Բուժօգնություն



Փափուկ հյուսվածքների վնասում

Մարդու մարմնի փափուկ հյուսվածքներն են մաշկը, ենթամաշկային բջջանքը, մկանները, ջլերը։ Դրանց վնասվածքները լինում են բաց՝ վերքերի ձևով, և փակ, որոնց դեպքում մաշկի ամբողջականությունը չի խախտվում։ Փակ վնասվածքի ամենահասարակ տեսակներից է արյունազեղումը։ Դրա ժամանակ վնասված մազանոթներից դուրս եկած արյունը կուտակվում է մաշկի տակ և առաջացնում այտուց, մաշկի գույնի փոփոխություն։ Վնասվածքից անմիջապես հետո այն կարմրում է, իսկ որոշ ժամանակ անց դառնում մանուշակագույն։ Շատ ուժեղ հարվածի դեպքում կարող են վնասվել նաև ավելի խոշոր անոթները և խորանիստ հյուսվածքները։

Առաջին օգնություն փափուկ հյուսվածքների վնասվածքի դեպքում

• Դադարեցնել արյունահոսությունը։

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունելու։

• Վիրակապի միջոցով անշարժացնել վնասված մասը և բացառել այդ հատվածի ցանկացած շարժումը։

• Սառեցնել վնասված մասը։

• Բարձրացնել վնասված վերջույթը սրտի մակարդակից վեր։

• Եթե կոտրվածք եք ենթադրում, ապա վնասված վերջույթը պետք է բարձրացնել միայն բեկակալներով անշարժացումից հետո։

Երկարատև ճնշման համախտանիշ (Crush syndrom)

Երկարատև ճզմման համախտանիշը ախտաբանական խանգարումների համալիր է, որը պայմանավորված է երկարատև ճզմմանը ենթարկված հյուսվածքներում արյան շրջանառության խանգարմամբ։ Այն զարգանում է փլատակների տակ երկար ժամանակ գտնված տուժածին դուրս բերելուց հետո։Համախտանիշի զարգացման մեխանիզմում նշանակություն ունեն երեք գործոն՝ ցավը, արյան բաղկացուցիչ հեղուկ մասի՝ պլազմայի կորուստը և վնասվածքային թունավորումը՝ տոքսեմիան։ Մկանների վնասման հետևանքով տուժածին ծանրությունից ազատելուց հետո արյան հուն են անցնում որոշ նյութեր (միոգլոբին, կրեատինին), ինչպես նաև նյութափոխանակության թթու արգասիքներ՝ երիկամ֊լյարդային անբավարարության պատճառ դառնալով։

Պլազմայի կորուստը, որը զարգանում է ի հաշիվ հյուսվածքային այտուցի, կարող է հասնել ընդհուպ մինչև շրջանառող արյան ծավալի 30%-ի։ Այն ուղեկցվում է արյան խտացմամբ, մազանոթային և մակարդելիության խանգարումներով, որն առաջացնում է բազմաօրգանային խանգարումներ։

Փլատակների տակից առաջին հերթին հարկավոր է դուրս բերել այն տուժածներին, որոնք այնտեղ գտնվել են ոչ ավելի, քան 2 ժամ, քանի որ այդ դեպքում ամենայն հավանականությամբ դեռևս չի զարգացել թունավորում։ ճզմումից երկու ժամ հետո փլատակների տակից առանց նախնական վիրակապման դուրս են բերվում այն տուժածները, որոնց սեղմված հյուսվածքների ընդհանուր զանգվածը մեծ չէ (դաստակի և նախաբազկի զանգվածից փոքր)։

Նշաններ՝

• մաշկի գունատություն, ճզմման հետքեր,

• վերջույթի այտուց,

• մաշկի վրա հեղուկով լցված բշտեր,

• փափուկ հյուսվածքների փայտանման պնդացում, զգայունության կորուստ,

• վնասված վերջույթի վրա անոթազարկի բացակայություն,

• մեզի գույնի մգացում և քանակի զգալի նվազեցում։

Համախտանիշի ակնհայտ նշաններն ի հայտ են գալիս ճնշող առարկան հանելուց 30-40 րոպե հետո։

Առաջին օգնություն

• Զանգել շտապօգնություն։

• Ծանրության տակից տուժածին հանելուց առաջ անհրաժեշտ է վերջույթը դեպի ծայրամաս ձիգ փաթաթել առաձգական բինտով։

• Տալ մեծ քանակով հիմնային հանքային ջրեր։

• Անշարժացնել վերջույթը։

Հիշե՛ք, որ լարանի տեղադրումը չի դադարեցնում թունավորումը՝ ինտոքսիկացիան:










Քթային արնահոսություն

Տուժածին պետք է նստեցնել՝ խոնարհելով իրանը մի փոքր առաջ: Քթի ոսկրերի կամ քթի միջնապատի կոտրվածքի նշանների բացակայության դեպքում կարելի է փորձել կանգնեցնել արյունահոսությունը՝ 3-5 րոպե թեթևակի սեղմելով քթի կողմնային հատվածները դեպի միջնապատ: Այդ ընթացքում պետք է տուժածին խնդրել, որպեսզի շնչի բերանով և թեթևակի դեպի առաջ խոնարհի գլուխը:

Առավել ազդեցիկ մեթոդ է քթի խոռոչի տամպոնավորումը ջրածնի 3%-անոց գերօքսիդով կամ պարզապես սառը ջրով թրջված բինտով կամ բամբակյա վիրախծուծով: Արյունահոսող քթի խոռոչ է մտցվում վիրախծուծը և այն սեղմվում մատներով: Քթի շրջանում կարելի է դնել սառցե պարկ կամ սառը ջրով թրջված կտոր՝ այն այդ վիճակում պահելով 10-20 րոպե:

Պետք է համոզվել, որ արյունահոսությունը չի շարունակվում դեպի քիթ-կոկորդային հատված. դրա համար պետք է զննել հիվանդի բերանի խոռոչը կամ խնդրել հիվանդին մի քանի անգամ թքել՝ համոզվելու համար, որ թուքը չունի արյան գույն: Վիրախծուծը զգուշորեն հանվում է՝ այն նախապես թրջելով սառը ջրով:

Պետք չէ տուժածին պառկեցնել հորիզոնական դիրքով կամ ուժեղ հետ տանել նրա գլուխը, քանի որ արյունը հայտնվելով ըմպանում կարող է փսխում առաջացնել:
Եթե  անկախ բոլոր ջանքերից արյունը շարունակում է ուժեղ հոսել, ապա պետք է կանչել շտապ օգնություն:









Առաջին օգնության պարապմունք

դաս #3 21․11-26․11

Սիրտ թոքային վերակենդանացում








Առաջին օգնության պարապմունք

Դաս 2

Անգիտակից տուժած



Առաջին օգնության պարապմունք

դաս 1

Դեպքի վայր, ահազանգում

Անվտանգության ապահովում

Ահազանգում

Զննում

1 комментарий: