրինակ՝
Նկարելը նրա ամենօրյա զբաղմունքն է։ Ենթական պատասխանում է ո՞վ
(ովքե՞ր), ի՞նչ (ինչե՞ր) հարցերին։
Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը ստորոգման միջոցով
որևէ հատկանիշ է վերագրում ենթակային։ Ստորոգյալն ունի երկու տեսակ՝ պարզ
և բաղադրյալ։ Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է միայն դիմավոր
բայով, օրինակ՝ Նա երգում է։ Ուսանողը կգրի։ Աշակերտը պետք է գրի։ Երեխան
ծափ է տալիս։ Բաղադրյալ ստորոգյալը կազմվում է որևէ խոսքի մասով և
հանգույցով, օրինակ՝ Նա աշակերտ է։ Տունը գեղեցիկ է։ Նրանք հինգն են։
Ավագը նա է։ Նա լավ վազող է։ Նրա համաձայնելը արտաքուստ էր։ Խոսքը նրա
մասին է։ Բերված օրինակներում բաղադրյալ ստորոգյալը կազմվել է գոյականով,
ածականով, թվականով, դերանունով, անկախ դերբայով, մակբայով, կապով ու
նրա խնդրով, որոնց միացել է օժանդակ բայը։ Բաղադրյալ ստորոգյալի այդ բաղադրիչը կոչվում է ստորոգելի. բերված օրինակներում ստորոգելիներ են՝ աշակերտ, գեղեցիկ, հինգ, նա, վազող, արտաքուստ, նրա մասին։ Հանգույցը հիմնականում արտահայտվում է օժանդակ բայով, ինչպես վերը բերված օրինակներում։
Կան մի շարք բայեր, որոնք ընդհանուր, վերացական իմաստ ունեն և կոչվում են
վերացական բայեր, օրինակ՝ լինել, դառնալ, թվալ, երևալ, համարվել, կոչվել։
Այսպիսի բայերը նույնպես կարող են հանդես գալ որպես հանգույց։ Օրինակ՝ մեծ
է դարձել բաղադրյալ ստորոգյալը կազմված է մեծ ստորոգելիից և է դարձել
հանգույցից։

Ապրիլի 26

2-րդ թեստն ամբողջությամբ կատարի’ր։

Ապրիլի 25

Կարդա’, գրի’ր գործերից յուրաքանչյուրի ասելիքը։

Ստեղծագործի’ր`

Երանի՜ նրան, ով պատրանք ունի…

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել…

Երանի՜ նրան, ով երազ ունի…

Ապրիլի 22

Վարդան Այգեկցի

Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան

ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց — կանչեց

զորդիսն — որդիներին

որդեակք — որդյակներ

պահեալ — պահված

ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին — այգում

զտեղին — տեղը

ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս

որ — ով, ով որ

խորագոյն — ավելի խոր

փորէ — այստեղ` փորի

գտանէ — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին — վարում էին

իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի — որ, որպեսզի

գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ — տվեց

ելից — լցրեց

զնոսա — նրանց

գանձիւ — գանձով

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

2.Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

ասէ, որդիքն, սկսան, յայգին մեր, զգանձն, սկսաւ, բազում պտուղ, ետ բազում պտուղ:

3.Աշխարահաբար դարձրու առակը:

4.Ինչից է երևում հոր իմաստասեր լինելը:

5.Մեկ նախադասությամբ գրիր՝ ի՞նչ է սովորեցնում առակը։

Ապրիլի 20

Բայի դիմավոր եւ անդեմ ձեւերը

Հարակատար, համակատար դերբայներ

Կատարի’ր համակատար դերբայից հետո գրված առաջադրանքները։

Ապրիլի 19

Բայի դիմավոր եւ անդեմ ձեւերը

Անորոշ, ենթակայական դերբայներ

Գործողություն կամ եղելություն նշանակող բառը կոչվում է բայ:
Օրինակ՝ ուտել, խմել, գնալ, քանդել, մեծանալ, սառչել,  ընկնել: Պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Եմ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ բայերը հարց չեն ստանում: Դրանք ոչ  թե նշանակում են գործողություն կամ եղելություն, այլ հաստատում են  ենթակայի՝ որևէ վիճակի մեջ լինելը (Ես կամ, մարդ եմ, գիտեմ խոսել, ունեմ բանականություն, որ արժի ամեն ինչ):

Բայն ունի իր բնորոշ ձևը: Նրա ուղիղ ձևն ունի –ել կամ –ալ ածանց–վերջավորությունը:
Թեք ձևերը մեծ մասամբ բնորոշվում են իրենց վերջավորություններով և այլ մասնիկներով (խոսելիս, գրեցի, կասեմ, չեմ տա, մի՛ կարդա, պիտի ուզեմ):Բայը կարող է փոփոխվել ըստ դեմքի, թվի, ժամանակի, եղանակի՝ կազմելով  դիմավոր ձևեր: Բայի այդպիսի ձևափոխությունը  կոչվում է խոնարհում: Բայը կարող է ձևափոխվել նաև ըստ սեռի, ինչպես և կազմել անդեմ ձևեր:
Բայի բոլոր դրական ձևերն ունեն իրենց ժխտական հակարժեքները,
որոնք կազմվում են համապատասխան դրական
ձևից՝
• մեծ մասամբ չ– նախամասնիկով՝ գրել — չգրել, գրած — չգրած, գրող — չգրող, գրելիս — չգրելիս, գրում եմ — չեմ գրում, գրելու եմ — չեմ գրելու, գրել եմ — չեմ գրել, գրեցի — չգրեցի, գրեմ — չգրեմ, կգրեմ — չեմ գրի, պիտի գրեմ — չպիտի գրեմ,
• մի դեպքում (արգելական հրամայականում)՝ մի՛ մասնիկով՝ գրի՛ր — մի՛ գրիր, գրե՛ք — մի՛ գրեք:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.
ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք
2. Ընդգծե՛ք 3 բայ.
ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր
3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

2․Բայի կազմությունը
Բայի կազմությունը որոշվում է ըստ նրա սկզբնաձևի՝ անորոշ  դերբայի՝
հաճախ համեմատելով որոշ թեք ձևերի հետ: Բայի սկզբնաձևը կազմված
է լինում բայահիմքից և –ել կամ –ալ ածանց–վերջավորությունից:
–Ել–ալ–ը բայակերտ ածանց է, քանի որ տարբեր արմատներից և բառերից կազմում է բայ: Նա միաժամանակ վերջավորություն է, քանի որ այլ վերջավորությունների պես բայահիմքից
կազմում է բայաձև (անորոշ դերբայ): –Ել–ալ ածանցի ե և ա ձայնավորները կոչվում են խոնարհիչներ: Ե խոնարհիչով բայը կոչվում է ե խոնարհման, ա խոնարհիչովը՝ ա խոնարհման:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Կան խոնարհիչի զուգաձևություն ունեցող բայեր, որոնց նույնիմաստ տարբերակները համարժեք են (ափսոսել — ափսոսալ, գեղգեղել — գեղգեղալ, հազել -հազալ, ոստոստել — ոստոստալ, սարսռել -սարսռալ, վետվետել — վետվետալ), կամ երկրորդ տարբերակները խոսակցական են (գովել — գովալ, թռչկոտել — թռչկոտալ, խոսել -խոսալ, կաթել — կաթալ, ճռվողել — ճռվողալ, ցավել — ցավալ)

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Կան նաև իմաստով կամ սեռով տարբերվող բայեր, որոնք ձևականորեն  միմյանցից տարբերվում են միայն խոնարհիչով՝ աղել—աղալ, գնել—գնալ, թվել—թվալ, թնդել—թնդալ, ծխել—ծխալ, ծպտել—ծպտալ, ճղճղել—ճղճղալ,  մխել—մխալ և այլն:

Բայահիմքը (անորոշի հիմքը) –ել/–ալ վերջավորությունից առաջ ընկած մասն է, որի կազմում կարող են լինել բայածանցներ՝ փախ–չ–ել, խաբ–վ–ել, կայծ–կլտ–ալ, մոտ–եցն–ել:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Բայածանցները քերականական միջածանցներ են, քանի որ միշտ լինում են
վերջավորություններից առաջ, և որևէ բայաձև դրանցով չի ավարտվում:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Անորոշ դերբայի (ներկայի կամ անկատարի) հիմքից է կազմվում բայի թեք ձևերի մեծ մասը՝ գր–ած, փախչ–եմ, փախչ–ող, գր–ում եմ, գր–ել եմ, գր–ի՛ր, թռչ–ել, թռչ–ելու եմ, չեմ խաղ–ա, կ–փախչ–ի, կարդ–անք, մոտեցն–ելիս: Մնացած ձևերը կազմվում են, այսպես կոչված, անցյալ կատարյալի
հիմքից՝ փախ–անք, փախ–ած, փախ–ել եմ, փախ–ի՛ր, կարդաց–ի, մոտեցր–եց և այլն: Երկու հիմքերը միմյանցից տարբերվում են հիմքակազմ մասնիկների առկայությամբ–բացակայությամբ կամ հերթագայությամբ։

Գործնական աշխատանք

1․Ընդգծե՛ք ե խոնարհման 3 բայ.
ա. ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
բ. շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
գ. կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել,
առավել, պառավել
դ. ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է
2․. Ընդգծե՛ք ա խոնարհման 3 բայ.
ա. անսխալ, մխալ, գեղածալ, կսկծալ, ժուժկալ, հեկեկալ
բ. սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, կանխակալ, շրխկալ
գ. կրծկալ, նողկալ, փսփսալ, հախճասալ, ծավալ, թվալ
դ. ասա՛, անսա՛, որսում է, դարսում է, գվվում է, գգվում է
ե. ժխտում է, վխտում է, կոպտում է, ժպտում է, սուրում է,
բուրում է

ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՅԵՐ
Ածանցավոր բայերն ըստ բայածանցի բնույթի լինում են  չորս տեսակի՝
• սոսկածանցավոր բայեր՝ հեռ–ան–ալ, մոտ–են–ալ, մտ–ն–ել, թռ–չ–ել,
• բազմապատկական բայեր՝ կտր–ատ–ել, պոկ–ոտ–ել, հեծ–կլտ–ալ, թռչ–կոտ–ել, կոխ–կռտ–ել, ճխլ–տ–ել,
• պատճառական բայեր՝ արագ–ացն–ել, մոտ–եցն–ել, թռ–ցն–ել,
• կրավորական բայեր՝ գր–վ–ել, սիր–վ–ել, նկար–վ–ել:
1. Սոսկածանցավոր բայեր
Սոսկածանցները (–են–, –ան–, –ն–, –չ–) մեծ մասամբ որևէ իմաստ չեն արտահայտում. ունեն սոսկ բայակազմական ու հիմքակազմական նշանակություն:
Դրանցից –ն–, –չ– ածանցները կատարյալի հիմքում ընկնում են (մտ–ն–ել > մտ–ա,
թռ–չ–ել > թռ–անք), իսկ –ան–ը և –են–ը փոխարինվում են –աց–, –եց–ով (հեռ–ան–ալ > հեռ–աց–ար, մոտ–են–ալ > մոտ–եց–աք):

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1 –
–Չ– սոսկածանցով բայերը (բոլորը՝ չեզոք սեռի և ե խոնարհման) թվով քիչ են և անկայուն, թեև շատ գործածական են: Դրանցից հանգչել, սառչել, ուռչել, կորչել–ը խոսակցական լեզվում հաճախ գործածվում են առանց սոսկածանցի (հանգել, սառել, ուռել, կորել), փախչել, դիպչել, կպչել, թռչել–ը՝ նաև –ն– ածանցով (փախնել, դիպնել, կպնել, թռնել): Սրանք հանձնարարելի ձևեր չեն: Հալչել, փլչել–ը ունեն նաև –վ– ածանցով կրկնասեռ տարբերակներ  (հալվել, փլվել), որոնք կանոնական են և ավելի տարածված:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
–Ն– սոսկածանցով բայերը (բոլորը՝ ե խոնարհման՝ բացի դառնալ անկանոն բայից) թվով քիչ են և անկայուն, թեև շատ գործածական են: Դրանցից հեծնել, բուսնել բայերում ն–ն գրեթե քարացել
է և կատարյալի հիմքում սկսել է չընկնել (հեծնեց, բուսնեց, փոխանակ հեծավ, բուսավ ձևերի, որ հնացել են): Կալնել բայն ընդհանրապես հնաբանություն է: Թողնել–ը խոսակցական
լեզվում հաճախ գործածվում է առանց սոսկածանցի (թողել, թողում եմ, կթողեմ): Դեռևս կայուն
սոսկածանցով են գտնել, ընկնել, հագնել, իջնել, հասնել, մեռնել, մտնել, պրծնել կանոնավոր և առնել, ելնել, տեսնել, անել, դնել, տանել, դառնալ անկանոն բայերը: Սոսկածանցավոր են նաև սրանցից կազմված վերագտնել, համընկնել, ներդնել, վերադառնալ, անդրադառնալ բայերը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3
Սոսկածանցավոր բայերի հետ չպետք է շփոթել արտաքուստ նման մի շարք պարզ բայեր (բեռնել, բռնել, բորբոսնել, երկնել, զարթնել, զարնել, զբոսնել, ըմբռնել, թոշնել, խառնել, խրտնել, կանգնել, կռթնել, հառնել, հիմնել, հոգնել,մատնել, մթնել, նախաձեռնել, ոստնել, վատնել, կառչել, երկնչել, մարտնչել, մեղանչել և այլն), որոնց վերջավորությանը նախորդող ն–ն կամ չ–ն եթե նույնիսկ
արմատի մաս չէ, բայց ներկայումս սոսկածանց էլ չէ, քանի որ կատարյալի հիմքում պահպանվում
է (բռնեցի, զարթնեցիր, զբոսնեց, խրտնեցին, կռթնեցիք, հայտնեցինք, հառնեց, հոգնեցիր, մատնեցի, ոստնեցինք, կառչեցիք, երկնչեց և այլն):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4
–Ան– սոսկածանցը սովորաբար չեզոք սեռի բայեր է կազմում (բոլորն էլ ա խոնարհման) ինչ–որ մի վիճակի վերածվելու իմաստով, մինչդեռ նույն հիմքով պարզ բայերը կարող են և ներգործական լինել՝ ողորկել—ողորկանալ, կարճել—կարճանալ, մեղմել—մեղմանալ, սերտել—սերտանալ, մանրել— մանրանալ, սրել—սրանալ, սեղմել—սեղմանալ, պարզել—պարզանալ և այլն:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 5
–Են– սոսկածանցով բայերը թվով սահմանափակ են: Մի մասը չեզոք սեռի են (արբենալ, հագենալ, արժենալ, վախենալ, պարծենալ, մերձենալ, մոտենալ), մյուսները՝ ներգործական (ուզենալ, կամենալ, ունենալ, գիտենալ, կարենալ):
Բոլորն էլ ա խոնարհման են:

2. Բազմապատկական բայեր
Բազմապատկական ածանցները (–ատ–, –ոտ–, –կոտ–, –տ–, –կռտ–, –կլտ–, –կտ– և այլն) ցույց են տալիս գործողության կրկնություն, բազմապատիկություն՝ կոտրել — կոտրատել, պոկել — պոկոտել, թռչել — թռչկոտել, ճխլել — ճխլտել, ծեծել—ծեծկռտել, հեծել — հեծկլտալ, փայլել — փայլկտալ:
Շատ քիչ բայերից է հնարավոր նշված ածանցներով կազմել բազմապատկական
բայեր: Այլ դեպքերում բազմապատկական նշանակությամբ բայեր կազմվում են արմատի կրկնությամբ՝ վազել — վազվզել, խշշալ — խշխշալ, ծռել — ծռմռել, դրխկալ —դրխկդրխկալ:
Բազմապատկական ածանցով բայերի մեծ մասը ե խոնարհման է, մի քանիսը՝
ա խոնարհման: Դրանք խոնարհվում են  համապատասխան խոնարհման պարզ բայերի նման: Կազմվում են հիմնականում ե խոնարհման բայերից:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Բայական –ոտ– և –ատ– ածանցները չպետք է շփոթել ածականակերտ –ոտ և –ատ ածանցների հետ, որոնք կարող են հայտնվել բայի հիմքում՝ քաղցրոտել, փոշոտել, կնճռոտել, ժանգոտել, ցեխոտել, յուղոտել, կիսատել, գլխատել, կրճատել, հորատել, գունատել և այլն:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Կան արմատի կրկնությամբ բայեր, որոնք բազմապատկական  չեն՝ արարել, կարկառել, բարբառել, այլայլել, դայլայլել, կմկմալ և այլն:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք սոսկածանցավոր 3 բայ.
ա. թխանալ, տուգանել, կախանել, մգանալ, մոտենալ,
պատճենել
բ. հագնել, ոստնել, գետնել, ելնել, ընկնել, տքնել
գ. շնչել, թռչել, կորչել, թրջել, հաչել, կպչել
2. Ընդգծե՛ք բազմապատկական ածանցով 3 բայ.
ա. ճանկռտել, նպաստել, նեղսրտել, ճխլտել, ծեծկռտել,
խարտել
բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, պահվտել, քակտել,
կապտել
գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել,
հետազոտել
դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, ծախծխոտել, ածխոտել,
ցատկոտել
ե. փայլկտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալ, հեծկլտալ,
ճտճտալ
3. Ընդգծե՛ք 3 բազմապատկական բայ.

ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպել, խաբխբել,
սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայել,
կախկխվել
գ. ողողել, շողշողալ, վախվխել, հայթայթել, հեծեծալ,
բարբառել
դ. փշրտել, ավարտել, նեղսրտել, պատռտել, կոխկռտել,
կողոպտել
ե. կապոտել, փոշոտել, ճմլկոտել, խայտալ, խշրտալ,
ժպտալ

3. Պատճառական բայեր
Պատճառական ածանցները (–եցն–, –ացն–, –ցն–) ցույց  են տալիս, որ ենթական գործողությունը կատարել է տալիս մեկ ուրիշի (անձի կամ իրի), պատճառ է դառնում մեկ ուրիշի գործողության (խաղալ — խաղացնել, թռչել — թռցնել) կամ էլ գործողությունը կատարում է ոչ թե ինքնին, այլ մեկ ուրիշի նկատմամբ (մոտենալ — մոտեցնել, սպիտակել — սպիտակեցնել): Ոչ բոլոր բայերը կարող են ստանալ նշված ածանցները: Հաճախ այդ ածանցների փոխարեն կամ դրանց զուգահեռ
գործածվում է տալ բայը՝ վարել տալ, աղալ տալ, թռչել տալ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Սովորաբար հավելուրդային է լինում պատճառական ածանցի և տալ բայի  համատեղումը՝ խոսեցնել տալ, հիշեցնել տալ, զգացնել տալ: Պատճառական ածանցի և տալ բայի համատեղումը հնարավոր է, եթե չեզոք բայից կազմվում է ոչ միայն պատճառակերպ ներգործական բայ, այլև դրան տրվում է պատճառական բայի նշանակություն: Օրինակ Հայերի ապստամբության
առաջնորդ Գրիգոր Մամիկոնյանը կուրացնել տվեց Աշոտ Բագրատունի իշխանին՝ իրենց չմիանալու համար: Զանգեցի տեսուչին և մեր անջատված հոսանքը միացնել տվեցի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Տալ բայը, հարադրվելով մի շարք գոյականների, բայարմատների, մակբայների և այլն, կազմում է հարադիր բայեր՝ սիրտ տալ, վերջ տալ, աչքով տալ, հարու տալ, ցույց տալ, շուռ տալ, կուլ տալ, վրա տալ, մեջ տալ, դուրս տալ, հետ տալ: Սրանցից երբեմն հնարավոր է պատճառական բայեր կազմել երկրորդ տալ բաղադրիչով. Շունը սատկեցնողին են քարշ տալ տալիս:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3
Տալ բայը անորոշ դերբայի սեռական–տրական հոլովաձևի անորոշ առման հետ նշանակում է «ձևացնել, տպավորություն ստեղծել». Շատ մեծ ամոթ էր, որ գիտեի, սակայն չիմանալու էի տալիս հորս խնդրանքը: Ուրեմն, ինչպե՞ս, …. Խլացնե՞լ սիրտը, չզգա՞լ, չընդվզե՞լ, Մոռանալո՞ւ տալ, անգամ մոռանա՞լ:

Պատճառական՝
• –եցն– ածանցը գործածվում է ե խոնարհման պարզ, ինչպես նաև –են– սոսկածանցով բայերի դեպքում՝ խմել — խմեցնել, հագենալ — հագեցնել,

• –ացն– ածանցը գործածվում է ա խոնարհման պարզ և –ան– սոսկածանցով
բայերի դեպքում՝ խաղալ — խաղացնել, հեռանալ — հեռացնել,
• –ցն– ածանցը գործածվում է –ն– և –չ– սոսկածանցով  բայերի դեպքում՝ մտնել — մտցնել, հագնել — հագցնել, թռչել — թռցնել, կորչել — կորցնել և այլն՝ բացառությամբ մի քանի դեպքի՝ պրծնել — պրծեցնել,  համընկնել — համընկեցնել, իջնել — իջեցնել, հալչել — հալեցնել, սառչել — սառեցնել, ուռչել — ուռեցնել:
Պատճառական ածանցով բոլոր բայերը ե խոնարհման են:
Դրանց կատարյալի հիմքը կազմվում է՝ պատճառական ածանցի ն–ն ր դարձնելով՝
վազեցնել — վազեցր + ի, թռցնել — թռցր + ո՛ւ, խաղացնել — խաղացր + ած: Կրավորականը
կազմվում է՝ ն–ի  փոխարեն –վ– ածանցը դնելով՝ խաղացնել — խաղացվել:
Պատճառական ածանցը կամ տալ–ը սովորաբար չեզոք բայը դարձնում
է ներգործական (ծաղկել > ծաղկեցնել, կորչել>կորցնել, հագենալ > հագեցնել, մագլցել > մագլցել տալ), իսկ ներգործական բայը՝ պատճառական («կրկնակի ներգործական ») (հիշել > հիշեցնել, սիրել > սիրել տալ):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Պատճառական ածանցով կազմված մի քանի ներգործական բայեր (վերցնել,
կասեցնել, հատկացնել, յուրացնել) չունեն համապատասխան անածանց չեզոք ձևերը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Սխալ են պատճառական ածանցով բայերի անցյալ կատարյալի ավելորդ
–եց–ով կեղծ գրական ձևերը՝ խաղացրեցի, թռցրեցին, մոտեցրեցինք և այլն:
Ճիշտ ձևերն են՝ խաղացրի, թռցրին, մոտեցրինք:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3
Խոսակցական լեզվում ե խոնարհման պարզ բայերից հաճախ պատճառական
է կազմվում ոչ թե –եցն– ածանցով (խոսեցնել, քնեցնել, հաջողեցնել, ծաղկեցնել,
բռնեցնել, գժվեցնել, փխրեցնել, սառեցնել և այլն), այլ –ացն– ածանցով
(խոսացնել, քնացնել, հաջողացնել, ծաղկացնել, բռնացնել, գժվացնել, փխրացնել,
սառացնել և այլն), որոնք սխալ, մերժելի ձևեր են: Դրան հակառակ՝
–ան–
սոսկածանցով բայերից (մգանալ, հնանալ, խոնավանալ, ամայանալ, խլանալ,
խստանալ) –եցն– ածանցով երբեմն կազմվում են կեղծ գրական ձևեր՝
մգեցնել, հնեցնել, խոնավեցնել, ամայեցնել, խլեցնել, խստեցնել (փոխանակ՝
մգացնել, հնացնել, խոնավացնել, ամայացնել, խլացնել, խստացնել):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4
Խոսակցական լեզվում –եցն– և –ացն– ածանցները (քնեցնել, սառեցնել, խաղացնել և այլն) երբեմն փոխարինվում են –ցն– ածանցով (քնցնել, սառցնել, խաղցնել և այլն): Վերջիններս սխալ, մերժելի ձևեր են:

Կան դեպքեր, երբ –եցն– և –ացն– ածանցներով հոմանիշ բայահիմքերից կազմվում են զուգահեռ ճիշտ ձևեր՝ սպիտակեցնել (< սպիտակել) և սպիտակացնել (< սպիտականալ), նիհարեցնել (< նիհարել) և նիհարացնել (< նիհարանալ), հարթեցնել (< հարթել) և հարթացնել (< հարթանալ),
տափակեցնել (< տափակել) և տափակացնել (< տափականալ), վստահեցնել (< վստահել) և վստահացնել (< վստահանալ), փափկեցնել (< փափկել) և փափկացնել (< փափկանալ), խաղաղեցնել (< խաղաղել) և խաղաղացնել (< խաղաղանալ) և այլն: Այդպիսի զուգահեռներից
սովորաբար նախընտրելի են –եցն–ով տարբերակները: Բայց երկարեցնել (< երկարել) և երկարացնել (< երկարանալ) տարբերակներից նախընտրելի է համարվում երկրորդը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 6
Կան դեպքեր, երբ տարբեր իմաստներ ունեն –եցն– և –ացն– ածանցներով ձևերը՝ բազմեցնել
(< բազմել) և բազմացնել (< բազմանալ), հորդեցնել «առատորեն հոսեցնել» (< հորդել) և հորդացնել «վարարեցնել» (< հորդանալ), –եցն– (–ացն–) և –ցն– ածանցներով ձևերը՝ հանգեցնել (< հանգել) և հանգցնել (< հանգչել), վերացնել (< վերանալ) և վերցնել և այլն:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 7
Սովորաբար պատճառական բայերի պես են խոնարհվում հարցնել, լցնել, եզրակացնել բայերը (հարցրի, հարցրիր, հարցրեց, հարցրինք, հարցրիք,  հարցրին), որոնք պատճառական ածանց չեն պարունակում և միայն արտաքուստ են նման պատճառական բայերին՝ պատճառակերպ բայեր
են: Այդպիսին է նաև չափազանցնել բայը (չափազանցրիր, չափազանցրեց, մի՛ չափազանցրու), որն ունի իր առավել հանձնարարելի ոչ պատճառակերպ չափազանցել տարբերակը (չափազանցեցիր, չափազանցեց, մի՛ չափազանցիր):
Մերժելի է այս բայի չափազանցեցնել տարբերակը:

Կրավորական բայեր

Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային,  որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդվել, սիրվել,  հրավիրվել, բռնվել: Ենթակայի կրած գործողությունը  կատարող առարկան լինում է նախադասության ներգործող խնդիրը (Տունն ավերվեց երկրաշարժից: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը
ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել — նշանակել, բերվել — բերել:

Կրավորական բայերը կազմվում են՝ վ ավելացնելով ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–ալ > աղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի –ցն– ածանցի ն–ի փոխարեն (թռցն–ել >թռց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ–ել, լցն–ել > լց–վ–ել): Բացառություն
են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնք կազմվում են կատարյալի հիմքից (ան–ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել): Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից կազմված բաց թողնվել տարբերակից: Կրավորական ածանցով բոլոր բայերը ե խոնարհման են և խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք 3 ածանցավոր բայ.
ա. պատռտել, զրպարտել, կոտրտել, ավարտել, փշրտել
բ. կորչել, կոչել, հնչել, սառչել, թռչել, գոչել
գ. բռնել, բեռնել, գտնել, հասնել, խրտնել, մտնել
2. Ընդգծե՛ք պատճառական ածանցով 3 բայ.
ա. հարցնել, ծովացնել, ծլեցնել, ստանձնել, վերածնել,
կերցնել
բ. բորբոսնել, թռցնել, հագեցնել, հանձնել, հեծնել, խմեցնել
գ. իջեցնել, անցնել, զբոսնել, լիացնել, ձևացնել, պրծնել

Պարզ բայեր
Պարզ են այն բայերը, որոնց հիմքում բայածանց չկա՝ խոս–
ել, աղ–ալ, անտես–ել, փողփող–ալ, սիրահետ–ել, տնտեսավար–
ել, վերանորոգ–ել և այլն:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Բայածանցից առաջ ընկած մասը՝ սկզբնահիմքը (կամ պարզ բայի  բայահիմքը), բառակազմական տեսակետից կարող է լինել պարզ (արմատական) ՝ խայթ–ել, աղ–ալ, հալ–չ–ել, խաբ–վ–ել, կայծ–կլտ–ալ, մոտ–եցն–ել, կամ բաղադրյալ: Բաղադրյալ սկզբնահիմքը բառակազմական տեսակետից
կարող է լինել ածանցավոր՝ անտես–ել, դժգոհ–ել, ողջուն–ել, թագավոր–ել, բարդ՝ խաչակնք–ել, պոզահար–ել, ձայնագր–ել, տնտես–ել, կիսաբաց–ել, բարդ ածանցավոր՝ համագործակց–ել, ուսումնասիր–ել, բաժանորդագր–վել, բարոյալք–ել: Սրանք բոլորը բայակազմական տեսակետից համարվում են պարզ հիմքեր:
Բայի սկզբնահիմքը, ըստ խոսքիմասային պատկանելության, կարող է լինել՝
• բայարմատ կամ բայահիմք՝ լք–ել, թռ–չ–ել, փոխանց–ել,
• գոյական՝ խաղ–ալ, հիմն–ել, ըմբշամարտ–
ել, թղթակց–ել,
• ածական՝ ծռ–ել, կարմր–ել, խաղաղ–վ–ել, հաշտ–եցն–ել,
• թվական՝ երկրորդ–ել, երրորդ–ել, մի–ացն–ել, կիս–ել,
• մակբայ՝ մոտ–են–ալ, արագ–ացն–ել, առաջ–ան–ալ,
• բնաձայնություն՝ զնգ–ալ, զռռ–ալ, կռկռ–ալ, տզտզ–ալ:

Բարդ բայեր
Բարդ (վերլուծական, հարադրական) են այն բայերը, որոնք  կազմված են երկու կամ ավելի առանձին գրվող բաղադրիչներից:
Բարդ բայերը լինում են երկու տեսակի՝ հարադրական բայեր և զուգադրական բայեր:
1. Հարադիր բայերը կազմված են լինում երկու ոչ համադաս մասերից, որոնցից երկրորդը պարտադիր բայական է, իսկ առաջինը՝ նույնպես բայական (մոռանալ տալ, չտեսնելու տալ) կամ ոչ բայական (լաց լինել, բաց թողնել, խաբս տալ, վրա տալ, երես թեքել):
Միայն բայական բաղադրիչներով հարադրական բայերը պատճառական
հարադրություններն են՝ գրել տալ, թռչել տալ

Ոչ բայական բաղադրիչով հարադրական բայերը կոչվում
են հարադիր բայեր: Դրանք բայական ազատ կապակցություններից (ուտելիք տալ, ուղղությունը փոխել, բժիշկ դառնալ) տարբերվում են նրանով, որ ուղղակիորեն չեն կարող վերլուծվել որպես լրացում–լրացյալ կառույցներ: Դրանք մեկ բառային միավորի արժեք ունեն: Տարբերակիչ հատկանիշ է  նաև այն, որ հարադիր բայերի բաղադրիչները մեծ մասամբ չեն փոխատեղվում և իրենց միջև այլ բառ չեն հանդուրժում (օժանդակ բայից բացի), մինչդեռ բայական կապակցությունները կարող են շրջվել՝ վեր թռչել > թռչել վեր, դուրս թափել >թափել դուրս, խորհուրդ տալ > տալ խորհուրդ, այլ բառ ներառել՝ թռչել ավելի վեր, թափել տնից դուրս, տալ մի շատ օգտակար խորհուրդ և այլն:

2. Զուգադրական բայերը կազմված են լինում երկու  համադաս տարբեր բայերից, որոնք գրվում են միության գծիկով՝ եփել–թափել, ուտել–խմել, կամ էլ առանց  գծիկի՝ մեռնել պրծնել, պոկվել ընկնել:

Գործնական աշխատանք 

1. Ընդգծե՛ք 3 պարզ բայ.
ա. սպառնալ, լրանալ, բռնանալ, ոռնալ, հուրհրալ, չքանալ
բ փախչել, շնչել, կառչել, հանգչել, դիպչել, զեղչել
գ. թոշնել, կայծկլտալ, խառնել, պրծնել, հիմնել, մեռնել
դ. թռչկոտել, մրոտել, իջնել, խայտալ, որոտալ, հեծկլտալ
2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Նա ինձ նրբորեն (զգալ, զգացնել) տվեց, որ ես սխալ եմ:
բ. Այս գինին քանի՞ տարի է (հնեցրած, հնացրած):
գ. Հարսն ու փեսան այնուհետև աղավնիներ (թռցրեցին,
թռցրին) օդ:
դ. Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի (փախչի, փախնի):
ե. Կատուն (ուռցրել, ուռեցրել) էր մեջքը և ֆշշացնում էր
իր ձագերին սպառնացող երեխաների վրա:
զ. Ձմռանը դպրոցում այնքան ցուրտ է լինում, որ մատներս
(սառում, սառչում) են ու փայտանում:
է. Մայրս ինձ փոքր ժամանակ միշտ (քնացրել, քնեցրել) է
օրորոցայիններով:

Բայի սեռը

Սեռը արտահայտում է բայի՝ խնդիր վերցնելու հատկությունը  և հարաբերությունը այդ խնդրի ու ենթակայի հետ:

Ըստ սեռի՝ բայերը լինում են երեք հիմնական տեսակի՝ ներգործական, կրավորական և չեզոք:
1. Ներգործական է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից անցնում է որևէ առարկայի, որը  կրում է դրա ներգործությունը՝ ջարդել, սիրել, հրավիրել, բռնել, թողնել, աղալ: Ենթակայի գործողությունը կրող առարկան լինում է նախադասության ուղիղ խնդիրը և ստանում է ի՞նչ(ը) կամ ո՞ւմ հարցը (Հասմիկը ջարդեց բաժակը: Երեխան ամենից շատ սիրում է իր մորը):
Ներգործական սեռի բայերի ձևային առանձնահատկությունն այն է, որ դրանք մեծ մասամբ կարող են ստանալ վ բայածանց և դառնալ կրավորական՝ հարգել — հարգվել, դնել — դրվել, կամ էլ ունեն պատճառական ածանց՝ մոտեցնել, թռցնել, խաղացնել:

Բացառություն են մի քանի ներգործական սեռի բայեր՝ ունեմ,  ունենալ, գիտեմ, գիտենալ, ուզենալ, ափսոսալ, երդվել, երկնել և այլն, որոնք վ ածանց չեն ստանում և կրավորական
չեն դառնում, կամ դա խիստ հազվադեպ է լինում՝ պատվել («մեծարել»), հեծնել,
հավանել, սովորել, ուզել, նվագել, վայելել, ըմբոշխնել և այլն:
2. Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը  որևէ առարկայից անցնում է ենթակային, որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդվել, սիրվել, հրավիրվել, բռնվել: Ենթակայի կրած գործողությունը կատարող առարկան լինում է նախադասության ներգործող
խնդիրը (Տունն ավերվեց երկրաշարժից: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը  ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել — նշանակել, բերվել — բերել:

Կրավորական բայերը կազմվում են՝ վ ավելացնելով ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–
ալ > խաղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի –ցն– ածանցի ն–ի փոխարեն (թռցն–ել >թռց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ–ել, լցն–ել > լց–վ–ել): Բացառություն են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնք կազմվում են կատարյալի հիմքից (ան–ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել): Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից  կազմված բաց թողնվել տարբերակից:
Կրավորական ածանցով բոլոր բայերը ե խոնարհման են և
խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման:

3. Չեզոք է այն բայը, որի նշանակած գործողությունը  ենթակայից չի անցնում որևէ առարկայի, և ոչ էլ ենթական է կրում դրա ներգործությունը՝ ննջել, կռկռալ, հեռանալ, թմրել: Չեզոք սեռի (այսինքն՝ անսեռ) բայը չի ունենում ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր (Պապս բազմոցին ննջում էր: Ես անընդհատ նայում էի ժամացույցին: Ոտքս թմրել էր անշարժ մնալուց):
Չեզոք սեռի բայերի ձևաբանական առանձնահատկությունն  այն է, որ դրանք կա՛մ չունեն և չեն կարող ստանալ վ ածանց՝ սառչել, մտնել, ծիծաղել, կա՛մ էլ ունեն և չեն կարող կորցնել
վ ածանցը՝ բնակվել, գանգատվել,  գժվել, զբաղվել, թաքնվել, խելագարվել, կորսվել, համարձակվել, հարձակվել, հարմարվել, հիասթափվել, հնազանդվել, հպատակվել, հրաժարվել, մոլորվել, մռայլվել, նմանվել, չքվել, պարտվել, սթափվել, սսկվել, սիրահարվել, սխալվել, վախճանվել, վհատվել, ուշաթափվել, օգտվել և այլն: Բացառություն են ազդել և ներգործել բայերը, որոնք ուղիղ խնդիր չեն ստանում (չեզոք սեռի են), սակայն ստանում են վ ածանց և դառնում կրավորական: Չեզոք սեռի  են նաև –չ– և –ան– սոսկածանցներով բայերը (բացառություն է լվանալ բայը):
Չեզոք սեռի բայերը, ստանալով պատճառական ածանց կամ  տալ բայը, դառնում են ներգործական սեռի բայեր՝ սպասել >սպասեցնել, փախչել > փախցնել, զրնգալ > զրնգացնել, սթափվել> սթափեցնել, սողալ > սողալ տալ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Բնաձայնական որոշ բայերից (խռխռալ, փնչալ, թրմփալ և այլն) պատճառական ածանցով կազմված դրանց հոմանիշները (խռխռացնել, փնչացնել, թրմփացնել) նույնպես չեզոք բայեր են:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Մի քանի բայեր չեզոք են թե՛ վ ածանցով, թե՛ առանց դրա՝ արձագանք(վ)ել,  բռնկ(վ)ել, զմայլ(վ)ել, ընձյուղ(վ)ել, խռպոտ(վ)ել, հակառակ(վ)ել, համաձայն(վ)ել,  նեղսրտ(վ)ել, փար(վ)ել և այլն:
Մի քանի այլ չեզոք բայերի վ–ով (նույնպես չեզոք) տարբերակները խոսակցական են և մերժելի՝ ապստամբ(վ)ել, գործառ(վ)ել, դեղն(վ)ել, զուգադիպ(վ)ել, խաչակնք(վ)ել, ծլկ(վ)ել, հոժար(վ)ել, ճաքճք(վ)ել, մթագն(վ)ել, շրջանառ(վ)ել, պապակ(վ)ել, վիճ(վ)ել, տափակ(վ)ել, տվայտ(վ)ել, տուժ(վ)ել, ցամաք(վ)ել, քծն(վ)ել և այլն:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3
Վերաբերել–ը և վերաբերվել–ը տարբեր բայեր են: Վերաբերել նշանակում է «առնչվել, կապ ունենալ» և գործածվում է իրանիշ գոյականով արտահայտված ենթակայի հետ: Վերաբերվել նշանակում է «վերաբերմունք դրսևորել, վարվել » և գործածվում է միայն անձնանիշ գոյականով
արտահայտված ենթակայի հետ:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4
Անպատվել, արտասվել, գգվել, երդվել, զզվել, թոթվել, թթվել, կռվել, հաշվել, հովվել, հրճվել և մի շարք այլ բայերի վ–ն ոչ թե սեռածանց է, այլ բառակազմական ածանց կամ արմատի վերջնահնչյուն:

Չեզոք սեռի են համարվում նաև անդրադարձ (լվացվել, սանրվել, հագնվել, հարդարվել, զուգվել, սափրվել) և փոխադարձ (համբուրվել, ողջագուրվել, գրկախառնվել, գժտվել, հաշտվել, տեսնվել) բայերը:
Սրանց դեպքում տրամաբանական ներգործող խնդիրը համընկնում է ենթակային (Ես սանրվեցի
= Ես իմ կողմից սանրվեցի = Ես ինձ սանրեցի: Մենք համբուրվեցինք = Մենք միմյանց կողմից համբուրվեցինք =Մենք իրար համբուրեցինք): Ներգործականներից վ ածանցով կազմված մի շարք
բայեր խոսքի մեջ կարող են գործածվել մերթ կրավորական (Պատուհանը քամուց բացվեց: Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանվեցին), մերթ չեզոք սեռի նշանակությամբ (Ծաղիկը բացվեց: Մենք բաժանվեցինք):

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
ա. ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
բ. տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
գ. հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
2. Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
ա. երեսապատվել, անպատվել, կախարդվել, գգվել,
գժտվել, անջատվել
բ. ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել,
խելագարվել, փառաբանվել
գ. զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
3. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
ա. երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
բ. սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել,
շաղափվել, հպատակվել
գ. բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել

4. Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
ա. չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
բ. հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
գ. կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել,
հովվել
5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
նախադասությանը համապատասխանողը.
ա. Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք
ձեր գործը հանգիստ շարունակել:
բ. Մենք հակընդդեմ հայց ենք ներկայացրել դատարանին,
որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
գ. Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և դժվար է
նույնիսկ լվացվելը:
դ. Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր),
որ չսայթաքես:
ե. Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի
ուզում ինձ տեսնել:
զ. Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել,
կապվել) և նորություններ իմանալ Արցախից:

Բայի դիմավոր և անդեմ ձևեր
Բայը վերջավորությունների փոփոխությամբ, բայածանցների,  նախամասնիկների
և օժանդակ բառերի հավելմամբ ենթարկվում է զանազան ձևափոխությունների՝ գրել, գրելիս, գրող, գրած,  գրեմ, գրեիր, գրե՛ք, գրեց, գրվեց, գրոտեց, կգրի, չգրի, մի՛ գրեք, պիտի գրեք, գրել եք, գրում էինք: Բայի այդ ձևերը բաժանվում  են երկու խմբի՝ անդեմ և դիմավոր:
Դիմավոր ձևերն ունեն դեմք, թիվ, ժամանակ, եղանակ, սեռ, իսկ անդեմ ձևերը՝ միայն սեռ: Բայի դիմավոր ձևերը կազմում են նախադասություն՝ լինելով նրա պարզ ստորոգյալը
կամ բաղադրյալ ստորոգյալի հանգույցը (ստորոգիչը): Բայի անդեմ ձևերը նախադասության մեջ ունենում են զանազան  պաշտոններ՝ բացի դիմավոր բային բնորոշ պաշտոններից:

Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ:

Դերբայներ

Դերբայները չորսն են՝ անորոշ, ենթակայական, հարակատար,
համակատար

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Երբեմն դերբայներ են համարվում նաև ձևաբայերը՝ որպես կախյալ  դերբայներ (անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական), որոնք  ընդամենը բաղադրյալ հարադրական բայաձևերի բաղադրիչներ են (գրում եմ, կարդացել էի, գրելու ենք, չեն գրի) և առանց օժանդակ բայի չեն  գործածվում: Մինչդեռ բուն՝ անկախ դերբայներն առանց օժանդակ բայի ունեն ինքնուրույն գործածություն (Գրել չգիտես: Սունդուկյանի «Քանդած օջախը» կարդացե՞լ ես: Այս գիրքը չճանաչված թռչող առարկաների մասին է: Դահուկ քշելիս վնասվածք է ստացել):

1․ Անորոշ դերբայ
Սա համարվում է բայի ելակետային՝ սկզբնական ձևը:
Արտահայտում է գործողության ընդհանուր գաղափար՝ առանց նշելու կատարողը և կատարման ժամանակը՝ վազել, խաղալ: Իբրև գործողության անուն՝ անորոշ դերբայը գործածվում
է գոյականաբար (ոչ փոխանվանաբար) և հոլովվում է (ու հոլովմամբ), բայց միայն եզակի թվով: Հոգնակի թիվ սովորաբար չունի:
Անորոշ դերբայը՝ ուղիղ կամ հոլովված ձևերով, կարող է
լինել՝
1. դիմավոր նախադասության՝
• ենթակա. Անտեղի խոսելդ բանի նման չէր,
• ստորոգելի. Գլխավոր խնդիրը արդյունավետ
աշխատելն է,
 զանազան լրացումներ. Երեխային արդեն սովորեցրել է հաշվել (ուղիղ խնդիր), Զգո՛ւյշ, սա խմելու ջուր չէ (որոշիչ), Դե՛, հրաժեշտ տալու ժամանակն է (հատկացուցիչ), Գնանք՝ զովացուցիչ խմելու (նպատակի պարագա), Իմ հակառակվելուն նա ուշադրություն չդարձրեց
(հանգման խնդիր), Խուսափում էի նրան հանդիպելուց (անջատման խնդիր), Խոսում էինք ստեղծագործելու՝ նկարելու, քանդակելու, գրելու մասին (վերաբերության խնդիր և բացահայտիչ),
Չափից ավելի աշխատելուց հյուծվել է (պատճառի պարագա), Շատ ուտելուց վատ բան չկա (համեմատության խնդիր), Մեր հետևից հևալով վազում  էր շունը (ձևի պարագա), Տուն  հասնելով՝ պառկեց հանգստանալու (ժամանակի պարագա),  Բոլորը լարվեցին՝ զգալով պահի լրջությունը (պատճառի պարագա),  Նա սկսեց ավելի արագ գործել՝ հետևելով մարզիչի ցուցումներին (հիմունքի պարագա),

2. բայական անդեմ նախադասության գերադաս անդամ.
Սենյակում չծխե՛լ: Անմիջապես գտնե՛լ մեղավորներին և  պատժե՛լ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Անորոշ դերբայը ժողովրդական խոսքում հազվադեպ կարող է գործածվել հոգնակի թվով (Նրա մի ժամանոց լողանալները մեզ վրա շատ թանկ են նստում: Մեր ուտել–խմելներին վերջ չկա): Ավելի տարածված է հոգնակերտ մասնիկով անորոշ դերբայի գործածությունը հոգնակի ստացականի
իմաստով. Գնալներդ (ձեր գնալը) լինի, գալներդ (ձեր գալը) չլինի:

Բայի կազմության հիմքերը
Ինչպես արդեն գիտենք, անորոշ դերբայի հիմքից է կազմվում բայաձևերի մեծ մասը՝ գր–ած, կ–գր–եմ, խաղ–ալիս, խաղ–ա՛, չեմ թռչ–ի, թռչ–ում եմ և այլն: Բայաձևերի մյուս մասը կազմվում է անցյալ կատարյալի հիմքից: Այս հիմքը կազմությամբ լինում է երեք տեսակի՝
1. արմատական (առանց բայածանցի և հիմքակազմ մասնիկի),որ հատուկ է –ն– և –չ– սոսկածանցով բայերին՝ հասնել > հաս–, փախչել > փախ–,
2. ցոյական (եց/աց հիմքակազմ մասնիկով), որ հատուկ է՝
• պարզ բայերին՝ գրել > գրեց–, կարդալ > կարդաց–,
• –են– և –ան– սոսկածանցով բայերին՝ մոտենալ > մոտեց–,իմանալ > իմաց–,
• կրավորական և բազմապատկական ածանցով բայերին՝ բնակվել > բնակվեց–, կոտրտել > կոտրտեց–,
3. րեական (ր մասնիկով), որ հատուկ է պատճառական  ածանցով և պատճառակերպ բայերին՝ մոտեցնել > մոտեցր–,թռցնել > թռցր–, հարցնել > հարցր–:
Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.
ա. սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ,
կապալ, փռթկալ, կչկչալ
բ. դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի,
գրող, սուրա, սիրելիս
2. Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.
ա. ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, դի՛ր,
ընտիր, ասա՛, կաթսա
բ. գնաց, քնած, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ,
ամուրի, ավերի
3. Ընդգծե՛ք անորոշ դերբայի 5 ձև.
ա. բացել, գնացել, հայցել, անայցել, հորովել, գորովել,
առել, ճառել, իջել, զիջել
բ. գդալ, թնդալ, ցոլալ, զուլալ, սխալ, մխալ, ցնծալ,
երկծալ, ժուժկալ, չխկալ

4. Ընդգծե՛ք անցյալ կատարյալի 5 հիմք.
ա. կարդ–, բարձրաց–, հիացն–, կպ–, հագեցր–, նկարեց–,
կարգադր–, համարձակվ–, իջ–, փորփրել–
գ. կոր–, մատնեց–, անհանգստացր–, սրբագր–, բազման–,
կամեց–, կառուց–, վերցր–, հոգնել–, խորան–
5. Կազմե՛ք տրված բայերի անորոշի և անցյալ կատարյալի
հիմքերը.
ա. հարցնել, վախենալ, կարմրատակել, զգալ, կապակցել,
ներշնչել, խոկալ, հիանալ, գրավվել, մեռնել
բ. հիմնել, թոշնել, հարաբերվել, խայտալ, մատուցել,
թարմանալ, սառչել, գերվել, վազեցնել, կանգնել
գ. կտրատել, հանգչել, մատնել, լրանալ, չքանալ, կպցնել,
պրծնել, անէանալ, մոտենալ, կառչել

2․ Ենթակայական դերբայ

Կազմվում է –ող վերջավորությամբ: Իմաստով հարաբերակից է ածականին: Նշանակում է գործելու ընդունակ կամ գործելու ընթացքում լինելը՝ որպես առարկայի հատկանիշ՝ հավատացող
(մարդ), հոսող (ջուր), (գնացքի) սպասող (ուղևոր): Նախադասության մեջ լինում է՝
• որոշիչ. Երկնքում լողացող ամպը նման էր ուղտի,
• ստորոգելի. Նա գործ անող չէ:

Փոխանվանաբար գործածվելիս գոյականի նման հոլովվում է (ի հոլովմամբ), հոգնակի դառնում, որոշիչ հոդ ստանում և  կատարում գոյականին բնորոշ պաշտոններ. Հաղթողը պարգևատրվեց
շքանշանով (ենթակա): Ես քեզնից ձեռք քաշողը չեմ (ստորոգելի): Սուտ ասողի տունը կրակ ընկավ, չհավատացին (հատկացուցիչ): Կոպիտ խաղացողին դաշտից հեռացրին (ուղիղ խնդիր): Գումարտակը հայտնի էր իր լավ կռվողներով (միջոցի խնդիր):
Մի շարք բայերի ենթակայականի ձևեր վերածվել են նաև  գոյականների՝
ասմունքող, գրող, ընտրող, ծնող, հարբեցող, մատուցող, ուսանող, ուրացող:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Մի շարք դեպքերում –ող–ը պարզապես գոյականակերտ ածանց է՝ լրագրող,
ռադիոլսող, հեռուստադիտող, կինոսիրող և այլն:

3․ Հարակատար դերբայ

Կազմվում է –ած վերջավորությամբ: Իմաստով հարաբերակից է ածականին: Նշանակում է գործողության հետևանքով առաջացած դրությունը, վիճակը՝ որպես առարկայի հատկանիշ՝
քնած (երեխա), թափված (ջուր), մաշված (գիրք), աղացած (միս):
Նախադասության մեջ լինում է՝
• որոշիչ. Պարտված երկիրը մեծ ռազմատուգանք վճարեց,
• ստորոգելի. Երեխան խիստ մրսած է,
• ձևի պարագա. Աղջիկը մոլորված կանգնել էր մայթին,
• ժամանակի պարագա. Տուն չհասած՝ մեքենաս փչացավ:

Փոխանվանաբար գործածվելիս գոյականի նման հոլովվում է (ի հոլովմամբ), հոգնակի դառնում, որոշիչ հոդ ստանում և կատարում գոյականին բնորոշ պաշտոններ. Վթարից տուժածը
դիմեց բժշկի (ենթակա): Դա իմ գրածը չէ (ստորոգելի): Արածդ հավանեցի՞ր (ուղիղ խնդիր): Լավ թխվածների՛ց տվեք (մասնական ուղիղ խնդիր): Աշխատածիս կեսը քեզ կտամ (հատկացուցիչ):
Ցավակցում էինք պարտվածին (հանգման խնդիր): Քո պատմածից անհանգստացա (պատճառի պարագա): Իմ վաստակածով մի կերպ ապրում էինք (միջոցի խնդիր): Քո գրածում ոչ մի ինքնուրույն միտք չկա (տեղի պարագա): Մի շարք բայերի հարակատարի ձևեր վերածվել են նաև
գոյականների՝ արարած, դիպված, խորոված, կոտորած, հավելված, հատված, հարված, նշանած, կամ ածականների՝ սոված, նեխած, ցնդած, զինված:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Մի շարք դեպքերում –ած–ը վերածվել է գոյականակերտ ածանցի՝ դիպված, առեղծված, վարկած, հոդված, զանգված, սոխառած, արկած, հասարակած:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Վիճակ, հետևանք ցույց տվող որոշ թվով կրավորական բայերի հարակատար դերբայը (մաշված, կառուցված, ավարտված, հնձված և այլն)՝ իբրև հնաբանություն, երբեմն գործածվում է որպես ձևաբայ՝ օժանդակ բայի հատկապես 3–րդ դեմքի հետ կազմելով, այսպես կոչված, հարակատար
ժամանակ: Օրինակ. Այդ մասին ոչինչ չի գրված (փոխանակ՝ գրված չէ):

4․ Համակատար դերբայ

Կազմվում է՝ անորոշ դերբային –իս մասնիկն ավելացնելով: Իմաստով հարաբերակից է ժամանակի մակբային: Նշանակում է ստորոգյալի կամ բայական այլ անդամի արտահայտած
գործողությանը համընթաց մեկ այլ գործողություն՝ որպես ժամանակային հատկանիշ՝ գործ անելիս խոսող, կարդալիս մտածել, աշխատելիս երգում էր, վազելիս ընկավ:
Նախադասության մեջ լինում է ժամանակի պարագա (Այս գիրքը կարդալիս քեզ եմ հիշում):

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Համակատար դերբայի (Տուն գնալիս հանդիպեցի նրան) փոխարեն խոսակցական
լեզվում հաճախ գործածվում է անորոշի բացառական հոլովաձևը
(Տուն գնալուց հանդիպեցի նրան): Գրական լեզվում սա մերժելի երևույթ է:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.
ա. քնեած, հանգած, միգամած, խմած, տավարած, հատած
բ. տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված,
անկասկած
2. Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.
ա. անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
բ. բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող
3. Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.
ա. պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
բ. ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
նախադասությանը համապատասխանողը:
ա. Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) նվաղեց:
բ. Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց
ոտքը և մի քանի օր անցկացրեց անկողնում:
գ. Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
դ. Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան
ու տեղնուտեղը սպանել:
ե. Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա
մի քանի օր ինձ չարչարող խնդրի լուծման ուղին:

Բայի խոնարհումը

Խոնարհումը բայի փոփոխությունն է եղանակով, ժամանակով, դեմքով և թվով: Այսինքն՝ խոնարհումը բայի դիմավոր ձևեր (ժամանակաձևեր, եղանակային ձևեր) կազմելն է:
Խոնարհումը կատարվում է.
1. վերջավորությունների և/կամ նախամասնիկների միջոցով՝ գրեցի, գրեցիր, գրեցին, գնամ, կգնամ, պիտի գնամ (այս եղանակով կազմված դիմավոր բայաձևերը կոչվում են պարզ ժամանակաձևեր)
2. ձևաբայերի և օժանդակ բայի տարբեր ձևերի հարադրմամբ՝
գրում եմ, խաղացել եք, չենք կարդա, վեր եմ  կացել (այս եղանակով կազմված դիմավոր բայաձևերը կոչվում են բաղադրյալ ժամանակաձևեր:
Թե՛ պարզ, թե՛ բաղադրյալ դիմավոր բայաձևերը նախադասության
մեջ լինում են՝
• պարզ ստորոգյալ. Անձրևը կտրվեց: Գարունը դեռ նոր
պիտի սկսվի: Արմենն այսօր գալու է մեր տուն,
• երբեմն էլ՝ բաղադրյալ ստորոգյալի հանգույց (ստորոգիչ).
Դու մարդ չես դառնա: Քաղաքը կոչվեց Չարենցավան:

Ձևաբայեր
Բաղադրյալ ժամանակաձևերի հիմնական բաղադրիչները կոչվում են ձևաբայեր: Դրանք չորսն են.
1. անկատար ձևաբայ, որ կազմվում է անորոշի հիմքից –ում վերջավորությամբ (գր–ում, կարդ–ում) և արտահայտում է գործողության անավարտություն, շարունակականություն,
ընթացքի մեջ լինելը՝ գրում եմ, կարդում էին,
2. ապակատար ձևաբայ, որ կազմվում է՝ անորոշ դերբային –ու վերջավորություն ավելացնելով (գրելու, կարդալու) և արտահայտում է գործողության կատարելիություն, չսկսված լինելը՝ գրելու եմ, կարդալու էիք,
3. վաղակատար ձևաբայ, որ կազմվում է անորոշի հիմքից –ել կամ –ացել վերջավորությամբ (գրել, կարդացել) և արտահայտում է գործողության ավարտվածություն,  կատարվածություն՝ գրել եմ, կարդացել էր,
4. ժխտական կամ ժխտման ձևաբայ, որ կազմվում է անորոշի հիմքից –ի կամ –ա վերջավորությամբ (գրի, կարդա) և արտահայտում է գործողության ոչ կատարելիություն՝ չի գրի, չէին կարդա:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Ապակատար ձևաբայը (գրելու եմ) արտաքուստ նման է անորոշ դերբայի  սեռական–տրական հոլովի անորոշ առման ձևին (գրելու), իսկ ե խոնարհման պարզ բայերի վաղակատար ձևաբայը (գրել եմ)՝ անորոշի ուղղականի անորոշ առման ձևին (գրել): Տարբերությունը երևում է նախադասության մեջ.
ձևաբայերը գործածվում են միայն օժանդակ բայի հետ՝ որպես ստորոգյալ, նույնիսկ եթե օժանդակ բայը զեղչված է (Եղբայրը նվագել է, քույրը՝ երգել: Երեխան խմելու է ջուրը), իսկ դերբայական ձևերը գործածվում են զանազան այլ պաշտոններով (Սևանի ջուրը խմելու է: Այս սարքով խմելու ջուր են ստանում: Ես գնում եմ ջուր բերելու: Երգել չգիտեմ: Չեմ ուզում պարել) և մի շարք դեպքերում կարող են վերածվել որոշյալ առման ու հոդ ստանալ (Ա՜յ սա իսկական պարել է:—Սա իմ պարելը չէ: Հաղորդումն ավարտվելու(ն) մոտ է): Ձևաբայով և դերբայով կազմված իրար նման կառույցները (Այս պտուղը ուտելու է:—[Նա] այս պտուղը ուտելու է: Ա՛յ սա նվագել է:—Ա՛յ սա [նա] նվագել է) հեշտ տարբերվում են ժխտական դարձնելիս. դերբայի դեպքում հանգույցը լինում է հետադաս (Այս պտուղը ուտելու չէ: Չէ՛, սա նվագել չէ), իսկ ձևաբայի
դեպքում օժանդակ բայը դառնում է նախադաս և եզակի երրորդ դեմքում ստանում է չի ձևը (Նա այս պտուղը չի ուտելու: Ա՛յ սա (նա) չի նվագել):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Անկատար ձևաբայը հաճախ համանուն է նույնարմատ բայանվանը (մրցում, ժամանում) և/կամ գոյականի ներգոյական հոլովաձևին (գլանում, խցանում, խաղում):
Օժանդակ բայ

Ձևաբայերի հետ բաղադրյալ ժամանակաձևեր կազմող դիմավոր բաղադրիչը կոչվում է օժանդակ բայ, որի խոնարհված ձևերը դրվում են ձևաբայերից հետո կամ առաջ՝ գրվելով առանձին:
Խոնարհվում է ներկա (եմ, ես, է, ենք, եք, են)
և անցյալ (էի, էիր, էր, էինք, էիք, էին) ժամանակներով: Անդեմ
ձևեր չունի:
Ժխտական խոնարհման դեպքում օժանդակ բայը ստանում է չ– նախամասնիկ և դրվում է միայն ձևաբայից առաջ՝ չեմ գրում, չես գրել, չենք գրելու, չեք գրի: Եզակի երրորդ դեմքի է ձևը ժխտականում դառնում է չի՝ չի գրում, չի գրի:
Այս նույն եմ բայը նախադասության մեջ կարող է գործածվել նաև որպես պարզ ստորոգյալ (Տանը միայն ես եմ: Հիմա ձմեռ է: Նրա հագին մուշտակ էր) կամ բաղադրյալ ստորոգյալի հանգույց
(Ես ուսանող եմ: Ճաշը համեղ էր): Այսպիսի կիրառություններում եմ բայը կոչվում է էական բայ: Ի տարբերություն օժանդակ բայի՝ էական բայի ժխտական ձևը նախադաս չի դառնում (մութ
է — մութ չէ, աշակերտ եմ — աշակերտ չեմ) և ներկա ժամանակի երրորդ դեմքում լինում է չէ ձևով (Հիմա ձմեռ չէ: Ճաշը համեղ չէ):

Գործնական աշխատանք 

1. Ընդգծե՛ք 3 պարզ դիմավոր բայաձև.
ա. կտամ, չեմ տա, պիտի տան, տայիք, տվել է, չեմ տալու
բ. մի՛ արա, կանեինք, արել եմ, չի անի, պիտի անեմ, անում է
2. Ընդգծե՛ք 3 բաղադրյալ դիմավոր բայաձև.
ա. թխել էր, չի թխի, մի՛ թխեք, կթխեն, թխելու է, թխեցին
բ. չի գնալու, պիտի գնա, մի՛ գնա, գնում էր, չեն գնացել
3. Ընդգծե՛ք անկատար 3 ձևաբայ.
ա. տրտում, սրտում, գրկում, գրքում, գգվում, ձգում
բ. պատում, պատմում, տնում, դնում, բնում, հնում
4. Ընդգծե՛ք վաղակատար 3 ձևաբայ.
ա. հուսալ, զրկել, բարձրացնել, թռել, մտնել, մտածել
բ. վերմիշել, վերհիշել, երկբայել, անվայել, անթել, շանթել
5. Ընդգծե՛ք ապակատար 3 ձևաբայ.
ա. այցելու, հայցելու, ածելու, երևելու, տածելու, անտեսանելու
բ. լողալու, դողալու, ջրալու, ալկալու, խղճալու, շնորհալու

6. Ընդգծե՛ք ժխտական (ժխտման) 3 ձևաբայ.
ա. ժողովի, կողովի, կողողի, խորովի, գորովի, պճղովի
բ. հսկա, սոսկա, ներկա, նողկա, տեղա, մեղա
7. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Տնօրենն ասաց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ
առաջարկությանը:
բ. Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ
քնած (չի, չէ):
գ. Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր տեսակետին:
դ. Այդ տղան մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա:

Բայի եղանակը
Բայի եղանակն արտահայտում է խոսողի վերաբերմունքը  գործողության (եղելության) նկատմամբ:
Հայերենում բայն ունի 5 եղանակ.
1. սահմանական եղանակ, որ արտահայտում է խոսողի տեսակետից գործողության ստույգ, իրական լինելը՝ գրում եմ, գրել եք, գրելու էին, գրեցի,
2. ըղձական եղանակ, որ արտահայտում է խոսողի համար գործողության ցանկալի լինելը՝ գրեմ, գրեիր,
3. ենթադրական եղանակ, որ արտահայտում է խոսողի տեսակետից գործողության
ենթադրելի, հավանական, երբեմն էլ հաստատ լինելը՝ կգրեմ, կգրեինք, չես գրի. դրական խոնարհմանը բնորոշ է կ– եղանակիչ նախամասնիկը (կ–գրեմ), իսկ ժխտական խոնարհմանը՝
ժխտական ձևաբայը (չեմ գրի),
4. հարկադրական եղանակ, որ արտահայտում է խոսողի տեսակետից գործողության անհրաժեշտ, պարտադիր լինելը՝ պիտի գրեմ, պետք է գրեին. կազմությունը բնորոշվում է պիտի (պետք է) եղանակիչ մասնիկով՝ պիտի գրեմ, պետք է խոսեմ,
5. հրամայական եղանակ, որ արտահայտում է գործողության կատարման հրաման, հորդոր կամ խնդրանք՝ գրի՛ր, գրե՛ք, կարդա՛, թո՛ղ: Ժխտական խոնարհմանը բնորոշ է մի՛ արգելական մասնիկը՝ մի՛ գրիր, մի՛ գրեք, մի՛ կարդա, մի՛ թող:

Բայի ժամանակը
Բայի ժամանակը նշանակում է, թե երբ է տեղի ունենում գործողությունը (եղելությունը) խոսելու պահի համեմատությամբ:
Բայն ունի 3 ժամանակ.
1. ներկա ժամանակ, որ ցույց է տալիս խոսելու պահին  կատարվող գործողություն՝ գրում եմ, կարդում է,
2. անցյալ ժամանակ, որ ցույց է տալիս խոսելու պահից  առաջ կատարված գործողություն՝ գրում էի, կարդացել եմ, խոսեցին, ասելու էիր, վազեր, կգայի, պիտի գնայիք, չէին պահանջի,
3. ապառնի ժամանակ, որ ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարվելիք գործողություն՝ մնալու եմ, գրենք, կխոսեք, պիտի գնան, չեք գա, գնա՛, վազե՛ք, մի՛ ասա:

Դեմք
Բայի դեմքն արտահայտում է գործողության և գործողություն կատարողի հարաբերությունը, այսինքն՝ ցույց է տալիս, թե հաղորդակցման մասնակիցներից ով է կատարում գործողությունը, ում է վերաբերում եղելությունը:
Բայն ունի 3 դեմք.
1. առաջին դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսողը (գրում եմ, կարդացի) կամ այն խումբը, որի անունից հանդես է գալիս խոսողը (կարդում  ենք, կկարդանք),
2. երկրորդ դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսակիցը (կարդում ես, գրի՛ր, գնացիր) կամ խոսակիցները կամ այն խումբը, որի անունից հանդես է գալիս խոսակիցը (գրում եք, պիտի գրեք, գրե՛ք),
3. երրորդ դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսողից ու խոսակցից բացի մի այլ անձ կամ իր (գրում է, ընկավ) կամ խոսակցությանը չմասնակցող անձեր կամ իրեր (գրում են, ընկան):
Բայի դեմքն արտահայտվում է բաղադրյալ ժամանակաձևի
օժանդակ բայի կամ պարզ ժամանակաձևի վերջավորությամբ:

երգում եմ, ես, էի, էիր․․․․․ երգեցի, երգեցիր, երգեցինք․․․․․

Թիվ
Բայի թիվը ցույց է տալիս, թե գործողությունը մե՞կ անձ է կատարում, թե՞ մեկից ավելի:
Բայն ունի երկու թիվ.
1. եզակի թիվը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է մեկ անձ կամ իր՝ գրում եմ, ընկավ,
2. հոգնակի թիվը ցույց է տալիս գործողություն, որ կատարում են մեկից ավելի անձինք կամ իրեր՝ գրում ենք, ընկան:

Բայի թիվն արտահայտվում է բաղադրյալ ժամանակաձևի օժանդակ բայի կամ պարզ ժամանակաձևի վերջավորությամբ:
Քանի որ հայերենում բայն իր ձևով ցույց է տալիս ենթակայի դեմքն ու թիվը, ապա հատկապես առաջին և երկրորդ դեմքի  դերանուն ենթակաները հաճախ զեղչվում են (Գնացինք:
Տեսար, չէ՞: Արդեն եկել է):

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք ներկա ժամանակին վերաբերող 3 բայաձև.
ա. ունես, չի տալիս, մտցրել է, չեմ խմելու, չեք ասում, չգաս
բ. չի գնա, չունեմ, չհարելիս, չքվում է, մի՛ տար, չեն գալիս
2. Ընդգծե՛ք անցյալ ժամանակին վերաբերող 3 բայաձև.
ա. չի լալիս, կար, մի՛ տեսեք, լալիս էր, մեղրամիս է, կտար
բ. խաղացինք, չի կարելի, դդում ես, վերցնեիր, եկել եմ,
ներկա է
3. Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.
ա. չեմ հասկացել, մի՛ գնա, կամ, կտրտմես, հատում եմ,
կարելու եք
բ. համեղացրո՛ւ, զատվել են, արշավեմ, անհատնում են,
ասուլիս է, բե՛ր
4. Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.
ա. չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
բ. հասանք, մոռացաք, գրվելու եմ, ծարավի, իմանայի, չեն խոսել
5. Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.
ա. հասկացար, ասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք
բ. տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛
6. Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.
ա. եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
բ. հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տո՛ւր
գ. կանչեր, դնչեր, կարածի, կատարածի, մնա, ենթամնա
7. Ընդգծե՛ք եզակի թվի 3 բայաձև.
ա. երդվեի, հասե՛ք, ուշանա, թափեցին, մի՛ թող, չափեիք
բ. ուզեն, մոլեգնեց, միացրո՛ւ, մի՛ կարդացեք, համոզելու
ես, կտանք

Ժամանակաձևեր

Բայի եղանակի և ժամանակի համադրությամբ կազմված վեցական դիմավոր ձևերի այն խմբերը, որոնց անդամները  տարբերվում են միայն դեմքով ու թվով, կոչվում են ժամանակաձևեր: Դրանք 14–ն են:
Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակները՝ 2–ական  ժամանակաձև, հրամայական եղանակը՝ 1 ժամանակաձև:
1. Սահմանական եղանակ.
1.1. անկատար ներկա (կամ պարզապես ներկա). ցույց է տալիս ներկայում՝ խոսելու պահին հաստատ  կատարվող,  ընթացքի մեջ եղող գործողություն. կազմվում է անկատար ձևաբայով և օժանդակ բայի  ներկայի ձևերով՝ գրում եմ, կարդում ենք,
1.2. անկատար անցյալ. ցույց է տալիս մի անցյալ  ժամանակակետում հաստատապես ընթացքի մեջ  եղած գործողություն. կազմվում է անկատար ձևաբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով՝ գրում էի, կարդում էինք,
1.3. վաղակատար ներկա (կամ պարզապես անցյալ). ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ  հաստատ կատարված և ավարտված գործողություն. կազմվում է վաղակատար ձևաբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով՝ գրել եմ, կարդացել ենք,
1.4. վաղակատար անցյալ. ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ հաստատապես ավարտված գործողություն. կազմվում է վաղակատար ձևաբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով՝ գրել էի, կարդացել էինք,
1.5. ապակատար ներկա(կամ պարզապես ապառնի).ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո հաստատ կատարվելիք գործողություն. կազմվում է ապակատար ձևաբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով՝ գրելու եմ, կարդալու ենք,

1.6. ապակատար անցյալ. ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո (և խոսելու պահից առաջ)  հաստատապես կատարվելիք գործողություն. կազմվում է ապակատար ձևաբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով՝ գրելու էի, կարդալու էինք,
1.7. անցյալ կատարյալ. ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում հաստատապես
կատարված (ավարտված) գործողություն՝ գրեցի, կարդացիք, լցրեց, թռան. կազմվում է կատարյալի հիմքով և դիմաթվային վերջավորություններով՝
• գրեց–ի, –իր, –, –ինք, –իք, –ին (պարզ բայեր, կրավորական և բազմապատկական ածանցով
բայեր),
• լցր–ի, –իր, –եց, –ինք, –իք, –ին (պատճառական
և պատճառակերպ բայեր),
• գտ–ա, –ար, –ավ, –ան

2. Ըղձական եղանակ.
2.1. ըղձական ապառնի. ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո ցանկալի  գործողություն՝ գրեմ, կարդանք. կազմվում է անորոշի հիմքով և ապառնիի դիմաթվային վերջավորություններով՝ գր–եմ, –ես, –ի, –ենք, –եք, –են կամ կարդ–ամ, –աս, –ա, –անք, –աք, –ան,
2.2. ըղձական անցյալ. ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ ցանկալի եղած գործողություն՝ գրեի, կարդայինք. կազմվում է անորոշի հիմքով և անցյալի դիմաթվային վերջավորություններով՝ գր–եի, –եիր, –եր, –եինք, –եիք, –եին կամ կարդ–այի, –այիր, –ար,
–այինք, –այիք, –ային:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք սահմանական եղանակի 5 բայաձև.
ա. այրում եմ, գրեմ, հրում ենք, կմարեմ, չեմ հարելու,
պիտի բերեմ, շարել եմ, թռի՛ր, ջրեցի, չեմ ցրի
բ. աղացող, խաղացել եմ, կսղղամ, չհավատաս, չեմ խաղում,
դողալու, կմկմալու եմ, խղճացի, սողաց, շողա՛
գ. մտնելիս, ընկել եմ, թողնող, թռի՛ր, դնում եմ, չեմ գնելու,
սառչեմ, կտանեմ, անում էի, հագա

2. Ընդգծե՛ք ըղձական եղանակի 5 բայաձև.
ա. երազում եմ, երգեմ, չեմ գրի, չեփեմ, արձակի՛ր,
ազատենք, սիրեի, պիտի ուտեմ, խմեին, մարած
բ. մտա, չեմ ընկնի, թողնեմ, կանեմ, դնես, տանենք, մի՛ անցիր,
հասնելիս, կպչեիր, կորչեր
3. Ընդգծե՛ք անկատար ներկա 2 ժամանակաձև.
ա. բախել եմ, չես բախում, չեն բախի, բախում եք
բ. կաղամ, չի աղացել, չես աղում, կաղում է
4. Ընդգծե՛ք անկատար անցյալ 3 ժամանակաձև.
ա. չթխեիք, թխում էր, կթխեք, չէին թխում, թխում էի, չեմ
թխում, թխել եմ
բ. գնում էի, գնել են, չէիք գնում, կգնան, կգնենք, գնում էր
5. Ընդգծե՛ք վաղակատար ներկա 2 ժամանակաձև.
ա. հարել եմ, չեք հարի, հարում էի, չի հարել
բ. խաղացել եք, չէի խաղա, խաղացել էի, չեն խաղացել
6. Ընդգծե՛ք վաղակատար անցյալ 2 ժամանակաձև.
ա. չես գտնելու, գտել էինք, չէիր գտել, չէի գտնի
բ. ուշացել էիք, ուշացած էինք, չէիր ուշացել, ուշացել եմ
7. Ընդգծե՛ք ապառնի (ապակատար ներկա) 2 ժամանակաձև.
ա. ապշելու եմ, չես ապշի, չեք ապշելու, կապշեք
բ. չենք մնալու, պիտի մնանք, մնալու եք, մնացել ես
8. Ընդգծե՛ք ապակատար անցյալ 3 ժամանակաձև.
ա. կրելու էի, կկրեր, չես կրի, չէի կրելու, կրելու էր, կրում էի
բ. լվալու էի, լվայինք, չէի լվա, լվալու էին, չէի լվալու, չլվար
9. Ընդգծե՛ք անցյալ կատարյալ 3 ժամանակաձև.
ա. մնացին, մնալուն, մնացիր, չմնային, կմնայիք,
չմնաց
բ. իջանք, իջե՛ք, չիջավ, չիջնի, իջա, իջնեինք
10. Ընդգծե՛ք ըղձական ապառնի 3 ժամանակաձև.
ա. քահանա, լիանա, գոհանա, մանանա, կրակի, կիրակի
բ. խորովի, փչովի, խռովի, կախովի, նորովի, նորոգի
11. Ընդգծե՛ք ըղձական անցյալ 3 ժամանակաձև.
ա. չաղային, չորային, չեռային, չրային, չգային, շուկային
բ. կհյուսի, չհյուսեիր, հյուսեին, հյուսե՛ք, հյուսածի, հյուսեի

3. Ենթադրական եղանակ.
3.1. ենթադրական ապառնի. ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո ենթադրվող, հավանական,  երբեմն էլ հաստատապես կատարվելիք գործողություն.
դրականը կազմվում է կ– եղանակիչով և ըղձական ապառնիի ձևերով՝ կգրեմ, կկարդանք,
ժխտականը՝ օժանդակ բայի ներկայի ժխտական ձևերով և ժխտական ձևաբայով՝ չեմ գրի, չես կարդա,
3.2. ենթադրական անցյալ. ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ ենթադրված, հավանական եղած գործողություն. դրականը կազմվում է կ–եղանակիչով և ըղձական անցյալի ձևերով՝ կգրեի, կկարդար, ժխտականը՝ օժանդակ բայի անցյալի ժխտական ձևերով և ժխտական ձևաբայով՝ չէի գրի, չէիր կարդա:
4. Հարկադրական եղանակ.
4.1. հարկադրական ապառնի. ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո անհրաժեշտաբար կամ պարտադիր կատարվելիք գործողություն. կազմվում է պիտի կամ պետք է եղանակիչով և ըղձական ապառնիի ձևերով՝ պիտի գրեմ, պետք է կարդանք,
4.2. հարկադրական անցյալ. ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ անհրաժեշտ կամ պարտադիր համարված գործողություն. կազմվում է պիտի կամ պետք է եղանակիչով և ըղձական անցյալի ձևերով՝ պիտի գրեի, պետք է կարդայինք:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Հարկադրական եղանակի բայաձևերի ժխտականում չ– մասնիկը սովորաբար
դրվում է պիտի (պետք է) եղանակիչի վրա (չպիտի երգեմ, չպետք է ասի),
բայց կարող է դրվել նաև բայաձևի հիմնական մասի վրա (պիտի չերգեմ,
պետք է չասի):

 Հրամայական եղանակ.
հրամայական ապառնի. ցույց է տալիս, ըստ խոսողի հրամանի, հորդորի կամ խնդրանքի, ապագայում՝ խոսելու պահից հետո կատարվելիք գործողություն՝ գրի՛ր, լցրո՛ւ,
կարդացե՛ք. կազմվում է անորոշի կամ կատարյալի հիմքով և դիմաթվային վերջավորություններով՝
• գր–ի՛ր, –(եց)ե՛ք (ե խոնարհման պարզ բայեր, կրավորական և բազմապատկական
ածանցով բայեր),
• մոտեց–ի՛ր, –ե՛ք (–ան– և –են– սոսկածանցով բայեր),
• լցր–ո՛ւ, –ե՛ք (պատճառական և պատճառակերպ բայեր),
• կարդ–ա՛, –ացե՛ք (ա խոնարհման պարզ բայեր):
Մի քանի անկանոն բայերի եզակի հրամայականը կազմվում է միայն բայարմատով կամ բայահիմքով՝ առանց դիմաթվային վերջավորությունների՝ տե՛ս, ե՛լ, ե՛կ, ա՛ռ, թո՛ղ, բե՛ր, կե՛ր, դի՛ր,
տա՛ր, տո՛ւր, լա՛ց, կա՛ց և այլն:
Հրամայական բայաձևերը կրում են շեշտ, որը դրվում է դրական ձևերի վերջին վանկի և արգելական (ժխտական) ձևերի մի՛ նախամասնիկի վրա՝ մի՛ գրիր, մի՛ կարդացեք: Միակ
ժամանակն է, որի ժխտականը կազմվում է ոչ թե չ– մասնիկով, այլ մի՛ արգելական նախամասնիկով, որը հարադրվում է դրական ձևերին սկզբից՝ մի՛ թռիր, մի՛ թռեք:
Այսպիսով՝ հրամայական եղանակն ունի միայն մեկ ժամանակ՝ ապառնի, միայն երկրորդ դեմք՝ եզակի և հոգնակի,  դրական և արգելական ձևերով:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Ե խոնարհման պարզ և կրավորական բայերի հրամայականի  դրական խոնարհման հոգնակիում –(եց)եք–ով վերջացող ձևերը (գրե՛ք կամ գրեցե՛ք) արգելականում ունենում են –եք վերջավորությունը (մի՛ գրեք, մի՛ խաբվեք):
Սխալ են ավելորդ –եց–ով ձևերը՝ մի՛ գրեցեք, մի՛ խաբվեցեք:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք ենթադրական եղանակի 5 բայաձև.
ա. չեմ մնա, կլողամ, սուրալու եմ, խաղամ, մուրալիս,
կժպտայի,
կզղջանք, թռվռացել ենք, պիտի հուսար, չէր ճչա
բ. չենք կառչի, վատնենք, կդնի, հասնելու է, մտի՛ր
կխառնենք, պիտի գտնի, կսառչեի, կպչելիս, կկառչեր

2. Ընդգծե՛ք հարկադրական եղանակի 3 բայաձև.
ա. պետք է ապրենք, մի՛ խոսիր, չպիտի համոզի, վերցրե՛ք,
պիտի հաշվեր, չուզեք
բ. կհիանամ, պիտի լողանա, կնեղանա, չպետք է մանրանար,
պիտի զարմանայինք, չէինք թարմանա
3. Ընդգծե՛ք ենթադրական ապառնի 3 ժամանակաձև.
ա. կիսովի, կթովի, կորովի, կարովի, կաղոթի, կօղակի
բ. կաղա, կորա, կտա, կպա, կեռա, կերա
4. Ընդգծե՛ք ենթադրական անցյալ 2 ժամանակաձև.
ա. նյարդային, չէին եփի, կողային,
կաղային
բ. չէր հարցնի, չհարցնեի, կհարցնեինք,
չեմ հարցրել
5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Աղջիկը, մոմակալը ձեռքին, քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից:
բ. Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ. Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի):
դ. Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից:
ե. Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից:
զ. Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է. Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել,  թողել) և վերադառնալ խրամատ:

Ապրիլի 15

Միակազմ նախադասություններ

Գործնական աշխատանք

1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

2. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

3. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Ապրիլի 14

Առակներ․ արևմտահայերեն

  1. Ներբեռնի’ր առակների փաթեթը, ընտրի’ր առակներից մեկը, ապա փոխադրի’ր արևելահայերեն։

2. 28․ Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական:  Դանիել  Պենակ

3. Աշխատի’ր «Կարդում եմ եւ առաջարկում եմ կարդալ» նախագծի շուրջ։

Ապրիլի 13

Նախադասության անդամների կապակցման եղանակներն են՝ համաձայնությունը,
խնդրառությունը  և առդրությունը։
Համաձայնությունը կապակցման այն եղանակն է, որի դեպքում իրար
կապակցվող բառերը դրվում են միևնույն հոլովով, միևնույն դեմքով, միևնույն թվով և այլն։ Ժամանակակից հայերենում համաձայնությամբ  կապակցվում են ենթական ու ստորոգյալը, բացահայտիչն ու բացահայտյալը։
Ենթական և ստորոգյալը համաձայնում են դեմքով և թվով:

Եզակի ենթակա+ եզակի ստորոգյալ
Ես գնացի։ Դու գնացիր։ Նա գնաց
Հոգնակի ենթակա+ հոգնակի ստորոգյալ
Մենք  գնացինք։ Դուք գնացիք։ Նրանք գնացին:
Բազմակի ենթակա+ հոգնակի ստորոգյալ
Արամը և Անահիտը գնացին:

Բացահայտիչը և բացահայտյալը համաձայնում են դեմքով, թվով և հոլովով։

Դեմքով համաձայնում են անձնական դերանունների բացահայտիչները, որոնք
համապատասխանաբար ստանում են ս, դ, ն(ը) հոդերը, ինչպես՝ ես՝ ուսանողս,
դու՝ ուսանողդ, նա՝ ուսանողը(ն)։ Գոյականների բացահայտիչը ստանում է ը(ն)
հոդը կամ էլ մնում է անորոշ, օրինակ՝ Արամը՝ աշակերտը, Արամը՝ մի աշակերտ։
Թվով համաձայնությունը կատարվում է հետևյալ ձևով։ Եզակի բացահայտյալի
հետ դրվում է եզակի բացահայտիչ, հոգնակի կամ բազմակի բացահայտյալների
հետ՝ հոգնակի կամ բազմակի բացահայտիչ, օրինակ՝ ծառը՝ կաղնին. ծառերը՝ կաղնիները. ծառերը՝ կաղնին. բարդին և խնձորենին. Արմենն ու Գեղամը՝ ընկերները։ Բուն բացահայտիչները և նրանց բացահայտյալները դրվում են նույն հոլովով, օրինակ՝ քաղաքը՝ Երևանը. քաղաքի՝ Երևանի. քաղաքից՝ Երևանից և այլն։
Հիմնականում համաձայնում են նաև մասնական բացահայտիչները՝ Աշոտը՝
որպես նկարիչ, մասնակցեց մրցույթին։ Աշոտին՝ որպես նկարչի, հրավիրել էին
մրցույթին։ Աշոտից՝ որպես նկարչից, պահանջվում էր կատարել ձևավորման
աշխատանքը։
Խնդրառությունը կապակցման այն եղանակն է, որի դեպքում գերադաս
բառի պահանջով լրացումը դրվում է որոշակի հոլովով կամ կապով ու նրա
խնդրով։ Խնդրառությամբ կապակցվում են բայն ու  խնդիրը, բայն ու  պարագայն, կապը ու խնդիրը:
Օրինակ՝ խոսել բայը պահանջում է բացառական հոլովով կամ մասին
կապով ու նրա խնդրով ձևավորված լրացում՝ խոսել գործերից կամ գործերի
մասին։ Պոկել բայը պահանջում է բացառականով լրացում (պոկել ճյուղից),
հպարտանալ բայը՝ գործիականով (հպարտանալ պարգևով), դժգոհ ածականը՝
բացառականով լրացում (դժգոհ ճակատագրից) և այլն։
Առդրությունը կապակցման այն եղանակն է, որի դեպքում լրացումը և
լրացյալը իրար կապակցվում են իմաստով և շարադասությամբ, օրինակ՝ կանաչ
տերև, բարձր շենք, գեղեցիկ նկար, արագ վազել և այլն։

Գործնական աշխատանք

1. Գտնե՛լ համաձայնության սխալները։
1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։
2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետ, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։
5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։
2. Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
2. Այդ գործում նա չի մասնակցել։
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։
4. Նկարը փակցրեց պատից։
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։

Խոսքի պատկերավորման միջոցներ

Խոսքի պատկերավորման արտահայտչական միջոցները առավել արտահայտիչ են դարձնում խոսքը’ նրան հաղորդելով հուզականություն և գեղարվեստական լիցք: Դրանց  իմացությունը և կիրառումը  օգնում են, որ պատկերավոր դարձնենք  մեր գրավոր և բանավոր խոսքը:

Լինում են՝

Հնչյունական միջոցներն են՝

Առձայնույթ (ասոնանս)՝ բանաստեղծական բնագրի մեջ ձայնավոր հնչյունների կրկնությունն է։ Առձայնույթի կիրառմամբ ստեղծագործությունը կարող է ստանալ նվագայնություն։

Առձայնույթի օրինակ է «ու» տառի կրկնությունը Վահան Տերյանի «Շշուկ և շրշյուն» բանաստեղծությունում՝

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն….
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում…

Առձայնույթ է կոչվում նաև մոտավոր հանգը, երբ բանաստեղծական տողերի վերջում համընկնում են միայն շեշտված ձայնավորները, իսկ մյուս հնչյունները կարող են չհամընկնել, օր. ահա-պահած, կեցած–ծիծաղ, կորովի–թովիչ, ժիր–ուժին ևն (Ե. Չարենց, «Գանգրահեր տղան»)։

Բաղաձայնույթ (ալիտերացիա)՝ բանաստեղծական բնագրի մեջ բաղաձայն հնչյունների կրկնությունն է։ Բաղաձայնույթի կիրառմամբ ստեղծագործությունը կարող է ստանալ նվագայնություն։

Հչյունների կուտակման հնարքին դիմել է դեռևս Գրիգոր Նարեկացին՝ 10-րդ դարում։

Շուշանն շողէր հովտին,
Շողշողէր դէմ արեգականն…
Շուշանն շաղով լցեալ,
Շող-շաղով և շար մարգարտով…(«Տաղ Վարդավառի»)

Կամ՝

Աչքն ծով ի ծոց ծիծաղախիտ
Ծաւալանայր յառաւօտուն…(«Տաղ Ծննդեան»)

Այդ առումով Նարեկացին գրական ուսուցիչ է եղել հետագա դարերի հայ բանաստեղծների համար։ Բաղաձայնույթի գեղեցիկ կուտակումով հարուստ են Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները։

Բառային միջոցներ

Մակդիր

Մակդիրը գեղարվեստական որոշիչն է, որը առարկային վերագրում է փոխաբերական հատկանիշ, բնորոշում է առարկան կամ երևույթը փոխաբերական իմաստով: Արտահայտում է որոշակի վերաբերմունք: Բոլոր մակդիրները որոշիչներ են, բայց ոչ բոլոր որոշիչներն են մակդիր:
Օր.՝ ծով վիշտ, քար սիրտ, չինարի բոյ, երգող քամի, լացող աղբյուր:

. Համեմատություն

Մի առարկայի բնորոշումն է մի ուրիշ առարկայի միջոցով, որոնք ունեն նույն հատկանիշը: Գործածվում է ասես, կարծես, նման, հանգույն=նման, որպես, հանց, զերթ, պես, ինչպես և այլ կապերի հետ:

. Փոխաբերություն

Մի առարկայի կամ երևույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երևույթի անունով: Այն հենվում է հատկանիշների նմանության, կամ ընդհանրության վրա: Հիմքում ընկած է համեմատությունը՝ առանց պես, նման, կարծես, ասես, զերթ բառերի օգտագործման: Փոխաբերության մեջ կան շատ մակդիրներ, բայց այստեղ շատ շեշտված է փոխաբերական իմաստը:
Օրինակ՝ «Ալևոր կամրջի հոնքին ծիծառի մի բույն եմ հիշում»:
Քանի ձեռքից եմ վառվել ու հուր եմ դարձել:
Ամպ ու լուսին իրար փարված՝ դուրս են գալիս միասին:

. Անձնավորում

Անձնավորումը խոսքի պատկերման այն միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երևույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում են մարդկային(անձերի) հատկանիշներ: Այսինքն՝ դրանք ձեռք են բերում մարդկային հատկանիշներ՝ խոսելու, մտածելու, ծիծաղելու, տխրելու…
Օր.՝ Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:
Իրիկվա հովն է մոլորվել երկրում:
Առվակը ծիծաղում էր:
Սիրտս երգում էր: Սիրտս կոտրվեց:

. Չափազանցություն

Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Շատ է օգտագործվում էպոսում, հեքիաթներում, լեգենդներում…
Օր. Կտորները երկինք թռան, ու գնում են մինչև էսօր:
Արյունը հոսում էր էն Քռի նման:
Մելիքի զորքը եկավ, գետի ջուրը խմեց
Գետը ցամաքեց:

. Նվազաբերություն

Չափազանցության հակառակ երևույթն է, երբ առարկան ներկայացնում է փոքրացված, նվազեցված ձևով:

Մեր գյուղում մեկը մի թիզ հող ունի…

Աշխարհս մե փանջարա է…

Ապրիլի 11

1.Աշխատի’ր <<Թարգմանում եմ․․․․ >> նախագծի շուրջ։

2.Ընտրի’ր վերնագրերից մեկը եւ ստեղծագործի’ր `

1.Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում․․․

2.Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում․․․

3.Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենա․․․

4.Միշտ էլ հաղթում է ճշմարիտը․․․

5.Ա՜ռ քո թևերին, տա՜ր ինձ, ժամանակ․․․

Այլ։

3.Աշխատի’ր «Կարդում եմ եւ առաջարկում եմ կարդալ» նախագծի շուրջ։

Ապրիլի 7

Ավետիք Իսահակյան. «Համբերանքի չիբուխը»

1.Գրի’ր պատմվածքի ասելիքը։

2. Գրավոր մեկնաբանի’ր հատվածը’

«— Մարդը գնացական է,— ամվտփեց իր մտքերը Օհան–ամին,— նրա լավ գործը՝ մնացական, ըսել է՝ ինքն է մնացական։ Ա՛յ, խոսքի օրինակ, էս շաքարը գցեցիր չայի մեջ, հալավ, կորավ, չկա. բայց չայն անուշցավ։ Էնպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարքը կանուշցնե։ Թե չէ աոանց լավ մարդու աշխարքը շա՜տ դառն է՝ օձի լեղի…»:

Ապրիլի 6

Նախադասություն, նրա   տեսակներն ըստ կազմության։

Ապրիլի 5

Ավարտի’ր առաջին թեստը. ուղարկված է էլ. հասցեիդ։

1.Կարդա՛ Ղ․Աղայանի «Երկու խոշոր չարիք»հոդվածը, պատրաստվի՛ր բանավոր քննարկման և պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝

  1. Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսվում հոդվածում։
  2. Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները, կարո՞ղ ես ինքդ էլ որոշ պատճառներ նշել։
  3. Իրավիճակից դուրս գալու ի՞նչ լուծումներ է առաջարկում ինքը՝ Աղայանը։
  4. Որքանո°վ է հոդվածի ասելիքն արդիական այսօր։

2.»Կարդում եմ եւ առաջարկում եմ կարդալ» նախագծային աշխատանք։

3.Եղ. Չարենց հեղինակից սովորի’ր այն բանաստեղծությունները, որոնք դեռ չես սովորել։

Բայի դիմավոր և անդեմ ձևերը

Գործողություն կամ եղելություն նշանակող բառը կոչվում է բայ:
Օրինակ՝ ուտել, խմել, գնալ, քանդել, մեծանալ, սառչել,  ընկնել: Պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Եմ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ բայերը հարց չեն ստանում: Դրանք ոչ  թե նշանակում են գործողություն կամ եղելություն, այլ հաստատում են  ենթակայի՝ որևէ վիճակի մեջ լինելը (Ես կամ, մարդ եմ, գիտեմ խոսել, ունեմ բանականություն, որ արժի ամեն ինչ):

Բայն ունի իր բնորոշ ձևը: Նրա ուղիղ ձևն ունի –ել կամ –ալ ածանց–վերջավորությունը:
Թեք ձևերը մեծ մասամբ բնորոշվում են իրենց վերջավորություններով և այլ մասնիկներով (խոսելիս, գրեցի, կասեմ, չեմ տա, մի՛ կարդա, պիտի ուզեմ):Բայը կարող է փոփոխվել ըստ դեմքի, թվի, ժամանակի, եղանակի՝ կազմելով  դիմավոր ձևեր: Բայի այդպիսի ձևափոխությունը  կոչվում է խոնարհում: Բայը կարող է ձևափոխվել նաև ըստ սեռի, ինչպես և կազմել անդեմ ձևեր:
Բայի բոլոր դրական ձևերն ունեն իրենց ժխտական հակարժեքները,
որոնք կազմվում են համապատասխան դրական
ձևից՝
• մեծ մասամբ չ– նախամասնիկով՝ գրել — չգրել, գրած — չգրած, գրող — չգրող, գրելիս — չգրելիս, գրում եմ — չեմ գրում, գրելու եմ — չեմ գրելու, գրել եմ — չեմ գրել, գրեցի — չգրեցի, գրեմ — չգրեմ, կգրեմ — չեմ գրի, պիտի գրեմ — չպիտի գրեմ,
• մի դեպքում (արգելական հրամայականում)՝ մի՛ մասնիկով՝ գրի՛ր — մի՛ գրիր, գրե՛ք — մի՛ գրեք:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.
ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք
2. Ընդգծե՛ք 3 բայ.
ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր
3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

2․Բայի կազմությունը
Բայի կազմությունը որոշվում է ըստ նրա սկզբնաձևի՝ անորոշ  դերբայի՝
հաճախ համեմատելով որոշ թեք ձևերի հետ: Բայի սկզբնաձևը կազմված
է լինում բայահիմքից և –ել կամ –ալ ածանց–վերջավորությունից:
–Ել–ալ–ը բայակերտ ածանց է, քանի որ տարբեր արմատներից և բառերից կազմում է բայ: Նա միաժամանակ վերջավորություն է, քանի որ այլ վերջավորությունների պես բայահիմքից
կազմում է բայաձև (անորոշ դերբայ): –Ել–ալ ածանցի ե և ա ձայնավորները կոչվում են խոնարհիչներ: Ե խոնարհիչով բայը կոչվում է ե խոնարհման, ա խոնարհիչովը՝ ա խոնարհման:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Կան խոնարհիչի զուգաձևություն ունեցող բայեր, որոնց նույնիմաստ տարբերակները համարժեք են (ափսոսել — ափսոսալ, գեղգեղել — գեղգեղալ, հազել -հազալ, ոստոստել — ոստոստալ, սարսռել -սարսռալ, վետվետել — վետվետալ), կամ երկրորդ տարբերակները խոսակցական են (գովել — գովալ, թռչկոտել — թռչկոտալ, խոսել -խոսալ, կաթել — կաթալ, ճռվողել — ճռվողալ, ցավել — ցավալ)

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Կան նաև իմաստով կամ սեռով տարբերվող բայեր, որոնք ձևականորեն  միմյանցից տարբերվում են միայն խոնարհիչով՝ աղել—աղալ, գնել—գնալ, թվել—թվալ, թնդել—թնդալ, ծխել—ծխալ, ծպտել—ծպտալ, ճղճղել—ճղճղալ,  մխել—մխալ և այլն:

Բայահիմքը (անորոշի հիմքը) –ել/–ալ վերջավորությունից առաջ ընկած մասն է, որի կազմում կարող են լինել բայածանցներ՝ փախ–չ–ել, խաբ–վ–ել, կայծ–կլտ–ալ, մոտ–եցն–ել:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Բայածանցները քերականական միջածանցներ են, քանի որ միշտ լինում են
վերջավորություններից առաջ, և որևէ բայաձև դրանցով չի ավարտվում:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Անորոշ դերբայի (ներկայի կամ անկատարի) հիմքից է կազմվում բայի թեք ձևերի մեծ մասը՝ գր–ած, փախչ–եմ, փախչ–ող, գր–ում եմ, գր–ել եմ, գր–ի՛ր, թռչ–ել, թռչ–ելու եմ, չեմ խաղ–ա, կ–փախչ–ի, կարդ–անք, մոտեցն–ելիս: Մնացած ձևերը կազմվում են, այսպես կոչված, անցյալ կատարյալի
հիմքից՝ փախ–անք, փախ–ած, փախ–ել եմ, փախ–ի՛ր, կարդաց–ի, մոտեցր–եց և այլն: Երկու հիմքերը միմյանցից տարբերվում են հիմքակազմ մասնիկների առկայությամբ–բացակայությամբ կամ հերթագայությամբ։

Գործնական աշխատանք

1․Ընդգծե՛ք ե խոնարհման 3 բայ.
ա. ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
բ. շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
գ. կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել,
առավել, պառավել
դ. ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է
2․. Ընդգծե՛ք ա խոնարհման 3 բայ.
ա. անսխալ, մխալ, գեղածալ, կսկծալ, ժուժկալ, հեկեկալ
բ. սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, կանխակալ, շրխկալ
գ. կրծկալ, նողկալ, փսփսալ, հախճասալ, ծավալ, թվալ
դ. ասա՛, անսա՛, որսում է, դարսում է, գվվում է, գգվում է
ե. ժխտում է, վխտում է, կոպտում է, ժպտում է, սուրում է,
բուրում է

ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՅԵՐ
Ածանցավոր բայերն ըստ բայածանցի բնույթի լինում են  չորս տեսակի՝
• սոսկածանցավոր բայեր՝ հեռ–ան–ալ, մոտ–են–ալ, մտ–ն–ել, թռ–չ–ել,
• բազմապատկական բայեր՝ կտր–ատ–ել, պոկ–ոտ–ել, հեծ–կլտ–ալ, թռչ–կոտ–ել, կոխ–կռտ–ել, ճխլ–տ–ել,
• պատճառական բայեր՝ արագ–ացն–ել, մոտ–եցն–ել, թռ–ցն–ել,
• կրավորական բայեր՝ գր–վ–ել, սիր–վ–ել, նկար–վ–ել:
1. Սոսկածանցավոր բայեր
Սոսկածանցները (–են–, –ան–, –ն–, –չ–) մեծ մասամբ որևէ իմաստ չեն արտահայտում. ունեն սոսկ բայակազմական ու հիմքակազմական նշանակություն:
Դրանցից –ն–, –չ– ածանցները կատարյալի հիմքում ընկնում են (մտ–ն–ել > մտ–ա,
թռ–չ–ել > թռ–անք), իսկ –ան–ը և –են–ը փոխարինվում են –աց–, –եց–ով (հեռ–ան–ալ > հեռ–աց–ար, մոտ–են–ալ > մոտ–եց–աք):

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1 –
–Չ– սոսկածանցով բայերը (բոլորը՝ չեզոք սեռի և ե խոնարհման) թվով քիչ են և անկայուն, թեև շատ գործածական են: Դրանցից հանգչել, սառչել, ուռչել, կորչել–ը խոսակցական լեզվում հաճախ գործածվում են առանց սոսկածանցի (հանգել, սառել, ուռել, կորել), փախչել, դիպչել, կպչել, թռչել–ը՝ նաև –ն– ածանցով (փախնել, դիպնել, կպնել, թռնել): Սրանք հանձնարարելի ձևեր չեն: Հալչել, փլչել–ը ունեն նաև –վ– ածանցով կրկնասեռ տարբերակներ  (հալվել, փլվել), որոնք կանոնական են և ավելի տարածված:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
–Ն– սոսկածանցով բայերը (բոլորը՝ ե խոնարհման՝ բացի դառնալ անկանոն բայից) թվով քիչ են և անկայուն, թեև շատ գործածական են: Դրանցից հեծնել, բուսնել բայերում ն–ն գրեթե քարացել
է և կատարյալի հիմքում սկսել է չընկնել (հեծնեց, բուսնեց, փոխանակ հեծավ, բուսավ ձևերի, որ հնացել են): Կալնել բայն ընդհանրապես հնաբանություն է: Թողնել–ը խոսակցական
լեզվում հաճախ գործածվում է առանց սոսկածանցի (թողել, թողում եմ, կթողեմ): Դեռևս կայուն
սոսկածանցով են գտնել, ընկնել, հագնել, իջնել, հասնել, մեռնել, մտնել, պրծնել կանոնավոր և առնել, ելնել, տեսնել, անել, դնել, տանել, դառնալ անկանոն բայերը: Սոսկածանցավոր են նաև սրանցից կազմված վերագտնել, համընկնել, ներդնել, վերադառնալ, անդրադառնալ բայերը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3
Սոսկածանցավոր բայերի հետ չպետք է շփոթել արտաքուստ նման մի շարք պարզ բայեր (բեռնել, բռնել, բորբոսնել, երկնել, զարթնել, զարնել, զբոսնել, ըմբռնել, թոշնել, խառնել, խրտնել, կանգնել, կռթնել, հառնել, հիմնել, հոգնել,մատնել, մթնել, նախաձեռնել, ոստնել, վատնել, կառչել, երկնչել, մարտնչել, մեղանչել և այլն), որոնց վերջավորությանը նախորդող ն–ն կամ չ–ն եթե նույնիսկ
արմատի մաս չէ, բայց ներկայումս սոսկածանց էլ չէ, քանի որ կատարյալի հիմքում պահպանվում
է (բռնեցի, զարթնեցիր, զբոսնեց, խրտնեցին, կռթնեցիք, հայտնեցինք, հառնեց, հոգնեցիր, մատնեցի, ոստնեցինք, կառչեցիք, երկնչեց և այլն):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4
–Ան– սոսկածանցը սովորաբար չեզոք սեռի բայեր է կազմում (բոլորն էլ ա խոնարհման) ինչ–որ մի վիճակի վերածվելու իմաստով, մինչդեռ նույն հիմքով պարզ բայերը կարող են և ներգործական լինել՝ ողորկել—ողորկանալ, կարճել—կարճանալ, մեղմել—մեղմանալ, սերտել—սերտանալ, մանրել— մանրանալ, սրել—սրանալ, սեղմել—սեղմանալ, պարզել—պարզանալ և այլն:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 5
–Են– սոսկածանցով բայերը թվով սահմանափակ են: Մի մասը չեզոք սեռի են (արբենալ, հագենալ, արժենալ, վախենալ, պարծենալ, մերձենալ, մոտենալ), մյուսները՝ ներգործական (ուզենալ, կամենալ, ունենալ, գիտենալ, կարենալ):
Բոլորն էլ ա խոնարհման են:

2. Բազմապատկական բայեր
Բազմապատկական ածանցները (–ատ–, –ոտ–, –կոտ–, –տ–, –կռտ–, –կլտ–, –կտ– և այլն) ցույց են տալիս գործողության կրկնություն, բազմապատիկություն՝ կոտրել — կոտրատել, պոկել — պոկոտել, թռչել — թռչկոտել, ճխլել — ճխլտել, ծեծել—ծեծկռտել, հեծել — հեծկլտալ, փայլել — փայլկտալ:
Շատ քիչ բայերից է հնարավոր նշված ածանցներով կազմել բազմապատկական
բայեր: Այլ դեպքերում բազմապատկական նշանակությամբ բայեր կազմվում են արմատի կրկնությամբ՝ վազել — վազվզել, խշշալ — խշխշալ, ծռել — ծռմռել, դրխկալ —դրխկդրխկալ:
Բազմապատկական ածանցով բայերի մեծ մասը ե խոնարհման է, մի քանիսը՝
ա խոնարհման: Դրանք խոնարհվում են  համապատասխան խոնարհման պարզ բայերի նման: Կազմվում են հիմնականում ե խոնարհման բայերից:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Բայական –ոտ– և –ատ– ածանցները չպետք է շփոթել ածականակերտ –ոտ և –ատ ածանցների հետ, որոնք կարող են հայտնվել բայի հիմքում՝ քաղցրոտել, փոշոտել, կնճռոտել, ժանգոտել, ցեխոտել, յուղոտել, կիսատել, գլխատել, կրճատել, հորատել, գունատել և այլն:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Կան արմատի կրկնությամբ բայեր, որոնք բազմապատկական  չեն՝ արարել, կարկառել, բարբառել, այլայլել, դայլայլել, կմկմալ և այլն:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք սոսկածանցավոր 3 բայ.
ա. թխանալ, տուգանել, կախանել, մգանալ, մոտենալ,
պատճենել
բ. հագնել, ոստնել, գետնել, ելնել, ընկնել, տքնել
գ. շնչել, թռչել, կորչել, թրջել, հաչել, կպչել
2. Ընդգծե՛ք բազմապատկական ածանցով 3 բայ.
ա. ճանկռտել, նպաստել, նեղսրտել, ճխլտել, ծեծկռտել,
խարտել
բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, պահվտել, քակտել,
կապտել
գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել,
հետազոտել
դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, ծախծխոտել, ածխոտել,
ցատկոտել
ե. փայլկտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալ, հեծկլտալ,
ճտճտալ
3. Ընդգծե՛ք 3 բազմապատկական բայ.

ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպել, խաբխբել,
սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայել,
կախկխվել
գ. ողողել, շողշողալ, վախվխել, հայթայթել, հեծեծալ,
բարբառել
դ. փշրտել, ավարտել, նեղսրտել, պատռտել, կոխկռտել,
կողոպտել
ե. կապոտել, փոշոտել, ճմլկոտել, խայտալ, խշրտալ,
ժպտալ

3. Պատճառական բայեր
Պատճառական ածանցները (–եցն–, –ացն–, –ցն–) ցույց  են տալիս, որ ենթական գործողությունը կատարել է տալիս մեկ ուրիշի (անձի կամ իրի), պատճառ է դառնում մեկ ուրիշի գործողության (խաղալ — խաղացնել, թռչել — թռցնել) կամ էլ գործողությունը կատարում է ոչ թե ինքնին, այլ մեկ ուրիշի նկատմամբ (մոտենալ — մոտեցնել, սպիտակել — սպիտակեցնել): Ոչ բոլոր բայերը կարող են ստանալ նշված ածանցները: Հաճախ այդ ածանցների փոխարեն կամ դրանց զուգահեռ
գործածվում է տալ բայը՝ վարել տալ, աղալ տալ, թռչել տալ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Սովորաբար հավելուրդային է լինում պատճառական ածանցի և տալ բայի  համատեղումը՝ խոսեցնել տալ, հիշեցնել տալ, զգացնել տալ: Պատճառական ածանցի և տալ բայի համատեղումը հնարավոր է, եթե չեզոք բայից կազմվում է ոչ միայն պատճառակերպ ներգործական բայ, այլև դրան տրվում է պատճառական բայի նշանակություն: Օրինակ Հայերի ապստամբության
առաջնորդ Գրիգոր Մամիկոնյանը կուրացնել տվեց Աշոտ Բագրատունի իշխանին՝ իրենց չմիանալու համար: Զանգեցի տեսուչին և մեր անջատված հոսանքը միացնել տվեցի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Տալ բայը, հարադրվելով մի շարք գոյականների, բայարմատների, մակբայների և այլն, կազմում է հարադիր բայեր՝ սիրտ տալ, վերջ տալ, աչքով տալ, հարու տալ, ցույց տալ, շուռ տալ, կուլ տալ, վրա տալ, մեջ տալ, դուրս տալ, հետ տալ: Սրանցից երբեմն հնարավոր է պատճառական բայեր կազմել երկրորդ տալ բաղադրիչով. Շունը սատկեցնողին են քարշ տալ տալիս:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3
Տալ բայը անորոշ դերբայի սեռական–տրական հոլովաձևի անորոշ առման հետ նշանակում է «ձևացնել, տպավորություն ստեղծել». Շատ մեծ ամոթ էր, որ գիտեի, սակայն չիմանալու էի տալիս հորս խնդրանքը: Ուրեմն, ինչպե՞ս, …. Խլացնե՞լ սիրտը, չզգա՞լ, չընդվզե՞լ, Մոռանալո՞ւ տալ, անգամ մոռանա՞լ:

Պատճառական՝
• –եցն– ածանցը գործածվում է ե խոնարհման պարզ, ինչպես նաև –են– սոսկածանցով բայերի դեպքում՝ խմել — խմեցնել, հագենալ — հագեցնել,

• –ացն– ածանցը գործածվում է ա խոնարհման պարզ և –ան– սոսկածանցով
բայերի դեպքում՝ խաղալ — խաղացնել, հեռանալ — հեռացնել,
• –ցն– ածանցը գործածվում է –ն– և –չ– սոսկածանցով  բայերի դեպքում՝ մտնել — մտցնել, հագնել — հագցնել, թռչել — թռցնել, կորչել — կորցնել և այլն՝ բացառությամբ մի քանի դեպքի՝ պրծնել — պրծեցնել,  համընկնել — համընկեցնել, իջնել — իջեցնել, հալչել — հալեցնել, սառչել — սառեցնել, ուռչել — ուռեցնել:
Պատճառական ածանցով բոլոր բայերը ե խոնարհման են:
Դրանց կատարյալի հիմքը կազմվում է՝ պատճառական ածանցի ն–ն ր դարձնելով՝
վազեցնել — վազեցր + ի, թռցնել — թռցր + ո՛ւ, խաղացնել — խաղացր + ած: Կրավորականը
կազմվում է՝ ն–ի  փոխարեն –վ– ածանցը դնելով՝ խաղացնել — խաղացվել:
Պատճառական ածանցը կամ տալ–ը սովորաբար չեզոք բայը դարձնում
է ներգործական (ծաղկել > ծաղկեցնել, կորչել>կորցնել, հագենալ > հագեցնել, մագլցել > մագլցել տալ), իսկ ներգործական բայը՝ պատճառական («կրկնակի ներգործական ») (հիշել > հիշեցնել, սիրել > սիրել տալ):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Պատճառական ածանցով կազմված մի քանի ներգործական բայեր (վերցնել,
կասեցնել, հատկացնել, յուրացնել) չունեն համապատասխան անածանց չեզոք ձևերը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Սխալ են պատճառական ածանցով բայերի անցյալ կատարյալի ավելորդ
–եց–ով կեղծ գրական ձևերը՝ խաղացրեցի, թռցրեցին, մոտեցրեցինք և այլն:
Ճիշտ ձևերն են՝ խաղացրի, թռցրին, մոտեցրինք:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3
Խոսակցական լեզվում ե խոնարհման պարզ բայերից հաճախ պատճառական
է կազմվում ոչ թե –եցն– ածանցով (խոսեցնել, քնեցնել, հաջողեցնել, ծաղկեցնել,
բռնեցնել, գժվեցնել, փխրեցնել, սառեցնել և այլն), այլ –ացն– ածանցով
(խոսացնել, քնացնել, հաջողացնել, ծաղկացնել, բռնացնել, գժվացնել, փխրացնել,
սառացնել և այլն), որոնք սխալ, մերժելի ձևեր են: Դրան հակառակ՝
–ան–
սոսկածանցով բայերից (մգանալ, հնանալ, խոնավանալ, ամայանալ, խլանալ,
խստանալ) –եցն– ածանցով երբեմն կազմվում են կեղծ գրական ձևեր՝
մգեցնել, հնեցնել, խոնավեցնել, ամայեցնել, խլեցնել, խստեցնել (փոխանակ՝
մգացնել, հնացնել, խոնավացնել, ամայացնել, խլացնել, խստացնել):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4
Խոսակցական լեզվում –եցն– և –ացն– ածանցները (քնեցնել, սառեցնել, խաղացնել և այլն) երբեմն փոխարինվում են –ցն– ածանցով (քնցնել, սառցնել, խաղցնել և այլն): Վերջիններս սխալ, մերժելի ձևեր են:

Կան դեպքեր, երբ –եցն– և –ացն– ածանցներով հոմանիշ բայահիմքերից կազմվում են զուգահեռ ճիշտ ձևեր՝ սպիտակեցնել (< սպիտակել) և սպիտակացնել (< սպիտականալ), նիհարեցնել (< նիհարել) և նիհարացնել (< նիհարանալ), հարթեցնել (< հարթել) և հարթացնել (< հարթանալ),
տափակեցնել (< տափակել) և տափակացնել (< տափականալ), վստահեցնել (< վստահել) և վստահացնել (< վստահանալ), փափկեցնել (< փափկել) և փափկացնել (< փափկանալ), խաղաղեցնել (< խաղաղել) և խաղաղացնել (< խաղաղանալ) և այլն: Այդպիսի զուգահեռներից
սովորաբար նախընտրելի են –եցն–ով տարբերակները: Բայց երկարեցնել (< երկարել) և երկարացնել (< երկարանալ) տարբերակներից նախընտրելի է համարվում երկրորդը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 6
Կան դեպքեր, երբ տարբեր իմաստներ ունեն –եցն– և –ացն– ածանցներով ձևերը՝ բազմեցնել
(< բազմել) և բազմացնել (< բազմանալ), հորդեցնել «առատորեն հոսեցնել» (< հորդել) և հորդացնել «վարարեցնել» (< հորդանալ), –եցն– (–ացն–) և –ցն– ածանցներով ձևերը՝ հանգեցնել (< հանգել) և հանգցնել (< հանգչել), վերացնել (< վերանալ) և վերցնել և այլն:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 7
Սովորաբար պատճառական բայերի պես են խոնարհվում հարցնել, լցնել, եզրակացնել բայերը (հարցրի, հարցրիր, հարցրեց, հարցրինք, հարցրիք,  հարցրին), որոնք պատճառական ածանց չեն պարունակում և միայն արտաքուստ են նման պատճառական բայերին՝ պատճառակերպ բայեր
են: Այդպիսին է նաև չափազանցնել բայը (չափազանցրիր, չափազանցրեց, մի՛ չափազանցրու), որն ունի իր առավել հանձնարարելի ոչ պատճառակերպ չափազանցել տարբերակը (չափազանցեցիր, չափազանցեց, մի՛ չափազանցիր):
Մերժելի է այս բայի չափազանցեցնել տարբերակը:

Կրավորական բայեր

Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային,  որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդվել, սիրվել,  հրավիրվել, բռնվել: Ենթակայի կրած գործողությունը  կատարող առարկան լինում է նախադասության ներգործող խնդիրը (Տունն ավերվեց երկրաշարժից: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը
ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել — նշանակել, բերվել — բերել:

Կրավորական բայերը կազմվում են՝ վ ավելացնելով ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–ալ > աղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի –ցն– ածանցի ն–ի փոխարեն (թռցն–ել >թռց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ–ել, լցն–ել > լց–վ–ել): Բացառություն
են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնք կազմվում են կատարյալի հիմքից (ան–ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել): Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից կազմված բաց թողնվել տարբերակից: Կրավորական ածանցով բոլոր բայերը ե խոնարհման են և խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք 3 ածանցավոր բայ.
ա. պատռտել, զրպարտել, կոտրտել, ավարտել, փշրտել
բ. կորչել, կոչել, հնչել, սառչել, թռչել, գոչել
գ. բռնել, բեռնել, գտնել, հասնել, խրտնել, մտնել
2. Ընդգծե՛ք պատճառական ածանցով 3 բայ.
ա. հարցնել, ծովացնել, ծլեցնել, ստանձնել, վերածնել,
կերցնել
բ. բորբոսնել, թռցնել, հագեցնել, հանձնել, հեծնել, խմեցնել
գ. իջեցնել, անցնել, զբոսնել, լիացնել, ձևացնել, պրծնել

Պարզ բայեր
Պարզ են այն բայերը, որոնց հիմքում բայածանց չկա՝ խոս–
ել, աղ–ալ, անտես–ել, փողփող–ալ, սիրահետ–ել, տնտեսավար–
ել, վերանորոգ–ել և այլն:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Բայածանցից առաջ ընկած մասը՝ սկզբնահիմքը (կամ պարզ բայի  բայահիմքը), բառակազմական տեսակետից կարող է լինել պարզ (արմատական) ՝ խայթ–ել, աղ–ալ, հալ–չ–ել, խաբ–վ–ել, կայծ–կլտ–ալ, մոտ–եցն–ել, կամ բաղադրյալ: Բաղադրյալ սկզբնահիմքը բառակազմական տեսակետից
կարող է լինել ածանցավոր՝ անտես–ել, դժգոհ–ել, ողջուն–ել, թագավոր–ել, բարդ՝ խաչակնք–ել, պոզահար–ել, ձայնագր–ել, տնտես–ել, կիսաբաց–ել, բարդ ածանցավոր՝ համագործակց–ել, ուսումնասիր–ել, բաժանորդագր–վել, բարոյալք–ել: Սրանք բոլորը բայակազմական տեսակետից համարվում են պարզ հիմքեր:
Բայի սկզբնահիմքը, ըստ խոսքիմասային պատկանելության, կարող է լինել՝
• բայարմատ կամ բայահիմք՝ լք–ել, թռ–չ–ել, փոխանց–ել,
• գոյական՝ խաղ–ալ, հիմն–ել, ըմբշամարտ–
ել, թղթակց–ել,
• ածական՝ ծռ–ել, կարմր–ել, խաղաղ–վ–ել, հաշտ–եցն–ել,
• թվական՝ երկրորդ–ել, երրորդ–ել, մի–ացն–ել, կիս–ել,
• մակբայ՝ մոտ–են–ալ, արագ–ացն–ել, առաջ–ան–ալ,
• բնաձայնություն՝ զնգ–ալ, զռռ–ալ, կռկռ–ալ, տզտզ–ալ:

Բարդ բայեր
Բարդ (վերլուծական, հարադրական) են այն բայերը, որոնք  կազմված են երկու կամ ավելի առանձին գրվող բաղադրիչներից:
Բարդ բայերը լինում են երկու տեսակի՝ հարադրական բայեր և զուգադրական բայեր:
1. Հարադիր բայերը կազմված են լինում երկու ոչ համադաս մասերից, որոնցից երկրորդը պարտադիր բայական է, իսկ առաջինը՝ նույնպես բայական (մոռանալ տալ, չտեսնելու տալ) կամ ոչ բայական (լաց լինել, բաց թողնել, խաբս տալ, վրա տալ, երես թեքել):
Միայն բայական բաղադրիչներով հարադրական բայերը պատճառական
հարադրություններն են՝ գրել տալ, թռչել տալ

Ոչ բայական բաղադրիչով հարադրական բայերը կոչվում
են հարադիր բայեր: Դրանք բայական ազատ կապակցություններից (ուտելիք տալ, ուղղությունը փոխել, բժիշկ դառնալ) տարբերվում են նրանով, որ ուղղակիորեն չեն կարող վերլուծվել որպես լրացում–լրացյալ կառույցներ: Դրանք մեկ բառային միավորի արժեք ունեն: Տարբերակիչ հատկանիշ է  նաև այն, որ հարադիր բայերի բաղադրիչները մեծ մասամբ չեն փոխատեղվում և իրենց միջև այլ բառ չեն հանդուրժում (օժանդակ բայից բացի), մինչդեռ բայական կապակցությունները կարող են շրջվել՝ վեր թռչել > թռչել վեր, դուրս թափել >թափել դուրս, խորհուրդ տալ > տալ խորհուրդ, այլ բառ ներառել՝ թռչել ավելի վեր, թափել տնից դուրս, տալ մի շատ օգտակար խորհուրդ և այլն:

2. Զուգադրական բայերը կազմված են լինում երկու  համադաս տարբեր բայերից, որոնք գրվում են միության գծիկով՝ եփել–թափել, ուտել–խմել, կամ էլ առանց  գծիկի՝ մեռնել պրծնել, պոկվել ընկնել:

Գործնական աշխատանք 

1. Ընդգծե՛ք 3 պարզ բայ.
ա. սպառնալ, լրանալ, բռնանալ, ոռնալ, հուրհրալ, չքանալ
բ փախչել, շնչել, կառչել, հանգչել, դիպչել, զեղչել
գ. թոշնել, կայծկլտալ, խառնել, պրծնել, հիմնել, մեռնել
դ. թռչկոտել, մրոտել, իջնել, խայտալ, որոտալ, հեծկլտալ
2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Նա ինձ նրբորեն (զգալ, զգացնել) տվեց, որ ես սխալ եմ:
բ. Այս գինին քանի՞ տարի է (հնեցրած, հնացրած):
գ. Հարսն ու փեսան այնուհետև աղավնիներ (թռցրեցին,
թռցրին) օդ:
դ. Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի (փախչի, փախնի):
ե. Կատուն (ուռցրել, ուռեցրել) էր մեջքը և ֆշշացնում էր
իր ձագերին սպառնացող երեխաների վրա:
զ. Ձմռանը դպրոցում այնքան ցուրտ է լինում, որ մատներս
(սառում, սառչում) են ու փայտանում:
է. Մայրս ինձ փոքր ժամանակ միշտ (քնացրել, քնեցրել) է
օրորոցայիններով:

Բայի սեռը

Սեռը արտահայտում է բայի՝ խնդիր վերցնելու հատկությունը  և հարաբերությունը այդ խնդրի ու ենթակայի հետ:

Ըստ սեռի՝ բայերը լինում են երեք հիմնական տեսակի՝ ներգործական, կրավորական և չեզոք:
1. Ներգործական է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից անցնում է որևէ առարկայի, որը  կրում է դրա ներգործությունը՝ ջարդել, սիրել, հրավիրել, բռնել, թողնել, աղալ: Ենթակայի գործողությունը կրող առարկան լինում է նախադասության ուղիղ խնդիրը և ստանում է ի՞նչ(ը) կամ ո՞ւմ հարցը (Հասմիկը ջարդեց բաժակը: Երեխան ամենից շատ սիրում է իր մորը):
Ներգործական սեռի բայերի ձևային առանձնահատկությունն այն է, որ դրանք մեծ մասամբ կարող են ստանալ վ բայածանց և դառնալ կրավորական՝ հարգել — հարգվել, դնել — դրվել, կամ էլ ունեն պատճառական ածանց՝ մոտեցնել, թռցնել, խաղացնել:

Բացառություն են մի քանի ներգործական սեռի բայեր՝ ունեմ,  ունենալ, գիտեմ, գիտենալ, ուզենալ, ափսոսալ, երդվել, երկնել և այլն, որոնք վ ածանց չեն ստանում և կրավորական
չեն դառնում, կամ դա խիստ հազվադեպ է լինում՝ պատվել («մեծարել»), հեծնել,
հավանել, սովորել, ուզել, նվագել, վայելել, ըմբոշխնել և այլն:
2. Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը  որևէ առարկայից անցնում է ենթակային, որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդվել, սիրվել, հրավիրվել, բռնվել: Ենթակայի կրած գործողությունը կատարող առարկան լինում է նախադասության ներգործող
խնդիրը (Տունն ավերվեց երկրաշարժից: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը  ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել — նշանակել, բերվել — բերել:

Կրավորական բայերը կազմվում են՝ վ ավելացնելով ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–
ալ > խաղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի –ցն– ածանցի ն–ի փոխարեն (թռցն–ել >թռց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ–ել, լցն–ել > լց–վ–ել): Բացառություն են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնք կազմվում են կատարյալի հիմքից (ան–ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել): Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից  կազմված բաց թողնվել տարբերակից:
Կրավորական ածանցով բոլոր բայերը ե խոնարհման են և
խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման:

3. Չեզոք է այն բայը, որի նշանակած գործողությունը  ենթակայից չի անցնում որևէ առարկայի, և ոչ էլ ենթական է կրում դրա ներգործությունը՝ ննջել, կռկռալ, հեռանալ, թմրել: Չեզոք սեռի (այսինքն՝ անսեռ) բայը չի ունենում ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր (Պապս բազմոցին ննջում էր: Ես անընդհատ նայում էի ժամացույցին: Ոտքս թմրել էր անշարժ մնալուց):
Չեզոք սեռի բայերի ձևաբանական առանձնահատկությունն  այն է, որ դրանք կա՛մ չունեն և չեն կարող ստանալ վ ածանց՝ սառչել, մտնել, ծիծաղել, կա՛մ էլ ունեն և չեն կարող կորցնել
վ ածանցը՝ բնակվել, գանգատվել,  գժվել, զբաղվել, թաքնվել, խելագարվել, կորսվել, համարձակվել, հարձակվել, հարմարվել, հիասթափվել, հնազանդվել, հպատակվել, հրաժարվել, մոլորվել, մռայլվել, նմանվել, չքվել, պարտվել, սթափվել, սսկվել, սիրահարվել, սխալվել, վախճանվել, վհատվել, ուշաթափվել, օգտվել և այլն: Բացառություն են ազդել և ներգործել բայերը, որոնք ուղիղ խնդիր չեն ստանում (չեզոք սեռի են), սակայն ստանում են վ ածանց և դառնում կրավորական: Չեզոք սեռի  են նաև –չ– և –ան– սոսկածանցներով բայերը (բացառություն է լվանալ բայը):
Չեզոք սեռի բայերը, ստանալով պատճառական ածանց կամ  տալ բայը, դառնում են ներգործական սեռի բայեր՝ սպասել >սպասեցնել, փախչել > փախցնել, զրնգալ > զրնգացնել, սթափվել> սթափեցնել, սողալ > սողալ տալ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Բնաձայնական որոշ բայերից (խռխռալ, փնչալ, թրմփալ և այլն) պատճառական ածանցով կազմված դրանց հոմանիշները (խռխռացնել, փնչացնել, թրմփացնել) նույնպես չեզոք բայեր են:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Մի քանի բայեր չեզոք են թե՛ վ ածանցով, թե՛ առանց դրա՝ արձագանք(վ)ել,  բռնկ(վ)ել, զմայլ(վ)ել, ընձյուղ(վ)ել, խռպոտ(վ)ել, հակառակ(վ)ել, համաձայն(վ)ել,  նեղսրտ(վ)ել, փար(վ)ել և այլն:
Մի քանի այլ չեզոք բայերի վ–ով (նույնպես չեզոք) տարբերակները խոսակցական են և մերժելի՝ ապստամբ(վ)ել, գործառ(վ)ել, դեղն(վ)ել, զուգադիպ(վ)ել, խաչակնք(վ)ել, ծլկ(վ)ել, հոժար(վ)ել, ճաքճք(վ)ել, մթագն(վ)ել, շրջանառ(վ)ել, պապակ(վ)ել, վիճ(վ)ել, տափակ(վ)ել, տվայտ(վ)ել, տուժ(վ)ել, ցամաք(վ)ել, քծն(վ)ել և այլն:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3
Վերաբերել–ը և վերաբերվել–ը տարբեր բայեր են: Վերաբերել նշանակում է «առնչվել, կապ ունենալ» և գործածվում է իրանիշ գոյականով արտահայտված ենթակայի հետ: Վերաբերվել նշանակում է «վերաբերմունք դրսևորել, վարվել » և գործածվում է միայն անձնանիշ գոյականով
արտահայտված ենթակայի հետ:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4
Անպատվել, արտասվել, գգվել, երդվել, զզվել, թոթվել, թթվել, կռվել, հաշվել, հովվել, հրճվել և մի շարք այլ բայերի վ–ն ոչ թե սեռածանց է, այլ բառակազմական ածանց կամ արմատի վերջնահնչյուն:

Չեզոք սեռի են համարվում նաև անդրադարձ (լվացվել, սանրվել, հագնվել, հարդարվել, զուգվել, սափրվել) և փոխադարձ (համբուրվել, ողջագուրվել, գրկախառնվել, գժտվել, հաշտվել, տեսնվել) բայերը:
Սրանց դեպքում տրամաբանական ներգործող խնդիրը համընկնում է ենթակային (Ես սանրվեցի
= Ես իմ կողմից սանրվեցի = Ես ինձ սանրեցի: Մենք համբուրվեցինք = Մենք միմյանց կողմից համբուրվեցինք =Մենք իրար համբուրեցինք): Ներգործականներից վ ածանցով կազմված մի շարք
բայեր խոսքի մեջ կարող են գործածվել մերթ կրավորական (Պատուհանը քամուց բացվեց: Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանվեցին), մերթ չեզոք սեռի նշանակությամբ (Ծաղիկը բացվեց: Մենք բաժանվեցինք):

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
ա. ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
բ. տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
գ. հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
2. Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
ա. երեսապատվել, անպատվել, կախարդվել, գգվել,
գժտվել, անջատվել
բ. ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել,
խելագարվել, փառաբանվել
գ. զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
3. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
ա. երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
բ. սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել,
շաղափվել, հպատակվել
գ. բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել

4. Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
ա. չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
բ. հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
գ. կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել,
հովվել
5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
նախադասությանը համապատասխանողը.
ա. Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք
ձեր գործը հանգիստ շարունակել:
բ. Մենք հակընդդեմ հայց ենք ներկայացրել դատարանին,
որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
գ. Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և դժվար է
նույնիսկ լվացվելը:
դ. Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր),
որ չսայթաքես:
ե. Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի
ուզում ինձ տեսնել:
զ. Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել,
կապվել) և նորություններ իմանալ Արցախից:

Բայի դիմավոր և անդեմ ձևեր
Բայը վերջավորությունների փոփոխությամբ, բայածանցների,  նախամասնիկների
և օժանդակ բառերի հավելմամբ ենթարկվում է զանազան ձևափոխությունների՝ գրել, գրելիս, գրող, գրած,  գրեմ, գրեիր, գրե՛ք, գրեց, գրվեց, գրոտեց, կգրի, չգրի, մի՛ գրեք, պիտի գրեք, գրել եք, գրում էինք: Բայի այդ ձևերը բաժանվում  են երկու խմբի՝ անդեմ և դիմավոր:
Դիմավոր ձևերն ունեն դեմք, թիվ, ժամանակ, եղանակ, սեռ, իսկ անդեմ ձևերը՝ միայն սեռ: Բայի դիմավոր ձևերը կազմում են նախադասություն՝ լինելով նրա պարզ ստորոգյալը
կամ բաղադրյալ ստորոգյալի հանգույցը (ստորոգիչը): Բայի անդեմ ձևերը նախադասության մեջ ունենում են զանազան  պաշտոններ՝ բացի դիմավոր բային բնորոշ պաշտոններից:

Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ:

Դերբայներ

Դերբայները չորսն են՝ անորոշ, ենթակայական, հարակատար,
համակատար

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Երբեմն դերբայներ են համարվում նաև ձևաբայերը՝ որպես կախյալ  դերբայներ (անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական), որոնք  ընդամենը բաղադրյալ հարադրական բայաձևերի բաղադրիչներ են (գրում եմ, կարդացել էի, գրելու ենք, չեն գրի) և առանց օժանդակ բայի չեն  գործածվում: Մինչդեռ բուն՝ անկախ դերբայներն առանց օժանդակ բայի ունեն ինքնուրույն գործածություն (Գրել չգիտես: Սունդուկյանի «Քանդած օջախը» կարդացե՞լ ես: Այս գիրքը չճանաչված թռչող առարկաների մասին է: Դահուկ քշելիս վնասվածք է ստացել):

1․ Անորոշ դերբայ
Սա համարվում է բայի ելակետային՝ սկզբնական ձևը:
Արտահայտում է գործողության ընդհանուր գաղափար՝ առանց նշելու կատարողը և կատարման ժամանակը՝ վազել, խաղալ: Իբրև գործողության անուն՝ անորոշ դերբայը գործածվում
է գոյականաբար (ոչ փոխանվանաբար) և հոլովվում է (ու հոլովմամբ), բայց միայն եզակի թվով: Հոգնակի թիվ սովորաբար չունի:
Անորոշ դերբայը՝ ուղիղ կամ հոլովված ձևերով, կարող է
լինել՝
1. դիմավոր նախադասության՝
• ենթակա. Անտեղի խոսելդ բանի նման չէր,
• ստորոգելի. Գլխավոր խնդիրը արդյունավետ
աշխատելն է,
 զանազան լրացումներ. Երեխային արդեն սովորեցրել է հաշվել (ուղիղ խնդիր), Զգո՛ւյշ, սա խմելու ջուր չէ (որոշիչ), Դե՛, հրաժեշտ տալու ժամանակն է (հատկացուցիչ), Գնանք՝ զովացուցիչ խմելու (նպատակի պարագա), Իմ հակառակվելուն նա ուշադրություն չդարձրեց
(հանգման խնդիր), Խուսափում էի նրան հանդիպելուց (անջատման խնդիր), Խոսում էինք ստեղծագործելու՝ նկարելու, քանդակելու, գրելու մասին (վերաբերության խնդիր և բացահայտիչ),
Չափից ավելի աշխատելուց հյուծվել է (պատճառի պարագա), Շատ ուտելուց վատ բան չկա (համեմատության խնդիր), Մեր հետևից հևալով վազում  էր շունը (ձևի պարագա), Տուն  հասնելով՝ պառկեց հանգստանալու (ժամանակի պարագա),  Բոլորը լարվեցին՝ զգալով պահի լրջությունը (պատճառի պարագա),  Նա սկսեց ավելի արագ գործել՝ հետևելով մարզիչի ցուցումներին (հիմունքի պարագա),

2. բայական անդեմ նախադասության գերադաս անդամ.
Սենյակում չծխե՛լ: Անմիջապես գտնե՛լ մեղավորներին և  պատժե՛լ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Անորոշ դերբայը ժողովրդական խոսքում հազվադեպ կարող է գործածվել հոգնակի թվով (Նրա մի ժամանոց լողանալները մեզ վրա շատ թանկ են նստում: Մեր ուտել–խմելներին վերջ չկա): Ավելի տարածված է հոգնակերտ մասնիկով անորոշ դերբայի գործածությունը հոգնակի ստացականի
իմաստով. Գնալներդ (ձեր գնալը) լինի, գալներդ (ձեր գալը) չլինի:

Բայի կազմության հիմքերը
Ինչպես արդեն գիտենք, անորոշ դերբայի հիմքից է կազմվում բայաձևերի մեծ մասը՝ գր–ած, կ–գր–եմ, խաղ–ալիս, խաղ–ա՛, չեմ թռչ–ի, թռչ–ում եմ և այլն: Բայաձևերի մյուս մասը կազմվում է անցյալ կատարյալի հիմքից: Այս հիմքը կազմությամբ լինում է երեք տեսակի՝
1. արմատական (առանց բայածանցի և հիմքակազմ մասնիկի),որ հատուկ է –ն– և –չ– սոսկածանցով բայերին՝ հասնել > հաս–, փախչել > փախ–,
2. ցոյական (եց/աց հիմքակազմ մասնիկով), որ հատուկ է՝
• պարզ բայերին՝ գրել > գրեց–, կարդալ > կարդաց–,
• –են– և –ան– սոսկածանցով բայերին՝ մոտենալ > մոտեց–,իմանալ > իմաց–,
• կրավորական և բազմապատկական ածանցով բայերին՝ բնակվել > բնակվեց–, կոտրտել > կոտրտեց–,
3. րեական (ր մասնիկով), որ հատուկ է պատճառական  ածանցով և պատճառակերպ բայերին՝ մոտեցնել > մոտեցր–,թռցնել > թռցր–, հարցնել > հարցր–:
Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.
ա. սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ,
կապալ, փռթկալ, կչկչալ
բ. դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի,
գրող, սուրա, սիրելիս
2. Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.
ա. ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, դի՛ր,
ընտիր, ասա՛, կաթսա
բ. գնաց, քնած, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ,
ամուրի, ավերի
3. Ընդգծե՛ք անորոշ դերբայի 5 ձև.
ա. բացել, գնացել, հայցել, անայցել, հորովել, գորովել,
առել, ճառել, իջել, զիջել
բ. գդալ, թնդալ, ցոլալ, զուլալ, սխալ, մխալ, ցնծալ,
երկծալ, ժուժկալ, չխկալ

4. Ընդգծե՛ք անցյալ կատարյալի 5 հիմք.
ա. կարդ–, բարձրաց–, հիացն–, կպ–, հագեցր–, նկարեց–,
կարգադր–, համարձակվ–, իջ–, փորփրել–
գ. կոր–, մատնեց–, անհանգստացր–, սրբագր–, բազման–,
կամեց–, կառուց–, վերցր–, հոգնել–, խորան–
5. Կազմե՛ք տրված բայերի անորոշի և անցյալ կատարյալի
հիմքերը.
ա. հարցնել, վախենալ, կարմրատակել, զգալ, կապակցել,
ներշնչել, խոկալ, հիանալ, գրավվել, մեռնել
բ. հիմնել, թոշնել, հարաբերվել, խայտալ, մատուցել,
թարմանալ, սառչել, գերվել, վազեցնել, կանգնել
գ. կտրատել, հանգչել, մատնել, լրանալ, չքանալ, կպցնել,
պրծնել, անէանալ, մոտենալ, կառչել

2․ Ենթակայական դերբայ

Կազմվում է –ող վերջավորությամբ: Իմաստով հարաբերակից է ածականին: Նշանակում է գործելու ընդունակ կամ գործելու ընթացքում լինելը՝ որպես առարկայի հատկանիշ՝ հավատացող
(մարդ), հոսող (ջուր), (գնացքի) սպասող (ուղևոր): Նախադասության մեջ լինում է՝
• որոշիչ. Երկնքում լողացող ամպը նման էր ուղտի,
• ստորոգելի. Նա գործ անող չէ:

Փոխանվանաբար գործածվելիս գոյականի նման հոլովվում է (ի հոլովմամբ), հոգնակի դառնում, որոշիչ հոդ ստանում և  կատարում գոյականին բնորոշ պաշտոններ. Հաղթողը պարգևատրվեց
շքանշանով (ենթակա): Ես քեզնից ձեռք քաշողը չեմ (ստորոգելի): Սուտ ասողի տունը կրակ ընկավ, չհավատացին (հատկացուցիչ): Կոպիտ խաղացողին դաշտից հեռացրին (ուղիղ խնդիր): Գումարտակը հայտնի էր իր լավ կռվողներով (միջոցի խնդիր):
Մի շարք բայերի ենթակայականի ձևեր վերածվել են նաև  գոյականների՝
ասմունքող, գրող, ընտրող, ծնող, հարբեցող, մատուցող, ուսանող, ուրացող:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Մի շարք դեպքերում –ող–ը պարզապես գոյականակերտ ածանց է՝ լրագրող,
ռադիոլսող, հեռուստադիտող, կինոսիրող և այլն:

3․ Հարակատար դերբայ

Կազմվում է –ած վերջավորությամբ: Իմաստով հարաբերակից է ածականին: Նշանակում է գործողության հետևանքով առաջացած դրությունը, վիճակը՝ որպես առարկայի հատկանիշ՝
քնած (երեխա), թափված (ջուր), մաշված (գիրք), աղացած (միս):
Նախադասության մեջ լինում է՝
• որոշիչ. Պարտված երկիրը մեծ ռազմատուգանք վճարեց,
• ստորոգելի. Երեխան խիստ մրսած է,
• ձևի պարագա. Աղջիկը մոլորված կանգնել էր մայթին,
• ժամանակի պարագա. Տուն չհասած՝ մեքենաս փչացավ:

Փոխանվանաբար գործածվելիս գոյականի նման հոլովվում է (ի հոլովմամբ), հոգնակի դառնում, որոշիչ հոդ ստանում և կատարում գոյականին բնորոշ պաշտոններ. Վթարից տուժածը
դիմեց բժշկի (ենթակա): Դա իմ գրածը չէ (ստորոգելի): Արածդ հավանեցի՞ր (ուղիղ խնդիր): Լավ թխվածների՛ց տվեք (մասնական ուղիղ խնդիր): Աշխատածիս կեսը քեզ կտամ (հատկացուցիչ):
Ցավակցում էինք պարտվածին (հանգման խնդիր): Քո պատմածից անհանգստացա (պատճառի պարագա): Իմ վաստակածով մի կերպ ապրում էինք (միջոցի խնդիր): Քո գրածում ոչ մի ինքնուրույն միտք չկա (տեղի պարագա): Մի շարք բայերի հարակատարի ձևեր վերածվել են նաև
գոյականների՝ արարած, դիպված, խորոված, կոտորած, հավելված, հատված, հարված, նշանած, կամ ածականների՝ սոված, նեխած, ցնդած, զինված:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Մի շարք դեպքերում –ած–ը վերածվել է գոյականակերտ ածանցի՝ դիպված, առեղծված, վարկած, հոդված, զանգված, սոխառած, արկած, հասարակած:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Վիճակ, հետևանք ցույց տվող որոշ թվով կրավորական բայերի հարակատար դերբայը (մաշված, կառուցված, ավարտված, հնձված և այլն)՝ իբրև հնաբանություն, երբեմն գործածվում է որպես ձևաբայ՝ օժանդակ բայի հատկապես 3–րդ դեմքի հետ կազմելով, այսպես կոչված, հարակատար
ժամանակ: Օրինակ. Այդ մասին ոչինչ չի գրված (փոխանակ՝ գրված չէ):

4․ Համակատար դերբայ

Կազմվում է՝ անորոշ դերբային –իս մասնիկն ավելացնելով: Իմաստով հարաբերակից է ժամանակի մակբային: Նշանակում է ստորոգյալի կամ բայական այլ անդամի արտահայտած
գործողությանը համընթաց մեկ այլ գործողություն՝ որպես ժամանակային հատկանիշ՝ գործ անելիս խոսող, կարդալիս մտածել, աշխատելիս երգում էր, վազելիս ընկավ:
Նախադասության մեջ լինում է ժամանակի պարագա (Այս գիրքը կարդալիս քեզ եմ հիշում):

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Համակատար դերբայի (Տուն գնալիս հանդիպեցի նրան) փոխարեն խոսակցական
լեզվում հաճախ գործածվում է անորոշի բացառական հոլովաձևը
(Տուն գնալուց հանդիպեցի նրան): Գրական լեզվում սա մերժելի երևույթ է:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.
ա. քնեած, հանգած, միգամած, խմած, տավարած, հատած
բ. տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված,
անկասկած
2. Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.
ա. անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
բ. բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող
3. Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.
ա. պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
բ. ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
նախադասությանը համապատասխանողը:
ա. Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) նվաղեց:
բ. Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց
ոտքը և մի քանի օր անցկացրեց անկողնում:
գ. Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
դ. Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան
ու տեղնուտեղը սպանել:
ե. Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա
մի քանի օր ինձ չարչարող խնդրի լուծման ուղին:

Բայի խոնարհումը

Խոնարհումը բայի փոփոխությունն է եղանակով, ժամանակով, դեմքով և թվով: Այսինքն՝ խոնարհումը բայի դիմավոր ձևեր (ժամանակաձևեր, եղանակային ձևեր) կազմելն է:
Խոնարհումը կատարվում է.
1. վերջավորությունների և/կամ նախամասնիկների միջոցով՝ գրեցի, գրեցիր, գրեցին, գնամ, կգնամ, պիտի գնամ (այս եղանակով կազմված դիմավոր բայաձևերը կոչվում են պարզ ժամանակաձևեր)
2. ձևաբայերի և օժանդակ բայի տարբեր ձևերի հարադրմամբ՝
գրում եմ, խաղացել եք, չենք կարդա, վեր եմ  կացել (այս եղանակով կազմված դիմավոր բայաձևերը կոչվում են բաղադրյալ ժամանակաձևեր:
Թե՛ պարզ, թե՛ բաղադրյալ դիմավոր բայաձևերը նախադասության
մեջ լինում են՝
• պարզ ստորոգյալ. Անձրևը կտրվեց: Գարունը դեռ նոր
պիտի սկսվի: Արմենն այսօր գալու է մեր տուն,
• երբեմն էլ՝ բաղադրյալ ստորոգյալի հանգույց (ստորոգիչ).
Դու մարդ չես դառնա: Քաղաքը կոչվեց Չարենցավան:

Ձևաբայեր
Բաղադրյալ ժամանակաձևերի հիմնական բաղադրիչները կոչվում են ձևաբայեր: Դրանք չորսն են.
1. անկատար ձևաբայ, որ կազմվում է անորոշի հիմքից –ում վերջավորությամբ (գր–ում, կարդ–ում) և արտահայտում է գործողության անավարտություն, շարունակականություն,
ընթացքի մեջ լինելը՝ գրում եմ, կարդում էին,
2. ապակատար ձևաբայ, որ կազմվում է՝ անորոշ դերբային –ու վերջավորություն ավելացնելով (գրելու, կարդալու) և արտահայտում է գործողության կատարելիություն, չսկսված լինելը՝ գրելու եմ, կարդալու էիք,
3. վաղակատար ձևաբայ, որ կազմվում է անորոշի հիմքից –ել կամ –ացել վերջավորությամբ (գրել, կարդացել) և արտահայտում է գործողության ավարտվածություն,  կատարվածություն՝ գրել եմ, կարդացել էր,
4. ժխտական կամ ժխտման ձևաբայ, որ կազմվում է անորոշի հիմքից –ի կամ –ա վերջավորությամբ (գրի, կարդա) և արտահայտում է գործողության ոչ կատարելիություն՝ չի գրի, չէին կարդա:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Ապակատար ձևաբայը (գրելու եմ) արտաքուստ նման է անորոշ դերբայի  սեռական–տրական հոլովի անորոշ առման ձևին (գրելու), իսկ ե խոնարհման պարզ բայերի վաղակատար ձևաբայը (գրել եմ)՝ անորոշի ուղղականի անորոշ առման ձևին (գրել): Տարբերությունը երևում է նախադասության մեջ.
ձևաբայերը գործածվում են միայն օժանդակ բայի հետ՝ որպես ստորոգյալ, նույնիսկ եթե օժանդակ բայը զեղչված է (Եղբայրը նվագել է, քույրը՝ երգել: Երեխան խմելու է ջուրը), իսկ դերբայական ձևերը գործածվում են զանազան այլ պաշտոններով (Սևանի ջուրը խմելու է: Այս սարքով խմելու ջուր են ստանում: Ես գնում եմ ջուր բերելու: Երգել չգիտեմ: Չեմ ուզում պարել) և մի շարք դեպքերում կարող են վերածվել որոշյալ առման ու հոդ ստանալ (Ա՜յ սա իսկական պարել է:—Սա իմ պարելը չէ: Հաղորդումն ավարտվելու(ն) մոտ է): Ձևաբայով և դերբայով կազմված իրար նման կառույցները (Այս պտուղը ուտելու է:—[Նա] այս պտուղը ուտելու է: Ա՛յ սա նվագել է:—Ա՛յ սա [նա] նվագել է) հեշտ տարբերվում են ժխտական դարձնելիս. դերբայի դեպքում հանգույցը լինում է հետադաս (Այս պտուղը ուտելու չէ: Չէ՛, սա նվագել չէ), իսկ ձևաբայի
դեպքում օժանդակ բայը դառնում է նախադաս և եզակի երրորդ դեմքում ստանում է չի ձևը (Նա այս պտուղը չի ուտելու: Ա՛յ սա (նա) չի նվագել):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Անկատար ձևաբայը հաճախ համանուն է նույնարմատ բայանվանը (մրցում, ժամանում) և/կամ գոյականի ներգոյական հոլովաձևին (գլանում, խցանում, խաղում):
Օժանդակ բայ

Ձևաբայերի հետ բաղադրյալ ժամանակաձևեր կազմող դիմավոր բաղադրիչը կոչվում է օժանդակ բայ, որի խոնարհված ձևերը դրվում են ձևաբայերից հետո կամ առաջ՝ գրվելով առանձին:
Խոնարհվում է ներկա (եմ, ես, է, ենք, եք, են)
և անցյալ (էի, էիր, էր, էինք, էիք, էին) ժամանակներով: Անդեմ
ձևեր չունի:
Ժխտական խոնարհման դեպքում օժանդակ բայը ստանում է չ– նախամասնիկ և դրվում է միայն ձևաբայից առաջ՝ չեմ գրում, չես գրել, չենք գրելու, չեք գրի: Եզակի երրորդ դեմքի է ձևը ժխտականում դառնում է չի՝ չի գրում, չի գրի:
Այս նույն եմ բայը նախադասության մեջ կարող է գործածվել նաև որպես պարզ ստորոգյալ (Տանը միայն ես եմ: Հիմա ձմեռ է: Նրա հագին մուշտակ էր) կամ բաղադրյալ ստորոգյալի հանգույց
(Ես ուսանող եմ: Ճաշը համեղ էր): Այսպիսի կիրառություններում եմ բայը կոչվում է էական բայ: Ի տարբերություն օժանդակ բայի՝ էական բայի ժխտական ձևը նախադաս չի դառնում (մութ
է — մութ չէ, աշակերտ եմ — աշակերտ չեմ) և ներկա ժամանակի երրորդ դեմքում լինում է չէ ձևով (Հիմա ձմեռ չէ: Ճաշը համեղ չէ):

Գործնական աշխատանք 

1. Ընդգծե՛ք 3 պարզ դիմավոր բայաձև.
ա. կտամ, չեմ տա, պիտի տան, տայիք, տվել է, չեմ տալու
բ. մի՛ արա, կանեինք, արել եմ, չի անի, պիտի անեմ, անում է
2. Ընդգծե՛ք 3 բաղադրյալ դիմավոր բայաձև.
ա. թխել էր, չի թխի, մի՛ թխեք, կթխեն, թխելու է, թխեցին
բ. չի գնալու, պիտի գնա, մի՛ գնա, գնում էր, չեն գնացել
3. Ընդգծե՛ք անկատար 3 ձևաբայ.
ա. տրտում, սրտում, գրկում, գրքում, գգվում, ձգում
բ. պատում, պատմում, տնում, դնում, բնում, հնում
4. Ընդգծե՛ք վաղակատար 3 ձևաբայ.
ա. հուսալ, զրկել, բարձրացնել, թռել, մտնել, մտածել
բ. վերմիշել, վերհիշել, երկբայել, անվայել, անթել, շանթել
5. Ընդգծե՛ք ապակատար 3 ձևաբայ.
ա. այցելու, հայցելու, ածելու, երևելու, տածելու, անտեսանելու
բ. լողալու, դողալու, ջրալու, ալկալու, խղճալու, շնորհալու

6. Ընդգծե՛ք ժխտական (ժխտման) 3 ձևաբայ.
ա. ժողովի, կողովի, կողողի, խորովի, գորովի, պճղովի
բ. հսկա, սոսկա, ներկա, նողկա, տեղա, մեղա
7. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Տնօրենն ասաց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ
առաջարկությանը:
բ. Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ
քնած (չի, չէ):
գ. Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր տեսակետին:
դ. Այդ տղան մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա:

Բայի եղանակը
Բայի եղանակն արտահայտում է խոսողի վերաբերմունքը  գործողության (եղելության) նկատմամբ:
Հայերենում բայն ունի 5 եղանակ.
1. սահմանական եղանակ, որ արտահայտում է խոսողի տեսակետից գործողության ստույգ, իրական լինելը՝ գրում եմ, գրել եք, գրելու էին, գրեցի,
2. ըղձական եղանակ, որ արտահայտում է խոսողի համար գործողության ցանկալի լինելը՝ գրեմ, գրեիր,
3. ենթադրական եղանակ, որ արտահայտում է խոսողի տեսակետից գործողության
ենթադրելի, հավանական, երբեմն էլ հաստատ լինելը՝ կգրեմ, կգրեինք, չես գրի. դրական խոնարհմանը բնորոշ է կ– եղանակիչ նախամասնիկը (կ–գրեմ), իսկ ժխտական խոնարհմանը՝
ժխտական ձևաբայը (չեմ գրի),
4. հարկադրական եղանակ, որ արտահայտում է խոսողի տեսակետից գործողության անհրաժեշտ, պարտադիր լինելը՝ պիտի գրեմ, պետք է գրեին. կազմությունը բնորոշվում է պիտի (պետք է) եղանակիչ մասնիկով՝ պիտի գրեմ, պետք է խոսեմ,
5. հրամայական եղանակ, որ արտահայտում է գործողության կատարման հրաման, հորդոր կամ խնդրանք՝ գրի՛ր, գրե՛ք, կարդա՛, թո՛ղ: Ժխտական խոնարհմանը բնորոշ է մի՛ արգելական մասնիկը՝ մի՛ գրիր, մի՛ գրեք, մի՛ կարդա, մի՛ թող:

Բայի ժամանակը
Բայի ժամանակը նշանակում է, թե երբ է տեղի ունենում գործողությունը (եղելությունը) խոսելու պահի համեմատությամբ:
Բայն ունի 3 ժամանակ.
1. ներկա ժամանակ, որ ցույց է տալիս խոսելու պահին  կատարվող գործողություն՝ գրում եմ, կարդում է,
2. անցյալ ժամանակ, որ ցույց է տալիս խոսելու պահից  առաջ կատարված գործողություն՝ գրում էի, կարդացել եմ, խոսեցին, ասելու էիր, վազեր, կգայի, պիտի գնայիք, չէին պահանջի,
3. ապառնի ժամանակ, որ ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարվելիք գործողություն՝ մնալու եմ, գրենք, կխոսեք, պիտի գնան, չեք գա, գնա՛, վազե՛ք, մի՛ ասա:

Դեմք
Բայի դեմքն արտահայտում է գործողության և գործողություն կատարողի հարաբերությունը, այսինքն՝ ցույց է տալիս, թե հաղորդակցման մասնակիցներից ով է կատարում գործողությունը, ում է վերաբերում եղելությունը:
Բայն ունի 3 դեմք.
1. առաջին դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսողը (գրում եմ, կարդացի) կամ այն խումբը, որի անունից հանդես է գալիս խոսողը (կարդում  ենք, կկարդանք),
2. երկրորդ դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսակիցը (կարդում ես, գրի՛ր, գնացիր) կամ խոսակիցները կամ այն խումբը, որի անունից հանդես է գալիս խոսակիցը (գրում եք, պիտի գրեք, գրե՛ք),
3. երրորդ դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսողից ու խոսակցից բացի մի այլ անձ կամ իր (գրում է, ընկավ) կամ խոսակցությանը չմասնակցող անձեր կամ իրեր (գրում են, ընկան):
Բայի դեմքն արտահայտվում է բաղադրյալ ժամանակաձևի
օժանդակ բայի կամ պարզ ժամանակաձևի վերջավորությամբ:

երգում եմ, ես, էի, էիր․․․․․ երգեցի, երգեցիր, երգեցինք․․․․․

Թիվ
Բայի թիվը ցույց է տալիս, թե գործողությունը մե՞կ անձ է կատարում, թե՞ մեկից ավելի:
Բայն ունի երկու թիվ.
1. եզակի թիվը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է մեկ անձ կամ իր՝ գրում եմ, ընկավ,
2. հոգնակի թիվը ցույց է տալիս գործողություն, որ կատարում են մեկից ավելի անձինք կամ իրեր՝ գրում ենք, ընկան:

Բայի թիվն արտահայտվում է բաղադրյալ ժամանակաձևի օժանդակ բայի կամ պարզ ժամանակաձևի վերջավորությամբ:
Քանի որ հայերենում բայն իր ձևով ցույց է տալիս ենթակայի դեմքն ու թիվը, ապա հատկապես առաջին և երկրորդ դեմքի  դերանուն ենթակաները հաճախ զեղչվում են (Գնացինք:
Տեսար, չէ՞: Արդեն եկել է):

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք ներկա ժամանակին վերաբերող 3 բայաձև.
ա. ունես, չի տալիս, մտցրել է, չեմ խմելու, չեք ասում, չգաս
բ. չի գնա, չունեմ, չհարելիս, չքվում է, մի՛ տար, չեն գալիս
2. Ընդգծե՛ք անցյալ ժամանակին վերաբերող 3 բայաձև.
ա. չի լալիս, կար, մի՛ տեսեք, լալիս էր, մեղրամիս է, կտար
բ. խաղացինք, չի կարելի, դդում ես, վերցնեիր, եկել եմ,
ներկա է
3. Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.
ա. չեմ հասկացել, մի՛ գնա, կամ, կտրտմես, հատում եմ,
կարելու եք
բ. համեղացրո՛ւ, զատվել են, արշավեմ, անհատնում են,
ասուլիս է, բե՛ր
4. Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.
ա. չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
բ. հասանք, մոռացաք, գրվելու եմ, ծարավի, իմանայի, չեն խոսել
5. Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.
ա. հասկացար, ասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք
բ. տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛
6. Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.
ա. եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
բ. հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տո՛ւր
գ. կանչեր, դնչեր, կարածի, կատարածի, մնա, ենթամնա
7. Ընդգծե՛ք եզակի թվի 3 բայաձև.
ա. երդվեի, հասե՛ք, ուշանա, թափեցին, մի՛ թող, չափեիք
բ. ուզեն, մոլեգնեց, միացրո՛ւ, մի՛ կարդացեք, համոզելու
ես, կտանք

Ժամանակաձևեր

Բայի եղանակի և ժամանակի համադրությամբ կազմված վեցական դիմավոր ձևերի այն խմբերը, որոնց անդամները  տարբերվում են միայն դեմքով ու թվով, կոչվում են ժամանակաձևեր: Դրանք 14–ն են:
Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակները՝ 2–ական  ժամանակաձև, հրամայական եղանակը՝ 1 ժամանակաձև:
1. Սահմանական եղանակ.
1.1. անկատար ներկա (կամ պարզապես ներկա). ցույց է տալիս ներկայում՝ խոսելու պահին հաստատ  կատարվող,  ընթացքի մեջ եղող գործողություն. կազմվում է անկատար ձևաբայով և օժանդակ բայի  ներկայի ձևերով՝ գրում եմ, կարդում ենք,
1.2. անկատար անցյալ. ցույց է տալիս մի անցյալ  ժամանակակետում հաստատապես ընթացքի մեջ  եղած գործողություն. կազմվում է անկատար ձևաբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով՝ գրում էի, կարդում էինք,
1.3. վաղակատար ներկա (կամ պարզապես անցյալ). ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ  հաստատ կատարված և ավարտված գործողություն. կազմվում է վաղակատար ձևաբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով՝ գրել եմ, կարդացել ենք,
1.4. վաղակատար անցյալ. ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ հաստատապես ավարտված գործողություն. կազմվում է վաղակատար ձևաբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով՝ գրել էի, կարդացել էինք,
1.5. ապակատար ներկա(կամ պարզապես ապառնի).ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո հաստատ կատարվելիք գործողություն. կազմվում է ապակատար ձևաբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով՝ գրելու եմ, կարդալու ենք,

1.6. ապակատար անցյալ. ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո (և խոսելու պահից առաջ)  հաստատապես կատարվելիք գործողություն. կազմվում է ապակատար ձևաբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով՝ գրելու էի, կարդալու էինք,
1.7. անցյալ կատարյալ. ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում հաստատապես
կատարված (ավարտված) գործողություն՝ գրեցի, կարդացիք, լցրեց, թռան. կազմվում է կատարյալի հիմքով և դիմաթվային վերջավորություններով՝
• գրեց–ի, –իր, –, –ինք, –իք, –ին (պարզ բայեր, կրավորական և բազմապատկական ածանցով
բայեր),
• լցր–ի, –իր, –եց, –ինք, –իք, –ին (պատճառական
և պատճառակերպ բայեր),
• գտ–ա, –ար, –ավ, –ան

2. Ըղձական եղանակ.
2.1. ըղձական ապառնի. ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո ցանկալի  գործողություն՝ գրեմ, կարդանք. կազմվում է անորոշի հիմքով և ապառնիի դիմաթվային վերջավորություններով՝ գր–եմ, –ես, –ի, –ենք, –եք, –են կամ կարդ–ամ, –աս, –ա, –անք, –աք, –ան,
2.2. ըղձական անցյալ. ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ ցանկալի եղած գործողություն՝ գրեի, կարդայինք. կազմվում է անորոշի հիմքով և անցյալի դիմաթվային վերջավորություններով՝ գր–եի, –եիր, –եր, –եինք, –եիք, –եին կամ կարդ–այի, –այիր, –ար,
–այինք, –այիք, –ային:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք սահմանական եղանակի 5 բայաձև.
ա. այրում եմ, գրեմ, հրում ենք, կմարեմ, չեմ հարելու,
պիտի բերեմ, շարել եմ, թռի՛ր, ջրեցի, չեմ ցրի
բ. աղացող, խաղացել եմ, կսղղամ, չհավատաս, չեմ խաղում,
դողալու, կմկմալու եմ, խղճացի, սողաց, շողա՛
գ. մտնելիս, ընկել եմ, թողնող, թռի՛ր, դնում եմ, չեմ գնելու,
սառչեմ, կտանեմ, անում էի, հագա

2. Ընդգծե՛ք ըղձական եղանակի 5 բայաձև.
ա. երազում եմ, երգեմ, չեմ գրի, չեփեմ, արձակի՛ր,
ազատենք, սիրեի, պիտի ուտեմ, խմեին, մարած
բ. մտա, չեմ ընկնի, թողնեմ, կանեմ, դնես, տանենք, մի՛ անցիր,
հասնելիս, կպչեիր, կորչեր
3. Ընդգծե՛ք անկատար ներկա 2 ժամանակաձև.
ա. բախել եմ, չես բախում, չեն բախի, բախում եք
բ. կաղամ, չի աղացել, չես աղում, կաղում է
4. Ընդգծե՛ք անկատար անցյալ 3 ժամանակաձև.
ա. չթխեիք, թխում էր, կթխեք, չէին թխում, թխում էի, չեմ
թխում, թխել եմ
բ. գնում էի, գնել են, չէիք գնում, կգնան, կգնենք, գնում էր
5. Ընդգծե՛ք վաղակատար ներկա 2 ժամանակաձև.
ա. հարել եմ, չեք հարի, հարում էի, չի հարել
բ. խաղացել եք, չէի խաղա, խաղացել էի, չեն խաղացել
6. Ընդգծե՛ք վաղակատար անցյալ 2 ժամանակաձև.
ա. չես գտնելու, գտել էինք, չէիր գտել, չէի գտնի
բ. ուշացել էիք, ուշացած էինք, չէիր ուշացել, ուշացել եմ
7. Ընդգծե՛ք ապառնի (ապակատար ներկա) 2 ժամանակաձև.
ա. ապշելու եմ, չես ապշի, չեք ապշելու, կապշեք
բ. չենք մնալու, պիտի մնանք, մնալու եք, մնացել ես
8. Ընդգծե՛ք ապակատար անցյալ 3 ժամանակաձև.
ա. կրելու էի, կկրեր, չես կրի, չէի կրելու, կրելու էր, կրում էի
բ. լվալու էի, լվայինք, չէի լվա, լվալու էին, չէի լվալու, չլվար
9. Ընդգծե՛ք անցյալ կատարյալ 3 ժամանակաձև.
ա. մնացին, մնալուն, մնացիր, չմնային, կմնայիք,
չմնաց
բ. իջանք, իջե՛ք, չիջավ, չիջնի, իջա, իջնեինք
10. Ընդգծե՛ք ըղձական ապառնի 3 ժամանակաձև.
ա. քահանա, լիանա, գոհանա, մանանա, կրակի, կիրակի
բ. խորովի, փչովի, խռովի, կախովի, նորովի, նորոգի
11. Ընդգծե՛ք ըղձական անցյալ 3 ժամանակաձև.
ա. չաղային, չորային, չեռային, չրային, չգային, շուկային
բ. կհյուսի, չհյուսեիր, հյուսեին, հյուսե՛ք, հյուսածի, հյուսեի

3. Ենթադրական եղանակ.
3.1. ենթադրական ապառնի. ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո ենթադրվող, հավանական,  երբեմն էլ հաստատապես կատարվելիք գործողություն.
դրականը կազմվում է կ– եղանակիչով և ըղձական ապառնիի ձևերով՝ կգրեմ, կկարդանք,
ժխտականը՝ օժանդակ բայի ներկայի ժխտական ձևերով և ժխտական ձևաբայով՝ չեմ գրի, չես կարդա,
3.2. ենթադրական անցյալ. ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ ենթադրված, հավանական եղած գործողություն. դրականը կազմվում է կ–եղանակիչով և ըղձական անցյալի ձևերով՝ կգրեի, կկարդար, ժխտականը՝ օժանդակ բայի անցյալի ժխտական ձևերով և ժխտական ձևաբայով՝ չէի գրի, չէիր կարդա:
4. Հարկադրական եղանակ.
4.1. հարկադրական ապառնի. ցույց է տալիս ապագայում՝ խոսելու պահից հետո անհրաժեշտաբար կամ պարտադիր կատարվելիք գործողություն. կազմվում է պիտի կամ պետք է եղանակիչով և ըղձական ապառնիի ձևերով՝ պիտի գրեմ, պետք է կարդանք,
4.2. հարկադրական անցյալ. ցույց է տալիս անցյալում՝ խոսելու պահից առաջ անհրաժեշտ կամ պարտադիր համարված գործողություն. կազմվում է պիտի կամ պետք է եղանակիչով և ըղձական անցյալի ձևերով՝ պիտի գրեի, պետք է կարդայինք:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Հարկադրական եղանակի բայաձևերի ժխտականում չ– մասնիկը սովորաբար
դրվում է պիտի (պետք է) եղանակիչի վրա (չպիտի երգեմ, չպետք է ասի),
բայց կարող է դրվել նաև բայաձևի հիմնական մասի վրա (պիտի չերգեմ,
պետք է չասի):

 Հրամայական եղանակ.
հրամայական ապառնի. ցույց է տալիս, ըստ խոսողի հրամանի, հորդորի կամ խնդրանքի, ապագայում՝ խոսելու պահից հետո կատարվելիք գործողություն՝ գրի՛ր, լցրո՛ւ,
կարդացե՛ք. կազմվում է անորոշի կամ կատարյալի հիմքով և դիմաթվային վերջավորություններով՝
• գր–ի՛ր, –(եց)ե՛ք (ե խոնարհման պարզ բայեր, կրավորական և բազմապատկական
ածանցով բայեր),
• մոտեց–ի՛ր, –ե՛ք (–ան– և –են– սոսկածանցով բայեր),
• լցր–ո՛ւ, –ե՛ք (պատճառական և պատճառակերպ բայեր),
• կարդ–ա՛, –ացե՛ք (ա խոնարհման պարզ բայեր):
Մի քանի անկանոն բայերի եզակի հրամայականը կազմվում է միայն բայարմատով կամ բայահիմքով՝ առանց դիմաթվային վերջավորությունների՝ տե՛ս, ե՛լ, ե՛կ, ա՛ռ, թո՛ղ, բե՛ր, կե՛ր, դի՛ր,
տա՛ր, տո՛ւր, լա՛ց, կա՛ց և այլն:
Հրամայական բայաձևերը կրում են շեշտ, որը դրվում է դրական ձևերի վերջին վանկի և արգելական (ժխտական) ձևերի մի՛ նախամասնիկի վրա՝ մի՛ գրիր, մի՛ կարդացեք: Միակ
ժամանակն է, որի ժխտականը կազմվում է ոչ թե չ– մասնիկով, այլ մի՛ արգելական նախամասնիկով, որը հարադրվում է դրական ձևերին սկզբից՝ մի՛ թռիր, մի՛ թռեք:
Այսպիսով՝ հրամայական եղանակն ունի միայն մեկ ժամանակ՝ ապառնի, միայն երկրորդ դեմք՝ եզակի և հոգնակի,  դրական և արգելական ձևերով:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Ե խոնարհման պարզ և կրավորական բայերի հրամայականի  դրական խոնարհման հոգնակիում –(եց)եք–ով վերջացող ձևերը (գրե՛ք կամ գրեցե՛ք) արգելականում ունենում են –եք վերջավորությունը (մի՛ գրեք, մի՛ խաբվեք):
Սխալ են ավելորդ –եց–ով ձևերը՝ մի՛ գրեցեք, մի՛ խաբվեցեք:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք ենթադրական եղանակի 5 բայաձև.
ա. չեմ մնա, կլողամ, սուրալու եմ, խաղամ, մուրալիս,
կժպտայի,
կզղջանք, թռվռացել ենք, պիտի հուսար, չէր ճչա
բ. չենք կառչի, վատնենք, կդնի, հասնելու է, մտի՛ր
կխառնենք, պիտի գտնի, կսառչեի, կպչելիս, կկառչեր

2. Ընդգծե՛ք հարկադրական եղանակի 3 բայաձև.
ա. պետք է ապրենք, մի՛ խոսիր, չպիտի համոզի, վերցրե՛ք,
պիտի հաշվեր, չուզեք
բ. կհիանամ, պիտի լողանա, կնեղանա, չպետք է մանրանար,
պիտի զարմանայինք, չէինք թարմանա
3. Ընդգծե՛ք ենթադրական ապառնի 3 ժամանակաձև.
ա. կիսովի, կթովի, կորովի, կարովի, կաղոթի, կօղակի
բ. կաղա, կորա, կտա, կպա, կեռա, կերա
4. Ընդգծե՛ք ենթադրական անցյալ 2 ժամանակաձև.
ա. նյարդային, չէին եփի, կողային,
կաղային
բ. չէր հարցնի, չհարցնեի, կհարցնեինք,
չեմ հարցրել
5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Աղջիկը, մոմակալը ձեռքին, քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից:
բ. Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ. Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի):
դ. Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից:
ե. Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից:
զ. Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է. Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել,  թողել) և վերադառնալ խրամատ:

Կարդալ,,Սպիտակ ձին,, պատմվածքը։

Առաջադրանքներ
1. Դո՚ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
2. Ներկայացրո՚ւ Շարմաղ բիբիի կերպարը՝ հատվածներով հաստատելով ասելիքդ։

3. Գրավո՚ր ներկայացրու կենդանի-մարդ հարաբերությունը։

4. Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՚ր։
5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Սպիտակ ձին,,: Ինքդ նոր վերնագիր առաջարկի՚ր:

6. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։

7.Եղ. Չարենց հեղինակից սովորի’ր այն բանաստեղծությունները, որոնք դեռ չես սովորել։

բ. տխրամած, փախած, վարկած, նշա
նած, խորոված,

21․ Գավառական  նամականի:  Ակսել  Բակունց

Խաղաղ  և  իր  քեֆին  ապրում  է  փոքրիկ  քաղաքը,  որ  գրպանի  քարտեզի  վրա  չի  էլ  նշանակված  թեկուզ  որպես  միջակետ:  Կարծես  դիտմամբ  հեռացել  է  այս  անկյունը  խուլ,  որ  իրեն չխանգարեն,  շատ  եռ  ու  զեռով,  ժխորի  աղմուկով  իրեն  չնեղացնեն:

Ապրում  է  իր  քեֆին,  կատարում  է  այն  ամենը,  ինչ  հարկ  է,  աշխատում  է  նմանվել  մեծ  քաղաքներին  և  օրինակ  դառնալ  շրջակա  գյուղերի  համար:  Փոքրիկ  այդ  քաղաքը  գավառի  կենտրոնն  է,  նրան  են  նայում  հարյուրավոր  գյուղեր՝  թառած  լեռան  կատարին,  խոր  ձորերի  մեջ  ընկած  գյուղեր:

Դրսի  աշխարհի  հետ  ունեցած  կապը  փոստն  է,  որ  գալիս  է  անկանոն,  բեռը  կես  ճամփին  թողնում,  որ  հետո  վերադառնա  բերի.  կապը  ծուռ  ու  մուռ  խճուղին  է,  որ  լղար  եզան  պես  կողքի  ճաղերն  է ցցել,  կապը՝  հեռագրի  մի  բարակ  թելն  է,  որ  անցնում  է  տասնյակ  վերստեր  անմարդաբնակ  սարերով,  կտրում  հավիտյան  ձյունապատ  լեռների  կատարներ,  իջնում  անդնդախոր  ձորեր  և  հասնում հեռավոր  երկաթուղուն:  Շատ  հաճախ  է  գիծը  կտրվում.  ձյան  հյուսեր,  սարի  քամի,  փոթորիկ  պոկում  են  սյունը  տեղից:  Սարերով  անցնելիս  մեկ  էլ  հանկարծ  հանդիպում  ես  հեռագրասյուների ուղիղ  շարքին  ու  բարակ  երկաթալարին,  որ  կանչում  է  ասես  հուսակտուր  ու  խեղճ՝  մեծ  քաղաքին  հաղորդում,  որ  այնտեղ,  երկաթուղուց  հարյուրավոր  վերստեր  հեռու,  լեռներով  փակված  մի գետահովտի  վրա  անհոգ  ընկած  գավառական  փոքրիկ  քաղաքում  ևս  կա  մոլեկուլյար  աշխատանք,  այնտեղ  էլ  են  շինում,  այնտեղ  էլ  է  բաբախում  թեկուզ  մի  երակ,  որ  տանում  է  դեպի  սիրտը՝  լայնարձակ  Միությունը  Խորհրդային:  Մարդ  այնպես  խղճահարվում  է,  երբ  ձյունապատ  լեռան  գլխին՝  ժխորից  հեռու,  հանկարծ  լսում  է,  թե  ինչպես  նվվում  են  երկաթի  թելերը  հեռագրի,  ինքդ  էլ ուզում  ես  կանչես,  որ  մեծ  ճամփով  անցնող  գնացքը  մի  օր  էլ  շուռ  տա  ուղին  իր  և  մխրճվի  քնած  լեռնապարն  այս,  լեռները  վախենան,  բազմանան  գործարանները,  խաղաղ  ու  հանդարտ գետահովիտում  այս  վառվեն  հսկա  լապտերները  քաղաքի:

Ամեն  ինչ  դանդաղ  է,  խաղաղ  գավառական  այս  խուլ  անկյունում:  Շտապելու  հարկ  չկա.  կենտրոնից  հեռու  լինելը,  մարդաշատ  քաղաքի  կարիքներին  անհաղորդ  լինելը  ստեղծում  է  անհրաժեշտ միջավայր,  ուր  առատորեն  զարգանում  է  գավառացու  մտավոր  կարճությունը,  նրա  մեղկ  և  կենդանական  կյանքը,  որկրամոլ  և  թուլամորթ  լինելը:  Կատարյալ  քաղքենի,  օրինապաշտ,  պինդ փարած  հնօրյա  ադաթին՝  նավասարդին  ու  ձմռան  երկար  գիշերների  զրույցներին:

Առաջադրանքներ

Ա) Քաղաքին տրված են բնորոշումներ: Տեքստից ընտրեք արտահայտություններ և նախադասություններ, որոնք հաստատում են տվյալ բնորոշումը:

  • Քաղաքն օրինակ է շրջակա գյուղերի համար։
    Ապրում  է  իր  քեֆին,  կատարում  է  այն  ամենը,  ինչ  հարկ  է,  աշխատում  է  նմանվել  մեծ  քաղաքներին  և  օրինակ  դառնալ  շրջակա  գյուղերի  համար:
  • Անշտապ է ամեն ինչ այս քաղաքում ու դանդաղ։
    Ամեն  ինչ  դանդաղ  է,  խաղաղ  գավառական  այս  խուլ  անկյունում:  Շտապելու  հարկ  չկա.
  • Քաղաքը շատ է փոքրիկ ու աննկատ։
    Խաղաղ  և  իր  քեֆին  ապրում  է  փոքրիկ  քաղաքը,  որ  գրպանի  քարտեզի  վրա  չի  էլ  նշանակված  թեկուզ  որպես  միջակետ: 
  • Հեռու է աշխարհի անցուդարձից այս քաղաքը:
    Կենտրոնից  հեռու  լինելը,  մարդաշատ  քաղաքի  կարիքներին  անհաղորդ  լինելը  ստեղծում  է  անհրաժեշտ միջավայր,  ուր  առատորեն  զարգանում  է  գավառացու  մտավոր  կարճությունը,  նրա  մեղկ  և  կենդանական  կյանքը,  որկրամոլ  և  թուլամորթ  լինելը:
  • Քաղաքն անկյուն է մտել, որ իրեն աղմուկը չխանգարի։
    Կարծես  դիտմամբ  հեռացել  է  այս  անկյունը  խուլ,  որ  իրեն չխանգարեն,  շատ  եռ  ու  զեռով,  ժխորի  աղմուկով  իրեն  չնեղացնեն:

Բ) Ըստ ձեր ընթերցած  հատվածի՝ ներկայացրեք այս գավառական քաղաքի բնակչին:
Ինձ թվում է այդ քաղաքի բնակիչները այդքան էլ զարգացծ չեն: Բայց կարողանում են համերաշխ ապրել իրենց փոքրիկ քաղաքում: Բնակիչները կտրված են աշխարհից և օրինակ ծառայելով շրջակա գյուղերին ապրում են իրենց փոքրիկ քաղաքում:

24․Նամակ դստերը։ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

2. Լավ սովորի’ր` Ե.Չարենց. «Հնչում են օրերը, կանչում են», «Կուզեմ հիմի փչե զուռնեն»։

Անգիր սովորի’ր` Ե.Չարենց. «Հնչում են օրերը, կանչում են», «Կուզեմ հիմի փչե զուռնեն»։

Ստեղծագործի’ր`

Այսօր կյանքի ամենատխուր կողմն այն է, որ․․․

Մարդիկ միանշանակ չար կամ բարի չեն լինում, այլ․․․

Սիրե՞լ, թե՞ սիրված լինել․․․

Այլ։

ԱՐԵՒԻ ՈՍԿԻՆ ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱԿՈՒ

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի...

ԳԻՇԵՐԸ ՀՈԳՆԱԾ ՆՍՏԵԼ ՍԵՆՅԱԿՈՒՄ

Գիշերը հոգնած նստել սենյակում,
Նայել շորերիդ ծալքերին լուսե,
Ու լույսը լամպի տխրությամբ անհուն
Գուրգուրե հոգուս հոգնությունը սև:
Լուռ, անձայն նստել մի բաժակ թեյի:
Ձեռքերդ դնես հոգնած ծնկներիս:
Ու հին, փոշեպատ հայելիների
Մշուշում կորած՝ խոնջանա հոգիս:

Եվ սիրել բախտը` պարզ ու երկրային,
Ցանկություններդ մեղկ ու կամակոր —
Եվ սիրել քո տան փոշապատ ուղին
Եվ սենյակներիդ տխրությունը գոլ...
1916

Բայի սեռը

Կարդա’ նյութերը, դիտի’ր ֆիլմը եւ առանձին հրապարակումներով տեղադրի’ր բլոգումդ։ Առաջին եւ երրորդ նյութերի վերաբերյալ գրավոր (10-15 նախադասությամբ) ներկայացրո’ւ կարծիքդ։

Արփենիկ Չարենց. «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Չարենցի նամակը Թումանյանին
Մի սիրո պատմություն

16․ Երկնքի դարպասների մոտ։ Խորխե Բուկայ

Ստեղծագործի’ր`

Թող գարունները գան ու չգնան․․․

Պանդխտությունը չարիք է․․․

Իմ զենքն իմ․․․

3.Հաջորդ ուրբաթ օրը պետք է ներկայացնես կարդացածդ գիրքը։

Բայածանցներ

Կատարի’ր 1-3-րդ առաջադրանքները։

2. Կատարի’ր 7_րդ թեստը

Փորձի՛ր, հնարավոր է հաջողես․․․

Կյանքում մի բանի հասնելու համար պետք է շատ աշխատես քեզ վրա: Չստացվելու դեպքում՝ նորից փորձես, այլ ոչ թե հիասթափվես: Եթե դնում ես նպատակ, ամեն գնով փորձիր հասնել նպատակիդ, իսկ նպատակին հասնելու համար շատ ձգտված պետք է լինել:
Ամեն բան հեշտ չի տրվում և այն պետք է փորձել մի քանի անգամ: Այս անգամ չստացվեց, կստացվի հաջորդ անգամ, եթե նպատակասլաց լինես և ամեն գնով ուզենաս հասնել դրան:
Կան մարդիկ ովքեր մեկ անգամ չհաջողելուց հետո հիսթափվում են, չեն շարունակում պայքարել:
Երբեք մի մտածիր, որ այս մի բանը քեզ մոտ չի ստացվի, ՓՈՐՁԻ՛Ր, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՋՈՂԵՍ…
Կարևորը այդ ամենը անես մեծ սիրով, հաճույքով և լինես լավատես:
Եվ ամենակարևորը այս ամենի համար անհրաժեշտ է մեծ կամքի ուժ, որպեսզի կարողանաս պայքարել մինջև վերջ:

Գորտը: Ռ․ Ագուտագավա

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից
մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:

— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում: Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:

— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա
պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: 

Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ
ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար գորտերիս:

Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.

— Թող սուրբ լինի անունը քո, տեր… Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:

— Կըռ, կըռ, դա սարսափելի է: — Կըռ, կըռ, դա սարսափելի է:

— Սարսափելի է, կըռ, կըռ: Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.

— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:

— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ
համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր: Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Առաջադրանքներ
Ա․Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.
 գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
 տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
 եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
 վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:
Ընտրությունը հիմնավորե՛ք:
Այդ մարդիկ ամեն ինչ իրենց են վերագրում և մտածում են, որ աշխարհը իրենց շուրջն է պտտվում:
Բ․ Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:
Օձի դերը պատմվածքում անհրաժեշտ է նրա համար, որ գորտերը ավելի համոզվեին, որը ամեն ինչ ստեղծված է իրենց համար: Այս դեպքում օձը ոչնչացնում էր գորտերին, որպեսզի նրանք լճում շատ չլինեն և այնտեղ նեղվածք չլինի:

Փետրվարի 22

1.Բայը որպես խոսքի մաս.բայի կազմությունը

2. Ավարտի’ր 5_րդ թեստը։

Փետրվարի 20

Լեւոն Խեչոյանի պատմվածքներից մեկն ընտրի’ր, կարդա’, վերլուծի’ր բլոգումդ։

Փետրվարի 17

Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր 5_րդ թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր

Փետրվարի 16

1.Կարդա’ Աղասի Այվազյանի » Փառահամար» պատմվածքը։

ա.Գրի’ր հեղինակի ասելիքը։

բ.Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փառահամար»: Ցո՛ւյց տուր ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

2.Հոդվածն ընթերցիր եւ պատասխանի’ր հետեւյալ հարցերին`

ա.Առանձնացրո’ւ հեղինակի ասելիքը եւ գրի’ր, թե ի°նչն է մեր օրերում գերակշռողը` ձեւը, թե° բովանդակությունը։

3. Կրկնի’ր Հ. Թումանյանից` այս եւ նախորդ տարի սովորածդ բանաստեղծությունները։

Փետրվարի 16

Մակբայը որպես խոսքի մաս

Ստուգելու ենք 4-րդ թեստը։

Փետրվսրի 15

Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր 4_րդ թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր։

Փետրվսրի 14

  • 1. Դիտի’ր Հ. Թումանյանին նվիրված ֆիլմը, մի քանի նախադասությամբ բլոգումդ վերլուծի’ր եւ պատրաստվի’ր քննարկման։

Փետրվարի 10

 1. Վ․ Տերյանի «Մթնշաղի անուրջներ» շարքից մեկ բանաստեղծություն ընտրի’ր, անգիր սովորի’ր եւ բլոգումդ վերլուծի’ր։

2. Աշխատի’ր ձեւակերպածդ անհատական նախագծի շուրջ։

3.Դիտի՛ր ֆիլմը՝ Վահան Տերյան․ սիրո բանաստեղծ:

Ֆիլմը դիտելուց հետո բլոգումդ պատմի՛ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

Հայոց լեզու

Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր 3_րդ թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր։

Փետրվարի 9

Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր 3_րդ թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր։

Փետրվարի 8

1.Շաղկապ. կատարի’ր 1-2 -րդ առաջադրանքները։

2.Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր 2_րդ թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր։

Փետրվարի 7

1.Կարդա’ Հ. Թումանյանի նամակն ուղղված  Ավետիք Իսահակյանին:

Ներկայացրո՛ւ հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

2.   Հ․ Թումանյանի  հետևյալ բանաստեղծություններից մեկն ընտրի’ր, վերլուծի’ր, անգիր սովորի’ր։

«Հայոց լեռներում», 

«Հայոց վիշտը» ,

Հին օրհնություն,   

Հոգեհանգիստ

Փետրվարի 4

1.Շաղկապ. կատարի’ր 1-2 -րդ առաջադրանքները։

2.Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր առաջին թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր

Փետրվարի 3

1.Կարդա’, գրի’ր զգացողություններիդ մասին, պատրաստվի’ր քննարկման`

Թումանյանի և իշխանուհի Մարիամի սիրո պատմությունը։

2.Ստեղծագործի’ր վերնագրերից մեկով`

Կյանքում ամեն բան անցողիկ է…

Մտահոգությունը չի վերացնում վաղվա խնդիրները, այլ…

Վայրէջքն անխուսափելի է, եթե․․

Փետրվարի 2

Բայը որպես խոսքի մաս

Կատարի’ր առաջին գործնական աշխատանքը` 1-3-րդ առաջադրանքները։

Հունվարի 31

Հայոց լեզու

Ավարտական քննության թեստերի ժողովածուից կատարի’ր առաջին թեստը։ Փաթեթն ուղարկված է մեյլիդ. ներբեռնի’ր։

Գրականություն

Կարդում ենք Հ.Թումանյան

Կարդա’`

1.Հ․ Թումանյանի ինքնակենսագրությունը։

2.Թումանյանի մեծ վիշտը։

Առաջադրանքներ`

1.Ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։

3.Ինչպիսի°ն էր գյուղական ուսումնարանը։ Կա°ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։

Դեկտեմբերի 30

Անհատական նախագծեր

Դեկտեմբերի 22

Կարդա՛, վերլուծի’ր, պատրաստվի՛ր բանավոր քննարկման. Շառլ Ազնավուր՝ Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք։

2.Ստեղծագործի’ր նշված վերնագրերից մեկով`

Ամանորը ամանոր չի լինի, եթե…

Ամանոր, ես քեզ սպասում էի…

Հավատարի’մ եղեք ձեր երազանքներին…

Դեկտեմբերի 23

Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք

Դեկտեմբեր 22

Դերանուն

Կատարի’ր 4-10-րդ առաջադրանքները։

Դեկտեմբերի 21

Սիրելի՛ սովորող, դեկտեմբերը մոտենում է ավարտին: Կարգավորի՛ր բլոգդ, լրացրո՛ւ բաց թողած աշխատանքներդ: Բլոգումդ եղած նյութերը համեմատի՛ր իմ բլոգում առկա նյութերի հետ, որոնք պետք է կատարած լինեիր և լրացրո՛ւ բացթողումներդ:

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառեը միավորվում են շաղկապ խոսքի մասի մեջ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։ Բառեր և նախադասություններ իրար շաղկապող բառերը
կոչվում են շաղկապներ։
Շաղկապները բաժանվում են երկու խմբի՝ համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։

Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները:
Մութն ընկավ, և բոլորը ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապները:
Նա և՛ սովորում էր, և՛ աշխատում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները:
Եթե թույլ տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։

Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Գործնական աշխատանք
1.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։
 2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Խոսելիս երբեմն մեջբերվում է որևէ մեկի խոսքը։ Այն կարող է մեջբերվել
ուղղակիորեն կամ անուղղակի ձևով, օրինակ՝ — Ես քեզ կօգնեմ,- ասաց ընկերս և
Ընկերս ասաց, որ ինքն ինձ կօգնի։ Առաջին օրինակում խոսքը մեջբերվել է
ուղղակիորեն, անփոփոխ, իսկ երկրորդ դեպքում՝ անուղղակիորեն, պատմողաբար։
Ուղղակիորեն մեջբերված խոսքը կոչվում է ուղղակի խոսք, իսկ անուղղակիորեն՝ պատմողաբար մեջբերված խոսքը՝ անուղղակի խոսք։ Ուղղակի խոսքը
հիմնականում հնարավոր է լինում դարձնել անուղղակի։ Պատմողական նախադասությամբ արտահայտված ուղղակի խոսքը անուղղակիի վերածվելիս կարող է
կապակցվել որ կամ թե շաղկապներով, իսկ հարցական ուղղակի խոսքը
փոխակերպելիս կապակցվում է թե շաղկապով, օրինակ՝ -Ես կօգնեմ,- ասաց նա։
Նա ասաց, որ ինքը կօգնի։ -Հետաքրքիր է՝ ինչպես ես կատարելու այդ աշխատանքը,- ասաց նա ընկերոջը։ Նա ընկերոջը ասաց, թե հետաքրքիր է՝ ինչպես է
կատարելու այդ աշխատանքը։ -Ե՞րբ ես վերադարձել,- հարցրեց նա ընկերոջը։
Նա ընկերոջը հարցրեց, թե երբ է վերադարձել։ Ուղղակի խոսքն անուղղակիի փոխակերպելիս դուրս են ընկնում զգացական
բառերը, փոխվում են դերանունների դեմքերը՝ ըստ տվյալ կիրառության, օրինակ՝
-Սիրելի՛ս, ես քեզ կօգնեմ,- ասաց մայրը որդուն։ Մայրը որդուն ասաց, որ ինքը
նրան կօգնի։
Ուղղակի խոսքում եղած կոչականն անուղղակի խոսքում դառնում է հանգման
խնդիր կամ ենթակա, օրինակ՝ -Անո՛ւշ, դու վաղը պետք է գնաս տնօրենի մոտ,-
ասաց ուսուցչուհին։ Ուսուցչուհին ասաց Անուշին, որ վաղը պետք է գնա տնօրենի
մոտ կամ Ուսուցչուհին ասաց, որ Անուշը վաղը պետք է գնա տնօրենի մոտ։
Հեղինակային խոսքը ուղղակի խոսքի նկատմամբ կարող է լինել նախադաս,
միջադաս և վերջադաս, օրինակ՝ Նա ասաց. — Ես կգնամ։ -Ես,- ասաց նա,-
կգնամ։ -Ես կգնամ,- ասաց նա։ Ինչպես երևում է օրինակներից, նախադաս
լինելիս հեղինակային խոսքն ունի ենթակա-ստորոգյալ (նա ասաց) շարադասությունը, իսկ միջադաս և հետադաս լինելիս՝ ստորոգյալ-ենթակա (ասաց նա)
շարադասությունը։
Մեջբերվող ուղղակի խոսքը կետադրվում է հետևյալ սկզբունքներով։
Նախադաս մեջբերվող խոսքից հետո դրվում է ստորակետ-գծիկ, որին
հաջորդում է հեղինակի խոսքը, օրինակ՝ -Ես առավոտյան պետք է մեկնեմ,- ասաց
նա։
Միջադաս մեջբերվող խոսքը հեղինակի խոսքից առանձնացվում է ստորակետ-գծիկով, օրինակ՝ -Ես,- ասաց նա,- առավոտյան պետք է մեկնեմ։
Եթե հեղինակի խոսքը նախադաս է, ապա նրանից հետո միջակետ է դրվում,
իսկ մեջբերվող խոսքը գրվում է նոր տողից, և նրանից առաջ դրվում է անջատման գիծ, օրինակ՝
Նա ասաց.
-Ես առավոտյան պետք է մեկնեմ։
Միջադաս հեղինակի խոսքից առաջ կարող է դրվել նաև միջակետ-գծիկ կամ
վերջակետ-գծիկ, եթե հեղինակի խոսքը գտնվում է մեջբերվող խոսքի այնպիսի
բաղադրիչների միջև, որոնք իրարից պետք է տրոհվեն միջակետով կամ վերջակետով։ Բերենք օրինակներ՝ -Մենք ոչինչ չենք կարող անել,- ասաց նա.- ամեն
ինչ բժշկի ձեռքում է: -Կառույցն արդեն ապամոնտաժվել է,- հայտնեց
ճարտարապետը։- Շուտով կսկսվի նորի շինարարությունը:
Չհնչող մեջբերվող խոսքն առնվում է չակերտների մեջ, օրինակ՝ «Ես մեկ
ամսից կվերադառնամ»,- նամակում գրել էր տղան։ «Ես,- նամակում գրել էր
տղան,- մեկ ամսից կվերադառնամ»։ Տղան նամակում գրել էր. «Ես մեկ ամսից
կվեարադառնամ»։Կարճ՝ մի քանի բառից բաղկացած հետադաս ուղղակի խոսքը կարող է
տրոհվել նաև բութով, օրինակ՝ Նա ասաց՝ կվերադառնամ։
Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։
1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։
2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ
մեկ շաբաթում կավարտեմ»։
3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին
աշակերտները։
4. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։
5. «Մեզ մի քանի օր է հարկավոր,- գրված էր նամակում,- որ կարողանանք
կատարել հանձնարարությունը»։
6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել
երեք օրում»։
7. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության
մասին,- ասաց Արմանը։
8. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց
ուսուցչուհին։
9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,-
մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։
10. –Մեզ մի քանի օր ժամանա՛կ տվեք, որ մենք կարողանանք կազմել
նախահաշիվը,- այցելուին պատասխանեց կազմակերպության աշխատակիցը։

Դեկտեմբերի 20

Աշխատի’ր նշված նախագծերի շուրջ`

Թարգմանում եմ․․․

Անհատական նախագծեր

Դեկտեմբեր 17

Դերանուն

Կատարի’ր 1-3-րդ առաջադրանքները։

Դեկտեմբերի 15

Ծառերը։ Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ`

1․Բացատրե՛ք այս հատվածի փոխաբերական իմաստը․,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
 
2․Ըստ ստեղծագործության՝ ի°նչ է երջանկությունը։ Համաձա՞յն եք հեղինակի հետ։ Հիմնավորե՛ք։

3.Մեկնաբանի’ր հետեւյալ տողերը` «Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ»:

Դեկտեմբերի 15

Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

·         Գոյականներ՝

·         Ածականներ՝

·         Թվականներ՝ 

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ կախարդել , հմայել, վախենալ, երազ, գրավել:

3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: 
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:
4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

5.Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:

Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:

Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:

Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:

6. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

Թվական անուն

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ,
օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։ Թվականները
լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ
թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները
գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով
(1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով25 (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին
(տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո
գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը
թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է,
երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը
գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում
գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական
շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝
ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների
մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր
տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի
թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝
երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝
երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝
-րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ,
երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գործածվում
է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին,
երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական
թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ
և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կարդացվում
է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1-
ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով,
որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական
թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։
Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական
թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը
գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն
նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն համար հինգ։
Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի
թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։
Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով
(օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական
թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։
Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և
ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային
թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ,
երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քանակական
թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները
գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են
առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի
փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։
Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։
Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար,
օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

2. Գրե՛լ բառերով։
9-ինը
12-տասներկու
99-իննսունինը
50-հիսուն
60-վաթսուն
70-յոթանասուն
80-ութսուն
100-հարյուր
1938-հազար ինը հարյուր երեսունութ
II-երկրորդ
III-երրորդ
IV-չորրորդ

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Փոքրիկ դրախտ։ Կորտասար

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները:Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն: Պատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է:

Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Առաջադրանքներ`

1.Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.

✓իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,

✓իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,

✓այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,

✓իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:

2.Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

3.Ստեղծագործի’ր` «Երջանկությունն իմ պատկերացմամբ»:

Ածական անուն

Կան բառեր, որոնք արտահայտում են առարկայի հատկանիշ, օրինակ՝ մեծ,
փոքր, լավ, գեղեցիկ, լուսավոր, լեռնային, փայտե, մետաղական, տնտեսական և
այլն։ Առարկայի այդպիսի հատկանիշ ցույց տվող բառերը միավորվում են մեկ
խոսքի մասի մեջ, որը կոչվում է ածական անուն կամ ածական։ Ածականները
հատկանիշները կարող են ցույց տալ երկու ձևով՝ ուղղակի և միջնորդված։
Օրինակ՝ մեծ, փոքր, լավ, վատ, կանաչ ածականները ուղղակիորեն անվանում,
ցույց են տալիս հատկանիշներ։ Իսկ քարե, քաղաքային, երկաթյա ածականները
հատկանիշն արտահայտում են միջնորդված, այսինքն՝ քար-ի, քաղաք-ի, երկաթ-ի
միջոցով միջնորդված վերագրումով։ Ըստ դրա՝ ածականները բաժանվում են
երկու տեսակի՝ որակական և հարաբերական։ Որակական ածականները հատկանիշն
ուղղակիորեն են արտահայտում, իսկ հարաբերականները՝ միջնորդված։
Որակական և հարաբերական ածականները իրարից տարբերվում են նաև
քերականական հատկանիշով. որակական ածականները հիմնականում ունեն
համեմատության աստիճաններ, իսկ հարաբերակաները՝ ոչ։ Որակական ածականների
համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական,
գերադրական։

Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատության,
օրինակ՝ մեծ, լավ, կարճ և այլն։ Արտահայտվում է ածականի
անփոփոխ ձևով։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի առավել
լինելը մեկ այլ առարկայի միևնույն հատկանիշի համեմատությամբ, ինչպես՝ ավելի
մեծ, ավելի լավ, ավելի կարճ և այլն։ Կազմվում է դրական աստիճանի ձևի և
ավելի բառի համադրությամբ։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավելագույն դրսևորումը,
ինչպես՝ ամենամեծ, ամենից մեծ, մեծագույն, ամենալավ, ամենից լավ,
լավագույն և այլն։ Ինչպես տեսնում ենք, գերադրական աստիճանը կազմվում է
դրականին ավելացնելով ամենա- կամ –(ա)գույն մասնիկները կամ էլ ամենից բառը
գործածելով դրականի հետ, սակայն -ագույն հնարավոր է ավելացնել ոչ բոլոր
ածականներին (օրինակ՝ բարակ, կարճ ածականների գերադրականը –գույն-ով չի կազմվում)։ Պետք է խուսափել այս երկու մասնիկները միաժամանակ գործածելուց
(օրինակ՝ ամենամեծագույն)։
Կան նաև համեմատության աստիճաններ չունեցող որակական ածականներ։
Դրանք այն ածականներն են, որոնք ցույց են տալիս ոչ համեմատելի հատկանիշներ՝
մերկ, դատարկ, դեղին, բոբիկ և այլն։
Ածականները կարող են գործածվել նաև գոյականաբար, օրինակ՝ մեծ տուփերը-մեծերը,
դեղին ծաղիկները-դեղինները։ Այսինքն՝ նրանք հանդես են գալիս
իրենց լրացյալ գոյականի փոխարեն և ստանում են նրա քերականական կարգերը։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար

Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Երազուն, հստակ, տաք, դալար, մութ, օձագալար, ջինջ, խենթ, ուրախ:

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը

–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակկոշտուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գունագեղ
Այգի-ծառաշատ
Ծաղիկ-բուրավետ
Գիրք-խորիմաստ
Գորգ-զարդանախշ

4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրիթունդ, լեռնային, բրդյա,
պղտորտխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախքաղցր, անվճար։

5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարինհոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատեսնահավատ, դետալ,
գործունյաբարեգութդաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:
Աղոտ լույս
Դշվարին փորձություն
Հոգատար մայր
Պողպատե դուռ
Սնահավատ մարդ
Փայտե տուն
Թղթե նավակ

Դեկտեմբերի 7

Գոյականի որոշյալ և անորոշ առումները

Դեկտեմբերի 6

Ընտրի’ր Գրիգոր Զոհրապի նովելներից մեկը, կարդա’, վերլուծի’ր, պատրաստվի’ր քննարկման։

Դեկտեմբերի 3

Խոսքում գործածվելիս տարբեր բառերի կապակցվելու համար
գոյականները որոշակի ձևերով փոփոխվում են. օրինակ՝ պատրաստել մետաղ
բառերն իրար չեն կապակցվում, բայց պատրաստել մետաղից բառերը կապակցվում են, որովհետև մետաղ բառը ձևով փոխվել է՝ մետաղից։ Գոյականիկապակցական այսպիսի փոփոխությունների համակարգը կոչվում է հոլովում, իսկ փոփոխման ամեն մի ձևը՝ հոլով։ Այս համակարգում անշուշտ ընդգրկվում է նաև
գոյականի ուղիղ՝ չփոխված ձևը, այսինքն՝ հոլովման համակարգը ձևավորվում է
գոյականի ուղիղ և թեքված ձևերի ամբողջությամբ։ Ժամանակակից հայերենում
կա 7 հոլով։ՀՈԼՈՎԸ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒՂՂԱԿԱՆ Գոյականի ուղիղ ձևն է. հոլովական վերջավորություն չի
ստանում՝գիրք, այգի, օր, շարժում, Արամենք, տուն, հայր։
ՍԵՌԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով՝
գրքի, այգու, օրվա, լեռան, ընկերոջ, Արամենց, տան, հոր։
ՏՐԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով,
այսինքն՝ ձևով նման է սեռականին, սակայն տրական հոլովով
բառերը կարող են որոշիչ հոդ ստանալ՝ գրքի(ն), այգու(ն),
օրվա(ն), լեռան(ը), ընկերոջ(ը), Արամենց20, տան(ը), հոր(ը)։
ՀԱՅՑԱԿԱՆ Ոչ անձ ցույց տվող գոյականների հայցականը ձևով հիմնականում նման է ուղղականին, անձ ցույց տվողներինը՝
տրականին, օրինակ՝ գիրքը, աշակերտին։ Հայցականով բառերը ուղղականից և տրականից տարբերվում են շարահյուսական կիրառությամբ։
ԲԱՑԱՌԱԿԱՆ Կազմվում է -ից կամ -ուց մասնիկներով՝ գրքից, այգուց։ -Ուց վերջավորությունը ստանում են սեռականում -ու մասնիկը
ստացող գոյականները:
ԳՈՐԾԻԱԿԱՆ Կազմվում է -ով կամ -բ վերջավորություններով՝ գրքով, ուրախությամբ, շարժմամբ։ -Բ մասնիկով կարող է կազմվել -ում և —
ություն վերջածանցներով գոյականների գործիականը: Բառավերջի –ն հնչյունը –բ-ից առաջ փոխվում է մ-ի՝ մեծությունմեծությամբ։
ՆԵՐԳՈՅԱԿԱՆ Կազմվում է -ում վերջավորությամբ՝ քաղաքում, գրքում։ Մի
շարք բառեր ներգոյական չունեն։
Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ելակետային ձևն է և ցույց է տալիս
առարկան իր ողջ ծավալով։ Ուղղական հոլովով դրվում են ենթական (Աշակերտը
նկարեց), որոշիչը (Աշակերտ Արամը վերադարձավ), ստորոգելին (Աշոտը աշակերտ է), կոչականը (-Աշակերտնե՛ր, գնացե՛ք դասարան). կոչականը որոշիչ հոդ
չի ստանում։

Սեռական հոլովը ցույց է տալիս վերաբերություն, պատկանելություն։ Այս
հոլովով են դրվում հատկացուցիչը (Աշակերտի գրավոր աշխատանքն անսխալ
էր), որոշիչը (Խանութում վաճառվում էր պատի ժամացույց), դերբային կապվող
կողմնակի ենթական (Մինչև արևի ծագելը ճամփա ընկանք)։
Տրական հոլովը ցույց է տալիս հանգում։ Տրականով են դրվում հանգման
խնդիրը (Նրանք մոտեցան քաղաքին), տարբեր պարագաներ (Նա կվերադառնա
գարնանը)։
Հայցական հոլովը հիմնականում ցույց է տալիս կրող առարկա։ Այս հոլովով
են դրվում ուղիղ խնդիրը (Շինարարները նոր շենք կառուցեցին), տարբեր
պարագաներ (Նա գնաց տուն)։ Անձ ցույց տվող բառերի հայցականը սովորաբար
ձևով նման է տրականին, ոչ անձ ցույց տվողներինը՝ ուղղականին, ինչպես՝ Տեսա
տղային։ Տեսա նկարը։
Բացառական հոլովը ցույց է տալիս ծագում, բխում, սերում։ Այս հոլովով են
դրվում անջատման խնդիրը (Տերևը պոկվեց ծառից), ներգործող խնդիրը (Դուռը
բացվեց քամուց), վերաբերության խնդիրը (Նրանք խոսում էին գործերից), տեղի
պարագան (Վարպետը ելավ արհեստանոցից), պատճառի պարագան (Նա կարմրեց զայրույթից), որոշիչը (Տեսանք մի քարից տուն) և այլն։
Գործիական հոլովը ցույց է տալիս միջոց, տեղ, ժամանակ։ Այս հոլովով
դրվում են միջոցի խնդիրը (Այգեպանը փորում էր բահով), տեղի պարագան
(Շարասյունը անցավ փողոցով), ժամանակի պարագան (Փրկարարները վերադարձան գիշերով), ձևի պարագան (Նա ուրախությամբ համաձայնեց առաջարկին), որոշիչը (Խանութում խնձորով կարկանդակ էին վաճառում) և այլն։ Գործիական հոլովը ցույց է տալիս միջոց, տեղ, ժամանակ։ Այս հոլովով
դրվում են միջոցի խնդիրը (Այգեպանը փորում էր բահով), տեղի պարագան
(Շարասյունը անցավ փողոցով), ժամանակի պարագան (Փրկարարները վերադարձան գիշերով), ձևի պարագան (Նա ուրախությամբ համաձայնեց առաջարկին), որոշիչը (Խանութում խնձորով կարկանդակ էին վաճառում) և այլն։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս տեղ, ժամանակ, չափ։ Այս հոլովով
դրվում են տեղի պարագան (Նա ապրում է քաղաքում), ժամանակի պարագան
(Ընթացքում պարզվեց), չափի պարագան (Հասանք մի գիշերում) և այլն։ Անձեր
և ընդհանրապես շնչավորներ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով
չունեն։ Այդ իմաստն արտահայտվում է սեռական+մեջ կապակցությամբ՝ մարդու
մեջ, արջի մեջ։
Այս բոլոր հոլովներով դրված բառերը կարող են ստանալ –ս, -դ հոդերը, իսկ
–ը, -ն հոդերը կարող են ստանալ միայն ուղղական, տրական և հայցական
հոլովներով բառերը։

Գործնական աշխատանք
 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են
մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280
թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ
խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները
բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է
հորինել ու երգել դարեդար։

Սեռական- ժողովրդի, թռչուններից, թռչնակի,

Տրական-գլխազարդերի, գրչի, որի, մի, խոտերի, տերևների

 2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։

Քաղաքներ, սենյակներ, ծառուղիներ, թերակղզիներ
 3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթին երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհին սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրին ցայտաղբյուրի մոտ, և
Ճամփեզր ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքը
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագիրը արժեքավոր տեղեկություն կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովի
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեսները խումբ-խումբ ելնում
էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսում ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքերում որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակներին։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)

Դեկտեմբերի 2

Կարդա’ Գրիգոր Զոհրապի «Երջանիկ մահը» նովելը։

Առաջադրանք`

1.Համացանցից տեղեկություններ հավաքի’ր Գրիգոր Զոհրապի մասին, տեղադրի’ր բլոգումդ։

2.Գրի’ր նովելի ասելիքը։

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք 1. Առանց փակագծերի և փակագծերում տրված բաղադրիչները, ըստ ընդունված կանոնների, գրել միասին, անջատ կամ գծիկով։
Արագ (արագ), հյուր (ընկալություն), յոթանասուն (երեք), տեղի (անտեղի),մուգ (կարմիր), հյուսիս (արևելք), դեմ (դիմաց), ուշ (ուշ), ըստ (արժանվույն), դուրս
(մղել), ծառից (ծառ), քանի (որ), կողք (կողքի), կապտա (կանաչ), մի (քանի), լեփ
(լեցուն), տեղից (տեղ), լեռն (աշխարհ), երկ (կենցաղ), սպիրտ (այրոց), երկու
(երրորդ), փայտ (փորիկ), հյուսիս (արևմտյան), ի (սկզբանե), փոք (ինչ), հող
(անցում), ծափ (տալ), ոտքից (գլուխ)։
Գործնական աշխատանք 2.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Վիշապագորգը հայկական գորգ է, որի շեղացանց հորինվա….քում
բ….սական ու կեն….անական զար….անախշերի տարբեր զուգոր….ումներում
կար….որված է վիշապի վերա….արկված, ոճավորված կերպարը։ Վիշապագորգի
դաշտում երկայնակի կենտրոնական առան….քով դասավորված են բազմազան
հորինվա….քներով վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առան….քին
զուգահեռ երկու շարքում, յուրաքանչ….րում՝ երկուսից չորս հատ։ Նրանց մոտ
պատկերված են կենա…. ծառեր։ Վիշապագորգին բնորոշ են մեծ չափերը,
երիզող մեկ զար….ագոտին, տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ,
շա….անակագույն, փղ….սկրագույն։
բ) Վիշապագորգի հիմնագ….նը գերազանցապես վառ կարմիրն է՝
ստացվա…. որ….ան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է
Արարատյան դաշտը։ Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև
ող…. գորգագործության ամենահին խումբը։ Քսանե….որդ դարի սկզբին
վիշապագորգը առա….ին ան….ամ ուսումնասիրել են անվանի ար….ելագետ
արվեստաբաններ Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն և այլք, որոնք առանձնացրել են
ար….ելյալ գորգերի այդ խումբը և հայկական արվեստի մ….ուս բնագավառների
հետ ունեցած ընդ….անրությունների հիման վրա բն….րոշել դրանց անվանումն ու
հայ մշակույթին պատկանելը։
գ) Դար….նությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի
գրեթ…. բոլոր ժողովուր….ներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են
դար….նության աստված՝ Հեփեստոսը։ Դար….ինները, ավելի վաղ շրջանում
պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու
կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տա….աբաժանմամբ
պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից,
դար….նություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դար….իններն են
առա….ին ան….ամ ձուլել պո….պատը, հայտնագործել պղնձի օ….նությամբ
պո….պատը երկաթին զոդելու եղանակը։
դ) Դար….նությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։
Դար….նությունը համարվում էր կորովի մար….կանց արհեստ։ Հայերի համար
դար….նությունը ուժի, զ….րության խորհր….անիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես
արքայի որ….ի Արտավազդը, որը շ….թայված էր Մասիսի վիհում, չար հո….ի էր,
որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխար….ը։ Դրա համար դար….ինները
խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շ….թաները։ Ընդ….ուպ մինչև
տասնի….երորդ դարի վեր….երը ժողովր….ական հավատալիքը դար….նին
վերագրում էր գերբնական զ….րություն, որն առ….նչվում է վաղնջական
ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի» 

Նոյեմբերի 25

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները`Իտալո Կալվինո. «Խիղճը»։

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

4.Լուիջիի գործելաոճում կա°ր արդյոք անձնական շահ. պատասխանդ հիմնավորի’ր տեքստից դուրս բերված համապատասխան հատվածներով։

5.Ի° նչ է խիղճը։ Եղել են պահեր, երբ դու խղճի խայթ ես զգացել որեւէ մեկի նկատմամբ։

6.Արդյոք ճի°շտ էր խղճի հանգստության համար Ալբերտոյին սպանելը։

7.Ի°նչ նմանություն ես տեսնում այս եւ Օշոյի»Պայքար առանց կատաղության» գործի միջեւ։

Գործնական աշխատանք

  1. Բառերից որո՞նք են գոյական.
    անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ,
    արդուզարդնկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։
  2. Նշիր անհոգնական գոյականները.
    Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիք, գինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիամթությունդարվինիզմ, բնապաշտպանություն։
  3. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.մարզատոն, հավատարմագրեր, ուղեցույցներ, հիվանդայցներ, մենապարեր, մեկնակետեր, գիսաստղեր, ճամփեզրեր, հաղորդալարեր, զորացույցեր, նավթամուղեր, ծիսակարգեր, հետնախորշեր, կամարասյունեչ, մաքսանենգեր, ջրէջքեր։
  4. Նշի՛ր այն գոյականները, որ ներգոյական չունեն .
    դուստր, ժամանակ, գիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, խմբագրություն, աղջիկ։
  5. Ընդգծի՛ր  գոյականները։
  • Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրները:
  • Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։
  • Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
  • Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։

Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ հոգնակի և փորձի´ր բացատրել, թե ի´նչ է փոխվում:

Կաթը տա՛ր  խոհանոց:
Կաթի ամբողջ սերերը քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:
Ալյուրները սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:
Լողափի ավազներ ասես մաղած լիներ:
Ցորեններ ամբարում են պահել:
Երեխայի չարություններ  արդեն բարկացնում էր մորը:

Նոյեմբերի 23

Ձեւաբանություն

Գոյականը որպես խոսքի մաս․ գոյականի թվի կարգը։

Նոյեմբերի 22

1.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հ
արցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման

ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

Ընտրի’ր վերնագրերից մեկը, ստեղծագործի’ր`

Ազատությունը պարապություն չէ, այլ… 

Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ … 

Ազատություն նշանակու՞մ է պատասխանատվություն … ։

Նոյեմբերի 19

1.Կարդա’, կատարի’ր առաջադրանքները`Փոխառություններ և օտարաբանություններ:

2.Ընտրի’ր վերնագրերից մեկը, ստեղծագործի’ր`

Ազատությունը պարապություն չէ, այլ… 

Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ … 

Ազատություն նշանակու՞մ է պատասխանատվություն … ։

Նոյեմբերի 18

«Կարդում ենք Նահապետ Քուչակ» նախագիծ

1.Ինչպիսի՞ն պետք է լինի սերը՝ ըստ Քուչակի։

2.Ինչպիսի՞ն է հայրենների գեղեցկուհին:

3.Ինչպե՞ս է բնորոշել Չարենցը Քուչակին:

4. 2-3 հայրեն առանձնացրո’ւ, ձայնագրի’ր, տեղադրի’ր բլոգումդ։ Մեկն անգիր սովորի’ր։

Փոխառություններ և օտարաբանություններ

1.Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների
համարժեքները։
տրադիցիա — ավանդույթ
ստաբիլ — կայուն
լոմբարտ — գրավատուն
վալյուտա — արժույթ
ստարտ — մեկնարկ
դիագնոզ — ախտորոշում
դիսպետչեր — կարգավար
կոմերցիոն — առևտրային

Գործնական աշխատանք

2. Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք
ձեր իմացած այլ լեզուների հետ)։
Տորթտեխնիկա, կամուրջ, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ծառ, ակվարիում,
բազալտ, լույս, բալետ, բալլադ, հոգի, բենզին, գիպս, գլոբուս, գրամ, կարտոֆիլ,
կոնկրետ, հող, կոնֆետ, հորիզոն, կարկուտ, մագնիս, հողմ, մեթոդ, պոեմ,
սպիրտ, հովիվ։

Համանուն և հարանուն բառեր

1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-
հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով:
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ — բարձրահար շենք, բարձր համբավ
2. ավել գնել — մաքրող իր, շատ գնել
3. ոչխարի հոտ — որպես բույր, ոչխարների բազմություն
4. մետաքսի կտոր — կտորի տեսակ,
5. Նա ջրում է։ — ջրել, ջրի մեջ
6. Նա գնում է։ — գնալ, առնել
7. Խավարում է։ — խավարի մեջ, հետզհետե խավարել

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ) — Ես կաթ խմելիս հանում եմ սեր, որովհետև չեմ սիրում:
սեր (զգացմունք) —
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման) — Դաս անելիս՝ պատահաբար կետ նկարեցի տետրի մեջ:
կետ (ջրային կաթնասուն կենդանի) — Իմ կարծիքով կետերը շատ խոշոր կենդանիներ են:
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար) — Երկրաչափական գործիքների մեջ են մտնում նաև քանոնորը:
քանոն (երաժշտական գործիք) — Քանոնը բարդ երաժշտական գործիք է:
4. դող (մարմնի սարսուռ) — Այնքան ցուրտ էր, մարմնովս դող անցավ:
դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ) — Հայրիկս մեքենայի անիվին անցկացնում էր դող:
5. տոն (ձայնաստիճան) — Նա ջղայնությունից տոնը բարձրացրել էր:
տոն (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր) — Շուտով սկսվում են տոները:

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

«Կարդում ենք Նահապետ Քուչակ»

«Կարդում ենք Նահապետ Քուչակ» նախագծի շրջանակում կատարի’ր հետազոտական աշխատանք եւ արդյունքներն տեղադրի’ր բլոգումդ։

  1. Ո՞ր դարի բանաստեղծ է Նահապետ Քուչակը: Գրի’ր կենսագրական տվյալներ Քուչակի մասին։
  2. Ի՞նչ է հայրենը։ Ի՞նչ թեմայով են գրված քուչակյան հայրենները: Քեզ դուր եկած 2-3 հայրեն տեղադրի’ր բլոգումդ։
  3. Ի՞նչ կառուցվածք ունեն հայրենները։

Դինո Բուցատի. «Կորսված օրերը»

Կարդա’, պատրաստվի’ր քննարկման` Դինո Բուցատի՝ «Կորսված օրերը»։

Առաջադրանքներ`

Ա․ Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր
կատարած ընտրությունը.

 այդ օրերը բոլորն էլ անցած էին,
 երեք օրերում էլ սիրելի էակներ էին,
երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
 բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

Բ․ Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ
ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:

Այս տողերը արտահայտում են Կաձիրայի զղջումը: Եթե չլինեին այս տողերը մենք չէինք հասկանա, որ Կաձիրան զղջացել է իր անտարբերության և հարազատ մարդկանց չօգնելու մեջ: Բայց արդեն ուշ էր՝ ոչինչ չէր լինի վերադարձնել:

Գ․ Հիմնավորե՛ք պատմվածքի այսպիսի ավարտը․
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Դ․ Մեկ նախադասությամբ գրեք մեկ այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի
պատմվածքին։

Բառակազմություն

Բառերն ըստ կազմության տարբեր են լինում։ Կան և՛ պարզ, և՛ բաղադրյալ
բառեր։ Բաղադրյալ բառերը կազմվում են բառակազմական տարբեր բաղադրիչներով։ Բաղադրյալ բառերի մեջ կարող ենք անջատել միավորներ, որոնցով
ձևավորվում է բառի հիմնական իմաստը։ Օրինակ՝ նկարազարդում բառում այդպիսի բաղադրիչներ են նկար և զարդ։ Բառի հիմնական իմաստը ձևավորող
անբաժանելի մասը կոչվում է արմատ։ Բերված օրինակում նկար-ը և զարդ-ը
արմատներ են։ Սակայն բառերի կազմությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ
արմատներից բացի՝ նրանց կազմում կարող են լինել նաև այլ միավորներ, ինչպիսիք են բերված նկարազարդում բառի –ա-, -ում բաղադրիչները։

Ծովանկարիչներ բառի մեջ հնարավոր է առանձնացնել ծով-ա-նկար-իչներ բաղադրիչները։ Ծով-ը և նկար-ը արմատներն են, իսկ մյուս միավորներից
յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։ Ա ձայնավորը, որն իրար է կապում
բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները կոչվում է հոդակապ։ Բառում եղած -իչ
մասնիկը ածանց է։ Ածանցներն այն միավորներն են, որոնց ավելացման միջոցով
նոր բառ է կազմվում։ Բառավերջում եղած -ներ մասնիկը վերջավորություն է։ Այն
բառին հաղորդել է հոգնակիության նշանակություն։ Ածանցների և վերջավորությունների էական տարբերությունն այն է, որ ածանցների միջոցով նոր բառ է
կազմվում, իսկ վերջավորությունները բառին հաղորդում են քերականական
տարբեր նշանակություններ։ Բերված օրինակներում առանձնացրինք մի քանի բաղադրիչ՝ արմատ, ածանց, հոդակապ և վերջավորություն։ Օրինակների նկար և
զարդ, ծով և նկար արմատներն ինքնուրույն բառեր են և կարող են առանձին էլ
գործածվել։ Սակայն կան արմատներ, որոնք առանձին գործածություն չունեն։
Օրինակ՝ հեռախոս, շատախոս, բարեխոս, խոսք, խոսակցություն բառերում կա
խոս արմատը, որն առանձին չի գործածվում։
Պետք է հիշել նաև, որ արմատներն ու ածանցները բառի կազմում կարող են
հանդես գալ հնչյունափոխված։ Օրինակ՝ գրչատուփ բառում գիր արմատը և իչ
ածանցը հնչյունափոխված են։ Հնչյունափոխվում է նաև ա հոդակապը։ Եթե նրան
նախորդում է ի հնչյունով ավարտվող բաղադրիչ, ապա ի-ն և ա հոդակապը առաջ
են բերում ե բաղադրիչը, որը համարվում է հնչյունափոխված հոդակապ, օրինակ՝
գինի-ա-տուն — գինետուն։
Մեկ արմատ ունեցող բառերը պարզ են, օրինակ՝ սեղան, տուն, կատու,
քար, ծառ։
Մեկ արմատ և ածանց (կամ ածանցներ) ունեցող բառերը ածանցավոր են,
օրինակ՝ տնակ, անտուն, անմիտ, անմտություն։

Ածանցները այն մասնիկներն են, որոնք, ավելանալով բառահիմքին, նոր բառ
են կազմում: Ածանցները կարող են ավելանալ բառահիմքի սկզբից կամ վերջից և
ըստ դրա էլ առանձնացվում են նախածանցներ և վեջածանցներ, օրինակ՝ անտուն
բառում ան- ածանցը նախածանց է, որովհետև ավելացել է սկզբից, իսկ տնակ
բառում -ակ-ը վերջածանց է, որովհետև ավելացել է վերջից։
Ածանց ավելացնելու միջոցով բառ կազմելու եղանակը կոչվում է ածանցում։

Ան — անզեն, անտուն, անգութ համ – համալսարան, համանուն
ապ — ապերախտ, ապօրինի, ապուշ մակ – մակերես, մակդիր, մականուն
արտ- արտասահման, արտաշնչել նախ — նախօրյակ, նախադեպ
բաց — բացառություն, բացակայել ներ – ներգրավել, ներածել
գեր- գերադասել, գերակշռել չ- չխոսկան, չկամ, չբեր
դժ- դժբախտ, դժգոհ, դժկամ պար – պարագիծ, պարփակել
ենթ-ենթարկել, ենթակա, ենթագլուխ ստոր- ստորադասել, ստորակարգ
ընդ-ընդգծել, ընդհատել վեր – վերանայել, վերանորոգել
հակ- հակադիր, հակակշիռ տ – տգեղ, տգետ, տհաս
Առավել գործածական վերջածանցներից են հետևյալները։
Ակ, իկ, ուկ – լճակ, շնիկ, գառնուկ յակ- տասնյակ, շաբաթօրյակ
ական, ային – տնական, ծովային յան- երևանյան, Գևորգյան
անք, ունք – հարգանք, ծաղկունք ում, մունք – շարժում, սխալմունք
ավետ, ավոր – հոտավետ, թունավոր ստան- այգեստան, Հայաստան
արան — դասարան, լսարան ված, վածք – քերթված, գործվածք
ալի, ելի – ուրախալի, եղկելի ոց, անոց — դպրոց, հիվանդանոց
բար, պես, որեն – մեղմաբար,
մեծապես, վեհորեն
ություն – մեծություն, վեհություն
գին – ուժգին, ցնծագին ուհի – հայուհի, աշակերտուհի
ե, յա — փայտե, թիթեղյա ուն – խոսուն, կպչուն
ենի — բալենի, խնձորենի ցի, եցի, ացի – լեռնցի, սարեցի, գյուղացի
եղեն – կանաչեղեն, ոսկեղեն ք – վազք, խելք, միտք

Առաջադրանքներ

1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխումգիտականորենանօգնական, բազմություն,
տգիտություն:
2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդպողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղիրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։

Հայոց լեզու, գրականություն

20.10.21

Գործնական աշխատանք

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տո.ակեզ անանձր. կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քարասուն միլիոն տոննա է: 2. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
 Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

Հայոց լեզու, գրականություն

13.10.21

1 Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայուհի,հայաստան, դպրոց, այգեստան, հնոց, բուրաստան, ծառաստան, բժշկուհի, բժկություն, պարսկաստան, պարսկորհի

2. Տրված բայերից  ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել,

Նկարչուհի, գրիչ, զարթուցիչ, ուսուցիչ, քերիչ, վարիչ, հաճախորդ, խաբեուըթյուն, հնչյուն, վազք,

3.Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք-անցում,  ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:

4. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ուղի, ուղիղ, աղտ, ախտ, ուղտ, ախտ, թիռ, թրջ(ել):

Մայրուղի, ուղություն, ախտորոշում, թռչուն, թրիչք։

Հայոց լեզու

Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացին հեռացան։ Ծաղիկներ երևացին մեր երկրում ժամանակն հասավ էտալու տատրակի ձայն լսվեց մեր երկրում։ Թզենին բողբոջ տվեց, մեր ծաղկած որդերը հոտերը իրենց։ Վեր կաց մերձավոր իմ, իմ գեղեցիկ, աղավնի իմ արի մոտ։ Ցույց տուր երեստ, ասա լսեմ խոսքտ։ Քո քքղցր խոսքը, և քո տեսքը գեղեցիկ։

Կարդա այսպես.

Յերկրի — հերկրի

հատանելոյ — հատանելո

զբողբոջ — ըզբողբոջ

իւր — յուր

զհոտս — ըզհոտըս

իւրեանց — յուրյանց

զբարբառ — ըզբարբառ

Բառարան

Էանց — անցավ

անձրեւք — անձրևներ (ը)

անցին — անցան

գնացեալ — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան — մեկնեցին, հեռացան

ծաղիկք — ծաղիկներ (ը)

յերկրի մերում — մեր երկրում

եհաս — հասավ

հատանելոյ — էտելու

ձայն տատրակի — տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր — իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը

ետուն — տվեցին

զհոտս իւրեանց — իրենց հոտերը` բույրերը

արի — վեր կաց

երեւեցո — երևեցրու, ցույց տուր

զերեսս քո — քո երեսը

զբարբառ քո — քո խոսքը

տեսիլ քո — քո տեսքը

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ինչի՞ մասին է պատմվածքը:

Պատմվածքը պոքրիկ փղի մասին է։ Նրան փոքր ժամանակվանից կրկեսում կապած պահել են, և նա կյանքում ոչմի նպատակ չունի։
2.Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
3.Նմա՞ն ես այդ փղիկին:
4.Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:

Հայոց լեզու, գրականություն

07.10.21

1.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ժամանակակից  խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների անխնա  օգտագործման և ջրի ամբարներիջրամբարների ու գետնի տակի ջրերի առանց ընդհատվելուանընդհատ աղտով լցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի ոչ լուծելի-անլուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտի և անոթների-սրտանոթների համակարգը հիվանդ է դառնումհիվանդանում է  առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա:

2.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել-նվիրել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեքբարձրարժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել-ընծայել` կովերի` ոսկուց ձուլած-ոսկեզօծ դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ-ավարտվեցզարմանք ու հիացմունք առաջացրեցզարմացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված-մերմարյա, նուրբ գեղեցկություն ունեցող-նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ-մոռանալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները-պատմագիղ նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:

3. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

Հայոց լեզու, գրականություն

06.10.21

Կարդա’ Ղ-Խ, Ր-Ռ բաղաձայնների ուղղագրությունը եւ կատարի’ր առաջադրանքները։

Բաղաձայնների ուղղագրությունը

Ղ-Խ
Խ-ի գրության և արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝ ախտ
(հիվանդություն), դժոխք, դրախտ, թախտ, Որմիզդուխտ, տախտակ, ուխտ
(երդում, դաշինք), փախչել։
Ղ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում արտասանվում է խ
հնչյունը, բայց գրվում է ղ տառը՝ աղբյուր, Աղթամար (կղզու և վանքի
անվանումը)8, աղջիկ, աղտ (կեղտ), աղքատ, բողկ, գաղթ, դաղձ, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել, հղկել, ճեղք,
մաղթել, մեղք, մղկտալ, շաղգամ9, շաղկապ, շղթա, ողբ, ողջ, ողկույզ, պղտոր,
ուղտ (սապատավոր կենդանի), փեղկ, փողք, քաղցր, սանդուղք, սեղմել։

Ր-Ռ
Բառասկզբում, բառամիջում կամ բառավերջում գրվող ր-ն արտասանվում է
ր, իսկ ռ-ն՝ ռ, օրինակ՝ րոպե, Րաֆֆի, արժեք, արհամարհել, լար, կար, ռազ-
մական, ռետին, առակ, նուռ և այլն։
Երբեմն դժվարություն կարող է առաջացնել արմատի կրկնությամբ կազմված
բառերի գրությունը։ Դրանց առնչությամբ անհրաժեշտ է հիշել հետևյալը։
Ռ-ով վերջացող արմատի կրկնությամբ կազմված բառերում առաջին ար-
մատի ռ-ն փոխվում է ր-ի, օրինակ՝ բարբառ, գրգիռ, թրթիռ, կարկառել, մրմռալ
(կսկծալ), սարսուռ և այլն։
Եթե ռ-ով վերջացող արմատի կրկնությամբ կազմված բառերը բնաձայնական
են, ապա առաջին արմատի ռ-ն չի փոխվում՝ դռդռալ, խռխռալ, կռկռալ, ճռճռալ,
մռմռալ, փռփռալ և այլն։
Արմատի կրկնությամբ բազմապատկականություն արտահայտող բայերում
պահպանվում են արմատավերջի ռ-ն կամ ր-ն՝ թռվռալ, խրթխրթալ, ծռմռել,
մարմրել, փորփրել, քրքրել և այլն։
Վառվռուն բառը գրվում է ռ-երով։
Թրթուր, կերկերուն, մարմար, փրփուր բառերը գրվում են ր-երով։

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։
Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուխթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տախտկալի, հղկել, ճեղք, կղտար, մախթել, մեղք, մխկտալ, շախկապ,
շխթա, թուխպ, ողբ, ողջ, ոխկույզ, ցողաթաթախ, պխտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծղնի, փոխք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթռթիռ,
թրթուր, կառկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկրել, դռդռալ, կրճիկ,
առժանի, ճռճռալ, առհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։
Վ-Ֆ
Ավտո, հարավ, նավթ, ինչպես նաև նրանցից կազմված բառերում (ավ

Հայոց լեզու, գրականություն

05.10.21

1.Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական (Իրան, ական), մեջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից ընդհանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանությանբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց  (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտոսության (տուն, տես, ական) գործունեության հետ:

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողն մաքուր (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) օրգանական (օրգան, ական) և անօրգանական (ան, օրգան, ական) թափոնով (թափ, ոն), բնակավայրի (բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հոդի հնարավորություն (հնար, ավոր, ություն) նույնպես (նույն, պես) անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոնի (թափ, ոն) աղտոտած (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդություններ (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

Տեխնիկական (գետ, տեխնիկա, ական) առաջընթացի (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի (մեջ, վայր) պահպանության (պահ, պան, ություն)  միջոցներ ստեղծելու մասին:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:

4. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն:

Հայոց լեզու, գրականություն

04.10.21

Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ՝

  1. Կենդանական աշխարհի քանի՞ ներկայացուցիչ կա տրված շարքում՝ ուղտ, ալոջ,  երե, վարուժան, թաղար, կորյուն, կենգուրու ։

Ա. 4 Բ. 5 Գ. 6 Դ. 7 Ե. 8  Գ.6

  1. -Կոմիտա՛ս, երեխաներին քանի՞ գիրք տվեցին դպրոցի գրադարանում: Կոմիտասի պատասխանը կա հարցում: Գտի՛ր այն:

Ա. 3 Բ. 6 Գ. 9 Դ. 10 Ե. 16   Ե 16

  1. Ձուկ-ձկան, ամառ-ամռան, մանուկ-մանկան, դուռ-դռան, սեղան-սեղանի շարքում կա օրինաչափություն, որին չի ենթարկվում բառազույգերից մեկը: Գըե’ք օրինաչափությանը չենթարկվող բառազույգը։
  2. Սեղան-սեղանի
  3. Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

լռիկ-մնջիկ

  1. Համակարգիչը բոլոր տառերը կպցրել է իրար: Արմենը փորձեց շտկել թերությունը և ստացավ մի քանի տարբերակ: Քո կարծիքով՝ ո՞րն է ճիշտ վերականգնված նախադասությունը: Գերուկլորտղամարդէրնաևհևումէրփուքսիպեսքրտինքիկաթիլներըշարվելէիննրաչ եչոտկարմիրերեսին:

Ա. Գերուկ, կլոր տղամարդ էր նա և հևում էր փուուքսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Բ. Գերուկ, կլոր տղամարդ էր նա, հևիհև ո՞ւմ էր փուքսի պես փնտրում. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր իրերին:

Գ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Դ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

  1. Եթե պատգամավորություն  բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք:

Ա. ավյուն Բ. մութ Գ. նյութ Դ. արյուն Ե. ուրույն

  1. Եթե բառերը բաժանվեն բանակների, ապա ո՞ր բառազույգերի բառերը կհայտնվեն հակառակորդ բանակներում՝ կանուխ-ուշ 2. բերրի-արգավանդ 3. թեժ-մարմանդ 4. ագահ-աչքածակ 5. առույգ-աշխույժ։ Ա. 2, 3 Բ. 1, 5 Գ. 1, 3 Դ. 4, 5 Ե. 3, 4

01.10.21

Կարդա’ Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն» հատվածը։

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է ձգտումը, համաձա՞յն ես, որ մարդկության զարգացումը ձգտման արդյունքն է: 

2. Ինչի հետ կհամեմատես ձգտումը:

3. Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն . շարադրի՛ր մտքերդ: 

4.Մեկնաբանի’ր` «Կանգառը մահ է,  ռիթմից ընկնելը՝  սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝  նորի սկիզբ»:

Բաղաձայնների ուղղագրությունը

Ձ-Ծ-Ց

Ծ-ի և ց-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
ծաղիկ, կարծր, ցանց, ցորեն։
Ձ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ղ-ից (արտասանվում
է խ), ր-ից կամ ձայնավորից հետո արտասանվում է ց հնչյունը, բայց գրվում է ձ
տառը՝ արձակ (նաև արձակուրդ, ընդարձակ, համարձակ), բարձ, բարձել, բարձր,
դաղձ, դարձ, դեղձ, դեղձան (բաց դեղնագույն, խարտյաշ), դեղձանիկ, դերձակ,
դերձան (կարի թել), խուրձ, հանդերձ, հարձակվել, համբարձվել, Համբարձում,
որձ, վարձ, փորձ, օձ։
Ջ-Ճ-Չ
Ճ-ի և չ-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
ճահիճ, կարճ, չամիչ, կանաչ։
Ջ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ղ-ից (արտասանվում
է խ), ր-ից կամ ձայնավորից հետո արտասանվում է չ հնչյունը, բայց գրվում է ջ
տառը՝ աղջիկ, ամբողջ, աջ, առաջ, առաջին, առաջնորդ, արջ, զիջել, թրջել
(խոնավացնել), իջնել, մեջ (նաև միջև), մեջք, ողջ (նաև ողջույն, առողջ), ոջիլ,
վերջ, քաջք (դև)։

Վարժություններ
Վարժություն 1։ 
Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արցակուրդ, ասացվածք, ընդարցակ, ատաղձագործ, գլուխկոնձի,
համարցակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խծկել, առանցք, դաղձ,
դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակած, դերցակ, դերցան,
խուրձ, ձվձեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարցվել, Համբարցում, փայծաղ, ործ, վարձ, ուրձ, փորձ, որձւալ,
օձ, օցիք։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աչ, ծխամորջ, առաջ, աճպարար,
գոջի, խոճկոր, առաջին, կոջկել, առաջնորդ, արջ, զիճել, թռչել, իջնել, կարկաչել, մեջ, միչև, մեճք, ողջ, մուրջ, ողջույն,

մահճակալ, առողջ, ոչիլ, կաչաղակ, վերջ։

Հայոց լեզու, գրականություն

27.09.21

1.Գործնական աշխատանք

  1. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:

Օրինակ՝

5 տառ, 6 հնչյուն — երանգ:

4 տառ, 5 հնչյուն:-տերև 5 տառ, 6 հնչյուն-անձրև: 6 տառ, 7 հնչյուն-Եվրոպա: 8 տառ, 9 հնչյուն-արևմտյան:

2․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասեր-արմատը չի փոխվել, սիրալիր-ե-ն դարձել է ի : Սպառազեն-ք-ն սեղվել է,զինավառ-ե-ն դարձել է ի: Անիղձ-արմատը չի փոխվելըղձալի-ի-ն դարձել է ը: Լայնասիրտ-արմատը չի փոփոխվելսրտագին-ի-ն սեղվել է: Մեծատուն-արմատը չի փոփոխվելտնական-ու-ն սեղվել է: Բազմագույն-արմատը չի փոփոխվել, գունագեղ-յ-ն սեղվել է : Հետախույզ-արմատը չի փոփոխվել, հետախուզել-յ-ն սեղվել է :

3․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն-ոսկեգուն-ի-ն դարձել է ե ,(ա-ն սեղվել է) փոշի + ա + կուլ-փոշեկուլ-ի-ն դարձել է ե(ա-ն սեղվել է ), տարի + ա + վերջ-տարեվերջ-ի-ն դարձել է ե (ա-ն սեղվել է), այգի + ա + պան-այգեպան-ի-ն դարձել է ե (ա-ն սեղվել է), բարի + ա + կամ-բարեկամ-ի-ն դարձել է ե (ա-ն սեղվել է):

4․ Որտեղ պետք էկետի փոխարեն յ գրի՛րՈ՞ր դեպքում գրեցիր յն:

Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնայի, տղայի, Մարոյի:
ա-ից,ո-ից հետո լսվող յ-ն գրվում է։

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ պաղ էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված)-Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես անշարժ (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես արագ (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո համաձարկվեց (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար կերտեց (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

6․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
Դժբախտ,թշվառ,ապերջանիկ,չարաբախտ,ապերջանիկ,տարաբախտ
հին,հնամենի,հինավուրց,հնօրյա
փնփնթան,դժգոհ,դժկամ,
տոկուն,դիմացկուն,պինդ,ամուր
անկայուն,երերուն,անհաստատ,խախուտ

7․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ-գունատվել, պայման կապել-պայմանավորվել, քիթը կախել-նեղանալ, բերանը բաց մնալ-զարմանալ, իրեն պատեպատ տալ-նեղսրտել:

8․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:

Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:
Աշխարհ տեսնելու համար պետք է երկար ճանապարհ անցնել։Արհամարհել բոլոր դժվարությունները։Եվ այնտեղ,որտեղ լինում ես , պետք է խոնարհ ու համբերատար լինես,կարողանաս գնահատել տեղացիների շնորհքը։

Դմիտրի Լիխաչով` «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ: Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու աղբով,
քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին:
Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ

2.Որքանո՞վ ես դո’ւ ինտելիգենտ։ Ինչպե՞ս է արտահայտվում ինտելիգենտությունդ։

3.Համամի՞տ ես այն մտքի հետ, որ ինտելիգենտությունը աղերսներ չունի ընթերցանության հետ։

Հայոց լեզու, գրականություն

24.09.21

Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն էըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը։

2.Որքանո՞վ ես դո’ւ ինտելիգենտ։ Ինչպե՞ս է արտահայտվում ինտելիգենտությունդ։

3.Համամի՞տ ես այն մտքի հետ, որ ինտելիգենտությունը աղերսներ չունի ընթերցանության հետ։

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գրության և արտասանության միջև կարող են լինել որոշ տարբերություններ,
օրինակ՝ գրվում է վարդ, արտասանվում է վարթ, դարբին-ը՝ արտասանվում է
դարփին և այլն։ Ճիշտ գրելու և ճիշտ խոսելու համար կան կանոններ։
Ուղղագրությունը ճիշտ գրելու կանոնների համակարգն է, իսկ ուղղախո-
սությունը՝ ճիշտ խոսելու, գրվածը ճիշտ կարդալու կանոնների համակարգը։
Բառերի մի մասը գրության և արտասանության տարբերություն չունի՝ տուն,
ծառ, կատու և այլն։ Ուղղագրական դժվարություն են առաջացնում այն բառերը,
որոնց գրությունը տարբեր է արտասանությունից։ Երբեմն էլ հանդիպում են
ուղղագրական սխալներ, որոնք ոչ ճիշտ արտասանության կամ այլ հնչյունների
(նախորդող կամ հաջորդող) արտասանական ազդեցության հետևանք են։ Դրանք
հիմնականում վերաբերում են մ-ն, ժ-շ, զ-ս բաղաձայններին։

ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակակից հայերենում ա, ի, ու ձայնավորների գրությունն ու արտասա-
նությունը հիմնականում համապատասխանում են, ուստի ուղղագրական դժվա-
րություններ չեն առաջանում, օրինակ՝ այգի, իմաստ, ուրախ և այլն։ Ուղղագրա-
կան դժվարություններն առնչվում են է, ը, օ ձայնավորների գրությանը։

է-ե

Է հնչյունը բառասկզբում հիմնականում գրվում է է տառով, իսկ բառամիջում և
բառավերջում՝ ե տառով, օրինակ՝ էական, էլեկտրական, էություն, հերոս, մեխ,
ափսե և այլն։ Բառամիջում և բառավերջում է տառը գրվում է այն դեպքում, երբ
արմատի սկզբնատառ է, օրինակ՝ անէական, էլեկտրաէներգիա, հէկ, մանրէ։
Բառասկզբում գրվում է ե, երբ արտասանվում է յէ, օրինակ՝ եղնիկ, երեկ, երկաթ։
Եմ, ես, ենք, եք, են (նաև չեմ, չես, չենք, չեք, չեն) օժանդակ բայերը գրվում են ե
տառով, որը կարդացվում է է։

Օ-Ո
Օ ձայնավորը բառասկզբում հիմնականում գրվում է օ տառով, իսկ բառա-
միջում և բառավերջում՝ ո տառով, օրինակ՝ օգուտ, օր, տոն, երեկո։ Բառամիջում
և բառավերջում օ գրվում է այն դեպքում, երբ այն արմատի սկզբնատառ է,
օրինակ՝ այսօր, անօգուտ, մեղմօրոր։ Բացառություն է ով (հոգնակին՝ ովքեր)
բառը, որում բառասկզբի ո-ն կարդացվում է օ։ Բառասկզբում արտասանվող վօ-ն
գրվում է ո տառով, իսկ բառամիջում արտասանվող վօ-ն՝ վ, ո տառերով օրինակ՝
որակ, որսորդ, բանվոր։ Բառամիջում արտասանվող վօ-ն գրվում է ո տառով, եթե
նրանով սկսվող արմատը հաջորդում է ձայնավորին, օրինակ՝ ամենաորակյալ,
հնաոճ։ Բառասկզբում վո գրվում է օտար լեզուներից անցած բառերում՝ վոլտ,
վոլեյբոլ, վոլֆրամ, վոկալ, Վոլոդյա, Վոլգա, Վորոնեժ և այլն։
Անցյալում փոխառված Ոդիսևս, Որմիզդ, Որմիզդուխտ բառերը գրվում են ո
տառով։

Ը
Ը ձայնավորը բառասկզբում գրվում է միայն ղ, մ, ն բաղաձայններից առաջ և
ըստ բառում, օրինակ՝ ըղձալի, ըմպել, ընթանալ։ Բառամիջում ը-ն գրվում է, եթե
արմատի սկզբնատառ է, օրինակ՝ ամենաընտիր, անընդունելի, խաղընկեր։ Ը-ն
բառամիջում գրվում է նաև այն դեպքում, երբ արմատի սկզբնատառ չէ, սակայն
այդ բառում ուրիշ ձայնավորներ չկան, օրինակ՝ շը՛խկ, խը՜շշ։ Եթե բառի մեջ կան
մեկից ավելի ձայնավորներ, և բոլորը՝ ը, ապա գրվում է միայն վերջինը, օրինակ՝
շրը՛խկ (արտասանվում է շըրը՛խ)։ Բառավերջում լսվող ը-ն գրվում է, օրինակ՝
սառը, դառը, խառը, մարդը, գիրքը և այլն։ Մյուս դեպքերում բառասկզբում և բա-
ռամիջում լսվող ը–ն գաղտնավանկի վանկարար է և չի գրվում, օրինակ՝ (ը)զգույշ,
մ(ը)կրատ, ման(ը)ր և այլն։ Գաղտնավանկի ը-ն կարող է գրվել վանկատման և
տողադարձի ժամանակ, օրինակ՝ ըզ-գույշ, մըկ-րատ, մա-նըր և այլն։

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգե….տ, այժմ….ական, ան….ական, անպատ….հ, առ….ջ, առօր.…ական,
անվր….պ, գոմ.…շ, գրեթ…, դող….րոցք, ելև….ջ, երբև.…, երբևից….,
էլեկտրա….ներգիա, էմալ…, ինչև.…, ինչևից.…, լայն….կրան, խ….ցի, կր….տ,
հ…կ, հապճ….պ, հիպոթ….զ, հյուլ.…, հն.…աբան, մանան….խ, մանր….,
միջօր.…ական, որև…., որևից…., պո….մ, սեթև….թել, վայր….ջք, տի.…զերք,
տոթակ.…զ, տրիոլ….տ, քրիստոն….ական։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջ….ղ, աման….րյա, ամեն….րյա, ան….գնական, ան….թևան, ան….րոշ,
ապ….րինի, արծաթազ….ծ, բաց….թյա, բն….րրան, գազ….ջախ, գիշերուզ….ր,
գիշեր….թիկ, զ….րք, լավ….րակ, կես….ր, հանապազ….րդ, հանապազ….րյա,
հ….գս, հ….դս ցնդել, հ….տնկայս, մեղմ….րոր, մեղմ….րեն, մի….րինակ,,
նախ….րոք, ոսկեզ….ծ, ջր….րհնեք, վաղ….րդայն, վաղ….րոք, տասն….րյակ,
տար….րոշել, տափ….ղակ, օրըստ….րե, օր….րել։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակ….նդետ, ակ….նթարթ, անակ….նկալ, ան….նդհատ, առ….նթեր,
առ….նչվել, գույն….զգույն, դաս….նթաց, դաս….նկեր, երկ….նտրանք,
ինքն….ստինքյան, լուս….նկա, խոչ….նդոտ, կոր….նթարդ, համ….նկնել,
հյուր….նկալ, ձեռ….նտու, ճեպ….նթաց, մերթ….նդմերթ, նոր….նտիր,
որոտ….նդոստ, սր….նթաց, ունկ….նդիր։

ԼԵԶՎԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ

Հնչյունը լեզվի նվազագույն ձայնային-արտասանական միավորն է, որը բառ է
կազմում կամ հանդես է գալիս որպես բառ։ Օրինակ՝ սար բառում հնարավոր է
առանձնացնել ս-ա-ր հնչյունները։ Առանձին հնչյունները ևս կարող են գործածվել
որպես բառեր, օրինակ՝ ու, է՜, օ՜։ Հնչյուններն արտաբերվում են արտասանական
մի շարք օրգանների միջոցով։ Թոքերից ելնող օդի հոսքը անցնում է շնչափողով,
կոկորդով և դուրս գալիս բերանի խոռոչից։ Այդ ճանապարհին կարող են ստեղծ-
վել տարբեր խոչընդոտներ, որոնք փակում կամ փոփոխում են օդի ճանապարհը։
Հնչյունների արտաբերման ժամանակ ձայնալարերը թրթռում են։ Ձայնալարերի
պարբերական թրթռումից առաջանում է ձայն, իսկ ոչ պարբերական թրթռումից՝
աղմուկ։ Ըստ արտասանական հատկանիշների էլ դասակարգվում են հնչյունները։
Հնչյունները լինում են ձայնավոր և բաղաձայն։
Ձայնավոր են այն հնչյունները, որոնց արտբերման ժամանակ արտասանա-
կան համակարգում արգելքներ չեն ստեղծվում, և որոնք կազմված են միայն
ձայնից։ Ձայնավոր են ա, է, ը, ի, օ, ու հնչյունները։
Բաղաձայն են այն հնչյունները, որոնց արտաբերման ժամանակ արտասա-
նական համակարգում ստեղծվում են խոչընդոտներ (լեզվի, ատամների, շրթունք-
ների և կոկորդի միջոցով), և որոնք կազմված են ձայնից ու աղմուկից կամ միայն
աղմուկից։ Բաղաձայն են բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ,
ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ հնչյունները։ Յ հնչյունը յուրահատուկ արտասանության
պատճառով կոչվում է նաև կիսաձայն։

ԵՐԿՀՆՉՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԱՅՆԱԿԱՊ

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
Ինչպես տեսնում ենք, յ-ն ձայնավորներին համակցվում է սկզբից կամ վեր-
ջից՝ բացի ի, ը ձայնավորներից, որոնց կցվում է միայն սկզբից։ Միջձայնավորային յ-ն երկհնչյուն է կազմում հաջորդող ձայնավորի հետ, օրինակ՝ Հա-յաստան, ոչ թե Հայ-աստան։
Շեշտի դիրքի փոփոխության հետևանքով որոշ երկհնչյուններ կարող են
հնչյունափոխվել, օրինակ՝ լույս-լուսավոր, մատյան-մատենագիր։
Իրար հաջորդող երկու ձայնավորներն արտասանելիս սովորաբար նրանց
միջև հնչում է յ կիսաձայնը, օրինակ՝ տղայի, արքայի և այլն։ Այս յ-ն կարող է
չգրվել, օրինակ՝ վերարկուի, ժողովածուի և այլն։ Յ-ն գրվում է միայն այն
դեպքում, երբ ա-ին, ո-ին հաջորդում է որևէ ձայնավոր, օրինակ՝ կաթսայի,
երեկոյի և այլն։ Սակայն մի շարք բառերում (հատկապես օտար) ա-ին և ո-ին
ձայնավոր հաջորդելու դեպքում էլ յ-ն չի գրվում (մեծ մասամբ այն գրեթե չի էլ
արտասանվում), օրինակ՝ արխաիկ, պոեմ, պոետ և այլն։ Ձայնավորների միջև
արտասանվող յ հնչյունը կոչվում է ձայնակապ։

Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկ-
հնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը (բառի կրկնության դեպքում դո՛ւրս գրել
միայն մեկը)։

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
Համո Սահյան

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամմ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյունհայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրությունայժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

Վարժություն 4։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։

Ակունք-2 ձայնավոր, 3 բաղաձայն
բարձունք-2 ձայնավոր, 5 բաղաձայն
խճանկար-4 ձայնավոր, 5 բաղաձայն
անդունդ-2 ձայնավոր, 4 բաղաձայն
հրաժեշտ-3 ձայնավոր, 5 բաղաձայն
պայթյուն-2 ձայնավոր, 5 բաղաձայն
դաստիարակ-4 ձայնավոր, 5 բաղաձայն
մանրէ-2 ձայնավոր, 3 բաղաձայն
սրբատաշ-3 ձայնավոր, 5 բաղաձայն
հյուլե-3 ձայնավոր, 3 բաղաձայն
անընդհատ-3 ձայնավոր, 5 բաղաձայն
սրընթաց-3 ձայնավոր, 5 բաղաձայն
մերթընդմերթ-3 ձայնավոր, 8 բաղաձայն
մտավոր-3 ձայնավոր, 4 բաղաձայն

Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ

Հայերենը աշխարհի հին լեզուներից է։ Դարերի ընթացքում նրանով
ստեղծվել և ստեղծվում են մշակութային ու գիտական արժեքներ, որոնք կարևոր
են ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմամշակութային ժառանգության համար։ Լեզուն հասարակական կարևոր իրողություն է, որն ունի հաղորդման, արտահայտման, ճանաչողական գործառույթներ։ Գիտնականները միշտ էլ ուսումնասիրել են լեզուն, բացահայտել նրա տարբեր հատկանիշները։ Պատմական տարբեր
շրջաններում լեզուն տարբեր մոտեցումներով է ուսումնասիրվել։ Հնում լեզուներն
ուսումնասիրում էին առանձին-առանձին՝ իրենց կառուցվածքային տարբեր հատկանիշներով։ Սակայն ուսումնասիրությունների ընթացքում ի վերջո պարզ դարձավ, որ տարբեր լեզուների միջև կան մի շարք նմանություններ, և 19-րդ դարի
սկզբին Եվրոպայում ձևավորվեց համեմատական լեզվաբանության տեսությունը։
Գիտնականներն ապացուցեցին, որ նախկին քիչ թվով լեզուներից հետագայում
առաջացել են նորերը։ Այս հիմունքով առանձնացվեցին մայր լեզուները և նրանց
ճյուղավորումները։ Մայր լեզուն իր ճյուղավորումներով կազմում է լեզվաընտանիք, օրինակ՝ հնդեվրոպական, իբերակովկասյան, ֆիննաուգրական և այլն։
19-րդ դարում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպացի շատ լեզվաբաններ (Հ. Պետերման, Ֆ. Վինդիշման, Ֆ. Բոպպ, Ֆ.
Մյուլլեր և այլք) հայերենը համարեցին հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի լեզու։ 1875թ. լույս տեսավ գերմանացի նշանավոր լեզվաբան Հայնրիխ
Հյուբշմանի «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ» հոդվածը, որով նա
ապացուցում էր, որ հայերենը, թեև մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի
մեջ, սակայն առանձին ճյուղ է և սերում է հենց մայր լեզվից։
Կենդանի լեզուները հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց զարգանում ու փոփոխվում են։ Ուսումնասիրողները լեզուների զարգացման ընթացքը
սովորաբար բաժանում են փուլերի։ 5-րդ դարից, այսինքն՝ այբուբենի ստեղծումից
հետո հայերենն անցել է զարգացման երեք շրջան՝ գրաբար (5-11-րդ դդ.), միջին
հայերեն հայերեն (12-16-րդ դդ.) և աշխարհաբար (17-րդ դ. մինչև մեր օրերը)։
Աշխարհաբարն իր զարգացման ընթացքում երկփեղկվեց, և այսօր կա երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն։Արևելահայերենն ու արևմտահայերենը իրարից տարբերվում են հնչյունական, բառային և քերականական որոշ հատկանիշներով։ Արևմտահայերենում տեղի է ունենում որոշ խուլերի ձայնեղացում (պ, կ, տ, ծ, ճ հնչյուններն արտասանվում են բ, գ, դ, ձ, ջ) և ձայնեղների շնչեղ խլացում (բ, գ, դ, ձ, ջ հնչյուններն արտասանվում են փ, ք, թ, ց, չ) , արևմտահայերենը չունի ներգոյական հոլով, բացառականըարևելահայերենում կազմվում է –ից վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքից), իսկարևմտահայերենում՝ -է վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքէ), սահմանականեղանակի ներկան արևմտահայերենում կազմվում է կը- մասնիկով (օրինակ՝ արևմտահայերենի կգրեմ-ը համապատասխանում է արևելահայերենի գրում եմ բայաձևին)։ Արևմտահայերենում գործածվում է մը անորոշ հոդը՝ մարդ մը։
Գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել և ունեն բարբառներ: Հայերենի բարբառները, ըստ Հրաչյա Աճառյանի դասակարգման, բաժանվում են կը,
ում, ել ճյուղերի, նայած թե որ բարբառում սահմանական եղանակի ներկան ինչ
մասնիկով է կազմվում։
Լեզվում առանձնացվում են տարբեր բաժիններ՝ հնչյունաբանություն, բառագիտություն և քերականություն, որն ունի երկումեծ ենթաբաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն։
Հնչյունաբանության մեջ ուսումնասիրվում են լեզվի հնչյունները, դրանց արտասանության և գրության հատկանիշները, փոփոխության առանձնահատկությունները, վանկը, շեշտը և այլն։
Բառագիտության մեջ ուսումնասիրվում են լեզվի բառերը, դրանց կազմության (պարզ, բարդ և այլն), ձևաիմաստային (հոմանիշ, հականիշ, համանուն,
հարանուն) հատկանիշները և այլն։
Ձևաբանության մեջ ուսումնասիրվում են խոսքի մասերն ու նրանց քերականական հատկանիշները (հոլովում, խոնարհում, հոգնակի թվի կազմություն և այլն)։
Շարահյուսության մեջ ուսումնասիրվում են բառերի ու նախադասությունների
կապակցման միջոցներն ու եղանակները, կապակցական տարբեր հարաբերությունները, բառակապակցության ու նախադասության անդամների պաշտոնները։

Գործնական աշխատանք
1։ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային
շրջանի զարգացման փուլերը։
1. գրաբար (5-9-րդ դդ.), միջին հայերեն (10-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարից մինչև մեր օրերը)
2. գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.), աշխարհաբար (17-րդ
դարիցմինչև մեր օրերը)

3. գրաբար (5-10-րդ դդ.), միջին հայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդ
դարից մինչև մեր օրերը)
4. գրաբար (5-12-րդ դդ.), միջին հայերեն (13-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրեր)

2։ Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:
1. իբերակովկասյան
2. դրավիդյան
3. հնդեվրոպական
4. ֆիննաուգրական
 3։ Գրերի ստեղծումից հետո հայերենը զարգացման քանի՞
փուլ է անցել:
1. հինգ
2. չորս
3. երեք
4. երկու

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։
  1. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության  համապատասխան տեղերում։
  1. Ընթացող գնացքի լուսամուտից …․ մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը …. հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

Հազարան հավք

Ա մաս
I Արան թագաւորն ու Անմահական այգին
II Պառաւի որդու մահը
III Պառաւի անէծքն ու Այգու չորանալը
IV Ծերունի հրէշտակը
V Արեգն ու եղբայրները գնում են՝ Հազարան Հաւքը որոնելու
VI Կախարդական աշխարհի ճանապարհն ու հսկայ ծերունին
VII Արեգը Սեւ աշխարհում
VIII Արեգը Կապոյտ աշխարհում
IX Արեգը Կարմիր աշխարհում
X Արեգը հուրիփերիների մշտադալար Այգում
XI Արեգը Սպիտակ աշխարհում
Բ մաս
I Արեգը Կախարդական աշխարհում
II Հազարան Հաւքը եւ չնաշխարհիկ Տիրուհին
III Եղբայրների դաւաճանութիւնը
Գ մաս
I Արեգը Մութ աշխարհում
II Տիրուհին փնտրում է Հազարան Հաւքը
III Տիրուհու զօրքը պաշարում է Արան թագաւորի քաղաքը
IV Արեգի յայտնութիւնը եւ սէրը
V Ծաղկած այգին եւ Արեգ թագաւորը

* * * *

Ա մաս
I
ԱՐԱՆ ԹԱԳԱՒՈՐՆ ՈՒ ԱՆՄԱՀԱԿԱՆ ԱՅԳԻՆ

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գէլը միշտ խաղում էին իրար մօտ, երբ գետերը կաթն ու մեղր էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սէրն ու հանգիստն անվրդով, արեւլուսի կողմերում թագաւորում էր բարի Արան թագաւորը:

Էն երկնքի պայծառ արեւի նման ամէնքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագաւորը, էն գարունքուայ անձրեւի նման ամէնքի վրայ էլ հաւասար թափւում էր նրա բարութիւնը:
Էսպէս թագաւորեց երկար ժամանակ:
Երբ որ ծերացաւ, միտք արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենից յետոյ բարի յիշատակ մնայ աշխարհքի երեսին: Ու եօթը ճամբի մէջտեղում շինեց Անմահական մշտադալար այգին: Անմահական այգի մի ասի՝ մի դրախտ ասա. լիքը զրնգուն աղբիւրներով ու կարկաչուն վտակներով, հազարագոյն ծաղիկներով, ամէն տեսակ երէներով ու երգող նախշուն հաւքերով: Այգու մէջ էլ այգեպաններ դրեց ու պատուիրեց, որ դուռը միշտ բաց պահեն. ով ուզի մտնի, ուտի, տանի, եկողգնացողին «չէ» չլինի:
Ու եօթը ճամփով ամէն կողմից արձակհամարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում ուտումխմում, լիանում, անց կենումգնում:1)

* * * *

II
ՊԱՌԱՒԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագաւորի քաղաքում մի աղքատ պառաւ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառաւի տղէն հիւանդանում է, ու սիրտը խաղող է ուզում:

— Նանի՛, ի՛նչ կը լինի՝ ինձ համար խաղող ճարես, թախանձում է մօրը:

Մէրը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս:
Մօր սիրտ է, յետ չի դառնում, ասում է, թէ՝ որդիս հիւանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն, մի քանի ճիթ խաղող տուէք: Այգեպանները թէ՝ այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա՛: Ու այգեպաններից մէկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում:
Ճիթն ընկնում է գետնին, բոլոր գիլաները թափւում են, դէս ու դէն ցրւում, կորչում: Պառաւը հազիւ մի քանի գիլայ հաւաքում, բերում տալիս է հիւանդ որդուն: Հիւանդն ուտում է ու թէ՝ նանի՛, էս մի քանի պտուղով սիրտս չհովացաւ. գնա՛, մի ճիթ էլ բեր: Պառաւն էլի վեր է կենումգնում: Հասնում է այգեպաններին:
Ինչքան խնդրում է, աղաչումպաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները յետեւից փակում: Պառաւը դառն ու դատարկ յետ է գալիս: Գալիս է տեսնում՝ որդին, խաղող կանչելով, մօրն է սպասում: Էդպէս խաղող կանչելով էլ էն գիշեր պառաւի որդին մեռնում է:2)

* * * *

III
ՊԱՌԱՒԻ ԱՆԷԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Լուսաբացին պառաւը վեր է կենում, ձեռները դէպի երկինք տարածում ու ճառագած արեւի դէմը կանչումանիծում է.
-Ո՜վ լուսեղէն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստուած,
Դո՛ւ, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծէր, ծովերն անտակ՝
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ, գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսի՛ր, ծերացած խեղճ մօր անէծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց՝
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպէս որդիս իր մօր գրկին
Գնա՜ց՝ կարօտ, աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կեանքից
Կարօտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք գազան` չար ու ապուշ:

Պառաւն անիծում է թէ չէ, Աստծոյ հրամանով Այգին չորանում է. կանաչ տերեւը թափւում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թաւուտներն ու սկսում յօշոտել իրար եւ՝ ում կարողանան:3)

* * * *

IV
ԾԵՐՈՒՆԻ ՀՐԷՇՏԱԿԸ

Լուրը գնում է հասնում Արան թագաւորին: Զարհուրում է ծերունի Արան թագաւորը իր ոսկի գահի վրայ:
Հրաման է հանում, կանչում, հաւաքում իր տէրութեան՝ աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ով է տեսել կամ ով է իմացել էս տեսակ մի բան, էսպէս մի տեսիլք: Էս ինչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրայ: Ինչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնայ, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագաւորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցաւի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ յետ են գալիս, թէ՝ թագաւորն ապրած կենայ, չգտա՛նք:4)
Թագաւորը մէնակ փակւում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ յանկարծ նրա առջեւ հրաշքով յայտնւում է մի սպիտակահեր, ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկ այ ծերունի:
Ասում է.
— Արան՝ թագաւոր, քո ցաւի ճարը Հազարան Հաւքն է, որ երգում է հազար ձէնով ու հազար ձեւով ու երգի հետ բուրեան մշտադալար վարդ է թափում փնջերով:5) Եթէ Հազարան Հաւքը մի օր արշալոյսին երգի քո Այգում, Այգին կը կանաչի, փուշը վարդ կը ծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գէլ ու արջ, նորից կը դառնան մարդիկ, ազնիւ, լաւ ու բարի մարդիկ:
— Բայց որ երկրում, որ անտառում, որ սարում է երգում Հազարան Հաւքը, հարցնում է Արան թագաւորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհում, պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքւում թագաւորի աչքից:

* * * *
V
ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

Արան թագաւորը երեք որդի է ունենում՝ մեծ, միջնէկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագաւորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում:
Ասում է.
— Ա՛յ որդիք, տեսնում էք՝ մեր տէրութեան զարդն ու փառքը փչացաւ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հաւքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք էք, նժոյգները նստեցէք, զէնքերն առէք, գնացէք Կախարդական աշխարհքը, Հազարան Հաւքը գտէք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնայ, գազանը՝ մարդ:
Յետոյ միտք արեց ու աւելացրեց.
— Իսկ դու, Արե՛գ, դեռ փոքր ես, մնա տանը:6)
Մեծ տղէն ու միջնէկ տղէն ձի են նստում, ճամբայ ընկնում: Փոքր ախպէրն էլ է ուզում գնայ, չեն թողնում:
Բայց չի լինում. ինչ անումչեն անում, չե՛ն կարողանում յետ պահել. սա էլ վեր է կենում նրանց յետեւից գնում:

* * * *

VI
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱՅ ԾԵՐՈՒՆԻՆ

Որտեղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհք, քեզ ենք գալիս: Գնո՜ւմ, գնո՜ւմ, շատ են գնում, թէ՝ քիչ, էդ էլ Աստուած գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփայ բաժանւում են. մէկը՝ մեծ, մէկը՝ միջնէկ, մէկն էլ՝ նեղ: Ճամփաբաժանում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի, գլուխը՝ ամպերում, ձեռին՝ սեւ ու սպիտակ կծիկներ: Սեւ կծիկը բաց է թողնում, սպիտակը հաւաքում, սպիտակը բաց է թողնում, սեւը հաւաքում:
-Բարի օր, ասում են, պապի՛, էդ ինչ ես անում:
-Գիշերցերեկ եմ կծկում, որդի՛ք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:7)
-Հապա, էս ճանապարհները ուր են տանում, հարցնում են տղէրքը:
-Էս լէն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղութիւն չի պատահի. ով գնացել՝ յետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է յետ գալ, կարող է յետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչեւ օրս յետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ յե՛տ չի՛ եկել:8)
Առաջ մեծ ախպէրը մեծ ճամփէն բռնում է գնում: Յետոյ միջնէկ ախպէրը միջնէկ ճամփէն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնայ, ծերունին ասում է.
-Մեղք ես, թագաւորի տղայ, յե՛տ դառ էդ ճամփից, քանի ուշ չի, դարձի՛ր գնա քո աշխարհքը, քո հօր տունը, ինչ ես քո մահի յետեւ ման գալի:
-Չէ՛, պապի, ասում է Արեգը, ինչ էլ որ լինի, պէտք է գնամ: Մեր Անմահական այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պէտք է գնամ Կախարդական աշխարհքից Հազարան Հաւքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնայ, գազանը մարդ դառնայ:
-Հա՛, հա՛, հա՛, քահքահ խնդաց հսկայ ծերունին, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել: Խիզա՛խ տղայ, սարեր կան էն ճամփէն կապած՝ թռչունը չի անց կենում, խորանդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սեւանում, հուր անապատ, որն անցնելու ամբողջ կեանքդ հերիք չի, ամէն քայլում՝ դեւ ու հրէշ, ամէն կողմից՝ փոթորիկ, օձն իր պորտով, հաւքն իր թեւով չի հասնի էնտեղ…
Արեգը առաջ է գալիս ու կանչում.
-Ի՜նչ են դեւեր ու հրէշներ, երկիւղ չունեմ ես, պապի՛, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հաւքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնայ:
-Դէ որ էդպէս է, ասում է ծերունին, արի քեզ օրհնեմ, կտրի՛ճ տղայ, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարո՛վ դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթուեն առաջիդ, դեւեր, հրէշներ դառնան անվնաս, կասկած ու երկիւղ երբեք չիմանաս:
Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դէպի Կախարդական աշխարհք:

* * * *

VII
ԱՐԵԳԸ ՍԵՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում, հասնում է Սեւ աշխարհ:9) Տեսնում է երկինքը՝ սեւ, գետինքը՝ սեւ, հողը՝ սեւ, ջուրը՝ սեւ, փետը՝ սեւ: Էս սեւ ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սեւ, բարձր տուն, ու տանից մի աղջկայ լացի ձէն է գալիս: Վերեւ է նայում, լուսամուտի մօտ տեսնում է՝ մի շարմաղ, լուսեղէն աղջիկ ձէն է տալիս.
-Ափսո՜ս, կտրի՛ճ, ա՜խ, ուր եկար էս աշխարհքը՝ սեւ ու մութ: Փախի՛ր արագ, անա՛հ տղայ, սիրո՛ւն տղայ, թէ չէ ուր որ է՝ Սեւ մարդակեր դեւը կը գայ, հազար պատառ կ’անի քեզ…
-Սիրուն աղջիկ, ով ես դու, ինչու ես լալիս, հարցնում է Արեգը:
-Սեւ դեւն եկաւ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեցբերեց էս սեւ բանտում փակեց, զրկեց պայծառ արեւից, լոյսից… Նրա ժամն է, հիմա որսից կը գայ: Փախի՛ր, փախի՛ր, կտրիճ տղայ…
-Ես վախ չունեմ, սիրո՛ւն աղջիկ, ասում է Արեգը, ինչ սեւ հրէշ կ’ուզի թող գայ, դու ինձ ասա՝ որ կողմից է դեւը գալու…
-Էն սեւ սարի տակից կ’երեւայ. եօթը ագահ գլուխ ունի, մէջտեղի գլխին պիտի զարկես մէկ անգամ, ու որ դեւը խնդրի քեզ, թէ՝ մի՛ն էլ, մի՛ն էլ զարկի, էլ չզարկես, յիշի՛ր, է՛լ չզարկես, կտրի՛ճ տղայ…
Յանկարծ Սեւ աշխարհքը աւելի մթնեց, դեւի ձէնից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մէկ էլ սեւ ամպի նման եկաւ եօթ գլխանի Սեւ դեւը, բերանից սեւ կրակ շաղ տալով՝ եկա՜ւ, եկա՜ւ, Արեգին տեսաւ ու գոռաց.
— Ով ես դու, ա՛յ հողածին, հաւքն իր թեւով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ոնց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կը թողամ…
— Արի Արեգն եմ ես, քո սեւ մահն եմ բերել, կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սեւ դեւի մէջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թաւալւում է գետնին ու շունչը փչելով՝ մռնչում.
— Մի՛ն էլ զարկիր, մի՛ն էլ…
— Ես իմ մօրից մին եմ ծնուել, մի՛ խօսք ունեմ ու մի՛ զարկ, ասում է Արեգը, ու Սեւ դեւը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է:
Սեւ դեւը սատկում է թէ չէ, արեւ է բացւում Սեւ աշխարհքի վրայ: Էստեղ աղջիկը խնդրում է, թէ՝ ինձ էլ տար քեզ հետ, կտրի՛ճ տղայ, ես քոնն եմ:
— Չէ՛, սիրուն աղջիկ, ասում է Արեգը, ես պէտք է գնամ Հազարան Հաւքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնայ:
Էստեղ յանկարծ աղջիկը մի հաւք է դառնում ու թռչում գնում ծլվլալով. «Ա՜խ, երանի թէ մի անգամ դու ընկնէիր Մշտադալար այգին, մեզ մօտ…»:
Էստեղից Արեգը շարունակում է ճամփէն:

* * * *

VIII
ԱՐԵԳԸ ԿԱՊՈՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասաւ Կապոյտ աշխարհ. երկինքը՝ կապոյտ, գետինքը՝ կապոյտ, հողը՝ կապոյտ, ջուրը՝ կապոյտ, խոտը՝ կապոյտ, փետը՝ կապոյտ, ծաղիկը՝ կապոյտ: Երկիրը՝ աւե՜ր, լո՜ւռ, ամայի:
— Ով կայ էստեղ՝ շունչ կենդանի, ձէն տուեց Արեգը: Վախենալով՝ էս ու էն կողմից դուրս եկան գուն ատ ու նիհար մարդիկ:
— Էս ինչ է եղել ձեր երկրին, ով է ձեզ էդպէս արել, հարցրեց Արեգը:
— Երկաթէ Ձեռքը, անիրաւ Երկաթէ Ձեռքը, սարսափած շշնջացին մարդիկ:
— Ով է Երկաթէ Ձեռքը:
— Մի հրէշ Երկաթէ Ձեռք, որ ամէն անգամ դուրս է գալիս ծովի միջից, յափշտակում, քանդումաւերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցածչունեցածը, բողոքեցին մարդիկ, ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք յոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չյոգնեց թալանելով ու աւերելով:10) Դէ, ինձ տարէք ձեր թագաւորի մօտ, ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագաւորի մօտ: Կապոյտ աշխարհի թագաւորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահի վրայ, շուրջն էլ մոլորուած կանգնած էին իր նազիրվեզիրները, պալատականները: Արեգը ներս մտաւ, երեք անգամ գլուխ տուեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու յայտնեց, որ ինքը գնում է Հազարան Հաւքի յետեւից, լսեց էս երկրի ցաւը ու եկել է Երկաթէ Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու աւերից:
— Մե՛ղք ես, ա՛յ որդի, ասաց թագաւորը, Երկաթէ Ձեռքին ո՛չ քաջի թուրն է յաղթում, ո՛չ հսկայի ուժը, գլուխդ զուր տեղը փորձանքի մի տայ, որդի՛:
— Չէ՛, թագաւորն ապրած կենայ, ես ինչ որ կ’անեմ, կը տեսնէք, ասաց Արեգը, ինձ ծովը տարէք: Արեգին տարան ծովը: Թագաւորի հրամանով մի ամուր նաւ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտաւ նաւի մէջն ու ընկաւ ծովի երեսը: Ծովը մտաւ թէ չէ, փոթորիկ բարձրացաւ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծուեց, երկինք ու ծով իրար խառնուեցին, զարհուրելի շառաչիւնով ծովի միջից դուրս եկաւ Երկաթէ Ձեռքը ու բարձրացաւ նաւի վրայ, որ զարկի, խորտակի, յափշտակի: Արեգն աներկիւղ առաջ անցաւ, բռնեց Երկաթէ Ձեռքն ու էնպէս ուժով ոլորեց, որ ահագին ճայթիւնով ջարդուեց ու խորտակուեց ջրի մէջ: Երկաթէ Ձեռքը խորտակուեց թէ չէ, ալիքների միջից դուրս թռաւ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագաւորի աղջիկն եմ ես: Չար Երկաթէ Ձեռքը գերել էր ինձ, դու խորտակեցիր Երկաթէ Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա՜խ, երանի թէ օրերից մի օր դու ընկնէիր մեր մշտադալար Այգին, որ քո լաւութեան փոխարէն ես էլ քեզ լաւութիւն անէի:
Էսպէս ծլվլաց թռչունաղջիկը ու զուարթ երգելով՝ անյետացաւ կապուտակ երկնքում, թռա՜ւ, գնա՜ց…
Կապոյտ աշխարհի թագաւորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկաւ Արեգի առաջ՝ երգ ու պարով, հանդէսներով ու օրհնութիւններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկթանկ պարգեւներով: Էսպէս Արեգին առաջն արած՝ տարան թագաւորի պալատը:
Թագաւորը ժառանգ չունէր, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնայ իրենց քաղաքում, իր մահից յետոյ բազմի իր գահին ու իր տեղը թագաւորի:
— Չէ՛, թագաւորն ապրած կենայ, պատասխանեց Արեգը, ես գնում եմ Հազարան Հաւքի յետեւից, ես պէտք է գտնեմ Հազարան Հաւքը, տանեմ մեր այգին, որ փուշը նոր վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ: Էստեղ թագաւորը Արեգին խորհուրդ տուեց, որ էլի յետ գնայ ծովը ու ծովի ոգիների թագաւորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը ծովի ոգիների աղջկայ մատանին ձեռին՝ գնաց ծով ու ձէն տուեց.

— Չքնաղ անունով քո լոյս աղջկայ
Կանչում եմ, ահե՛ղ ծովերի արքայ,
Լսի՛ր անյատակ ջրերի խորքից,
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տո՛ւր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարօտով՝ անմարերկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հաւքը Հազարան:
Լսի՛ր ինձ, ահե՛ղ ծովերի արքայ,
Ա՛ռ, նշանն ահա քո սեգ աղջկայ,
Տո՛ւր ինձ Քամի Ձին՝ հասնեմ փափագիս,
Էն Հաւքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը՝ մարդբանական հոգով:

Էսպէս կանչեց, ու փոթորիկը ելաւ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անց աւ, ու ահաւոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուրհրեղէն իր թեւերով ցոլացելաւ Քամի Ձին: Հասաւ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծաւ ու թռաւ երկնքով անծիր:

* * * *

IX
ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Շատ գնաց Արեգը, թէ քիչ գնաց, վերին Աստուած միայն գիտի, գնա՜ց, հասաւ Կարմիր աշխարհ: Հասաւ Կարմիր աշխարհ. երկինքը՝ կարմիր, գետինքը՝ կարմիր, ջուրը՝ կարմիր, խոտը՝ կարմիր, ծաղիկը ՝ կարմիր:11) Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացաւ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մօտ:
Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսաւ քաղաքի առջեւ ժողովուրդ է հաւաքուած: Բոլորն արնագոյն շոր հագած, իրենց ծեր թագաւորը, քաղաքի դիմացի սարի դէմուդէմը կանգնած, բռունցքներն առաջ պարզած՝ կանչում է.
— Դո՛ւրս թող իմ աղջական, անիրա՛ւ, արձակիր իմ աղջկան, անգո՛ւթ: Բա՛ց թող, յե՛տ տուր իմ ծերութ եան խնդութիւնը, իմ աչքի լոյսը, կեանքի յոյսը…
Եւ դիմացի սարի քարայրից ծուխ ու կրակ է բարձրանում ու բարձր հռհռոց է լսւում:
Էս ինչ է նշանակում, հարցրեց Արեգը մի ծեր մարդու, ինչ է կանչում ձեր թագաւորը, էն ինչ ծուխ ու բոց է, էն ով է հռհռում թագաւորի անզօր կանչի վրայ…
— Էն սարի մէջ, էն մութ քարայրում բուն է դրել սարսափելի վիշապը՝ Քաւթառ Քուրսին, պատասխ անեց ծերունին, նա յափշտակել ու տարել է մեր թագաւորի մինուճար աղջկան՝ սիրուն Վարդերին: Շատ քաջեր ու կտրիճներ գնացին, ոչ ոք չկարողացաւ ազատի թագաւորի աղջկան, բոլորն էլ գնացին ու յետ չեկան: Հիմա էլ ծերունի թագաւորը յուսահատ կանչում է վիշապի քարանձաւի դիմաց, վիշապն էլ հռհռում է թագաւորի վրայ:
Էսպէս պատմեց ծերունին, ու Արեգն առաջ անցաւ, հասաւ թագաւորին, երեք անգամ գլուխ տուեց, վրայ երրորդին ասաց.
— Թագաւորն ապրած կենայ, իրաւունք տուր ինձ՝ գնամ, սպանեմ չար վիշապին ու ազատեմ քո գեղեցիկ աղջկան:
— Մեղք ես, ա՛յ որդի, ասաց դժբախտ թագաւորը, քեզ նման շատ կտրիճներ ու շատ զօրքեր եմ ուղարկել. ամէնքը ջարդուել, ջնջուել են: Անիրաւը քարանձաւից հուր ու բոց է ժայթքում, ամէնքին հող ու մոխիր է դարձնում:
— Ես կ’ազատեմ քո աղջկան, կրկնեց Արեգն ու գնաց դէպի վիշապի քարանձաւը: Անցաւ իրենից առաջ գնացած մարդկանց մոխիրների միջից, մօտեցաւ քարանձաւի դռանը: Յանկարծ մի խուլ որոտ լսուեց, ու դուրս ժայթքեց հուր ու բոց հրեղէն շնչի հետ: Արեգն անահ մտաւ կրակի մէջ ու առաջ գնաց.
կրակից պաշտպանուելու հրաշագործ աղօթք գիտէր, աղօթելով անցաւ ու ներս մտաւ: Ներս մտաւ, տեսաւ քարանձաւի մթում կուտակուած մի այլանդակ պառաւ, քիթը գետնին է հասնում, ժանիքները գլխից վերեւ են բարձրացել, խռիւ մազերը ցիցցից՝ անտառի նման, մի աչք ունի ու էդ մի աչքը կրակի նման վառւում է արիւնոտ ճակատի վրայ, իսկ բերանից հուր ու կրակ է թափում:
Պառաւ Քուրսին Արեգին տեսաւ թէ չէ, գոչեց.
— Յե՛տ դառ, անահ տղայ, յե՜տ դառ, թէ չէ կ’այրե՜մ, կը խորովե՜մ քեզ, հող ու մոխիրդ քամուն կը տամ…
Արեգը պատասխանի փոխարէն քաշեց իր զիլ աղեղը, նետը շառաչելով զարկեց Քաւթառի կրծքին ու միջից դուրս եկաւ, բոցը հանգաւ, ծուխը ցրուեց: Արեգն առաջ անցաւ, տեսաւ շղթաներով ամուր կապուած երկու գեղեցիկ աղջիկ: Թրով զարկեց, շղթաները փշրեց ու աղջիկներին քարանձաւից դուրս բերեց արեւի լոյսը: Դուրս բերեց թէ չէ, աղջիկներից մէկն ասաց.
— Մշտադալար Այգու թագաւորի աղջիկն եմ ես: Դու ինձ ազատեցիր, սիրո՛ւն տղայ, երանի մի անգամ գաս մեր երկիրը, որ ես էլ քեզ մի լաւութիւն անեմ: Ասաց, մի մատանի գցեց Արեգի վրայ ու ծիտ դարձաւ, ծլվլալով թռաւգնաց: Արեգն առաւ Վարդերին, բերեց տուեց իր հօրը՝ ծերունի թագաւորին: Թագաւորը գրկեց իր աղջկ
ան, գրկեց Արեգին ու ասաց.
— Քաջ ու անահ տղայ, արի՛ ամուսնացիր իմ գեղեցիկ Վարդերի հետ, եղի՛ր իմ ժառանգն ու իմ որդին ու թագաւորիր իմ տեղը:
— Չէ՛, ես ո՛չ կին եմ ուզում, ո՛չ թագաւորութիւն, պատասխանեց Արեգը, ես նպատակ ունեմ, իմ նպատակի յետեւից եմ գնում: Երկնքի երեսին լինի, թէ գետնի տակին, ես պէտք է գտնեմ Հազարան Հաւքը, տանեմ մեր աշխարհքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ: Կայ մէկը ձեր աշխարհքում, որ գիտենայ, թէ որտեղ է գտնւում Հազարան Հաւքը:
— Իմ թագաւորութեան մէջ շատ որսորդներ կան ու շատ մարդիկ, որ հասկանում են թռչունների լեզուն, նրանք կը գտնեն քո թռչունը, ասաց թագաւորն ու հաւաքեց իր տէրութեան բոլոր՝ աշխարհք տեսած մարդկանց ու հին որսկաններին: Բայց ամէնքն էլ յայտնեցին, թէ ոչ միայն Հազարան Հաւքի տեղը չգիտեն, մինչդեռ անգամ անունն էլ չեն լսել:
Մնաս բարով արեց Արեգը թագաւորին ու ժողովրդին ու էս քաղաքից էլ դուրս եկաւ: Գնաց մի դաշտ, ձիու մազը կրակին տուեց թէ չէ, Քամի Ձին յայտնուեց առաջին:
— Ինձ տար հուրիփերիների, լուսեղէն ոգիների մշտադալար Այգին, հրամայեց Արեգը:

* * * *
X
ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դէպի լուսեղէն ոգիների մշտադալար Այգին: Էնտեղ անվերջանալի կանաչկարմիր գարուն էր ու լոյս: Անթառամ այգիների երփներանգ, բուրաւէտ ծաղիկների մէջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զուարթ աղմուկով երգում էին դրախտի հաւքերը: Ցած իջաւ Արեգը սարից, մտաւ մշտադալար Այգին ու քիչ մնաց խելքը գլխից թռչէր անմահական ծաղիկների անուշ բուրմունքից, դրախտային հաւքերի երգերից ու փիրուզէ շատրուանների մեղմ խոխոջներից:
Ու ո՛չ մի արարած, ո՛չ մի մարդկային ձէն:
Երջանկութիւնից արբած ու վերացած՝ Արեգը մտաւ զմրուխտեայ ու բիւրեղեայ ապարանքը: Մի սեղան է բաց արած, Աստծոյ ամէն բարին մէջը, ու էնտեղ էլ դարձեալ ոչ ոք չկայ: Շատ սպասեց, թէ քիչ, յանկարծ հեռուից մեղմ ու անուշ երաժշտութեան եւ ուրախ, հնչուն ծիծաղի ձայներ լսուեցին: Ձայները հետզհետէ մօտեցան: Արեգը թաքնուեց ու սպասեց: Տեսաւ՝ իրար յետեւից եկան երեք խումբ հուրիփերիներ, ու ամէն խմբի մէջ միմի անտեսաննման թագուհի: Երեք խումբն էլ ներս մտան, երեք թագուհին բազմեցին, ու միւսներն էլ՝ նրանց շուրջը. ու քնքուշ, զուարթ աղմուկով լցուեց էն զմրուխտեայ ապարանքը: Սկսեցին ուտել, խմել, ուրախանալ: Ուրախութեան ժամանակ վեր կացաւ էն երեք թագուհիներից մէկը, նեկտարի բաժակն առաւ ու էսպէս խօսեց.
— Անո՛ւշ քոյրեր, էն տղի կենացը, որ ինձ ազատեց Սեւ դեւի գերութիւնից, արեւ ու լոյս տուեց մութ աշխարհքին: Ա՜խ, երանի թէ երբեւիցէ նա յայտնուէր մեր երջանիկ կողմերում, որ ես էլ կարողանայի նրան լաւութիւն անել:
Ամէնքը խմեցին երկնային նեկտարը եւ գովեցին էն կտրիճի քաջութիւնը, որ իրենց քրոջն ազատել էր Սեւ դեւի գերութիւնից:
Յետոյ ոտքի կանգնեց երկրորդ քոյրը, բաժակը բարձրացրեց, ասաց.
— Երկաթէ Ձեռքն ինձ գերել ու գերի էր արել ծովի յատակին: Էս բաժակն էլ խմենք էն հերոս տղի կենացը, որ խորտակեց Երկաթէ Ձեռքը, ինձ ազատեց նրա գերութիւնից, իսկ Կապոյտ աշխարհի խեղճ ժողովրդին փրկեց սովից ու մահից… Ա՜խ, երանի թէ մի օր մեր դիւթական աշխարհքը գար նա, որ ես էլ կարողանայի նրան լաւութիւն անել…
Ամէնքը խմեցին երկնային նեկտարը, գովեցին հերոսի սիրտն ու զօրութիւնը ու ցանկացան, որ օրերից մի օր նրան տեսնէին: Ապա վեր կացաւ երրորդ քոյրը:
— Քոյրե՛ր, ասաց, էս բաժակն էլ խմենք էն ազնիւ հերոսի կենացը, որ սատկացրեց Քաւթառ Քուրսի հրէշին ու ինձ ազատեց նրա մութ ու զարհուրելի քարանձաւի գերութիւնից: Ա՜խ, երանի թէ նա էլ մի օր ընկնէր մեր մշտադալար աշխարհքը, որ կարողանայի իր արած լաւութեան դիմաց ես էլ լաւութիւն անել: Ամէնքը միասին էս կենացն էլ խմեցին, գովեցին հերոսի ուժն ու արիութիւնը ու շատ ցանկացան, որ սրան էլ մի օր տեսնէին:
— Ա՜խ, շարունակեց փոքր քոյրը, եթէ երբեւիցէ նա յայտնուէր մեր երջանիկ աշխարհքում, ես կը խնդրէի մեր հօրը, որ թողնէր նրան՝ միշտ ապրէր մեր դրախտում ու վայելէր մեր մշտադալար Այգու վայելչութիւնը: Բայց, ափսո՜ս, օձն իր պորտով, հաւքն իր թեւով չի կարող մեզ մօտ հասնել…
Էս խօսքի վրայ Արեգը դուրս եկաւ իր թաքստոցից ու կանգնեց լուսեղէն աղջիկների առաջին: Ամէնքը միասին վեր թռան, ճչացին ահից ու զարմանքից: Արեգը ցոյց տուեց նրանց տուած մատանիները: Նայեցին, ճանաչեցին իրենց ազատարարին ու էնպէս մի խելագար խնջոյք սարքեցին, որ ո՛չ լեզուով պատմել կը լինի, ո՛չ գրչով նկարագրել:
Յետոյ հարցրին, թէ ինչպէս է եղել, որ իրենց աշխարհքն է ընկել Արեգը, ուր է գնում, ինչու է գլուխը տուել փորձանքների ու զրկանքների: Եւ երբ իմացան, որ Հազարան Հաւքի յետեւից է գնում, շատ խնդրեցին, որ յետ կենայ էդ վտանգաւոր մտքից, որովհետեւ անհնար է, ասին, ձեռք բերել Հազարան Հաւքը:
— Մնա մեզ մօտ, ասացին նրանք, մնա՛ մեզ մօտ՝ միշտ ուրախ ու երջանիկ, անյոգ ու զուարթ…
— Ոչ, պատասխանեց Արեգը, ես նպատակ ունեմ, պէտք է գնամ իմ նպատակի յետեւից: Պէտք է գտնեմ Հազարան Հաւքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ: Ու քանի դեռ իմ նպատակին չեմ հասել, ո՛չ վայելչութիւն կայ, ո՛չ հանգստութիւն ինձ համար: Հուրիփերիները, երբ որ տեսան Արեգն իր ճամբից յետ չի դառնալու, էն ժամանակ ասին.
— Հազարան Հաւքը պահւում է Կախարդական անմեռ աշխարհում, կախարդական ապարանքի մէջ, ուր քնած է Հազարան Հաւքի Տիրուհին: Սիրո՛ւն տղայ, դու պէտք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ ու անցնես Սեւ քարերը, Լեղի գետը, փշոտ անապատը, հասնես Տաճարին, ուր պահուած է Հազարան Հաւքը: Բայց իմացի՛ր, դեռ ոչ մի հողածին յետ չի եկել այնտեղից, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Տաճարի աստիճաններին: Գնա՛, արի՛ Արեգ, Քամի Ձին
քեզ կը տանի մինչեւ Սպիտակ աշխարհ, Սպիտակ ծովի մօտ…
— Է՜յ, Քամի՜ Ձի, ձայն տուին հուրիփերիները, եւ Քամի Ձին յայտնուեց Արեգի առջեւ: Արեգը շնորհակալութիւն յայտնեց հուրիփերիներին, մնաս բարով ասեց, հեծաւ Քամի Ձիուն, բռն եց ոսկի սանձը ու սուրաց երկնքով դէպի Սպիտակ աշխարհ:

* * * *

XI
ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա՜ւ, թռա՜ւ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը՝ սպիտակ, ջուրը՝ սպիտակ, խոտը՝ սպիտակ, ծաղիկը՝ սպիտակ: Վայր իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագաւորութիւնը, էս սահմանից դէնը սկսւում է Սպիտակ աշխարհը, ու ձայն տուեց, Ձո՜ւկ ախպէր…
Ջրերն ալեկոծուեցին, ու ծովը ծռթծռելով՝ Ձուկը եկա՜ւ, թէ՝ հը՛, Քամի Ձի ախպէր, էդ ինչ է, յափշտ ակեմ դրան:
— Չէ՜, սրան պէտք է տանես ծովի միւս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հաւքին է ման գալի, մշտադալար Այգու հուրիփերիներն են ուղարկել, որ Հազարան Հաւքի տեղն ու պատմութիւնը սրան յայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թէ՝ ա՛յ տղայ, արի բերանս: Արեգին բերանն առաւ, տարաւ, հասցրեց ծովի միւս ափը: Ձէն տուեց՝ Աժդահա՜յ: Աժդահէն եկաւ՝ մի գազանի նման: Արեգին տեսաւ թէ չէ, աղաղակեց.
— Հը՛, Ձո՛ւկ ախպէր, էդ ինչ է, յափշտակեմ դրան:
— Չէ՛, պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպէրը բերեց, հուրիփերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լաւութիւնը նրանց է հասել: Սրան պէտք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հաւքի տեղն ու պատմութիւնն անես, որ գնայ գտնի:
Աժդահէն ուսն առաւ Արեգին, տարա՜ւ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպէս արեց Հազարան Հաւքի տեղն ու պատմութիւնը.12)
— Էստեղից Հազարան Հաւքի Տիրուհու տէրութեան սահմանն է սկսւում: Կը գնաս՝ առաջդ մի սար կը գայ՝ լիքը սեւսեւ քարերով: Սարը, որ անցնելու լինես, սեւսեւ քարերը ամէն տեսակ ձէներով կը կանչ են, էն տեսակ ձէներ կը հանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող յետ չնայել: Դու յետ չնայես, նա- յես թէ չէ, դու էլ սեւ քար կը դառնաս:13) Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կը գայ: Հազարան Հաւքի Տիրուհին նրա ջուրը աղիլեղի թոյն է դարձրել:14) Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պէտք է բացականչես. «Ա՜խ, ինչ անմահական ջուր է»: Գետը կ’անցնես, կ’ընկնես մի անծ այրածիր անապատ՝ լցուած ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով:15) Դու փուշը կը պոկես, հոտ կը քաշես ու կ’ասես. «Ա՜խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է»: Անապատն էլ որ անցնես, աչքիդ կ’երեւայ Հազարան Հաւքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կը գան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կը կտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կը յորինեն քո առաջին, որ հարիւր տարուայ մեռելները գերեզմանում կը խնդան: Բայց դու չպէտք է ծիծաղես, եթէ ծիծ աղեցիր, իմանաս, որ քեզ կը յաղթեն ու կ’ոչնչացնեն: Հէնց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինն երին, քեզ ծաղր կ’անեն, կը հայհոյեն, կը թքեն… Ո՛չ մի պատասխան, ո՛չ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից, սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թէ նրանց միջից անցնես, բոլորը կը լռեն, եւ դու, անփորձ անք ապարանքին կը հասնես:16) Անձեռակերտ, լուսեղէն ապարանքի17) դռների երկու կողմերում կը տեսնես պահապաններ, դու անփորձանք ապարանքին կը հասնես:16) Անձեռակերտ, լուսեղէն ապարանքի17) երկու կողմերում կը տեսնես պահապաններ խոյին ու առիւծին: Խոյի առջեւ միս է դրուած, առիւծի առջեւ՝ խոտ: Դու տեղերը կը փոխես. միսը կը վերցնես, առիւծի առաջը կը դնես, խոտը կը վերցն ես, խոյին կը տաս, ճամփայ կը տան, կ’անցնես:18) Կը մօտենաս ապարանքի դռներին, կը տեսնես՝ դռան մի փեղկը փակ է, միւսը՝ բաց: Բաց դուռը կը փակես, փակը կը բանաս ու ներս կը մտնես:19) Կ’անցնես եօթ վարագոյրներից: Էնտեղ՝ եօթ վարագոյրների յետեւում, անպարան կախուած ոսկի վանդակի մէջ երգում է Հազարան Հաւքը եւ երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հաւքի մօտ՝ իր լուսեղէն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կը վերցնես ու դուրս կը գաս, միայն լաւ իմացիր ու միշտ միտդ պահիր, յիշի՛ր, որ չլինի թէ նայես Տիրուհուն կամ մօտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանայ նրա տարաշխարհիկ գեղեցկութեանը: Կըկախարդուես նրա գեղեցկութեան թովչանքից ու կը զրկուես էն Հաւքից ու քո կեանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը յետեւից ձէն կը տան. «Տարա՜ւ, տարա՜ւ, հողածինը տարա՜ւ հրեղէնի՜ն»: Դու յետ չնայես, թէ չէ դարձեալ քո մա՛հն է:
Էսպէս պատմեց, խրատեց Արեգին Աժդահէն ու ճանապարհ դրեց:

* * * *

Բ մաս
I
ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստուած կանչեց ու գնաց: Հե՜յ, Կախարդական աշխարհ, ուր ես, քեզ եմ գալի:
Գնա՜ց, գնա՜ց Արեգը, հասաւ Սեւսեւ քարերին: Ի՛նչ զարհուրելի, ի՜նչ անմարդկային ձէներ հանեցին Սեւսեւ քարերը, տեսան, որ Արեգը յետ չի նայում, գոռացին. «Բռնեցի՜նք, ըհը՛, բռնեցի՜նք»: Է՛լ ճղճղացին, է՛լ հարազատների ձէներով աղերսագին օգնութիւն կանչեցին… Արեգն առանց յետ նայելու անցաւ, ու ձէները լռեցին: Գնա՜ց, հասաւ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա՜խ, ի՜նչ անմահական ջուր է,- ու գետն անցկացաւ: Մտաւ անծայրածիր փշոտ անապատը ոտք երն արիւնոտելով՝ փշերի միջով առաջ անցաւ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասեց.
— Ա՜խ, ի՜նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցաւ, հեռւում երեւաց Հազարան Հաւքի Տիրուհու լուսեղէն, անձեռակերտ ապարանքը: Յանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարիւր տարուայ մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցաւ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյ ել, թքել, ծաղրել, թէ՝ մի սրա՛ն տեսէ՛ք, սա է ուզում Հազարան Հաւքը տանել…
Արեգը սիրտը սեւացրեց, հանգիստ ու խաղաղ անցաւ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքուեցին: Հասաւ Արեգն անձեռակերտ, լուսեղէն ապարանքին: Տեսաւ պահապաններ խոյին ու առիւծին: Միսը վերցրեց խոյի առջեւից, դրեց առիւծի առաջ, խոտը վերցրեց առիւծի առջեւից, տուեց խոյին ու անվնաս առաջ անցաւ: Մօտեցաւ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտաւ Տաճարից ներս, անցաւ եօթ վարագոյրների միջով ու յայտնուեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենեակում:

* * * *

II
ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ ԵՒ ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ՏԻՐՈՒՀԻՆ

Էնտեղ՝ ոսկի մահճակալի վրայ՝ լուսեղէն անկողնում, քնած էր հրաշագեղ Տիրուհին: Նրա ճակա- տին աստղ էր փայլում, կրծքին՝ մահիկաձեւ լուսինը, գլխավերեւում վառուած էր ոսկէ մոմակալով մոմը, մատին մատանի կար:20) Աղջկայ գլխավերեւում առանց պարանի կախուած ոսկէ վանդակի միջին երգում էր Հազարան Հաւքը, ու նրա երգի հետ մշտադալար բուրեան վարդի փնջեր էին թափւում բերանից: Արեգը մօտեցաւ, որ վերցնի վանդակը ու չդիմացաւ. ինքն իրեն մտածեց, թէ՝ էս Հաւքն է, որ արդէն տանում եմ, արի մի տեսնեմ՝ ինչ արարած է էս անկողնում քնածը: Եւ Արեգը նայեց: Նայեց, ու գլուխը պտտուեց. տեսաւ՝ մի հրեղէն, հրաշագեղ, աննման աղջիկ մուշմուշ քնել է ու շիկնել: Երջանկութեան բուրմունքով լցուել էր ապարանքը: Հազարան Հաւքի թովչանքով լցուել էր ապարանքը: Հազարան Հաւքի թովչական ձայնից ու աղջկայ երկնային գեղեցկութիւնից ինքն իրեն մոռացաւ: Է՛լ աւելի մօտեցաւ, նայեց՝ վերմակը յետ է գցուած կրծքից, դուրս է հանել մերկ, հոլանի բազուկները, կուսական մարմինը շնչում է գերբնական գեղեցկութեամբ ու թարմութեամբ: Արեգն սկսեց աղջկայ շորերը քանդել. մէկը բաց արեց, տեսաւ միւսը տակին, ա՛յս էլ բաց արեց, մի ուրիշն էլ սրա տակին էր: Էսպէս մինչեւ չորս ու հինգը բաց արեց, տեսաւ չի վերջանում… Իր ոսկի մատանին ճկոյթից հանեց, դրեց աղջկայ մատին, աղջկ այ մատանին հանեց, դրեց իր մատին: Գլուխը խոնարհեց ու համբուրեց թշից. երեսն էնքան քնքուշ էր, որ համբոյրի տեղը նշան մնաց:21) Յանկարծ Արեգը ուշաբերուեց, յիշեց Աժդահի խրատը, թէ՝ չնայես ու ձեռք չտաս էն աղջկան, թէ չէ կը յաղթուես ու կը կորչես: Վեր առաւ ոսկի վանդակը ու սուրաց դուրս: Հողը, ջուրը, օդը, հուրը սկսեցին աղաղակել. «Բռնեցէ՜ք, տարա՜ւ, հողածինը տարա՜ւ հրեղէ՜նը»:22) Արեգը յետ չնայեց, սուրաց առաջ: Կրկին խեղկատակները ելան առաջը ու բղաւեցին. «Տարա՜ւ, տարա՜ւ հողածինը»: Արեգն անցաւ առաջ, անցաւ անապատը, Լեղի գետը, Սեւսեւ քարերը, դուրս եկաւ Կախարդական աշխարհի սահմանից ու ձայն տուեց՝ Աժդահա՜յ… Աժդահէն հասաւ, թէ.
— Հը՛, բերիր, թէ չէ:
— Բերի:
— Ապրես, դէ արի շալակս:23)
Շալակն առաւ, տարաւ իր սահմանն անց կացրեց, հասցրեց Ձկանը: Ձուկն էլ ծովով Արեգին բերեց Սպիտակ աշխարհի սահմանը, յանձնեց Քամի Ձիուն: Քամի Ձին թեւն առաւ, թռցրեց, տարաւ, հասցրեց մինչեւ Արեգի հօր թագաւորութեան սահմանը: Էստեղ վար բերեց Արեգին: Արեգը Ձիու ճակատը համբուրեց, ու Քամի Ձին թռաւ դէպի իր աշխարհքը:
Արեգը եկաւ, հասաւ էն ճամփաբաժանին, որտեղից երեք ուղղութեամբ եղբայրները բաժանուեցին: 24) Միտք արեց, թէ՝ եղբայրներիս թողած՝ ուր գնամ, արի գնամ եղբայրներիս էլ գտնեմ, ու միասին գնանք՝ Հազարան Հաւքը տանենք, յանձնենք մեր հօրը:

* * * *

III
ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆԸ

Արեգը գնաց եղբայրներին որոնելու:
Շատ ման եկաւ, թէ քիչ, մէկին մի քաղաքում գտաւ խորտկարարի մօտ ծառայելիս, միւսին մի ուրիշ երկրում գտաւ մրգավաճառի մօտ: Ցոյց տուեց Հազարան Հաւքը, ու երեքը միասին ճանապարհ ընկան դէպի իրենց տուն: Ճանապարհին Արեգն ասաց, որ հաց չի կերել, քաղցած է եւ խնդրեց եղբայրներին, որ հաց տան իրեն:
— Դէ՛, Հազարան Հաւքը մեզ տուր, հաց տանք,- առաջարկեցին եղբայրները:
— Ահա՛ ձեզ Հազարան Հաւքը,- ասաց Արեգը,- միթէ մէկ չի, թէ դուք տարած, թէ՝ ես: 25) Եղբայրները Հազարան Հաւքն առան ու մի աղի հաց տուեցին Արեգին: Աղի հացն ուտելուց յետոյ ծարաւից չորացաւ Արեգի բերանը, ջուր ուզեց:
— Ահա՛, էստեղ ճանապարհին ջրհոր կայ. ե՛կ գնանք էնտեղից ջուր հանենք, խմիր,- ասացին եղբայրներն ու Արեգին տարան մի խոր ջրհորի մօտ:
— Հիմա ով պէտք է իջնի,- տարակուսելով ասաց մեծ եղբայրը,- ես ոչ ծարաւ եմ, ոչ էլ կ’իջնեմ:
— Ես էլ չեմ կարող,- ասաց միւսը:
— Ես կ’երթամ,- ասաց Արեգը,- ջուր կը հանեմ ինձ համար էլ, ձեզ համար էլ: Միայն դուք պարանի ծայրը բռնեցէք:
— Լա՛ւ, մենք պարանի ծայրը կը պահենք,- ասացին եղբայրներն ու Արեգին կախ արին ջրհորը: Հէնց իջաւ թէ չէ, պարանը կտրեցին, Հազարան Հաւքն առան, ճանապարհ ընկան: Արեգին թողին ջրհորի մէջ, թէ՝ թող չգայ պարծենայ, որ ինքն է գտել Հազարան Հաւքը, իսկ մենք խորտկարար ու մրգավաճառ էինք:26)
Լուր տուին Արան թագաւորին, թէ որդիքդ Հազարան Հաւքը գտել են, բերում են: Թագաւորը մեծ հանդէսներով դուրս եկաւ որդիների առաջը, տեսաւ՝ ճշմարիտ որ Հազարան Հաւքը բերել են: Շատ ուր ախացաւ Հազարան Հաւքի համար, բայց երբ իմացաւ, որ փոքր որդին կորել է, անպատմելի տխրեց: Եղբայրներն ասեցին, որ իրենց տէրութեան սահմանից դուրս գալու օրից նրանից լուր չունեն:
Մեծ հանդէսով ու ծէսով բերին Հազարան Հաւքը ոսկի վանդակով կախ արին չորացած այգում, բայց ոչ թռչունը երգեց, ոչ այգին կանաչեց:27) Թագաւորի հրամանով եկան, հաւաքուեցին երկրի իմաստունն երը, բայց ոչինչ չհասկացան: Էն ժամանակ կրկին երեւոյթ եղաւ անծանօթ ծերունին եւ ասաց.
— Էս թռչունին տէր էլ կայ. մինչեւ տէրը չգայ, Հազարան Հաւքը չի երգի,- ասաց ու դարձեալ աներեւոյթ ացաւ, քամի դառաւ, չքուեց:28)
Որտեղ կը լինի սրա տէրը, որտեղ չի լինի: Ի հարկէ, ով թռչունը բերել է, տիրոջ տեղն էլ նա կ’իմ անայ: Հարցրին թագաւորի որդիներին: Նրանք թէ՝ մի անտառում անտէրանտիրական ոսկի վանդակով կախ արած էր, վերկալանք, բերինք:

* * * *

Գ մաս
I
ԱՐԵԳԸ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Լուրը տանք մեր Արեգից:
Արեգը հորն ընկաւ, տեսաւ՝ ի՜նչ հոր՝ մի ահագին խաւար անդունդ, մի մո՜ւթ աշխարհք: Մոլորուած առաջ էր գնում, յանկարծ տեսաւ մի ահագին վիշապ օձ փաթաթուել է ծառի բնին, ուզում է բարձրանալ վերեւ, իսկ էնտեղ անմեղ, անփետուր արծուի ձագերը զարհուրած ճւճւում են: Արեգը է՛լ ժամանակ չտուեց. սուրը հանեց, յարձակուեց: Կտորկտոր արեց դաժան վիշապին, կուտակեց ծառի տակ ու ինքը յոգնած պառկեց, որ մի քիչ քնի: Յանկարծ ֆշշոցն աշխարհքը բռնեց, անդունդները որոտացին, հզօր հողմբարձրացաւ. էդ Զմրուխտ արծիւն էր գալիս ձագերի մօտ: Նա ամէն տարի ձագ էր հանում բարձր ծառի վրայ, բայց վիշապը գալիս էր ուտում արծուի ձագերին, եւ մայր արծիւը կարօտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնէ աչքով տեսնի իր թշնամուն: Այս անգամ հեռուից նկատեց, որ մի սեւ բան ընկած է ծառի տակին: Ծուաց ու վրայ տուեց, որ ծուիկծուիկ անի քնած Արեգին: Ճուտերը բնից ճլւլոցը կապեցին, թէ՝ դրան վնաս չտաս, ա՛յ մէր, դա մեր փրկիչն է, նայիր էն կողմը. վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու էնտեղ թափեց վիշապին: Զմրուխտ արծուի թեւերի ֆշշոցից ու ծղրտոցից վեր թռաւ Արեգը: Վեր նայեց, տեսաւ Զմրուխտ արծուի կապոյտ թեւերը՝ իր գլխի վերեւը փռուած, տարածուած մութ աշխարհքով մէկ, ու սարսափեց:
— Մի՛ վախենար, քա՛ջ տղայ,-ձայն տուեց Զմրուխտ արծիւը,- դու իմ անմէրանօգնական ճուտերին ազատել ես էս գարշելի վիշապից, սրանից յետոյ իմ ճուտերին վնաս չկայ: Ասա տեսնեմ՝ ինչ կ’ուզես ինձանից, որ քեզ տամ:
— Ինձ էս մութ աշխարհքից հանի լուս աշխարհք,- խնդրեց Արեգը:
— Մութ աշխարհք ընկնելը հեշտ է ու կարճ, դուրս գալը դժուար է ու երկար, բայց քո արած լաւութիւնը չափ չունի: Դէ՛, արի թեւիս, նստիր մէջքիս ու ամուր բռնիր, ասաց Զմրուխտ արծիւն ու Արեգին առաւ, ծուաց, թռա՜ւ վե՜ր, վե՜ր ու մութ աշխարհքից դուրս հանեց Արեգին:29) Արեգը լուս աշխարհ դուրս
եկաւ, շնորհակալութիւն յայտնեց, մնաս բարով արեց Զմրուխտ արծուին ու ճամփայ ընկաւ դէպի իր հօր թագաւորութիւնը: Ճանապարհին մի աղքատ մարդու հանդիպեց, իր լաւ շորերը տուեց աղքատին, աղքատի շորերը հագաւ ու էդպէս ծպտուած մտաւ հօր քաղաքը:
Գնաց մի անշուք տան դուռը ծեծեց: Դուռը բաց արեց մի պառաւ:
— Նա՛նի, օտարական եմ, տեղ կը տաս քնելու,- խնդրեց Արեգը:
— Արի՛, նե՛րս արի, որդի՛,- ասաց պառաւը,- ես էլ որդի չունեմ, դու ինձ որդի կը լինես, ես էլ քեզ՝ մէր: Արեգն էդ գիշեր պառաւ նանից իմացաւ, որ Հազարան Հաւքը բերել են, բայց չի երգում, ասում են, թէ Հաւքը տէր ունի, տէրն էլ պէտք է գայ, որ երգի: Լուսաբացին Արեգը տանից դուրս եկաւ, գնաց քաղաքում ման եկաւ, մի հացթուխի մօտ գործի անց աւ, դարձաւ հացթուխ:

* * * *

II
ՏԻՐՈՒՀԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ

Լուրը տանք Կախարդական աշխարհի Տիրուհուց: Հե՜յ գիտի Կախարդական աշխարհի հրաշագե՛ղ Տիրուհի. զարթնեց խոր քնից: Զարթնեց՝ ի՜նչ տեսնի. իր շորերը տակն ու վրայ եղած, թուշը այրում է համբոյրի տեղը: Նայեց հայելուն, համբոյրի տեղը տեսաւ, նայեց վերեւ՝ Հազարան Հաւքը չկա՜յ…
Ծղրտաց, ճչաց.
— Հաւքս տարա՜ն, հո՛ղ, ջո՛ւր, օ՛դ, հո՛ւր, Հազարան Հաւքը տարա՜ն, ինչու ձայն չտուիք…30)
— Ինչքան ճչացինք՝ տարա՜ւ, տարա՜ւ, դռները չբռնեցին:
— Դռնե՜ր,- ծղրտաց,- ինչու չբռնեցիք:
Դռները թէ՝ Աստուած նրա հետ, էսքան տարի բաց էինք, փակեց, փակ էինք, բաց արեց, ինչու բռն էինք:
Ապարանքից դուրս վազեց, ճչաց.
— Առի՜ւծ, Հազարան Հաւքը տարան, ինչու ճամփայ տուիր:
Առիւծը թէ՝ օրհնուի նրա ճամբէն. էսքան տարի դու առաջս խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել: Նա միսն ինձ տուեց, խոտը վեր կալաւ, ինչպէս ճամփայ չտայի:
— Խո՜յ, ճչաց,- Հազարան Հաւքը տարան, ինչու թողիր:
Խոյը թէ՝ ես միս ուտող էի, որ էսքան տարի առաջս միս էիր դրել: Նա հազիւ միսն առաջիցս վեր կալաւ, խոտ տուեց, ինչպէս չթողնէի:31)
— Ա՛յ օյինբազ խեղկատակներ,- ասաց,- ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան Հաւքը հողածինները չյափշտակեն, է
դ ինչպէս տարան ձեր միջից:
Խեղկատակները թէ՝ մենք ինչ անենք, մեր վրայ մինչեւ անգամ չնայեց:
— Հուր ու փշոտ անծայրածիր անապատ, ինչու թողիր:
— Փուշս քաղեց, հոտ քաշեց ու գովեց. «Ի՜նչ անուշ է», ասաց, անչու չթողնէի:
— Աղիլեղի թունաւոր գե՛տ, ինչու թողեցիր…
— Աղիլեղի թունաւոր ջուրս խմեց ու գովեց, ասաց. «Ա՜խ, ի՜նչ անմահական ջուր է», ինչպէս չթողն էի:
— Սեւսեւ քարե՛ր, Հազարան Հաւքը տարան, ինչու քար չդարձրիք հողածնին…
— Մենք ինչ անենք. ինչքան ու ինչ ձէն ասես, որ չհանեցինք, ինչ տեսակ ասես չկանչեցինք, նա ոչ մի անգամ յետ չնայեց, ինչպէս քար դարձնէինք:
Էստեղ աղջիկը մի կախարդական մեծ թուղթ ու գիր՝ թալիսման արեց, թուղթը ծակեց, անցկացրեց մէջքը, բերեց ծծերից ներքեւ ամրացրեց: Թղթի չորս կողմին գիր գրեց: էս թուղթ ու գիրը դրան բարձրացրեց, հանեց երկնքի երեսը: Էսպէս թռա՜ծ՝ հասաւ Աժդահին, ասեց.
— Աժդահայ, Հազարան Հաւքը դէսն անց է կացել. կա՛մ տուր, կա՛մ տեղն ասա, թէ չէ մեծ կտորեդ ականջդ եմ թողնում:
Աժդահէն թէ՝ ես ինչ անեմ, ես Աժդահայ եմ գետնի երեսին, նա քեզ պէս՝ երկնքումը, թռաւ, դէնը գնաց:
Աղջիկը թռա՜ւ, եկաւ Ձկան մօտ:
Ձուկ, Հազարան Հաւքը դէսն անց է կացել. կա՛մ տուր, կա՛մ տեղն ասա, թէ չէ կտորկտոր եմ անում քեզ:
Ձուկը թէ՝ ես ինչ անեմ, ես Ձուկ եմ ծովի միջին, նա քեզ պէս երկնքումը, թռաւ՝ դէնը տարաւ:
Էստեղից էլ անց կացաւ Տիրուհին, թռա՜ւեկաւ Արան թագաւորի քաղաքի մօտ վայր եկաւ:

* * * *

III
ՏԻՐՈՒՀՈՒ ԶՕՐՔԸ ՊԱՇԱՐՈՒՄ Է ԱՐԱՆ ԹԱԳԱՒՈՐԻ ՔԱՂԱՔԸ

Թագաւորի քաղաքի մօտ աղջիկը թուղթ ու գրերը քանդեց ու մի նոր էնպիսի գիր արեց, որ քաղաքին երեւաց, թէ երեք կարգ զօրքով քաղաքը պաշարուած է: Եկան, թագաւորին յայտնեցին, թէ՝ քաղաքը պաշարուած է, եթէ դու թշնամի ունես, ինչու չես արթուն մնում: 32)Թագաւորն եկաւ աղջկայ մօտ, թէ՝ ինչ ես ուզում ինձանից ու իմ երկրից:
— Իմ Հազարան Հաւքը էստեղ է. տո՛ւր, թէ չէ քաղաքիդ վրայ կրակ եմ թափում, յետոյ էլ ջուր եմ շինում քաղաքդ, սպառնաց Տիրուհին:33)
Թագաւորը գնաց, մեծ ու միջնէկ տղաներին կանչեց, ասաց.
— Ա՛յ որդիք, Հազարան Հաւքի տէրն եկել է. գնացէք, տեսնեմ՝ ինչ պատասխան էք տալիս: Միջնէկ ախպէրն ասաց՝ ես կ’երթամ: Մեծը թէ՝ քո բանը չի, ե՛ս կ’երթամ ու տես՝ ինչ եմ անում: Հազարան Հաւքի Տիրուհին երկու արաբ դռնապան էր կանգնեցրել իր վրանի շեմքում ու պատուիր ել, թէ՝ մտնողը եթէ իմ ասած մարդը կը լինի, լա՛ւ, թէ չէ, որ աչքով անեմ՝ տուէք, ատամները փորն ածէք:
Մեծ ախպէրն եկաւ աղջկայ մօտ, բարեւ տուին, բարեւ առան: Աղջիկը հարցրեց.
— Ա՛յ տղայ, Հազարան Հաւքը դու ես բերել:
Տղէն թէ՝ ե՛ս եմ բերել:
Որտեղից բերիր:
Թէ՝ մի շուկայում վաճառում էին, առայ, բերի:
Էստեղ Հազարան Հաւքի Տիրուհին, որ աչքով արեց արաբներին, տուին՝ թագաւորի մեծ տղի ատամները փշրին, փորն ածին ու էդպէս խայտառակուած ճանապարհ դրին:
Հիմա էլ միջնէկ ախպէրն եկաւ: Սա էլ ասաց, թէ՝ մի անտառում վանդակով կախ արած էր, վերցրի, բերի: Սա էլ մեծ ախպոր նման ատամները փշրուած յետ եկաւ:

* * * *

IV
ԱՐԵԳԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՍԷՐԸ
Լուրը հասաւ Արեգին, թէ Հազարան Հաւքի Տիրուհին եկել է, Հաւքը բերողին ու Հաւքն է պահանջում:
Արեգը հացատնից ալրոտ դուրս եկաւ ու գնաց իր հօր պալատը: Թագաւորը, երբ փոքր տղին տեսաւ, ո՜նց զարմացաւ ու ուրախացա՜ւ, հասաւ, կարօտով գրկեց Արեգին, համբուրեց ճակատը, յետոյ հառաչեց ու յայտնեց, որ իրենց քաղաքը վտանգի մէջ է:
— Ե՛ս եմ բերել Հազարան Հաւքը, ե՛ս էլ Տիրուհուն պատասխան կը տամ,- ասաց Արեգն ու պատմեց իր գլխի եկածը, թէ ինչպէս է բերել Հաւքը, թէ ինչ անգութ են եղել իր եղբայրները: Ամէնքը զարմացան ու չհաւատացին:
— Եթէ էդպէ՛ս է, եթէ դո՛ւ ես բերել Հազարան Հաւքը,- ասաց Արան թագաւորը,- դէ արագ գնա՛, պատասխան տուր Հաւքի Տիրուհուն ու իրեն էլ բեր, որ թռչունը երգի:
Արեգը դեռ ճամփի փոշին վրայից թափ չտուած՝ ճանապարհ ընկաւ դէպի Տիրուհու վրանը: Գնաց, տեսաւ Հազարան Հաւքի հրաշագեղ Տիրուհին տխուրտրտում, մոլորուած նստել է իր վրանում: Գալուն պէս ասաց.
— Բարո՛վ, սիրո՛ւն աղջիկ,- ու ծիծաղեց:
Աղջիկը թէ՝ ա՛յ տղայ, բարեւը ասենք Աստծունն է, ծիծաղդ էլ ինչ էր:
— Ոչի՛նչ,- ասաց Արեգը,-ճանապարհին գալիս մի աննման աղջիկ տեսայ՝ ներքին ու վերին շորերը քանդած, տակն ու վրայ արած, հանած, ոտքերն ընկած, թուշին էլ՝ խալ. երեսն էնքան քնքուշ էր, որ համբոյրիս տեղը նշան մնաց…
Էստեղ Տիրուհին իսկոյն իմացաւ, որ սա ինքն է Հազարան Հաւքը բերողը, դեռ իր մատանին էլ տեսաւ Արեգի մատին:
— Ա՛յ տղայ,- ասաց,- հաւքն իր թեւով, օձն իր պորտով չէր կարող էնտեղ հասնել, դու ինչպէս ես չորս սահման անց կացել, հասել ինձ մօտ, պատմիր լսեմ:
Արեգը նայեց անտեսաննման, չնաշխարհիկ Տիրուհու՝ երկնքի նման անհուն ու անծիր աչքերին, նայեց ճակատին վառուող լուսէ աստղին, առաջ եկաւ ու ասաց.
— Սեւ աշխարհն անցայ, Սեւ դեւին յաղթեցի, Կապոյտ աշխարհն անցայ, զարհուրելի Երկաթէ Ձեռքը խորտակեցի, Կարմիր աշխարհն անցայ, բոցերի ու մոխիրների միջից գարշելի Քաւթառ Քուրսիին յաղթ եցի, ահ ու երկիւղ չզգացի, ժողովուրդներ ազատեցի, պարգեւներ չուզեցի, դեւերի ու հրէշների յաղթեցի, հուրիփերիների ազատեցի ու նրանց վայելքներից հրաժարուեցի, սարսափներին ու դառնութիւններին դիմացայ, բոլորին յաղթեցի, միայն քո անտեսաննման տեսքին չդիմացայ, միայն քեզանից յաղթուեցի.

Ու ես չեմ եկել թեւով թռչունի,
Ո՛չ մարդու ոտով, ոչ օձի պորտով,
Նրանցից ոչ մէկն էն ուժը չունի.
Թռել եկել եմ ես քո կարօտով:
Ես ծովեր անցայ. ալիք ու փրփուր
Լուանում էին երեսն երկնքի,
Անդունդներ թռայ՝ անտակ խորքերից
Վեր էին յառնում ձայներ դժոխքի:
Անցայ փշալի անկոխ անապատ
Ու վարդի բուրմունք առայ տատասկից,
Էն լեղի գետից անցայ անվհատ.
Խմեցի լեղին՝ դառն համ չզգացի:
Յաղթեցի դեւին, Սեւսեւ քարերին,
Ժանտ օյիններին խեղկատակների,
Տարայ սարսափը Առիւծի ահեղ,
Յաղթեցի ներյակ չորս տարերքներին,
Բոլորը անցայ, ամէնն յաղթեցի,
Բայց չկարացի յաղթել քո սէրին:
Տիրուհի՛, ահա՛, եկել եմ կրկին.
Չի՛ երգում առանց քեզ Հաւքը Հազարան,
Չի՛ թափում բուրեան վարդը երկնքի.
Այգիս մացառ է ու մարդիկ՝ գազան:
Յառնել ջրհորից, եկել եմ կրկին
Ո՛չ հաւքի թեւով, ոչ մարդու ոտով,
Եկել եմ թռած քո սիրով միայն,
Քո՛ սիրով, քո մեծ ու սուրբ կարօտով:
Արի՛, աննմա՛ն, չքնա՛ղ Տիրուհի՛,
Որ Հաւքդ երգի՛ հազարա՛ն խաղով,
Փուշը վա՛րդ փոխի՛ երգո՛վ թովչակա՛ն,
Ու գազանը՝ մարդբանակա՛ն հոգով:
Արեգի պատմութիւնն ու խօսքը յուզեցին աղջկայ սիրտը:

— Լսի՛ր, աննմա՛ն տղայ,- ասաց աղջիկը,- մարդիկ ապականել էին ամբողջ աշխարհը եւ միայն իմ երկիւղից չէին գալիս Կախարդական աշխարհ: Դու որ անցար բոլոր դժուարութիւնների միջից, յաղթեցիր դեւերին ու հրէշներին, դու որ կարողացար թափանցել հողեղէնին անհաս Կախարդական աշխարհի Տաճարը ու Հազարան Հաւքը բերել, դու որ սիրեցիր ինձ հրեղէն սիրով, կախարդանքն էլ քանդուեց. տե՛ս՝ քո հօր քաղաքը պաշարած զօրքն էլ չքուեց: Ահա՛, ես էլ քոնն եմ,- կանչեց աղջիկը ու գիրկը պարզեց:
Արեգն առաջ եկաւ, գլուխը խոնարհեց ու համբուրեց աղջկայ սիրտը, աղջիկն էլ համբուրեց Արեգի ճակատը, ու պինդ գրկեցին իրար:
Արեգի շորերից ալիւրի փոշին բարձրացաւ…
— Էս ինչ արիր, ա՛յ ծուռ տղայ, ոտքից գլուխ ալրոտ եմ,- ասաց աղջիկը, ու երկուսով բա՜րձր ծիծաղեցին, ձեռք ձեռքի տուեցին ու եկան քաղաք:

* * * *

V
ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՒ ԱՐԵԳ ԹԱԳԱՒՈՐԸ

Արան թագաւորն իր ժողովրդով, հանդէսներով ու օրհնութիւններով ելաւ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի՜նչ սիրուն, ի՜նչ հրեղէն աղջիկ, արեւին ասում է, թէ՝ դու մայր մտի, ես քո փոխարէն լուս կը տամ:
Գնացին Այգին:
Մութուլուսինբարի լուսուն Հազարան Հաւքը երգեց ու մշտադալար բուրեան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի՜նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջուանից է՛լ շքեղ, լի, փարթամ, հազարաձայն ու հազարագունի: Նրանք էլ, որ գազան էին դարձել, մարդիկ դարձան՝ բանական հոգով: Եւ ամէնն ու ամէնքը դարձան ասես նորից նոր ծնուած, մաքուր, անմեղ ու անարատ:34)
Արեգն ու անտեսաննման Տիրուհին ամուսնացան: Եօթ օր, եօթ գիշեր հարսանիք արին Անմահական այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.
Երկնէր Երկին, երկնէր Երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մորուս
Եւ աչկունք էին արեգակունք:

Ծերունի Արան թագաւորը իր թագաւորութիւնը յանձնեց Արեգին: Արի՛ Արեգը բազմեց հօր գահին, եղաւ արի արքայ ու էն երկնքի պայծառ արեւի նման, արարչական սիրով, արդար ու բարի թագաւորեց յար ու յաւիտեան:

Աղբյուրը

Առաջադրանքներ:

Հեքիաթի ընթերցում, անծանոթ բառերի, արտահայտությունների բացատրություն, մեկնաբանում։
Հեքիաթի բառարանի ստեղծում։
Առանձնացված մասերի նոր վերնագրում։
Վերլուծություններ։
Հերոսների բնութագրում, նկարագրում։
Հատվածներից ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում։

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս, ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքեքաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:

Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:

Իմ կարծիքով ամենապիտանի բանը դա արևն է, որովհետև առանց արեվ մեր երկրի վրա չի լինի լույս, առանց լույս չեն լինի ծառեր և բույսեր, առանց ծառերի չի լինի ոդ, իսկ առանց ոդ մենք և կենդանիները։ 

Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:

Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

հրաշագեղ-հիասքանչ
արդարամիտ-ուղղամիտ
խելացի-իմաստուն
կամենալ-ցանկանալ
դժվարին-տատասկոտ
պաշարել-շրջափակել
վեհ-բարձրագույն
ահագին-շատ
շինել-կառուցել
փափագ-ցանկություն
բախտավոր-երանելի

Նար -Դոս: Նա

Վենեցիայում, դոժերի, ջրանցքների և գեղարվեստների այդ հրաշակերտ քաղաքում, մի հին ազնվական ընտանիքի մեջ ապրում էր այդ ընտանիքի միակ զավակը― գեղեցիկ Ջուլիետտան։ Այնքան էր գեղեցիկ նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ու անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ Ոսկեգույն ծամերը սքանչելի գանգուրներով պսակում էին նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը։ Երբ ժպտում էր (բայց ե՞րբ չէր ժպտում), նրա չքնաղ այտերի վրա մատնեհարներ[2] էին գոյանում և փոքրիկ բերանի մեջ վարդագույն շրթունքների տակ շողշողում էին փղոսկրի պես սպիտակ ու ամուր մանրիկ ատամները։ Միշտ զվարթ էր գարնան արևի պես, միշտ թրթռուն՝ թիթեռնիկի պես, միշտ չարաճճի՝ կայտառ երեխայի պես։ Երկու գույն էր սիրում— կարմիր ու սպիտակ, և նրա արդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս էին այդ երկու գույնի ծաղիկները՝ մեխակը և շուշանը։ Նա ինքը թարմ ու հոտավետ ծաղիկ էր՝ կարմիր կամ սպիտակ, նայելով թե ինչ գույնի հագուստ էր հագնում― մեխակի պես կարմի՞ր, թե՞ շուշանի պես սպիտակ։2Մի անգամ, գարնանային մի սքանչելի երեկո, որպիսին միայն Ադրիատիկի ափերումն է լինում, երբ Ջուլիետտան իր հոր պալացցոյի[3] վերին հարկի իր փոքրիկ սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկն էր ամրացնում, որ զբոսանքի գուրս գա Պոնտե-Ռիալտոյի տակ Մեծ ջրանցքի վրա, դրսից ինչ-որ նվագածության ձայն լսեց։ Մի հմուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա։ Ջուլիետտան վազեց դեպի բաց պատուհանը և ցած նայեց դեպի փողոց։

Նվագողը մի պատանի էր իտալական լայնեզր գլխարկով։ Այնքան մեղանուշ, այնքան դյութիչ էր նվագած եղանակը, որ Ջուլիետտան կարծում էր, թե իր սրտի լարերի վրա են նվագում։ Նա մեքենայաբար կիսով չափ դուրս հանվեց պատուհանից և լսում էր ամենայն ուշադրութայմբ։ Իր ամբողջ էությամբ լսողություն դարձած, ագահորեն կլանում էր մարմինը փաղաքշող այն դյութիչ ձայները, որ պատանի երաժիշտը հնչեցնում էր ջութակի լարերից, ինչպես աղբյուրի ակունքը դուրս է հոսեցնում իր քչքչան ականակիտ[5] ջուրը անբռնազբոսիկ ու սահուն։ Շունչը պահել էր, որ ոչ մի հնչյուն չթռցնի։ Սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ։

Վերջապես լռեցին ջութակի հնչյունները, և այդ հնչյուների հետ կարծես ամեն ինչ լռեց բնության մեջ։ — Ո՞վ ես դու, նայի՛ր վերև, պատանի մաեստրո,— կանչեց բարձրից Ջուլիետտան։

Պատանի երաժիշտը նայեց վերև։

— Հանիր գլխարկդ, երեսդ լավ չեմ տեսնում։

Պատանի արտիստը վերցրեց լայնեզր գլխարկը, երկայն մազերը գլխի մի շարժումով ետ գցեց ճակատից և նայեց վերև։ Ի՜նչ հրաշալի աչքեր, բայց լուրջ ու խոհուն և թախծալի, ինչպես այն եղանակը, որ մի քիչ առաջ նվագում էր նա. ի՜նչ գրավիչ դեմք, բայց գունատ ու տխուր, ինչպես մարմարի մի անդրի. ի՜նչ բարձր ու հպարտ ճակատ, որի վրա փայլում էր ոչ երկրային մի վեհություն։

— Ի՞նչ է անունդ,— կանչեց Ջուլիետտան։

— Անտոնիո։

— Անտոնիո, նվագիր ինձ համար դարձյալ մի բան։

Ու նորից հնչեցին լարերն առաջվանից ավելի փաղաքուշ ու դյութիչ, և Ջուլիետտան, պատուհանին գամված, չէր հագենում լսելուց, մինչև որ լարերն իրենց վերջին սիրակեզ հառաչանքն արձակեցին ու մարեցին։

— Անտոնիո, ասա ինձ, ո՞վ ես դու։

— Ես որբ եմ։

— Ո՞վ է հայրդ։

— Մի բանվոր, որ մեքենայի տակ ջարդվեց և մեռավ։

— Մա՞յրդ։

— Մայրս գնաց հորս ետևից։

— Քույր չունե՞ս։

— Ո՛չ մի հարազատ։

— Կուզե՞ս ես քո քույրը լինեմ, դու իմ եղբայրը։ Ես կխնդրեմ հորս, որ դու մեր տանն ապրես և ինձ համար միշտ այդպիսի եղանակներ նվագես։ Հայրս բարի է, շատ է սիրում ինձ և միշտ կատարում է խնդիրքս։ Դու այլևս ստիպված չես լինի փողոցե փողոց թափառել մի կտոր հացի համար։ Մենք շատ հարուստ ենք։

— Ես շատ հպարտ եմ, սինյորինա։

— Իմ անունը Ջուլիետտա է։

— Ես հպարտ եմ, սիրուն Ջուլիետտա։

— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո։

— Կխլեք․ երբ ինձ մի կտոր հաց տաք։

Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։ Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին։

― Անտո՜նիո,— կանչեց նա։

Պատանի երաժիշտը, որ վերցրել էր դրամը և ուզում էէր հեռանալ, կանգ առավ և նայեց վերև։

— Համաձայնիր գոնե, որ ամեն երեկո, ճիշտ այս ժամին, կգաս կնվագես պատուհանիս տակ։

— Կգամ։ Բայց ոչ նորից սրա համար,– ասաց Անտոնիոն ցույց տալով ձեռքի դրամը։

― Ա՞յլ։

— Գեղեցկության համար։

Այս անգամ պատանի երաժշտի ոտների առջև ընկավ գեղեցիկ աղջկա կրծքի կարմիր մեխակը։3Ու գալիս էր։

Ամեն երեկո, երբ արևի վերջին ճառագայթները էլեկտրական լույսեր էին վառում պալացցոների պատուհաններին, Ջուլիետտայի լսողությունը փաղաքշում էին միշտ նոր, միշտ դյութիչ հնչյունները։

— Անտո՜նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի բարձրանալ ինձ մոտ, իմ սենյակում նվագելու։

Անտոնիոն լուռ բարձրացավ Ջուլիետտայի սենյակը։

— Անտոնիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի ինձ հետ մի զբոսանք կատարելու ծովի վրա։

Լուսնի կաթնագույն լույսի տակ, ծովի հանդարտ ջրերի վրա մեղմիկ սահում էր մակույկը և գիշերային անհուն խաղաղության մեջ տարածվում էին դյութական հնչյունները։ Ամբողջ բնությունը, կարծես լսողություն դարձած, ականջ էր դնում այդ հնչյուններին, որոնք թևատարած, սահուն ու թեթև, թռչում տարածվում էին չորս բոլորը և մարում ծովի խաղաղ ջրերի մեջ, պարզ ու թափանցիկ օդի մեջ։

— Անտո՜նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ թույլ չես տա գլուխս դնեմ ծնկանդ վրա։

— Օ՜․․․— հառաչում է միայն պատանի արտիստը վառված աչքերով և նրա կնտկնտոցի տակ ջութակի հնչյունները նոր թափ են առնում նոր, մինչև այդ չլսված նյուանսներով։

Ջուլիետտայի ոսկեգանգուր գլուխը հանգչում է Անտոնիոյի ծնկան վրա և թավշյա աչքերը հիացքով, սիրով ու երջանկությամբ վարից վեր նայում են պատանի երաժշտի վերասլաց դեմքին։ Մակույկի մեջ, լուսնի կաթնագույն լույսի տակ, ինչպես ձյուն, փայլում էր նրա սպիտակ թեթև հանդերձը, որով նա նմանվում էր իսկական հավերժահարսի՝ ընկղմված ծովի փրփուրների մեջ։

Պատանի արտիստը վերից վար նայում էր իր ծնկան վրա հանգչող երազական գեղեցկությանը և ինքը ևս զարմանում էր, թե այն ի՞նչ նոր հնչյուններ են, որ իր ձեռքի շարժումից գեղում է ջութակն այնքան տիրականորեն։

— Անտո՜նիո, մի՞թե այնքան, հպարտ ես, որ մի համբույր չես տա ինձ։

Ջութակը լռում է։ Պատանի արտիստը կամաց խոնարհվում է հավերժահարսի դեմքի վրա, նրանց մազերը գրկախառնվում են և թրթռուն շրթունքները միանում են մի բոցոտ համբույրի մեջ։

― Անտո՜նիո, Անտո՜նիո…

― Ջուլիետտա, Ջուլիետտա…4Մի երեկո էլ, սովորական ժամին, պատանի երաժիշտը գոթական ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած՝ իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին։

Պատուհանը փակ էր։

Պատանի արտիստը, սակայն, չէր հուսահատվում. ջութակը մերթ կանչում հրամայաբար, մերթ խնդրում աղերսագին, մերթ խոսում լալագին, մերթ հառաչում ու լալիս հուսահատորեն։

Պատուհանը միշտ փակ էր։

Այնուհետև, երբ ջութակն իր վերջին հուսահատկան ճիչերն էր արձակում, պատուհանի մի փեղկը կիսով չափ բացվեց, նախ մի դրամ զրնգաց գետնին և ապա թղթի մի կտոր, օդի մեջ պտտվելով, ցած ընկավ պատանի երաժշտի ոտների առջև։

Թուղթը վերցրեց և կարդաց.«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։

Կարդաց, առժամանակ շանթահար մնաց տեղնուտեղը արձանացած, հետո ցնցվեց ուժգնորեն, մի կայծակնացայտ հայացք նետեց դեպի ազնվական ապարանքի բարձունքը, թուղթը, ցասումով լի, ուզեց պատառ-պատառ անել, բայց զսպեց իրեն, խնամքով ծալեց, ծոցը դրեց, ոտով դեն շպրտեց գետնին ընկած դրամը և, ջութակը պինդ սեղմելով վիրավոր կրծքին, հեռացավ անարգանքի կսկիծը հպարտ սրտի մեջ պարուրած։

Այդ օրվանից Վենեցիայի փողոցներում էլ ո՛չ ոք չտեսավ հանրածանոթ պատանի ջութակահարին։5Անցան տարիներ։

Նորից Վենեցիան։

Քաղաքի ամբողջ մամուլն ավետեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինիի գալուստը, որ իր միակ կոնցերտը պիտի տար մեծ թատրոնում։ Վերջին ժամանակները ոչ միայն իտալական, այլև եվրոպական ու ամերիկյան ամբողջ մամուլը խոսում էր այդ նոր փայլուն աստղի մասին, որ երևացել էր երաժշտական հորիզոնի վրա։

Կոնցերտի գիշերը թատրոնում ասեղ գցելու տեղ չկար։ Այնտեղ էր քաղաքի ամբողջ բարձր դասակարգը։

Անտոնիո Բոնվինի… Ամենքն անհամբեր սպասում էին նրա ելույթին։

Եվ ահա, վերջապես, դուրս եկավ նա բեմ։

Ու ամբողջ դահլիճը գրեթե միաբերան հառաչեց։

Մի՞թե սա այն Անտոնիոն չէ, որին ճանաչում էր ամեն մի վենեցիացի, այն պատանի ջութակահարը, որ միջնադարյան տրուբադուրի նման շրջում էր քաղաքից քաղաք, փողոցից փողոց, պատուհանների տակ նվագում էր սերենադներ։

Այո՛, այո՛, նա է, ինքը, որովհետև— ահա՛ նույն հնչյունները, բայց այս անգամ արդեն առնականորեն հասուն, ինքնավստահ, ինքնամփոփ, երբեմն վերասլաց, երբեմն մարտակոչի խիզախ ավյունով լեցուն։

Ու որքան այդ հնչյունները դյութիչ էին, այնքան գեղեցիկ ու հմայիչ էր ինքը՝ Անտոնիո Բոնվինին, բարեկազմ հասակը, հրացայտ աչքերը, վառված դեմքը, հանճարեղ ճակատը, ականջների մոտ ցրված երկար փայլուն մազերը, բոլորը, բոլորը մի սքանչելի ներդաշնակություն էին կազմում նրա ջութակի մոգական հնչյունների հետ։

Երբ վերջին հնչյունները թրթռալով մարեցին գերեզմանային լռության մեջ և արտիստը հեռացավ բեմից, ամբողջ դահլիճը դեռևս պահ մի նստած էր լուռ ու անշարժ, կարծես անհունորեն քաղցր մի երազանքի մեջ կախարդված։ Ու հետո հանկարծ, որպես մի գերեզմանոց մեկեն հարություն առնի, ամբողջ դահլիճը շրջվեց ու թնդաց որոտագին. — Բոնվի՛նի… Անտոնիո Բոնվի՛նի… Անտո՛նիո… Հանճա՛ր… Նոր Ստրադիվարիուս…

Եվ ամեն ոք շտապում էր դեպի կուլիս՝ անձամբ սեղմելու երիտասարդ հանճարի ձեռքը և իր հիացքն ու շնորհակալությունը հայտնելու նրան։

Երիտասարդ մաեստրոն հոգնած էր։ Փակվեց իր սենյակում և հայտնեց, որ այլևս ոչ ոքի չի կարող ընդունել։

Բայց ահա մտնում են և հայտնում, որ մի կին ուզում է նրան տեսնել։

— Անկարող եմ ընդունել։

— Թախանձում է սաստիկ․ շատ նշանավոր անձի ամուսինն է։

Ու տալիս են ազնվազարմ տոհմի մի բարձրաստիճան մարդու անունը, որից կախված է հազարավոր մարդկանց բախտը։

— Թող մտնի։

Գեղեցիկ՝ ինչպես Ռաֆայելի Մադոննան, հագնված ինչպես մի թագուհի, շտապով մտավ մի նորատի կին և ուղղակի ընկավ երիտասարդ հանճարի ոտների առջև։

― Անտո՛նիո, ես քո Ջուլիետտան եմ, ես սիրում եմ քեզ…

Երիտասարդ մաեստրոն այլայլված՝ բարձրացրեց գեղեցկուհուն։

Նրա աչքերը վառվում էին ինչ-որ տարօրինակ փայլով, նման այն հրացայտ հայացքին, որ նա, դեռևս պատանի մի խեղճ երաժիշտ, նետեց իր ստորին ծագումն ու հպարտությունն այնքան մեծամտորեն արհամարհող պալացցոյի բարձունքն ի վեր։

Առանց մի խոսք արտասանելու՝ ձեռքը ծոցը կոխեց, հանեց հուշատետրը, հուշատետրից՝ խնամքով պահած թղթի մի կտոր և մեկնեց Ջուլիետտային։

Ջուլիետտան առավ, նայեց և հանկարծ կասկարմիր կտրեց։

— Կարդացեք, սինյորա, կարդացեք,— ասաց Անտոնիոն, տեսնելով, որ նա ծայր աստիճան շփոթված, չի համարձակվում աչքերը վեր բարձրացնել։

Ու հազիվ լսելի ձայնով Ջուլիետտան կարդաց իր նամակը։«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։Մենք վերևն ենք, դու ներքևը։ Էլ մի՛ գա։ Մոռացիր ինձ»։

Անտոնիոն նամակը ետ առավ նրա թուլացած ձեռքից, և նորից խնամքով պահելով հուշատետրի մեջ, ասաց․

― Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ այլևս չեկա ձեզ մոտ, բայց չմոռացա ձեզ, այլապես ձեր այս նամակը այսպես խնամքով չէի պահի ինձ մոտ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ, և այս գանձն աչքիս լույսի պես կպահեմ մինչև մահս, որովհետև եթե ձեր այս նամակը չլիներ, ես թերևս այն չլինեի, ինչ որ եմ այժմ։ Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։ Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով մերժեցիք ինձ` ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ առնելու և, դրա համար ուրիշ միջոց չգտա, բայց եթե միայն բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ իր ձեռակերտ ապարանքի բարձունքից ինձ վրա նայող քմահաճույքն ինքը գար իմ անձեռակերտ բարձունքի առջև ծնրադրելու։ Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացամների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող։
Այսպես էր վերջանում իտալական սիրավեպը։

Հարցեր և առաջադրանքներ:
Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Բնութագրիր Ջուլետտային:
Արդարացրու Ջուլետտային կամ մեղադրիր: Պատասխանդ հիմնավորիր:
Բնութագրիր Անտոնիոյին:
Արդարացրու Անտոնիոյին կամ մեղադրիր:
Ո՞ւմ կամ ի՞նչն ես համարում նրանց բաժանման պատճառը:
Քեզ համոզո՞ւմ է պատմության այսպիսի ավարտը:

Ռեյ Բրեդբերի << Մի սիրո պատմություն>>

Այդ շաբաթ Անն Թեյլորը եկավ Կանաչ Քաղաքի ամառային դպրոցում աշխատելու: Նրա քսանչորսերորդ տարեդարձի ամառն էր, այն նույն ամառը, երբ Բոբ Սփոլդինգի տասնչորս տարին լրացավ:
Անն Թեյլորին մոռանալ չէր լինի, որովհետև այն ուսուցիչներից էր, որոնց բոլոր երեխաներն ուզում են մեծ-մեծ նարինջներ կամ քնքուշ ծաղիկներ բերել, որոնց համար պատրաստ են աշխարհի ահռելի կանաչ-դեղին քարտեզներն առանց ասելու հավաքել ու ծալել: Այն կանանցից էր, որ սպասում ես, թե պիտի միշտ հանդիպես, երբ կաղնին ու ծփին կանաչ ստվերով են լցրել հին քաղաքի պուրակը, ու ցոլացող ստվերը նրա քայլի հետ պիտի դեմքին թրթռա, մինչև շուրջբոլորը միայն նրան տեսնեն: Ասես ամառվա բուրալի դեղձ ձմեռվա ձյունին, ասես պաղ սառցահյութ՝ հունիսյան առավոտ տապին: Հակադիր ի՛նչ համեմատություն բերեիր՝ Անն Թեյլորը դա՛ էր: Աշխարհի հազվագյուտ օրերը, երբ եղանակն այնքան համաչափ է, ասես հակառակ փչող քամիներ, որ տերևը կանշարժացնեին ծառին, այդպիսի օրերը ճիշտ Անն Թեյլորին էին նման և օրացույցում պիտի նրա անունով կոչվեին:

Իսկ զարմիկ Բոբ Սփոլդինգն աշնան գրեթե ամեն երեկո փողոցով միայնակ կքայլեր՝ ընկած տերևները հետևից` սոված մկների շարանի պես գալարելով, կամ գարնանն Աղվեսաբլրի գետակում անշտապ լողացող ձկների նման արևկեզ կլիներ, դեմքը՝ մինչև աշուն շագանակի պես փայլուն ու ողորկ: Կամ ձայնը ծառերի սոսափող կատարներից կլսեիր, հետո կամաց-կամաց գետին կիջներ ու կնստեր, ու կնայեր աշխարհին, իսկ հետո կտեսնեիր ամբողջ օրը խոտին մենակ նստած կարդալիս, գրքի էջերին՝ վերուվար անող մրջյուններ, կամ տատիկի տան շեմին ինքն իր հետ շախմատ կխաղար, կամ լուսամուտի խորշում սև դաշնամուրի առաջ մի թախծոտ մեղեդի կծնգծնգացներ: Ուրիշ երեխաների հետ չէիր տեսնի:
Այն առաջին առավոտ օրիորդ Անն Թեյլորը կողքի դռնով դասարան մտավ ու, բոլոր երեխաները տեղերում զգաստ նստած, գեղեցիկ համաչափ ձեռագրով գրատախտակին իր անունը գրեց:
– Ես Անն Թեյլորն եմ, – ասաց ցածրաձայն, – ձեր նոր ուսուցչուհին:
Ու հանկարծ կարծես լույս հորդեց սենյակ, ասես տանիքը բացվեր: Ու ծառերը թռչունների դայլայլով լցվեցին: Բոբ Սփոլդինգը, հենց նոր սարքած թղթե գնդիկը ձեռքում թաքցրած, անշարժացավ: Կես ժամ օրիորդ Թեյլորին լսելուց հետո գնդիկը կամացուկ ցած գցեց:
Նույն օրը, դասերից հետո, մի դույլ ջուր ու ջնջոցն առած՝ եկավ ու սկսեց գրատախտակը լվանալ:
– Ի՞նչ է եղել, – նրան դարձավ ուսուցչուհին, որ սեղանի մոտ տետրերն էր ստուգում:
– Գրատախտակը ոնց որ կեղտոտ է, – գործից չկտրվելով ասաց Բոբը:
– Գիտեմ: Իսկապե՞ս ուզում ես լվանալ:
– Երևի պիտի թույլտվություն հարցնեի, – գործը դադարեցնելով՝ շփոթված ասաց Բոբը:
– Արի՛ ձև անենք, իբր հարցրել ես, – ժպտալով պատասխանեց ուսուցչուհին, և նրա ժպիտից Բոբն անասելի արագությամբ լվալն ավարտեց ու այնպես կատաղի անցավ կավճի բարձիկները թափ տալուն, որ թվաց, թե պատուհանից դուրս օդը հանկարծ ձյուն է բռնել:
– Հապա տեսնենք, – ասաց օրիորդ Թեյլորը, – Բոբ Սփոլդինգն ես, չէ՞:
– Այո, օրիորդ:
– Շատ ապրես, Բո՛բ:
– Թույլ կտա՞ք՝ ամեն օր մաքրեմ, – հարցրեց:
– Չե՞ս կարծում, որ ուրիշներին էլ պիտի հերթ տաս:
– Կուզեի ինքս անել, – ասաց, – ամեն օր:
– Արի՛ մի քանի օր փորձենք, հետո կերևա, – պատասխանեց ուսուցչուհին:
Բոբը տեղից չէր շարժվում:
– Երևի լավ կլինի՝ տուն վազես, – վերջապես ասաց ուսուցչուհին:
– Ցտեսությու՛ն: – Բոբը դանդաղ քայլեց դեպի դուռն ու դուրս եկավ:
Հաջորդ առավոտ Բոբը հայտնվեց այնտեղ, ուր ուսուցչուհին սենյակ էր վարձել, և ճիշտ այն պահին, երբ տնից դուրս էր գալիս, որ դպրոց գնա:
– Եկա, – ասաց Բոբը:
– Գիտե՞ս, – ասաց ուսուցչուհին, – չեմ զարմանում:
Երկուսով քայլեցին:
– Թույլ կտա՞ք՝ ձեր գրքերը բռնեմ, – հարցրեց Բոբը:
– Վայ, շնորհակալ եմ, Բո՛բ:
– Չարժի, – ասաց՝ գրքերը ձեռքից առնելով:
Մի քանի րոպե քայլում էին, ու Բոբը ոչ մի խոսք չասաց: Ուսուցչուհին կողքանց ու փոքր-ինչ բարձրից վրան հայացք գցեց ու տեսավ, թե ինչքան անբռնազբոս էր ու ինչքան երջանիկ էր թվում, ու որոշեց թույլ տալ, որ խոսի, բայց Բոբն այդպես էլ ոչ մի խոսք չասաց: Երբ դպրոցին մոտեցան, գրքերը վերադարձրեց:
– Երևի ճիշտ կլինի, գնամ, – ասաց, – թե չէ երեխաները չեն հասկանա:
– Վախենամ, ես էլ չեմ հասկանում, Բո՛բ, – ասաց օրիորդ Թեյլորը:
– Ո՞նց, ընկերներ ենք, – անկեղծ, հոգու խորքից եկող ազնվությամբ ասաց Բոբը:
– Բո՛բ… – սկսեց ասել ուսուցչուհին:
– Այո՛, օրիորդ:
– Չէ, ոչինչ: – Եվ հեռացավ:
– Դասարանում կլինեմ, – ասաց Բոբը:
Ու դասարանում էր, ինչպես և հաջորդ երկու շաբաթը, ամեն օր, դասերից հետո, առանց մի խոսք ասելու, լուռ գրատախտակն էր լվանում, բարձիկներն էր թափ տալիս, քարտեզներն էր ծալում, մինչ ուսուցչուհին նստած աշխատում էր, իսկ շուրջը կեսօրվա լռություն էր, երկնքով դանդաղ սահող արևի լռությունը, կատվաթաթերի պես իրար զարնվող բարձիկների թփթփոցով ուղեկցվող ու վերուվար անող սպունգից կաթկթացող ջրի ծլծլոցով ու շրջվող թերթերի շրշյունով ու գրչի ճռռոցով ու մեկ էլ՝ սենյակի բարձր պատուհանների ապակուն պստիկ կատաղությամբ զարնվող ճանճի տզզոցով ուղեկցվող: Մեկ-մեկ այս լռությունը մինչև համարյա ժամը հինգը կշարունակվեր, մինչև օրիորդ Թեյլորը Բոբ Սփոլդինգին տեսներ վերջին շարքում նստած, լուռ իրեն նայելիս, հետագա հրահանգների սպասելով:
– Ոնց որ տուն գնալու ժամանակն է, – կասեր օրիորդ Թեյլորը, տեղից վեր կենալով:
– Այո՛, օրիորդ:
Եվ կվազեր գլխարկն ու վերարկուն բերելու: Հետո նրա փոխարեն դասարանը կկողպեր, եթե, իհարկե, դռնապանը չէր գալու: Հետո դպրոցից դուրս կգային ու դանդաղ կանցնեին բակով, որ դատարկ էր, բացի դռնապանից, որ սանդուղքին կանգնած, ճոճանակի շղթաներն էր անշտապ իջեցնում, ու սաղարթների հետևից ծիկրակող արևից: Ինչի մասին ասես, որ չէին զրուցում:
– Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, Բո՛բ:
– Գրող, – ասաց:
– Հեշտ գործ չես ընտրել. շատ պիտի աշխատես:
– Գիտեմ, բայց փորձելու եմ, – ասաց: – Ես շատ եմ կարդացել:
– Բո՛բ, դասերից հետո գործեր չունե՞ս:
– Ինչի՞ համար եք հարցնում:
– Հարցնում եմ, որովհետև ինձ վատ եմ զգում, որ անընդհատ մնում ես գրատախտակը մաքրելու:
– Ինձ դուր է գալիս, – պատասխանեց: – Եթե դուր չգար, չէի անի:
– Մեկ է:
– Չէ, պիտի անեմ, – ասաց: Մի պահ մտածեց ու ավելացրեց, – Մի բան խնդրեմ՝ կանե՞ք:
– Նայած:
– Ես ամեն շաբաթ օր Բյութրիքից գետի ափով զբոսնում եմ մինչև Միչիգան լիճ: Որ իմանաք՝ ինչքան խեցգետին, թիթեռ ու թռչուն կա: Գուցե դուք է՞լ գայիք…
– Շնորհակալ եմ, – պատասխանեց:
– Այսինքն կգա՞ք:
– Վախենամ՝ չեմ կարողանա:
– Չե՞ք հավատում, որ հետաքրքիր կլինի:
– Համոզված եմ, բայց գործեր ունեմ:
Բոբն ուզում էր հարցնել՝ ի՞նչ գործեր, բայց լռեց: Հետո ասաց.
– Հետս սենդվիչներ եմ վերցնում՝ ապուխտով ու թթու վարունգով: Ու նարնջահյութ ու առանց շտապելու զբոսնում եմ: Կեսօրվա մոտ լիճ եմ հասնում, հետո հետ եմ գալիս ու երեքի կողմերը հասնում եմ տուն: Շատ հաճելի օր եմ անցկացնում. երանի գայիք: Թիթեռներ չե՞ք հավաքում: Ես մեծ հավաքածու ունեմ: Ձեզ համար էլ կբռնեինք:
– Շնորհակալ եմ, Բոբ, մի ուրիշ անգամ:
Բոբը նայեց ուսուցչուհուն ու ասաց.
– Երևի չպիտի հարցնեի, հա՞:
– Չէ, ինչու՞: Ինչ ուզում ես, հարցրու. քո իրավունքն է, – ասաց:
Մի քանի օրից նա Մեծ հույսերը գտավ, որ էլ իրեն պետք չէր ու Բոբին տվեց: Բոբը շատ երախտապարտ էր՝ տուն տարավ ու գիշերն անքուն, մինչև վերջ կարդաց ու հաջորդ օրը դրա մասին էր խոսում: Արդեն ամեն օր տնից մի փոքր հեռու հանդիպում էր ուսուցչուհուն, և ամեն օր նա սկսում էր ասել՝ «Բո՛բ…», որ խնդրի է՛լ իրեն չուղեկցել, բայց այդպես էլ չէր կարողանում, իսկ Բոբը ճանապարհին Դիքենսից ու Քիփլինգից ու Պոյից ու մյուս գրողներից էր խոսում: Մի ուրբաթ առավոտ սեղանին թիթեռ գտավ: Ուզում էր ձեռքով քշել, քանի չէր պարզել, որ կենդանի չէ. որ բերել՝ սեղանին էին դրել, երբ սենյակում չէր: Մյուս աշակերտներից հետ՝ Բոբին նայեց, բայց սա գրքին էր նայում. չէր կարդում՝ նայում էր:
Մոտավորապես այդ ժամանակ էլ հասկացավ, որ չի կարողանում Բոբին գրատախտակի մոտ կանչել: Մատիտը կդներ նրա անվան առաջ, հետո ցանկից հաջորդին կամ նախորդին կկանչեր: Ու դպրոցից տուն, տնից դպրոց ճանապարհին վրան չէր նայում: Բայց երբեմն դասերից հետո, երբ Բոբը, ձեռքը գրատախտակին՝ գրոտած խնդիրներն էր ջնջում, մեկ էլ տեսար կպարզեր, որ ժամանակ առ ժամանակ շրջվում է, հայացքը նրան հառում, հետո էլի դառնում իր տետրերին:
Հետո մի շաբաթ օր Բոբը, շալվարի փողքերը մինչև ծունկը ծալած՝ գետի մեջտեղը փորձում էր քարերի արանքից խեցգետին հանել, երբ հայացքը բարձրացրեց ու խոխոջող ջրի եզրին կանգնած օրիորդ Անն Թեյլորին տեսավ:
– Տեսա՞ր, եկա, – ծիծաղելով ասաց նա:
– Մի բան ասե՞մ, – պատասխանեց Բոբը, – չեմ զարմացել:
– Դե թիթեռներիդ ու խեցգետիններիդ ցույց տուր, – ասաց:
Միասին գնացին դեպի լիճն ու նստեցին ավազին, և մեղմիկ տաք քամին նրա մազերն էր շոյում ու տատանում էր շապիկի ժանյակները, իսկ Բոբը նստել էր մի փոքր հեռու, և լուրջ տեսք ընդունած՝ ապուխտով ու թթու վարունգով սենդվիչներ էին ուտում ու նարնջահյութ խմում:
– Ի՜նչ հավես է, – ասաց Բոբը: – Կյանքիս ամենահավես օրն է:
– Մտքովս չէր անցնի, թե մի օր էսպիսի զբոսանքի կգնամ, – ասաց օրիորդ Թեյլորը:
– Ինչ-որ երեխայի հետ, – լրացրեց Բոբը:
– Բայց ինձ լավ եմ զգում, – պատասխանեց ուսուցչուհին:
– Ինչ լավ է:
Դրանից հետո համարյա չէին խոսում:
– Սխալ է, չէ՞, – հետո, ավելի ուշ, ասաց Բոբը: – Չեմ հասկանում, թե ինչու՞ պիտի էդպես լինի: Ընդամենը զբոսնում ենք, թիթեռ ու խեցգետին բռնում ու սենդվիչ ուտում: Բայց որ հայրս ու մայրս իմանային՝ մուխս կմարեին: Երեխեքն էլ ու, երևի, մյուս ուսուցիչներն էլ ձեզ վրա կծիծաղեին, չէ՞:
– Վախենամ, որ այո:
– Ուրեմն երևի էլ չպիտի թիթեռ բռնելու գնանք:
– Չեմ էլ հասկանում, թե ոնց պատահեց, որ եկա:
Եվ օրը վերջացավ:
Անն Թեյլորի ու Բոբ Սփոլդինգի հանդիպումներն այսքանն էին. երկու թե երեք թիթեռ, Դիքենսի հատորը, մի քանի խեցգետին, չորս սենդվիչ ու երկու շիշ նարնջահյութ: Հաջորդ երկուշաբթի անսպասելիորեն, թեև Բոբը բավական երկար էր սպասել, Անն Թեյլորն այդպես էլ չեկավ, ու միասին դպրոց չգնացին: Հետո պարզեց, որ շուտ էր դուրս եկել ու արդեն դպրոցում էր: Նույն օրը սովորականից շուտ տուն գնաց, ասելով, թե գլխացավ ունի, և փոխարենը վերջին դասն ուրիշ ուսուցիչ պարապեց: Բոբը նրա տան կողմ գնաց, բայց այդպես էլ չտեսավ, իսկ զանգը տալու ու հարցնելու համարձակություն չուներ:
Երեքշաբթի օրը դասերից հետո նորից երկուսով անշշուկ սենյակում էին. Բոբը, երջանիկ, գրատախտակն էր մաքրում, կարծես այս պահը չէր վերջանալու, իսկ ուսուցչուհին, նստած, տետրերն էր ստուգում, կարծես ինքն էլ պիտի հավերժ այս սենյակում նույն անդորրով ու երջանկությամբ համակված մնար, երբ հանկարծ քաղաքապետարանի ժամացույցը զարկեց: Մի քանի շենք այն կողմ էր, ու խլացնող բրոնզաձայն ղողանջը մարդու մարմին կցնցեր՝ ասես ոսկրերից ժամանակի փոշին թափ տալու, հետո կսողոսկեր արյանդ մեջ, ու կթվար, թե աչքի առաջ ծերանում ես: Այս ղողանջից խլացած՝ միակ բանը, որ կզգայիր, ժամանակի ամենակործան հոսքն էր, և երբ ժամացույցն ասաց, որ ժամը հինգն է, օրիորդ Թեյլորը հանկարծ գլուխը բարձրացրեց, հայացքը երկար հառեց ժամացույցին, հետ գրիչը ցած դրեց:
– Բո՛բ, – ասաց:
Բոբն անակնկալի եկած՝ շրջվեց. մինչ այժմ երջանիկ անդորրը ոչ մի խոսքով չէին խախտել:
– Կմոտենա՞ս:
Նա սպունգը դանդաղ ցած դրեց:
– Այո՛, – ասաց:
– Նստիր, խնդրում եմ, Բո՛բ:
– Այո, օրիորդ:
Ուսուցչուհին ուշադիր աչքերին էր նայում, մինչև Բոբը հայացքը թեքեց:
– Բոբ, երևի գիտես, թե ինչի մասին եմ հետդ խոսելու: Գիտե՞ս:
– Այո:
– Ուրեմն լավ կլիներ, որ ինքդ ասեիր:
– Մեր մասին, – վերջապես ասաց Բոբը:
– Քանի՞ տարեկան ես, Բո՛բ:
– Տասնչորսի մեջ:
– Տասներեք տարեկան ես:
Բոբը կծկվեց.
– Այո, օրիորդ:
– Իսկ գիտե՞ս՝ ես քանի տարեկան եմ:
– Այո: Լսել եմ: Քսանչորս:
– Քսանչորս:
– Տասը տարուց ես էլ համարյա քսանչորս կլինեմ, – ասաց:
– Բայց ափսոս որ դեռ քսանչորս չես:
– Չէ, բայց մեկ-մեկ քսանչորս եմ զգում:
– Ու մեկ-մեկ քեզ էդպես էլ պահում ես:
– Իսկապե՞ս կարծում եք:
– Տեղդ հանգիստ նստիր, վեր մի թռիր, դեռ խոսելու շատ բան ունենք: Կարևոր է, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Համաձա՞յն ես:
– Հա, երևի:
– Նախ հասկանանք, որ աշխարհի ամենալավ ընկերներն ենք: Որ քեզ պես աշակերտ դեռ չեմ ունեցել ու ոչ մի տղայի էնքան չեմ համակրել, ինչքան քեզ: – Այս խոսքերից Բոբը շառագունեց: Ուսուցչուհին շարունակեց.
– Հիմա թույլ տուր, քո փոխարեն ասեմ. կարծում ես, որ ես քո իմացած ուսուցիչներից ամենալավն եմ:
– Հա, մի բան էլ ավելի, – ասաց Բոբը:
– Երևի մի բան էլ ավելի, բայց փաստեր կան, որոնք չես կարող չտեսնելու տալ, կյանք կա, որ չես կարող չվերլուծել, քաղաքը, մարդիկ, ես ու դու, որ պիտի հաշվի առնենք: Էս ամենի մասին շատ երկար եմ մտածել, Բո՛բ: Չմտածես, թե ամեն բան ծանրութեթև չեմ արել, կամ իմ ունեցած զգացմունքներին տեղյակ չեմ եղել: Որոշ առումով մեր ընկերությունն իրոք տարօրինակ կլիներ: Բայց դու սովորական տղա չես, Բո՛բ: Կարծում եմ, որ ինքս ինձ լավ եմ ճանաչում ու գիտեմ, որ հիվանդ չեմ. ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես, և ինչ որ պատահել է, քո բնավորության, քո բարության արժանիքն է: Բայց այս աշխարհում դրանցով չեն առաջնորդվում, Բո՛բ, եթե խոսքը որոշակի տարիքի հասած տղամարդու մասին չէ: Չգիտեմ, հասկանալի՞ եմ բացատրում:
– Հա, – պատասխանեց: – Ուզում եք ասել, որ եթե տասը տարով մեծ լինեի ու ավելի բարձրահասակ, ամեն ինչ ուրիշ կերպ կլիներ, բայց հիմարություն է, – ասաց, – մարդուն հասակով դատելը:
– Աշխարհն այդպես չի կարծում:
– Բայց ես աշխարհը չեմ, – ընդվզեց Բոբը:
– Գիտեմ, որ հիմարություն է թվում, – ասաց ուսուցչուհին, – մանավանդ, երբ քեզ մեծ ու իրավացի ես զգում ու համարում ես, որ ամաչելու պատճառ չունես: Հիշիր, Բոբ, որ ամաչելու ոչ մի պատճառ չունես: Ազնիվ ու բարի ես եղել: Հույս ունեմ՝ ե՛ս էլ:
– Դուք էլ, – պատասխանեց:
– Գուցե մի օր, Բոբ, մարդիկ սովորեն մտքի տարիքն այնքան ճշգրիտ հաշվարկել, որ կարողանան ասել. «Այս մարդու մարմինն ընդամենը տասներեք տարեկան է, բայց ինքն արդեն տղամարդ է՝ պատասխանատվությունը, դիրքն ու պարտավորությունները գիտակցում է»: Բայց քանի դեռ չեն սովորել, Բո՛բ, վախենամ, սովորական աշխարհում սովորականի պես պիտի շարունակենք տարիքով ու հասակով դատել:
– Ինձ դուր չի գալիս, – ասաց Բոբը:
– Գուցե ինձ էլ դուր չի գալիս, բայց չես ուզում, չէ՞, վերջում շատ ավելի դժբախտ լինել, քան հիմա: Որ երկուսս էլ շատ ավելի դժբախտ լինենք: Ու էդպես էլ կլինի: Իրոք մեր դեպքում ոչ մի բան չենք կարող անել: Մեր դեպքի մասին խոսելն անգամ էնքա՜ն տարօրինակ է:
– Այո, օրիորդ:
– Բայց գոնե մենք մեր մասին գիտենք, որ ազնիվ ու մաքուր ենք եղել, որ սխալ բան չենք արել, ու որ մեր ընկերության մեջ վատ բան չկա, ոչ էլ մտքներովս է անցել, քանի որ երկուսս էլ հասկանում ենք, թե ինչ անհնարին բան է, չէ՞:
– Հա, հասկանում եմ: Բայց ինձնից անկախ է:
– Հիմա պիտի որոշենք, թե ոնց ենք վարվելու, – շարունակեց ուսուցչուհին: – Քանի մենակ ես ու դու գիտենք: Թե չէ հետո ուրիշներն էլ կիմանան: Ես կարող եմ մի ուրիշ դպրոց տեղափոխվել…
– Չէ՛…
– Կամ կարող եմ խնդրել, որ քեզ տեղափոխեն ուրիշ դպրոց:
– Կարիք չի լինի, – ասաց Բոբը:
– Ինչու՞:
– Մենք տեղափոխվում ենք՝ ընտանիքով: Մադիսոն ենք գնում: Մյուս շաբաթ:
– Ո՛չ էս ամեն ինչի պատճառով, չէ՞:
– Չէ, չէ, ամեն ինչ կարգին է: Ուղղակի հայրիկս էնտեղ պիտի աշխատի: Ընդամենը հիսուն մղոն է հեռու: Որ քաղաք գամ, կարելի է, չէ՞, ձեզ տեսնել:
– Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ կլինի:
– Չէ: Երևի չէ:
Որոշ ժամանակ լուռ նստել էին անշշուկ դասասենյակում:
– Ախր ո՞նց պատահեց, – Բոբն ասաց՝ անզոր:
– Չգիտեմ, – պատասխանեց ուսուցչուհին: – Ո՞վ գիտի: Հազարավոր տարիներ չեն իմացել, ու ոչ էլ երբևէ կիմանան: Մարդիկ կամ իրար հավանում են, կամ ոչ: Երբեմն երկու հոգի իրար հավանում են, բայց չպիտի հավանեին: Չեմ կարող բացատրել, ու ոչ էլ դու ես կարող:
– Երևի տուն գնամ, – ասաց Բոբը:
– Ինձնից չես նեղանում, չէ՞:
– Չէ, ի՞նչ եք ասում, ձեզնից ո՞նց նեղանամ:
– Մի բան էլ կա, որ կուզենայի՝ հիշես. կյանքում փոխհատուցում կա: Միշտ կա, թե չէ ո՞նց էինք ապրելու: Հիմա տխուր ես, ու ես էլ եմ տխուր: Բայց մի բան կպատահի, ու ամեն ինչ տեղը կընկնի: Հավատու՞մ ես:
– Կուզենայի:
– Բայց էդպես է:
– Երանի… – ասաց:
– Ի՞նչ:
– Երանի ինձ սպասեիք, – դուրս տվեց:
– Տասը տարի՞:
– Մինչև քսանչորս դառնամ:
– Բայց ես արդեն երեսունչորս կլինեմ, երևի շատ փոխված: Չէ, չեմ կարծում, թե հնարավոր լինի:
– Բայց կուզեի՞ք, որ հնարավոր լիներ, – բղավեց Բոբը:
– Կուզեի, – ասաց ցածրաձայն: – Հիմարություն է. մեկ է՝ բան դուրս չէր գա, բայց շատ կուզեի:
Բոբը երկար մնացել էր նստած:
– Ձեզ երբեք չե՛մ մոռանա, – վերջապես ասաց:
– Շնորհակալ եմ, որ ասում ես, չնայած էդպես չի լինում, որովհետև կյանքն էդպիսին չի: Կմոռանաս:
– Երբեք չեմ մոռանա: Ձևը կգտնեմ ու երբեք չեմ մոռանա, – ասաց:
Ուսուցչուհին վեր կացավ ու գնաց գրատախտակը մաքրելու:
– Ես կօգնեմ, – Բոբն ասաց:
– Չէ, չէ, – արագ ընդհատեց ուսուցչուհին: – Դու գնա, տուն հասիր ու այլևս դասերից հետո գրատախտակով չզբաղվես: Հելեն Սթիվենսին կհանձնարարեմ:
Բոբը դպրոցից դուրս եկավ: Դրսում շրջվելով, օրիորդ Անն Թեյլորին տեսավ, վերջին անգամ, որ գրատախտակի մոտ կանգնած, ձեռքը դանդաղ վեր ու վար տանելով, կավճով գրած բառերն էր սրբում:
Հաջորդ շաբաթ Բոբը քաղաքից մեկնեց ու տասնվեց տարի հետ չեկավ: Ճիշտ է, ընդամենը հիսուն մղոն էր հեռու, բայց ոչ մի անգամ այդպես էլ Կանաչ քաղաք չվերադարձավ, մինչև համարյա երեսուն տարեկան էր ու ամուսնացած: Բայց մի օր մեքենայով Չիկագո էին գնում ու որոշեցին ճանապարհին կանգ առնել:
Բոբն իր կնոջը հյուրանոցում թողեց, ինքը գնաց քաղաքով զբոսնելու, և ի վերջո Անն Թեյլորի մասին հարցրեց, բայց սկզբում ոչ ոք չէր հիշում, հետո հանկարծ մեկը հիշեց:
– Հա՜, սիրունիկ ուսուցչուհին: 1936-ին էլ մահացավ՝ ձեր գնալուց ոչ շատ հետո:
Իսկ ամուսնացե՞լ էր: Չէ, հիմա որ հիշում եմ՝ էդպես էլ չէր ամուսնացել:
Հետո օրվա մեջ գերեզմանոց գնաց ու շիրիմը գտավ: Քարին գրված էր. «Անն Թեյլոր, ծնված 1910-ին, մահացած 1936-ին»: Մտածեց, որ քսանվեց տարեկան էր: Օրիո՛րդ Թեյլոր, ախր հիմա քեզնից երեք տարով մեծ եմ:
Առաջադրանք:
Նկարագրել Անն Թեյլորին։
Համոզու՞մ է ձեզ նման ավարտը։ Եթե ոչ, ապա ուրիշ ինչ ավարտ կուզենայիք ունենար պատմվածքը։
Բնութագրել Բոբին։ 

Գործնական աշխատանք

Բառաշարքում ընդգծել –ակ վերջածանց ունեցող 6 բառ:
Ազդակ, հնգյակ, հետնաբակ, կայծակ, աչքածակ, պահակ, գլխահակ, օրինակ, երկտակ,  միակ, սայլակ:
                                          -ական վերջածանցով

հնգական, ինքնափական, գաղթական, կարճամական, գոյական, մետաղափական, ողբերգական, գնահատական, ողբակական, փախստական:

                                              —անք վերջածանցով

անարգանք, ձիթհանք, կախարդանք, երգիծանք, հրամանք, տեղեկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, տվայտանք, մեծաջանք:

                                             -ատ վերջածանցով

բացատ, անապատ, կիսատ, պողպատ, գունատ, պոչատ, գթառատ, քննադատ, կրճատ, անաշխատ, քնատ:

                                              -եղ վերջածանցով
գնդասեղ, հյութեղ, ուժեղ, աչագեղ, ահեղ, տգեղ, մարմնեղ, թիթեղ, հանճարեղ, անմեղ, շքեղ:

                                                    -կոտ ածանցով
երազկոտ, կրակոտ, վախկոտ, մտածկոտ, ծակծկոտ, ալարկոտ, տատասկոտ, ամաչկոտ, աղմկոտ, նեղացկոտ:

                                                   -ե ածանցով
 փղոսկրե, բազե, թավշե, գրեթե, կավե, ծղոտե, ափսե, սառցե, բյուջե, քարե:

Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
Ներարկել, վատաբանել, հանգցնել, ասպատակել,  մարել, հուսալքվել, փնովել, պղծել, սրսկել, հուսահատվել, ապականել, արշավել:

Եղրևանի, բաղձանք, բերկրանք, գոտեմարտիկ, յասաման, բնօրրան, խուփ, իղձ, հայրենիք, ըմբիշ, հրճվանք, կափարիչ:

Ապաշնորհ, միալար, անհեթեթ, վախկոտ, անթաքույց, անձիրք, փութկոտ, անընդհատ, արագաշարժ, անիմաստ, անսքող, անարի:

Բառաշարքերում առանձնացնել հականիշների 6 զույգ:
Երանգավառ, կիրթ, բերկրալից, իրական, տգեղ, անտաշ, թափառական, դժգույն, երևակայական, նստակյաց, թախծոտ, չնաշխարհիկ:

Մեղմ, համեստ, խորդուբորդ, անշուք, ընդարձակ, փորձառու, փոթորկուն, հակիրճ, զարդարուն, գոռոզ, ողորկ, անվարժ:

Խաղաղվել, նահանջել, ձերբակալել, վրդովվել, ազատել, ապաքինվել,  տարանջատվել,  հիվանդանալ, միավորվել, երկրպագել, հարձակվել, ատել:

Բառային տարբերակներից ընդգծիր ճիշտը:
Կապնվել-կապվել
ձեռնտու-ձեռնատու
ութանասուն-ութսուն
տարկետում-տարեկետում
արժանավույն-արժանվույն
օրեկան-օրական
սնանկանալ-սննկանալ
վարկաբեկել-վարքաբեկել
երկպառակտություն-երկպառակություն
բարյացակամ-բարյացկամ
ներեղություն-ներողություն
ընտանեական-ընտանեկան
անձեռնմխելիություն-անձեռնամխելիություն
անձեռնոցիկ-անձեռոցիկ:

Կետադրել տեքստը:
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր  թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

Հայոց լեզու

Գտիր տրված բայերի դեմքը, թիվը, ժամանակը և եղանակը:

Սկսվել էին –

Ուղևորվել էր –

Ազդարարելու ենք–

Գրվել է –

Պատվիրում ես –

Տևեց –

Կախվել են –

Լուսավորվի –

Կկառուցվեն –

Մասնակցում էիք –

Հնչեցին –

Երևաց –

Տարել եմ –

Կետադրել տեքստը:
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր  թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
ա.
վերելակ, հնչուն, փչակ
բ. շեշտակի, հանք, հնչուն
գ. արցունք, հայուհի, վայրէջք,
դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

Ո՞ր շարքում են միայն  գոյականներ․

ա. սեր, սիրելի, տիկին
բ. օր, անձրև, գինի
գ. ատաղձ, գուղձ, ցնծագին
դ. 
ջուր, ծորակ, ջրառատ

  • Ո՞ր շարքում չկա գոյական

ա. հին, հագուստ, դարպաս
բ. 
վնասվածք, հարգելի, տնական
գ. սեղան, ծովային, ծարավել
դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

  Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հայելի, նազելի, գովելի
բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
գ. բազկերակ, կանացի, հյուսն
դ. 
մայրենի, դյուցազնական, կանաչ
Ո՞ր բառը գոյական չէ․

ա. գեղջուկ
բ. դպրոցական
գ. 
հյութալի
դ. սեր

Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
բ. 
քննիչ
գ. հուզիչ
դ. դյ ութիչ

Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1.կաշի, տոպրակ, վահան
2. կթղա, գուղձ, մարզպետ
3. 
ռազմիկ, աստղիկ, վրեժ
4. վարուժան, երեխա, մանուկ

 Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1ծաղիկ, փայլակ, շանթ
2. տղա, պատանի, համեստ
3. շուշան, ցորեն, կահույք
4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

 Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ վասակ, առյուծ, մհեր
2. տիկին, տիրուհի, ազատուհի
3.
համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ

Ո՞ր բառը գոյական չէ․

ա. մերսող
բ. գրող
գ. դող
դ. հոսող

Ո՞ր բառը գոյական չէ․

ա. հուզիչ
բ. սուլիչ
գ. վարիչ
դ. գրիչ

Ո՞ր բառը գոյական չէ․

ա․կոշկեղեն
բ․ հողեղեն
գ․խմորեղեն
դ․զարդեղեն

Ո՞ր բառը գոյական չէ․

աաստղ
բավագ
գ․աղավնյակ
դպատվիրակ

Դարձվածաբանական բառարանի օգնությամբ բացատրիր տրված դարձվածքների իմաստը:

Աչքերով ուտել-աչքերով ուշադրություն գրավել
խելքը ուտել-
լույս աշխարհ գալ-ծնվել
գիշերը ցերեկ անել-գիշերը չքնել
գլխի ընկնել-հասկանալ
ծակուծուկ մտնել-թաքնվել
ձեռքով անել-բարևել
աչքը մտնել-սիրելի դառնալ
ձեռք մեկնել-օգնել
ձեռք բերել-գտնել
աչքից ընկնել-նախկին հարգանքը չունենալ
լույս տեսնել-հրատարակվել
հացը ցամաք ուտել-նյութական վնաս կրել մի բանից

2. Վերը նշված դարձվածքներից ընտրել 5-ը և կազմել նախադասություն:
Երբ նկատեց հավաքվածներին, նա գլխի ընկավ, որ պատերազմի լուրն արդեն գյուղ է հասել:
Մինչև այդ ես կարագացնեմ իմ գրքի լույս տեսնելը:
Այ որդի, ծառայությունից դուրս գաս հացը ցամաք կուտես:

Ածանցավոր բայեր, գործնական աշխատանք

Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր - չծերանալ
հարց - հարցնել
կիպ
մահ - անմահանալ
գեղեցիկ - 
վախ
մոտ - չմոտենալ
բազում
կանգ - չկանգնել
կույր
ոչինչ
ուրախ
առաջ - չառաջանալ

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրել - մրոտ
պատռել - պատռոտել
ցատկել - ցատկոտել
կտրել - կտրատել
նստել - նստոտել
պոկել - պոկոտել
կոտրել - կոտրատել
թռչել - թռչկոտել
խոցել - խոցոտել
մորթել - մորթատել
գրել - 

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել - պայթեցնել
նստել - նստացնել
խմել - խմեցնել
խոսել - խոսեցնել
հիշել - հիշեցնել
հագնել - հագցնել
իջնել - իջեցնել
քնել - քնեցնել
մեծանալ - մեծացնել
փախչել - փախցնել
դողալ - դողացնել
խաղալ - խաղացնել
վախենալ - վախեցնել
թռչել - թռցնել
ծիծաղել - ծիծաղեցնել
փայլել - փայլեցնել
առաջանալ - առաջացնել
կարմրել - կարմրացնել
կատաղել - կատաղեցնել

1. Գործողություն ցույց տվող հետևյալ բառերից կազմել գոյականներ:
Օրինակ՝ լուծել-լուծում…

Լուծել-լուծում
աշխատել-աշխատանք
հաղթել-հաղթանակ
կառուցել-կառույց
թարգմանել-թարգմաանություն
գրել-գրիչ
նկարել-նկար
պատկերել-պատկեր

2. Հետևյալ հոլովված բառերը խմբավորել՝ ըստ հոլովների. օրվա, շարք, այգուց, դրվագում, մայրիկին, երգով, կյանքի, մարդուց, քաղաքում, աթոռին, ընկերոջ, ուրախությամբ, ծաղկեփունջ, փողոցում, սարին, գրքից, շղթա, նավով:

Ուղղական՝շարք, ծաղկեփունջ, շղթա։
Սեռական՝օրվա, կյանքի, ուրախությամբ։
Տրական՝մայրիկին, աթոռին, սարին։
Հայցական՝
Բացառական՝այգուց, մարդուց, գրքից։
Գործիական՝երգով, ընկերոջ, նավով։
Ներգոյական՝դրվագում, քաղաքում, փողոցում։

3. ա. Տրված նախադասություններից ընդգծել ածականները, որոշել տեսակը:
բ. Բացատրել, թե ինչ ածանցներով են կազմվել:
գ. Յուրաքանչյուր ածանցով կազմել նոր ածական:

Օրինակ՝

ա. դրախտային՝ հարաբերական ածական
բ. կազմվել է ային ածանցով
գ. օրինակներ՝ դաշտային, անտառային, տնային, հեքիաթային…

Հակինթե վարդերի և դրախտային ծաղիկների բույրը ծովացել էր այնտեղ և մարմարյա պարիսպներից դուրս:

Հակինթե-հարաբերական
Դրախտային-հարաբերական
Ային-տնային, համային։
Մարմարյա-որակական

Ճերմակ հագած աղջկա բոցեղեն աչքերը գրավել էին ասպետի սիրտը:

Մայիսյան մի խաղաղ ու թովիչ երեկո էր. քաղաքի հեռավոր տներից ժպտուն աչքերի պես փայլփլում էին ճրագները, մեղմ հովը բերում էր ուրախ ու հաճելի ձայներ, սիրո երգեր ու բարձր քրքիջ:

4. Տրված բառակապակցությունների իմաստն արտահայտել հոմանիշ ածանցավոր ածականներով:
Օրինակ՝ հմայք ունեցող- հմայիչ…

Հմայք ունեցող-
ճաշակ չունեցող-
գույնը կորցրած-
բախտ ունեցող-
տաղանդ ունեցող-
երկու գլուխ ունեցող-
ոսկուց պատրաստված-
պողպատից պատրաստված-
զորություն ունեցող-
պոչը կտրած-

4.
ա. Տառերով գրել 1, 3, 8, 19, 31, 95 թվականները:
բ. Կազմել դրանց դասական ու բաշխական ձևերը:
Օրինակ՝
ա. 4- չորս,
բ. դասական՝ չորրորդ, բաշխական՝ չորսական /կամ չորս-չորս/:

5. Փակագծերում տրված դերանուններից ընդգծել ճիշտ տարբերակը:

Ամառները նա մեկ ամսով գնում է գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:
(Ինչպե՜ս, ինչպիսի՜) բարի կին է նա: 
(Ամեն ոք, ոչ ոք) մի հավաստի խոսք չէր ասում:
Չգիտեր՝ (ինչու, ինչու համար) հայտնվեց այդտեղ:

6. Նախորդ վարժությունից դուրս հանել դերանունները և որոշել տեսակը:

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:
Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց բոլորին:
Ամբողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:
Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում յուրաքանչյուր անցորդի վրա:
Մահը բոլորին հաշտեցրել էր  նրա հետ, բոլորը աշխատում էին իրենց վշտակցությունը հայտնել ժառանգներին:

Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:
Գորշավուն ստվարաթղթի վրա ինչ-որ բան էր գրված:
Հասնելով ինչ-որ շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից ոմանք արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:

Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:
Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում միմյանց հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր իրարից ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը իրար համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում միմյանցով:

Դերանուներ

Դերանուններ կոչվում են այն բառերը, որոնք գործածվում են գոյականի, ածականի, թվականի, մակբայի փոխարեն: Դերանուն նկանակում է անվան դեր կատարող:

Դերանվան տեսակները՝

Անձնական դերանոն՝ ես, դու, նա, մենք, դուք, նրանք, ինքը, իրենք:
Ցուցական դերանուն՝ սա, դա, նա, այս, այդ, այն, այսքան, այդքան, այնքան, նույնքան, նույն, այսպիսի, այնպիսի, այդպիսի, այստեղ, այնտեղ, այդտեղ:
Փոխադարձ դերանուն՝ իրար, միմյանց, մեկմեկու:
Հարցական դերանուներ՝ ո՞վ, ու՞ր, եր՞բ, ի՞նչ, ինչու՞, ինչքա՞ն, որքա՞ն, որտե՞ղ, ինչպիսի՞, որպիսի՞, քանի՞, քանիերրո՞րդ, որերրո՞րդ, ո՞ր:
Հարաբերական դերանուները նույն հարցական դերանուներն են առանց հարցական նշանի:
Որոշյալ դերանուներ՝ բոլորը, ամենքը, ողջը, ամբողջը, համայն, յուրաքանչուր, յուրաքանչուր ոք, ամեն մի, ամեն ինչ, ամեն մեկը, բոլոր:
Անորոշ դերանուներ՝ ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, ոմանք, մեկը, որոշ, ովևէ, ովևիցե:
Ժխտական դերանուներ՝ ոչինչ, ոչ մեկը, ոչ ոք, ոչ մի:

Առաջադրանքներ

Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:
1. Հիմա ենք հասկանում, թե որքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2. Ու՞մ  ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչու՞ է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի`  ի՞նչ  է կատարվել այստեղ:
5. Ո՞վ կասի, թե մեր քաղաքում  ինչու՞  հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, որը  Դուք պարգևեցիք ինձ:

Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:
1. Ոչ մեկը  չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
2. Երկար ժամանակ նրանցից ոչ ոք չէր համարձակվում խոսել:
3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի  ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ ոք  չէր կասկածում, աշխատակիցներից ոչ մեկի մտքով նման բան չէր էլ անցնի:

Նշիր դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:
Մեզ համար, իր հետ, մեզ պես, ձեզ նման, իր փոխարեն, քո մոտից, ինձ պես, ձեզ հետ, քեզ նման, ինձ մոտ, ձեզ նման, ինձ վրա, իմ մոտով, ձեզ մոտ, ինձ համար:

Թվական անուն

Թվականեր կոչվում են առարկայի թիվ կամ քանակ, թվային կարգ կամ դաս ցույց տվող բառերը: Թվակաները լինում են՝ քանակական, դասական, բաշխական և կոտորակային:
Քանակական թվականները ցույց են տալիս թիվ, քանակ, և պատասխանում են քանի՞, օրինակ՝ տասը, քսան, մեկ:
Դասական թվակաները ցույց են տալիս առարկայի դասը, թվային կարգը և պատասխանում են որերո՞րրդ, քանիերո՞րրդ, օրինակ՝ առաջին, հինգերորդ:
Բաշխական թվակաները ցույց են տալիս առարկայի թվային բաշխում և կազմվում են ական ածանցով և արմատի կրկնությամբ, օրինակ՝ հինգ-հինգ, հնգական:
Կոտորակային թվակաները ցույց են տալիս ամբողջի մասը կազմող թիվը, օրինակ՝ հինգ վեցերորդ, երկու երորրդ:

Թվականների գրությունը

Թվակաները գրվում են արաբական նիշերով՝ 1, 2, 3, 4…:
Հռոմեական նիշերով, այս նիշերով գրվում են դասական թվակաները, օրինակ՝ I, II, VI, VIII…:
Հայերենի այբուբենի թվային արժեքով, օրինակ՝ Ա-1, Բ-2…:
Հայերեն բառերով, օրինակ՝ 2-երկուս, 6-վեց, 7-յոթ:

Տրված բառերով կամ նրանց բառակազմական հիմքերով կազմել նախածանցավոր և վերջածանցավոր ածականներ:
Նրբիկ, ողբալի, քաղաքական, կարմիրավուն, ուժեղ, հրեղեն, թխծալի, աղետալի, բուրավետ, փառավոր, պողպատյա, ածան, հարմարավետ, արևմտյան, վախկոտ, մեղմիկ, համեղ, վճարովի, պոչատ, վստահելի, անլեզու, գրավիչ, զրնգուն, ձևավոր:

Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ:
Վեճ հարուցող-վեճահարույց
հյուրին մեծարող-հյուրամեծար
միշտ բխող-մշտաբուխ
սիրտ կեղեքող-սրտակեղեք
լուրջ մտածող-լրջամիտ
բույնն ավերված-բնավեր
աշխարհով մեկ սփռված-աշխարհասփյուռ
նոր տնկված-նորատունկ
զարդերով նախշված-նախշազարդ
երկնքի մեջ մխրճված-երկնամուխ

Լրացնել  հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե:

Լեզու կա ….. է, լեզու կա` լեղի:
…… յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը….. օրվա համար է:
Խելքը …… թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
…… ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը ……  կլինի:
…… քարը իր տեղում կմնա:
…… աղջիկը յոթ  տղա արժե:
…… խոսքը հանաքով կասեն:
…… հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
…… ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
…… աչքով աղջիկ առ, ահելի աչքով` ձի:
Գիտունի հետ քար քաշիր, ….. հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը`…..:
Թոկի երկարն է լավ , խոսքի` …..:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար ….. չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` …..:
Փորձված թանը …..  մածունից լավ է:
Սև սիրտ, ….. ատամ:
Մինչև ……  բարակի հոգին դուրս կգա:
Թանկից ….. էժան չկա:

Комментариев нет:

Отправить комментарий